Ջանել Փերիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանել Փերիշ
Ծնվել էհոկտեմբերի 30, 1988(1988-10-30) (35 տարեկան)
ԾննդավայրՕահու, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ[1]
ԿրթությունMoanalua?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, դաշնակահարուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի

Ջանել Մեիլանի Փերիշ (հոկտեմբերի 30, 1988(1988-10-30), Օահու, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ[1]), ամերիկյան դերասանուհի, պարուհի, երգչուհի և երգահան։ Հայտնի է իր Մոնա Վոնդերուալ դերով «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում։ Նա հայտնի է նաև 2007 թվականի «Բրատց» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Ջեյդին։ 2014 թվականին, Փերիշը մասնակցել է «Dancing with the Stars» հեռուստաշոուի 19–րդ եթերաշրջանին, գրավելով երրորդ տեղը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերիշը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 30–ին, Հավայի նահանգի Օահու կղզում։ Նրա հայրը ունի եվրոամերկյան ծագում, իսկ մայրը՝ չինական ծագում[2]։ Հաճախել է Մոանալուայի նախնական և ավագ դպրոցները։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերիշը առաջին անգամ համբավ ձեռք բերեց Հավայան կղզիներում, հաղթելով տեղական տաղանդների մրցույթներում։ Նա հետագայում, Հավայիում նկարահանվել է տարբեր թատրոնների ներկայացումներում, հատկապես հայտնի է Սքութ դերով «Ծաղրասարյակ սպանելը»–ում[3]։ Փերիշը ստացել է իր առաջին բեմից դուրս դերը 1999–ականների հեռուստասերիալ «Շատ հարուստ։ Դորիս Դյուքի գաղտնի կյանքը» մինիսերիալում կատարելով աննշան դեր։ Կարճ ժամանակ անց նա նկարահանվել է «Բեյվաչ» հեռուստասերիալի երկու սերիաներում, մարմնավորելով Հինա անունով մի երիտասարդ աղջկա։

Փերիշը մարմնավորել է Վանեսային «Օ՛Քիվիս» կարճատև սիթքոմ, ինչպես նաև նկարահանվել է շատ Disney–ի շոուներում և Disney channel–ի ֆիլմերում[4]։ Նկարահանվել է «Բրատց» ֆիլմում, մարմնավորելով Ջեյդին։ Նա նաև նկարահանվել է NBC հեռուստաալիքի «Հերոսները» հեռուստասերիալում[5]։

Փերիշը մարմնավորել է Մոնա Վոնդերուալին ABC Family հեռուստաաիլիքով հեռարձակվող «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում, որի հիմքն է ծառայել Սառա Շեփարդի գրքերի շարքը։ Մոնան նախիկնում եղել է ոչ հայտնի աղջիկ Ռոուզվուդում, ով փափագում էր լինել Էլիսոն ԴիԼաուրենտիսի խմբում, չնայած որ նրան միշտ ծաղրում էին։ Էլիսոնի անհետացումից հետո, Մոնան մտերմանում է Հանա Մերինի հետ։ Արդյունքում՝ երկուսով դառնում են հայտնի աշակերտներ դպրոցում։ Սակայն, Մոնան նախանձում էր Հանայի ընկերությունը մյուս խաբեբաների հետ, (Արիա, Սպենսեր և Էմիլի) որի հետևանքով էլ դիմում է կտրուկ քայլերի։ 2013 թվականի օգոստոսին, նա արժանացել է «Ընտրություն հեռուստատեսության չարագործ» մրցանակին Teen Choice Awards–ում[6]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց տարեկանում, Ջանելը մասնակցել և հաղթել է նահնգական երգի մրցույթում[7]։ Դերասանակ դասերի հաճախելու ընթացքում, Ջանելը շարունակել է իր վոկալի դասերը և սովորում դաշնամուր նվագել, ինչպես նաև հաճախել է պարի դասընթացների։ 2003 թվականի հունվարի 3–ին՝ 14 տարեկանում մասնակցել է «Star Search» հեռուստաշոուի ռիմեյքում, ներկայացնելով «On My Own» երգը։ Ժյուրիի անդամներն էին Նաոմի Ժուդը, Բեն Շտեինը, Քերլ Լեյֆերը և Ջեք Օսբուրնը։ Շտեինը մեկնաբանել է ասելով․ «շատ տաղանդ կա, սակայն բավարար չէ բարձր տեղ գրավելու համար», տալով նրան չորս աստղ, Օսբուրնի հետ միասին, ով նրա ներկայացումը անվանում էր պարզապես «լավ», տալով նրան չորս աստղ։ Լեիֆերը նշել է, որ նա ունի «բարձր Բրոդվայի ձայն», տալով նրան երեք աստղ։ Վերջում Ջուդը ասել է․ «Դու ունես ապագա երաժշտության մեջ, սակայն ունես մի քանի կատարելու գործեր», տալով նրան երկու աստղ։

