Պիո-Կլեմենտինո թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիո-Կլեմենտինո թանգարան
Տեսակպատկերասրահ և հնագիտական թանգարան
Երկիր Վատիկան
ՏեղագրությունՎատիկան
Մասն էՎատիկանի թանգարաններ
Կայքmuseivaticani.va/content/museivaticani/it/collezioni/musei/museo-pio-clementino/Museo-Pio-Clementino.html(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Պիո-Կլեմենտինո թանգարան (իտալ.՝ Museo Pio-Clementino), թանգարան Վատիկանի առաքելական պալատում։

Թանգարանը կառուցվել է Հռոմի պապեր Կղեմես XIV-ի (1769-1774) և Պիա VI-ի (1775-1799) հանձնարարությամբ։ Թանգարանի ստեղծման նպատակն էր պահպանել հին հունական և հռոմեական հայտնի արվեստի ստեղծագործությունները[1]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձան Անվանում Որմնախորշ
Լաոկոոնի որմնախորշ
«Լաոկոոն և որդիներ» մարմարյա խումբ. (մ.թ.ա. 1-ին դար, 184 սմ) Հնարավոր է, որ այն եղել է Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսի կայսերական պալատում։ 1506 թվականի հունվարի 14-ին Հռոմում՝ Ներոնի ոսկե տան տարածքում։ Արձանը վերանորոգել է Միքելանջելոն, ով էլ փոխարինել է Լաոկոոնի անհետ կորած աջ ձեռքը։ Պլինիոս Ավագը իր «Naturalis historia» (հայերեն՝ բնական պատմություն) աշխատությունում գրել է, որ ստեղծագործության հեղինակներն են հռոդոսցի քանդակագործներ Աֆինոդորը, Ագեսանդրոսը և Պոլիդորը։
Կոնովայի որմնախորշ
Պերսևս. իտալացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացիչ Անտոնիո Կանովայի աշխատանքը (1800-1801)։ Քանդակվել է Պիյ VII Հռոմի պապի պատվերով, քանի որ արձանի բնօրինակ տարբերակը ավերվել էր Նապոլեոն Բոնապարտի կողմից։ Պերսևսը պատկերված էր Հադեսի սաղավարտով, Հեփեստոսի սրով և Հերմեսի սանդալներով, ձեռքին՝ Մեդուսա Գորգոնայի գլուխը։
Ապոլլոնի որմնախորշ
Ապոլլոն Բելվերդերյան. Վատիկանի ամենահայտնի արձաններից մեկը, որը ներառվում էր 1509 թվականի թանգարանային հավաքածուի մեջ։ Հռոմեական մարմարյա բնօրինակի հեղինակն է աթենական քանդակագործ Լեոխարեսը։
Հերմեսի որմնախորշ
Հերմեսի արձանը Պրաքսիտելեսի բնօրինակի հռոմեական պատճենն է։ Օլիմպոս լեռան գագաթին կանգնեցվել է ժամանակավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pomella, Andrea Vatikanische Museen.— Vatikan: Italia Editrice, 2007. — ISBN 978-3-7954-1947-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիո-Կլեմենտինո թանգարան» հոդվածին։