Պինեդա դե Մար
Մունիցիպալիտետ | |||
---|---|---|---|
Պինեդա դե Մար | |||
Pineda de Mar | |||
| |||
Հռոմեական ժամանակներից պահպանված ջրանցույցի մնացորդներ | |||
Երկիր | Իսպանիա | ||
Ինքնավար համայնք | Կատալոնիա | ||
Նահանգ | Բարսելոնա | ||
Շրջան | Մարեսմե | ||
Քաղաքապետ | Քսավեր Ամոր Մարտին 2007 թվական | ||
Մակերես | 10,77 կմ² | ||
ԲԾՄ | 10 մ | ||
Պաշտոնական լեզու | կատալաներեն[1] | ||
Բնակչություն | 25 893 մարդ (2010) | ||
Խտություն | 2439,8 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | Pinedenc, pinedenca | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային ինդեքս | 08397 | ||
Փոստային դասիչ | 08397 | ||
Ավտոմոբիլային կոդ | B | ||
Պաշտոնական կայք | pinedademar.cat | ||
| |||
Պինեդա դե Մար (իսպ.՝ Pineda de Mar), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Բարսելոնա նահանգի Մարեսմե շրջանում[2]։ Զբաղեցնում է 10,77 կմ² մակերես։ Բնակչությունը 2010 թվականին կազմել է 25 893 մարդ։
Այն տեղակայված է Կալելյայի և Սանտա Սուսանա բնակավայրերի ծովափին։ Այն վարչական կենտրոնից՝ Բարսելոնայից 55 կմ և Ժիրոնայից 45 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ֆրանսիական Ֆրոնտիգնան քաղաքի հետ եղբայր-քաղաքներ են։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1900 | 1930 | 1950 | 1970 | 1986 | 2009 |
---|---|---|---|---|---|
1807 | 3275 | 3188 | 7776 | 13 951 | 26 203 |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մունիցիպալիտետի տարածքում հայտնաբերված ք.ա. 4-րդ դարի գտածոները խոսում են այն մասին, որ այս տարածքը բնակեցված է եղել հին ժամանակներից։ Իբերացիներն սկզբում բնակեցրել են Պիրենեյան թերակղզու արևելյան շրջանները, ապա աստիճանաբար սկսել են տարածվել թերակղզու կենտրոնական հատվածում։
Ք.ա 1-ին դարում՝ հռոմեացիների կողմից տարածքի գաղութացման ժամանակ ափի երկայնքով հայտնվեցին բազմաթիվ բնակավայրեր։ Պինեդա դե Մարի տարածքում գտնվել է բավականին ազդեցիկ հռոմեական բնակավայր, որտեղ կա մի ջրանցույց՝ դեռևս պահպանված 4 կամարներով։
Իսլամադավաններից Կատալոնիայի ազատագրումից հետո այն դարձավ «Իսպանիայի մարկայի» մաս (marca hispanica), որը սահման էր հանդիսանում արաբների և Ֆրանկների թագավորության միջև։ Պինեդեում պահպանված են Մոնտպալաու ամրոցի մնացորդները՝ կառուցված 11-րդ դարում։ Ամրոցի կառավարիչները Պալաֆոլսի ամրոցի կառավարիչներ հետ կառավարում էին ողջ Մարեսմեն։
1079 թվականին այստեղ կառուցվել է Սուրբ Մարիա եկեղեցին։ 12-րդ դարում եկեղեցու շրջակայքում սկսել են տներ կառուցել։ 1338 թվականին Վիկոնտ II Կաբրերացին այս տարածքին տալիս է բնակավայրի կարգավիճակ։
16-րդ դարում ափամերձ շրջանները հաճախ են ենթարկվել ծովահենների և թուրք կապերների (ֆր.՝ corsaire, գերմ.՝ Kaper, անգլ.՝ privateer) հարձակումներին, ինչի պատճառով կառուցվել են պաշտպանական կառույցներ։ 17-րդ դարում բնակչության աճին և տարածաշրջանի զարգացման վրա իր ազդեցությունն է թողել համաճարակն ու պատերազմը Ֆրանսիայի և Իսպանիայի միջև։ 1714 թվականին՝ Իսպանիայի ժառանգության համար պատերազմի ավարտից հետո Պինեդայի բնակչությունն սկսել է աճել. 70 տարվա ընթացքում այն աճել է՝ 493-ից հասնելով 1163-ի։ Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է գյուղատնտեսությունը՝ հատկապես գինեգործությունը և ցորենի մշակությունը։
Ինտենսիվ ժողովրդագրական զարգացման և ուրբանիզացիայի սկիզբը դրվել է 20-րդ դարի առաջին տասնամյակին։ Այս գործում կարևոր դեր է խաղացել հանրապետական Մանուել Սեռա ի Մորետը՝ Unió Socialista de Catalunya պարտիայի հիմնադիրը։ Նա 1914-1923 թվականներին ղեկավարել է Պինեդան։ Նրա գլխավորությամբ վերակառուցվել են մունիցիպալիտետի հին ճարտարապետական նմուշները (Plànol General d’Alineacions de Places i Carrers de la Vila de Pineda 1922 թվականի նախագիծ)։
Այդուհետ այն դարձել է Բարսելոնայի հարուստ ընտանիքների հանգստավայր։ 1930-ականներին բնակչությունը հասել է 3000-ի։ 1960 թվականից արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ կտրուկ սկսել է աճել բնակչությունը։ Ծովափներում հիմնվել են հյուրանոցներ, մոթելներ։ Քաղաքում ավելացել են նոր բնակավայրերի թիվը։ 1990 թվականին բնակչությունը դարձել է 17 000, իսկ ներկայումս 26 000-ից ավելի։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի գլխավոր ճանապարհը N-II-ն ու Renfe Operadora ճեպընթացի ուղեգիծն անցնում է քաղաքի միջով։ Քաղաքում կարելի է տեղաշարժվել նաև C-32 վճարովի ավտոերթուղով։
Քաղաքը գտնվում է Բարսելոնայի և Ժիրոնայի միջև, որոնց հետ կապված է մի քանի ճանապարհներով։ Նշանակալի է Ժիրոնա-Կոստա Բրավա (կատ.՝ Aeroport de Girona — Costa Brava, իսպ.՝ Aeropuerto de Gerona-Costa Brava) օդանավակայանը։ Այդտեղից օրվա ընթացքում մի քանի անգամ շարժվում է Կոստա դել Մարեսմա-Կոստա Բրավա ավտոբուսը։ Մունիցիպալիտետից Բարսելոնա կարելի է հասնել գնացքով, որը շարժվում է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ անգամ։
Ամռանը քաղաքում աշխատում են զբոսաշրջային փոխադրամիջոցներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ art.6 // (unspecified title)
- ↑ Աշխարհագրական դիրք