2007 թվականին, Փերիշը միացել է Geffen Records–ին, որպեսզի ձայնագրի իր առաջին ալբոմը[8]։ Նրա սինգլը՝ «Rainy Day» («Անձրևոտ օր»), որը գրել է ինքը, երաժշտական տեսահոլովակի հետ միասին թողարկվել է 2007 թվականի հուլիսի 7–ին, և նաև դարձել է «Բրատց» ֆիլմի սաունդթրեքը։ Նա նկարահանվել է Պրիմա Ջեյի «Rockstar» («Ռոքսթար») երգի տեսահոլովակում, որը նույնպես սաունդթրեք է։ Նա նաև նկարահանվել է «NLT» խմբի «She Said, I Said» («Նա ասաց, ես ասացի») երգի տեսահոլովակում։ Նա նաև կատարել է երգի բեքվոկալը[9]։ Փերիշը կատարել է իր երաժշտական դեբյուտը «Բրատց» ֆիմում, իր «Rainy Day» էլեկտոփոփ երգով[10]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 4–ին հայտարարվել է, որ Փերիշը լինելու այն հայտնիներից մեկը, ով մասնակցելու է Dancing with the Stars հեռուստաշոուի 19 եթերաշրջանին։ Նրա զույգն էր պրոֆեսիանալ պարող Վալենտին Չմերկովսկին։ Երրորդ շաբաթվա ժամանակ, զույգը դարձել է առաջին զույգը, ով վաստակեց կատարյալ գնահատակ իրենց Ջազ պարի համար։ Փերիշը և Չմերկովսկին հասան շոուի եզրափակիչ, սակայն այն ավարտեցին երրորդ հորիզոնականում, Սեդի Ռոբերթսոնից և Ալֆոնսո Ռիբեիրոից հետո, ովքեր զբաղեցրին առաջին և երկրորդ տեղերը[11]։

Dancing with the Stars–ի ներկայացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթ # Պար/երգ Ժյուրիների միավոր Արդյունք
Ինաբա Գուդման Հոու Տոնիոլի
1 Ջայվ — «Bang Bang» 7 7 7 8 Ապահով
2 Ֆոքսթրոտ — «Call Me Maybe» 9 8 8 9 Ապահով
3 Ջազ — «America» 10 10 10 10 Ապահով
4 Ռումբա — «How Will I Know» 9 9 9 9 Ապահով
5 Բարլեսքյու — «Mamma Knows Best» 8 8 8 9 Չկա ելույթի վերացում
6 Սամբա — «La Vida Es Un Carnaval» 8 7 9 9 Վերջինն է համարվելու անապահով
7 Վիեննական վալս — «Secret»
Թիմային ազատ ոճային — «Black Widow»
8
9
7
9
8
9
8
9
Ապահով
8 Քոնթեմփռոռի — «Everybody's Free (To Feel Good)» 10 10 10 10 Ապահով (Անձեռնմխելիություն)
9 Քուիքսթեփ — «Hey Boy! Hey Girl!»
Եռյակ սալսա — «Morning Drums»
9
10
10
9
10
10
9
10
Ապահով
10 Պասադոբլե — «Blame»
Արգենտինյան տանգո — «Blame» (Ակուստիկ)
10
9
10
9
10
10
10
10
Ապահով
11 (Գիշեր մեկ) Սամբա — «La Vida Es Un Carnaval»
Ազատ ոճային — «I'm Gonna Be (500 Miles)»
9
10
10
10
9
10
9
10
Ներքևից՝ երկու
11 (Գիշեր երկու) Ֆոքսթրոքս/Պասադոբլե — «Hideaway» 10 10 10 10 Երրորդ տեղ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերիշը 2007 թվականին
Տարի Անվանում Դեր Նշումներ
2007 Բրատց Ջեյդ Գլխավոր դեր
2009 Վառել այն Լանա
Ապրիլյան անձրևներ Վիքի
2010 Եռակի շուն Սելիսի Գարբեր
2011 Մեկ Քայ օր Լեիլանի
4 հարսանիք պլանավորողները Հոկու
2012 Ընդմիշտ Քալեսթ և Ջեսի Սավանա
2013 Այն գիշերների համար Աուդրի Կարճամենտրաժ ֆիլմ
Ինչ–որ վատ բան Ռոնի Կարճամենտրաժ ֆիլմ
2015 Կենցերտ Լիզա Վագներ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1999 Բեյվաչ Հինա 2 սերիա
Շատ հարուստ։ Դորիս Դյուքի գաղտնի կյանքը Տիտրերում նշված չէ Հեռուստաֆիլմ
2000 Գեփետո Հեռուստաֆիլմ
2003 Օ՛Քիվիս Վանեսա Սերիա։ «Երեկույթ»
2004 Բեռնի Մաք Շոուն Լոռա Սերիա։ «Լինել Բեռն Մաքը»
2006 Զոի 101 Սառա Սերիա։ "Արծաթե մուրճ հասարակություն"
Օռանժ Քանթրի Լեա Սերիա։ «Ափսոս ամառ»
2007–2008 Հերոսները Մեյ 4 սերիա
2009 Թրու Ջեքսոն Կայլա Սերիա։ "Փառքի ֆլիրտ"
2010–ից Հմայիչ խաբեբաները Մոնա Վոնդերուալ/ Ա Պարբերական դեր (1-2 եթերաշրջան), Հիմնական դեր (3 եթերաշրջանից), 75 սերիա
2011 Հավայի 5.0 Ռեբեկա Ֆայն Սերիա։ "Կապու"
2014 Գեղեցիկ մինչև մահ Չելսի Ջոնս Սերիա։ "Կենացներ և ծաղրանքներ"[12]
Dancing with the Stars Ինքն իրեն Մասնակցել է 19–րդ եթերաշրջանին, Երրորդ տեղ
Ավագ դպրոցի պրոֆեսիա Լոռեն Բրեյդի Հեռուստաֆիլմ
2015 Լոռայի առեղծվածները Ջուլիան Հեվենմեյեր Սերիա։ "Քլաբերի առեղծվածը"

