Պղնձագործություն
Պղձագործություն, մետաղագործական արհեստ։ Սաղմերը երևան և այլն եկել դեռես էնեոլիթում (Հայկական լեռնաշխարհում՝ V-IV, մասամբ՝ III հազարամյակներ), երբ քարե գործիքներին ու զև այլնքերին զուգահեռ մարդիկ սկսել և այլն պատրաստել և օգտագործել պղնձե գործիքներ ու զև այլնքեր (կացիններ, մանգաղներ, դանակներ, դաշույններ, նիզակների ծայրեր, նետասլաքներ և այլն)։ III հազարամյակում հայտնաբերվեց անագի, կապարի և այլ մետաղների հետ պղնձի առավել ամուր համաձուլվածքը՝ բրոնզը։ Հայկական լեռնաշխարհում հումքի առատությամբ, ինչպես նաև տեղի և հարևան երկրների բնակչության տնտեսական, կև այլնցաղային ու գեղագիտական պահանջմունքներով պայմանավորված՝ պղնձագործությունն աստիճանաբար կատարելագործվել և բարձր զարգացման է հասել հատկապես միջնադարյան Հայաստանում։ Պղնձից ու այլ մետաղների հետ դրա համաձուլվածքներից պատրաստված բազմազան իրեր (եկեղեցական սպասք, գոտիներ, կաթսաներ, թասեր, գավաթներ, անոթներ, մատուցարաններ, ջահեր, զանգեր, մոմակալներ, խաչեր և այլն) հայտնաբերվել և այլն հատկապես Անիի, Դվինի, ինչպես նաև Հայաստանի միջնադարյան այլ հնավայրերից։ պղնձագործության մեջ կիրառվել և այլն հիմնականում կռելու, դրվագելու, դրոշմելու, ձուլելու և փորագրելու տեխնիկական եղանակները, պատրաստված առարկաները և այլնթարկվել և այլն լրացուցիչ մշակման (վերադիր զարդարման, անագապատման և այլն)։ Պղնձե հարթ թիթեղից կռելով պատրաստած իրերին կամ դրանց առանձին մասերին տվել են (կորացմամբ) համապատասխան ձև, ծայրերն ու եզրերը միացրել զոդմամբ։ Դրվագման եղանակով իրեր պատրաստելու համար օգտագործել են պղնձյա առավել բարակ թիթեղ։ Դրվագվել են (մուրճի թեթև հարվածներով) հիմնականում անոթներն ու սնամեջ բոլորաձև իրերը՝ դրանք զարդարելով հարթ և ուռուցիկ պատկերներով։ Դրոշմելու համար պղնձե թիթեղը դնելով մետաղյա կարծր դրոշմի վրա և արտաքին կողմից զետեղած արճճին հարվածելով՝ ստացել են համապատասխան պատկերը։ Պղնձագործության մեջ շատ տարածված է եղել ձուլման եղանակը, հիմնականում քարե, կավե կամ գիպսե կաղապարների մեջ լցնելով պղնձի ձուլվածքը՝ ստացել են համապատասխան ձևեր ու պատկերներ ունեցող առարկաներ։ Պղնձագործությունն ընդգրկել է զանազան ճյուղեր՝ կաթսայագործություն, ջահագործություն ու աշտանակաշինություն, զարդագործություն, հայելագործություն, անագապատում և այլն։ Կանթերը պատրաստելով լրացուցիչ կաղապարներով, ամրացրել են կաթսաներին։ Ջահագործության և աշտանակաշինության մեջ կիրառել են ձուլելու, կռելու եղանակները, հաճախ նաև զուգակցել դրանք։ Դվինում և Անիում հայտնաբերվել են պղնձե զարդեր պատրաստելու արհեստանոցներ։ Դվինի արհեստանոցում գտնվել է նաև պղնձագործի փոքրիկ կավե հալոց՝ պղնձեզարդերի հետ։ Անիի արհեստանոցում զարդերի հետ պատրաստել են այլ մանր իրեր (գամեր և այլն)։ Պղնձագործության այս ճյուղը բավական մոտ է եղել ոսկերչությանը։ Բրոնզե թիթեղները մանրակրկիտ հղկելով և երեսապատելով արծաթով կամ արծաթախառն մետաղներով, պատրաստել են հայելիներ։ Անագապատումը կիրառվել է պղնձե ամանները օքսիդացումից պաշտպանելու համար։ XII-XIII դարերում պղնձագործությունը զարգանալով, ստացել է շուկայական արտադրության բնույթ։ Միջնադարյան պղնձագործ արհեստավորներն աշխատել են կամ համատեղ, կամ առանձին խմբերով՝ ըստ ճյուղավորված մասնագիտությունների։ Պղնձագործության որոշ ճյուղեր հասել են կիրառական-գեղարվեստական, դեկորատիվ արվեստի բարձր մակարդակի։ Առավելապես լինելով քաղաքային արհեստ՝ պղնձագործությունը տարածված էր Հայաստանի և Անդրկովկասի բազմաթիվ քաղաքներում՝ Կաբինում, Թիֆլիսում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Ախալցխայում, Ախալքալաքում, Նախիջևանում, Նոր Բայազետում, Օրդուբադում, Կարսում, Շամախիում, Գանձակում, Շուշիում, Բաքվում և այլուր։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին, պղնձե իրերի գործարանային արտադրության հետևանքով, արհեստավորական արտադրանքի պղնձե շատ իրեր շուկայում իրենց տեղն աստիճանաբար զիջեցին նոր արտադրանքին։ Ներկայումս պղնձագործության դարավոր հմտություններն ու ավանդույթները կիրառվում և են կենցաղային, կիրառական, դեկորատիվ առարկաների, հուշանվերների ու այլ իրերի տեսականին ավելացնելու, արվեստի որոշ ճյուղեր ժողովրդական արվեստի ոճով զարգացնելու համար։ Պղնձագործության ժողովրդական ավանդույթներն ուսումնասիրվում և կիրառվում են նաև պղնձի արդյունաբերության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |