Պինեդա դե Մար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մունիցիպալիտետ
Պինեդա դե Մար
Pineda de Mar
Զինանշան
Escut de Pineda de Mar.svg

Aqueductepineda.jpg
Հռոմեական ժամանակներից պահպանված ջրանցույցի մնացորդներ
Կոորդինատներ: 41°37′38″ հս․ լ. 2°41′28″ ավ. ե. / 41.62722° հս․. լ. 2.69111° ավ. ե. / 41.62722; 2.69111
Երկիր Իսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնք Կատալոնիա
Նահանգ Բարսելոնա
Շրջան Մարեսմե
Քաղաքապետ Քսավեր Ամոր Մարտին
2007 թվական
Մակերես 10,77 կմ²
ԲԾՄ 10 մ
Բնակչություն 25 893 մարդ (2010)
Խտություն 2439,8 մարդ/կմ²
Տեղաբնականուն Pinedenc, pinedenca
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս 08397
Փոստային ինդեքսներ 08397
Ավտոմոբիլային կոդ B
Պաշտոնական կայք pinedademar.org
##Պինեդա դե Մար (Իսպանիա)
Red pog.png
##Պինեդա դե Մար (Կատալոնիա)
Red pog.png

Պինեդա դե Մար (իսպ.՝ Pineda de Mar), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Բարսելոնա նահանգի Մարեսմե շրջանում[1]։ Զբաղեցնում է 10,77 կմ² մակերես։ Բնակչությունը 2010 թվականին կազմել է 25 893 մարդ։

Այն տեղակայված է Կալելյայի և Սանտա Սուսանա բնակավայրերի ծովափին։ Այն վարչական կենտրոնից՝ Բարսելոնայից 55 կմ և Ժիրոնայից 45 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ֆրանսիական Ֆրոնտիգնան քաղաքի հետ եղբայր-քաղաքներ են։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 1930 1950 1970 1986 2009
1807 3275 3188 7776 13 951 26 203

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիցիպալիտետի տարածքում հայտնաբերված ք.ա. 4-րդ դարի գտածոները խոսում են այն մասին, որ այս տարածքը բնակեցված է եղել հին ժամանակներից։ Իբերացիներն սկզբում բնակեցրել են Պիրենեյան թերակղզու արևելյան շրջանները, ապա աստիճանաբար սկսել են տարածվել թերակղզու կենտրոնական հատվածում։

Ք.ա 1-ին դարում՝ հռոմեացիների կողմից տարածքի գաղութացման ժամանակ ափի երկայնքով հայտնվեցին բազմաթիվ բնակավայրեր։ Պինեդա դե Մարի տարածքում գտնվել է բավականին ազդեցիկ հռոմեական բնակավայր, որտեղ կա մի ջրանցույց՝ դեռևս պահպանված 4 կամարներով։

Իսլամադավաններից Կատալոնիայի ազատագրումից հետո այն դարձավ «Իսպանիայի մարկայի» մաս (marca hispanica), որը սահման էր հանդիսանում արաբների և Ֆրանկների թագավորության միջև։ Պինեդեում պահպանված են Մոնտպալաու ամրոցի մնացորդները՝ կառուցված 11-րդ դարում։ Ամրոցի կառավարիչները Պալաֆոլսի ամրոցի կառավարիչներ հետ կառավարում էին ողջ Մարեսմեն։

1079 թվականին այստեղ կառուցվել է Սուրբ Մարիա եկեղեցին։ 12-րդ դարում եկեղեցու շրջակայքում սկսել են տներ կառուցել։ 1338 թվականին Վիկոնտ II Կաբրերացին այս տարածքին տալիս է բնակավայրի կարգավիճակ։

16-րդ դարում ափամերձ շրջանները հաճախ են ենթարկվել ծովահենների և թուրք կապերների (ֆր.՝ corsaire, գերմ.՝ Kaper, անգլ.՝ privateer) հարձակումներին, ինչի պատճառով կառուցվել են պաշտպանական կառույցներ։ 17-րդ դարում բնակչության աճին և տարածաշրջանի զարգացման վրա իր ազդեցությունն է թողել համաճարակն ու պատերազմը Ֆրանսիայի և Իսպանիայի միջև։ 1714 թվականին՝ Իսպանիայի ժառանգության համար պատերազմի ավարտից հետո Պինեդայի բնակչությունն սկսել է աճել. 70 տարվա ընթացքում այն աճել է՝ 493-ից հասնելով 1163-ի։ Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է գյուղատնտեսությունը՝ հատկապես գինեգործությունը և ցորենի մշակությունը։

Ինտենսիվ ժողովրդագրական զարգացման և ուրբանիզացիայի սկիզբը դրվել է 20-րդ դարի առաջին տասնամյակին։ Այս գործում կարևոր դեր է խաղացել հանրապետական Մանուել Սեռա ի Մորետը՝ Unió Socialista de Catalunya պարտիայի հիմնադիրը։ Նա 1914-1923 թվականներին ղեկավարել է Պինեդան։ Նրա գլխավորությամբ վերակառուցվել են մունիցիպալիտետի հին ճարտարապետական նմուշները (Plànol General d’Alineacions de Places i Carrers de la Vila de Pineda 1922 թվականի նախագիծ)։

Այդուհետ այն դարձել է Բարսելոնայի հարուստ ընտանիքների հանգստավայր։ 1930-ականներին բնակչությունը հասել է 3000-ի։ 1960 թվականից արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ կտրուկ սկսել է աճել բնակչությունը։ Ծովափներում հիմնվել են հյուրանոցներ, մոթելներ։ Քաղաքում ավելացել են նոր բնակավայրերի թիվը։ 1990 թվականին բնակչությունը դարձել է 17 000, իսկ ներկայումս 26 000-ից ավելի։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի գլխավոր ճանապարհը N-II-ն ու Renfe Operadora ճեպընթացի ուղեգիծն անցնում է քաղաքի միջով։ Քաղաքում կարելի է տեղաշարժվել նաև C-32 վճարովի ավտոերթուղով։

Քաղաքը գտնվում է Բարսելոնայի և Ժիրոնայի միջև, որոնց հետ կապված է մի քանի ճանապարհներով։ Նշանակալի է Ժիրոնա-Կոստա Բրավա (կատ.՝ Aeroport de Girona — Costa Brava, իսպ.՝ Aeropuerto de Gerona-Costa Brava) օդանավակայանը։ Այդտեղից օրվա ընթացքում մի քանի անգամ շարժվում է Կոստա դել Մարեսմա-Կոստա Բրավա ավտոբուսը։ Մունիցիպալիտետից Բարսելոնա կարելի է հասնել գնացքով, որը շարժվում է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ անգամ։

Ամռանը քաղաքում աշխատում են զբոսաշրջային փոխադրամիջոցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]