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Երգ Նշումներ
2007 Բրաց «Rainy Day» Գրող/Կատարող
2008 Փարոս «Won't Let You Go» Գրող/Կատարող
2009 Ապրիլյան անձրևներ «I Won't Cry» Կատարող
Էփլթաունի արքաները «I'm Changing» Կատարող
2010 Եռակի շուն «Rush» Կատարող
2014 Հմայիչ խաբեբաները Gravity Քավեր
2015 Կոնցերտ «Heart Made Of Stone» Կատարող
Կոնցերտ «Senseless» Կատարող

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Անվանում Արդյունք
2008 Ոսկե ազնվամորի Վատագույն դերասանուհի Բրաց Առաջադրված
2012 Teen Choice Awards[13] Ընտրություն հեռուստատեսային չարագործ Հմայիչ խաբեբաները Հաղթանակ
2013 Teen Choice Awards[14] Ընտրություն հեռուստատեսային չարագործ Հաղթանակ
2013 TV Guide Awards Սիրելի չարագործ Առաջադրված
2014 Teen Choice Awards Ընտրություն հեռուստատեսային չարագործ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1025498178 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. date=2007-07-25. «Հավայն կղզիներում ապրող աղջիկը նկարահանվում է «Բրաց» ֆիլմում». {{cite news}}: Missing pipe in: |author= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «8 բաներ, որ չգիտեք ՋԱնել Փերիշի մասին, Հմայիչ խաբեբաների «Ա»–ն - Teen.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 19 Հոկտեմբերի, 2015-ին.
  4. «Մոնա Վոնդերուալ». ABC Family. Վերցված է 19 Կոկտեմբեր, 2015-ին.
  5. «Ջանել Փերիշը «Հերոսները» հեռուստասերիալում». TV Fanatic. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 19 Հոկտեմբեր, 2015-ին.
  6. «Teen Choice Awards 2013: Հաղթեղների ցուցակ». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  7. Parrish, Janel. «Ջանել Փերիշի պաշտոնական էջ – Կենսագրություն». Janel Parrish.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 16 սեպտեմբեր, 2014-ին.
  8. Ջանել Փերիշ ինտերվյու. Popculturemadness.com. Հրապարակված է 2013-03-19.
  9. «NLT: She Said, I Said». janelparrish.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. «Rainy Day». 12 հուլիս, 2007. Վերցված է 19 հեկտեմբեր, 2015-ին.
  11. «'Dancing with the Stars' 19–րդ եթերաշրջանի եզրափակիչ։ Եվ հաղթող է ճանաչվում․․․». buddytv.com. Վերցված է 19 հեկտեմբեր, 2015-ին.
  12. ««Գեղեցիկ մինչև մահ» հեռուստասերիալում նկարահանվում է «Հմայիչ խաբեբաներ»–ի աստղը». ew.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  13. «Teen Choice Նոմինացիաներ». 2012 թ․ մայիսի 18. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  14. «Teen Choice Awards». The Hollywood Reporter. 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանել Փերիշ» հոդվածին։