Պետրա Նեմցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրա Նեմցովա
Ծնվել էհունիսի 24, 1979(1979-06-24)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրԿարվինա[2]
Քաղաքացիություն Չեխիա
ԿրթությունԼոնդոնի բիզնես դպրոց
Մասնագիտությունմոդել
Կայքpetranemcova.org
 Petra Němcová Վիքիպահեստում

Պետրա Նեմցովա (չեխ․՝ Petra Němcová, հունիսի 24, 1979(1979-06-24)[1][2], Կարվինա[2]), չեխ մոդել[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրա Նեմցովան ծնվել է 1979 թվականի հունիսի 24-ին Չեխոսլովակիայի Կարվինա քաղաքում։

Մոդել դարձել է 16 տարեկան հասակում «Talent Search» մրցույթում հաղթելուց հետո, որն անցկացվել է Չեխական մոդելային գործակալության կողմից։

1996 թվականին Պետրան հաղթել է ազգային փուլի «Elite Model Look» մրցույթում։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Պրահա, իսկ քիչ ժամանակ անց մեկնել է Փարիզ։

2004 թվականի դեկտեմբերին Պետրա Նեմցովան իր ընկերոջ՝ անգլիացի լուսանկարիչ Սիմոն Աթլիի հետ հանգստանում էր Khao Lak resort-ում (Փխուկետ, Թաիլանդ), երբ տեղի ունեցավ հզոր ցունամի՝ տանելով իր հետ 280 000 մարդու կյանք։ Սիմոն Աթլին մահացել է, նրա դին ճանաչվել է 2005 թվականի մարտի 3-ին, իսկ Պետրան փրկվել է՝ մնալով պալմայի կատարին ավելի քան ութ ժամ, մինչ նրա գտել են փրկարարները։ Պետրան անցկացրել է ավելի քան երեք շաբաթ թայլանդական հոսպիտալում և մեկ ամսից ավելի՝ Չեխիայի հոսպիտալում։ Հետագայում Պետրան հայտնվել է CNN հեռուստաալիքով Լարի Քինգի «Larry King Live» շոուում։

2005 թվականին Պետրա Նեմցովան հիմնադրել է «The Happy Hearts Fund» ֆոնդը, որի նպատակը է առողջապահության, դոնորության և որբերին օգնելու ուղղությամբ օգնել այն մարդկանց, որոնք ողջ են մնացել 2004 թվականի դեկտեմբերի 26-ի ցունամիից հետո Հարավարևելյան Ասիայում։

Glamour ամսագիրը 2005 թվականին Նեմցովային շնորհել է «Survivor Award» մրցանակ։ Պետրայի վերադարձը մոդելային բիզնես նշվել է 2006 թվականի Sports Illustrated swimsuit issue ամսագրի շապիկին հայտնվելով։ Նաև Պետրան հայտնվել է բրիտանական FHM օրացույցի շապիկին որպես Միսս Մայիս և մասնակցել TLC’s A Model Life հեռուստաշոուին։

2005 թվականի դեկտեմբերին հրապարակվել է Պետրա Նեմցովայի ինքնակենսագրությունը՝ «Love Always, Petra», որը նա գրել է 27 տարեկանում։ 2006 թվականին հանդիպել է բրիտանացի երաժիշտ Ջեյմս Բլանտի հետ։

Պետրան ունի կրտսեր քույր՝ Օլգան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրա Նեցովա

Փարիզում նկարահանվել է Max Factor, Benetton, Schwarzkopf, Pantene, Clarins, Lancaster & La Perla ընկերությունների ապրանքանիշերի գովազդներում, մասնակցել է Valentino և Armani ցուցադրություններին։ 2001 թվականին առաջին անգամ հայտնվել է Sports Illustrated ամսագրի շապիկին։ Պետրան հայտնվել է այնպիսի հեղինակավոր ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ «Flare», «Cosmopolitan», «Marie Claire», «Harper's Bazaar», «Glamour» և «Shape»:

Նեմցովան նաև եղել է Victoria's Secret-ի կատալոգի մոդելներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրա Նեմցովա» հոդվածին։