Պետրա Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրա Քելլի
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Միություն 90/Կանաչներ
Կրթություն՝ Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Ամստերդամի համալսարան և Hampton High School?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ակտիվիստ և բնապահպան
Ծննդյան օր նոյեմբերի 29, 1947(1947-11-29)[2][3][4][…]
Ծննդավայր Գյունցբուրգ, Շվաբիա, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[5][6][7]
Վախճանի օր հոկտեմբերի 1, 1992(1992-10-01)[2][3][4][…] (44 տարեկան)
Վախճանի վայր Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[8]
Թաղված Waldfriedhof Würzburg[9]
Քաղաքացիություն  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Petra Karin Lehmann
 
Պարգևներ

Պետրա Կարին Քելլի ( գերմ.՝ Petra Karin Kelly, նոյեմբերի 29, 1947(1947-11-29)[2][3][4][…], Գյունցբուրգ, Շվաբիա, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[5][6][7] - հոկտեմբերի 1, 1992(1992-10-01)[2][3][4][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[8]), գերմանացի քաղաքական գործիչ, խաղաղության համար պայքարի ակտիվիստ և Կանաչների կուսակցության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրա Կարին Լեհմանը ծնվել է Բավարիայի Գյունցբուրգ քաղաքում։ Հայրը լքել է ընտանիքը, երբ նա յոթ տարեկան էր։ Մայրն աշխատում էր ամբողջ օրը, ուստի տատն է մեծացրել Պետրային։ Այն բանից հետո, երբ մայրը ամուսնացել է ամերիկացի սպա Ջոն Է. Քելլիի հետ, ազգանունը փոխվել է Քելլիի։ Ընտանիքը տեղափոխվել է 1960 թվականին Միացյալ Նահանգներ։ 1966 թվականից մինչև 1970 թվականը Քելլին սովորել է քաղաքագիտություն և միջազգային քաղաքականություն Վաշինգտոնի ամերիկյան համալսարանում։ Մարտին Լյութեր Քինգով հիացած՝ մասնակցել է 1968 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քենեդիի և Հյուբերտ Համֆրիի քարոզարշավներին։

Աշխատելով Եվրահանձնաժողովում (Բրյուսել, Բելգիա, 1971 թվականից մինչև 1983 թվականը)՝ մասնակցել է խաղաղության և բնապահպանական բազմաթիվ արշավների Գերմանիայում և այլ երկրներում։

1979 թվականին մասնակցել է Կանաչների կուսակցության ստեղծմանը։

1992 թվականին նրան գնդակահարել է իր գործընկեր Գերթ Բաստիան, որը դրանից հետո ինքնասպան է եղել։

Քելլին և Օտտո Շիլին 1983 թվականի Արևմտյան Գերմանիայի դաշնային ընտրություններից հետո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]