Ջեյմս Չարլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Չարլզ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1999(1999-05-23) (22 տարեկան)
ԾննդավայրBethlehem, Օլբանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունCHAVÓN? և Bethlehem Central High School?
ՄասնագիտությունTikToker, յություբեր, դիմահարդար, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր և վիդեո բլոգեր

Ջեյմս Չարլզ (անգլ.՝ James Charles Dickinson, մայիսի 23, 1999(1999-05-23), Bethlehem, Օլբանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մոդել, յություբեր և դիմահարդար։ 2016 թվականին դարձել է CoverGirl կոսմետիկ ապրանքանիշի առաջին տղամարդ ներկայացուցիչը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզն առավել հայտնի է իր յություբյան ալիքով, որը նվիրված է դիմահարդարմանը, նա սկսել է վիդեոներ հրապարակել 2015 թվականի դեկտեմբերի 1-ից։ Ամենաբարձր ցուցանիշով (2019 թվականի մայիսի 16-ին) նրա ալիքը ունեցել է 16,6 միլիոն հետևորդ։ Ներկայումս այն ունի 16,3 միլիոն հետևորդ։ Յություբյան ալիքը ունի 2 միլիարդից ավել դիտում։ 2019 թվականի մայիսի 11-ին դարձել Է յություբի առաջին մարդը, որը 24 ժամում կորցրել է ավելի քան 1 միլիոն բաժանորդ[1]։

2016 թվականի հոկտեմբերի 11-ին տասնյոթ տարեկան հասակում, Չարլզը դարձել է CoverGirl կոսմետիկ ապրանքանիշի առաջին տղամարդ ներկայացուցիչը, որն աշխատում է բրենդի դեսպան Քեթի Փերրիի հետ[2][3][4][5][6][7]։

2017 թվականին Չարլզը Լոս Անջելեսում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում դուրս է եկել MarcoMarcos Six 1/2 հավաքածուի պոդիում[8][9]։

Streamy Awards 8-րդ մրցույթում Չարլզը ստացել է մրցանակ «Գեղեցկություն» անվանակարգում լավագույն յություբյան ալիքի համար[10]։

2018 թվականին Չարլզը համագործակցել է Morphe Cosmetics կոսմետիկ ապրանքանիշի¤ հետ, աչքերի ստվերների գունապնակ թողարկելու համար։ 2019 թվականի հունվարին նա հրավիրվել է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաք, ընկերության երկրորդ բրիտանական խանութը բացելու համար, որտեղ նրան տեսել էին 7000-ից ավելի երկրպագուներ, դա հանգեցրել էր բազում խցանումների[11][12]։

2019 թվականի մարտին Չարլզը արել է Իգգի Ազալիայի դիմահարդարումը Sally Walker երգի երաժշտական տեսահոլովակի համար[13]։

Չարլզը իր վիդեոները սկսում է «hi sisters» արտահայտությամբ։ Դրա արդյունքում նրա երկպագուները սկսել են կրել «hi sisters» գրությամբ հագուստ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզը ծնվել է Նյու Յորքի Բեթհեղեմ քաղաքում։ 2017 թվականի հունիսին ավարտել է Բեթղեհեմի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ Նա բացահայտ գեյ է[14][15]։

2019 թվականի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվում է 12 մլն ԱՄՆ դոլար (9 մլն ֆունտ ստերլինգ)[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «jamescharles YouTube Stats, Channel Statistics - Socialblade.com»։ socialblade.com։ Վերցված է 2019-05-11 
  2. Neeti Upadhye։ «CoverGirl Features First Male - Video»։ The New York Times (40.755978;-73.990396)։ Վերցված է 2016-10-13 
  3. «CoverGirl Announces Its First Male CoverGirl Spokesmodel»։ Cosmopolitan։ 2016-09-05։ Վերցված է 2016-10-13 
  4. Cady Lang (2016-10-09)։ «CoverGirl Appoints First Male Spokesperson, James Charles»։ Time։ Վերցված է 2016-10-13 
  5. «Meet CoverGirl's first-ever CoverBoy, James Charles»։ USA Today։ Վերցված է 2016-10-13 
  6. Andrews Travis M.։ «CoverGirl's first CoverBoy: 17-year-old YouTube sensation James Charles»։ The Washington Post։ Վերցված է 2016-10-13 
  7. Puglise Nicole (2016-10-11)։ «CoverGirl names makeup artist James Charles its first cover boy»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-05-12 
  8. «RUNWAY - Mens underwear - Mens Designer Underwear»։ Marco Marco 
  9. WOWPresents (հոկտեմբերի 16, 2017)։ «#MarcoMarcoShow Collection Six 1/2 LA Style Fashion Week "Day"» – via YouTube 
  10. «Streamy Awards 2018: Winners List»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-10-23 
  11. editor Jim Waterson Media (2019-01-27)։ «Birmingham brought to standstill by YouTuber James Charles»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-01-27 
  12. «City gridlocked after YouTuber visit» (en-GB)։ 2019-01-27։ Վերցված է 2019-05-11 
  13. «James Charles Turned Iggy Azaela Into a Drag Queen for Her New Single»։ www.out.com (անգլերեն)։ 2019-03-01։ Վերցված է 2019-05-12 
  14. «Meet The First Ever Male CoverGirl, James Charles»։ Huffington Post։ 2016-10-11։ Վերցված է 2016-10-13 
  15. WITW Staff (2015-11-24)։ «Meet CoverGirl's 1st 'cover boy' — a high school student»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-16-ին։ Վերցված է 2016-10-13 
  16. «James Charles loses a million subscribers in a week» (en-GB)։ 2019-05-12։ Վերցված է 2019-05-12 
  17. «YouTube star James Charles loses 2m subscribers after row with fellow vlogger»։ Sky News (անգլերեն)։ Վերցված է 2019-05-12 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]