Պիեռ Կարդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Կարդեն
ֆր.՝ Pierre Cardin
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1922(1922-07-02)[1][2][3][…]
ԾննդավայրSant'Andrea di Barbarana, Սան Բիաջիո դի Կալալտա, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4]
Մահացել էդեկտեմբերի 29, 2020(2020-12-29)[5][6][7][…] (98 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն[8]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիա[9] և  Ֆրանսիա[10]
Մայրենի լեզուֆրանսերեն և իտալերեն
ԿոչումQ124728452?
Մասնագիտությունgrand couturier, նորաձևության դիզայներ և գործարար
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
Կայքpierrecardin.com/en/
pierrecardin.com/fr/home/
Ստորագրություն
Изображение автографа
 Pierre Cardin Վիքիպահեստում
Pierre Cardin գնդիկավոր գրիչ

Պիեռ Կարդեն (ֆր.՝ Pierre Cardin, իտալ.՝ Pietro Cardin, հուլիսի 2, 1922(1922-07-02)[1][2][3][…], Sant'Andrea di Barbarana, Սան Բիաջիո դի Կալալտա, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4] - դեկտեմբերի 29, 2020(2020-12-29)[5][6][7][…], Նյոյի սյուր Սեն[8]), իտալական ծագումով ֆրանսիական դիզայներ։ Ֆրանսիայի խոշորագույն սեփականատերերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Կարդենը 14 տարեկանից ուսումնասիրել է շինարարության և նորաձևության հիմունքները։ 1939 թվականին տանից հեռանալով, մեկնել է Վիշի, որտեղ աշխատել է որպես դերձակ` կարելով հագուստներ հիմնականում կանանց համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Կարմիր խաչում։ Պատերազմից հետո, 1945 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է ճարտարապետություն և աշխատել նկարիչ-ձևավորող Ժաննա Պակենի նորաձևության տանը։ Նա աշխատել է նաև Էլզա Սկիապարելլիի հետ, իսկ 1947 թվականից` Քրիստիան Դիորի մոտ։ 1946 թվականին ստեղծել է Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» կինոնկարի հանդերձանքը։ 1950 թվականին հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը։ Սկսնակ դիզայներին Քրիստիան Դիորը խորհուրդ է տվել` ասելով. «Վաճառիր թանկ, քանի որ տաղանդը պետք է գնահատվի»։

Պիեռ Կարդենը գերադասում էր աբստրակցիոնիզմի վերացական ոճը և երկրաչափական դիզայնը։ Նա առաջիններից մեկն էր ունիսեքս ոճում (1958 թ-ի հավաքածուն), որտեղ վերանում էր տղամարդու և կնոջ արտաքին տարբերությունը և համարվում էր նորաձևության ավանգարդիզմի ներկայացուցիչ։ 1960 թվականին նա խախտեց ավանդական դարձած այն մոտեցումը, որ նորաձևությունը կանանց համար նախատեսված արվեստ է և առաջին անգամ ստեղծեց տղամարդկանց հագուստի հավաքածու։

Պիեռ Կարդենը արտոնագրել է ավելի քան 500 գյուտ` նորաձևության բնագավառում։ Դրանցից են գունավոր զուգագուլպաները և բարձր կրկնակոշիկները, ծաղկավոր փողկապները, առանց օձիքի երկար պիջակները, կոճակներով նեղ տաբատները` սկզբնապես նախատեսված «Բիթլզ» խմբի համար և այլն։ Նա առաջիններից մեկն էր, որ զբաղվեց ջինսե հագուստների ուղղությամբ և երեխաների ու երիտասարդների հագուստներով։ Նա այն առաջին մոդելյորներից էր, ով սկսեց իր հագուստներն ու օծանելիքները վաճառել առավել ցածր գներով, դարձնելով դրանք հասանելի սպառողների լայն շրջանակների համար։ Բացի այդ, Պիեռ Կարդենը զբաղվել է կահույքի, ավտոմեքենաների և ինքնաթիռների սրահների դիզայնով։

Պիեռ Կարդենը Փարիզի հանրահայտ «Մաքսիմ» ռեստորանի և համանուն առևտրային ապրանքանիշի սեփականատերն է։ 1970 թվականին, որպես սեփականություն, ձեռք է բերել Փարիզի Café des Ambassadeurs թատերական համալիրը և վերանվանել իր պատվին` Espace Pierre Cardin: Որպես Մառլեն Դիտրիխի վերջին համերգային շրջագայության պրոդյուսեր, ելույթների համար նրան է տրամադրել այդ համալիրի համերգային դահլիճը։ Տարիների ընթացքում Պիեռ Կարդենը Փարիզի 8-րդ շրջանում և Ելիսեյան պալատի շրջակայքում ձեռք է բերել բազմաթիվ անշարժ գույք։

Պարգևատրվել է մի շարք ֆրանսիական և արտասահմանյան մրցանակներով ու պարգևներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Կարդեն» հոդվածին։