Ջեյմս Չարլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Չարլզ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1999(1999-05-23) (24 տարեկան)
ԾննդավայրBethlehem, Օլբանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունCHAVÓN? և Բեթղեհեմի կենտրոնական ավագ դպրոց
Մասնագիտությունտիկտոկեր, յություբեր, դիմահարդար, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր, վիդեո բլոգեր և beauty YouTuber
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button
 James Charles (internet personality) Վիքիպահեստում

Ջեյմս Չարլզ (անգլ.՝ James Charles Dickinson, մայիսի 23, 1999(1999-05-23), Bethlehem, Օլբանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մոդել, յություբեր և դիմահարդար։ 2016 թվականին դարձել է CoverGirl կոսմետիկ ապրանքանիշի առաջին տղամարդ ներկայացուցիչը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզն առավել հայտնի է իր յություբյան ալիքով, որը նվիրված է դիմահարդարմանը, նա սկսել է վիդեոներ հրապարակել 2015 թվականի դեկտեմբերի 1-ից։ Ամենաբարձր ցուցանիշով (2019 թվականի մայիսի 16-ին) նրա ալիքը ունեցել է 16,6 միլիոն հետևորդ։ Ներկայումս այն ունի 16,3 միլիոն հետևորդ։ Յություբյան ալիքը ունի 2 միլիարդից ավել դիտում։ 2019 թվականի մայիսի 11-ին դարձել Է յություբի առաջին մարդը, որը 24 ժամում կորցրել է ավելի քան 1 միլիոն բաժանորդ[1]։

2016 թվականի հոկտեմբերի 11-ին տասնյոթ տարեկան հասակում, Չարլզը դարձել է CoverGirl կոսմետիկ ապրանքանիշի առաջին տղամարդ ներկայացուցիչը, որն աշխատում է բրենդի դեսպան Քեթի Փերրիի հետ[2][3][4][5][6][7]։

2017 թվականին Չարլզը Լոս Անջելեսում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում դուրս է եկել MarcoMarcos Six 1/2 հավաքածուի պոդիում[8][9]։

Streamy Awards 8-րդ մրցույթում Չարլզը ստացել է մրցանակ «Գեղեցկություն» անվանակարգում լավագույն յություբյան ալիքի համար[10]։

2018 թվականին Չարլզը համագործակցել է Morphe Cosmetics կոսմետիկ ապրանքանիշի¤ հետ, աչքերի ստվերների գունապնակ թողարկելու համար։ 2019 թվականի հունվարին նա հրավիրվել է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաք, ընկերության երկրորդ բրիտանական խանութը բացելու համար, որտեղ նրան տեսել էին 7000-ից ավելի երկրպագուներ, դա հանգեցրել էր բազում խցանումների[11][12]։

2019 թվականի մարտին Չարլզը արել է Իգգի Ազալիայի դիմահարդարումը «Sally Walker» երգի երաժշտական տեսահոլովակի համար[13]։

Չարլզը իր վիդեոները սկսում է «hi sisters» արտահայտությամբ։ Դրա արդյունքում նրա երկպագուները սկսել են կրել «hi sisters» գրությամբ հագուստ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզը ծնվել է Նյու Յորքի Բեթհեղեմ քաղաքում։ 2017 թվականի հունիսին ավարտել է Բեթղեհեմի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ Նա բացահայտ գեյ է[14][15]։

2019 թվականի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվում է 12 մլն ԱՄՆ դոլար (9 մլն ֆունտ ստերլինգ)[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «jamescharles YouTube Stats, Channel Statistics - Socialblade.com». socialblade.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  2. Neeti Upadhye. «CoverGirl Features First Male - Video». The New York Times. 40.755978;-73.990396. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ location (link)
  3. «CoverGirl Announces Its First Male CoverGirl Spokesmodel». Cosmopolitan. 2016 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Cady Lang (2016 թ․ հոկտեմբերի 9). «CoverGirl Appoints First Male Spokesperson, James Charles». Time. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. «Meet CoverGirl's first-ever CoverBoy, James Charles». USA Today. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. Andrews, Travis M. «CoverGirl's first CoverBoy: 17-year-old YouTube sensation James Charles». The Washington Post. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Puglise, Nicole (2016 թ․ հոկտեմբերի 11). «CoverGirl names makeup artist James Charles its first cover boy». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  8. «RUNWAY - Mens underwear - Mens Designer Underwear». Marco Marco. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  9. WOWPresents (2017 թ․ հոկտեմբերի 16). «#MarcoMarcoShow Collection Six 1/2 LA Style Fashion Week "Day"» – via YouTube.
  10. «Streamy Awards 2018: Winners List». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  11. editor, Jim Waterson Media (2019 թ․ հունվարի 27). «Birmingham brought to standstill by YouTuber James Charles». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  12. «City gridlocked after YouTuber visit» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 27. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  13. «James Charles Turned Iggy Azaela Into a Drag Queen for Her New Single». www.out.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  14. «Meet The First Ever Male CoverGirl, James Charles». Huffington Post. 2016 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. WITW Staff (2015 թ․ նոյեմբերի 24). «Meet CoverGirl's 1st 'cover boy' — a high school student». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  16. «James Charles loses a million subscribers in a week» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  17. «YouTube star James Charles loses 2m subscribers after row with fellow vlogger». Sky News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Չարլզ» հոդվածին։