Պետրա Նեմցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրա Նեմցովա
Petra Nemcova Cannes 2018 2.jpg
Ծնվել էհունիսի 24, 1979(1979-06-24)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԿարվինա, Moravian-Silesian Region, Չեխիա
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
ԿրթությունԼոնդոնի բիզնես դպրոց
Մասնագիտությունմոդել
Կայքpetranemcova.org
Petra Němcová Վիքիպահեստում

Պետրա Նեմցովա (չեխ․՝ Petra Němcová, հունիսի 24, 1979(1979-06-24)[1], Կարվինա, Moravian-Silesian Region, Չեխիա), չեխ մոդել[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրա Նեմցովան ծնվել է 1979 թվականի հունիսի 24-ին Չեխոսլովակիայի Կարվինա քաղաքում:

Մոդել դարձել է 16 տարեկան հասակում «Talent Search» մրցույթում հաղթելուց հետո, որն անցկացվել է Չեխական մոդելային գործակալության կողմից:

1996 թվականին Պետրան հաղթել է ազգային փուլի «Elite Model Look» մրցույթում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Պրահա, իսկ քիչ ժամանակ անց մեկնել է Փարիզ:

2004 թվականի դեկտեմբերին Պետրա Նեմցովան իր ընկերոջ՝ անգլիացի լուսանկարիչ Սիմոն Աթլիի հետ հանգստանում էր Khao Lak resort-ում (Փխուկետ, Թաիլանդ), երբ տեղի ունեցավ հզոր ցունամի՝ տանելով իր հետ 280 000 մարդու կյանք: Սիմոն Աթլին մահացել է, նրա դին ճանաչվել է 2005 թվականի մարտի 3-ին, իսկ Պետրան փրկվել է՝ մնալով պալմայի կատարին ավելի քան ութ ժամ, մինչ նրա գտել են փրկարարները: Պետրան անցկացրել է ավելի քան երեք շաբաթ թայլանդական հոսպիտալում և մեկ ամսից ավելի՝ Չեխիայի հոսպիտալում: Հետագայում Պետրան հայտնվել է CNN հեռուստաալիքով Լարի Քինգի «Larry King Live» շոուում:

2005 թվականին Պետրա Նեմցովան հիմնադրել է «The Happy Hearts Fund» ֆոնդը, որի նպատակը է առողջապահության, դոնորության և որբերին օգնելու ուղղությամբ օգնել այն մարդկանց, որոնք ողջ են մնացել 2004 թվականի դեկտեմբերի 26-ի ցունամիից հետո Հարավարևելյան Ասիայում:

Glamour ամսագիրը 2005 թվականին Նեմցովային շնորհել է «Survivor Award» մրցանակ: Պետրայի վերադարձը մոդելային բիզնես նշվել է 2006 թվականի Sports Illustrated swimsuit issue ամսագրի շապիկին հայտնվելով: Նաև Պետրան հայտնվել է բրիտանական FHM օրացույցի շապիկին որպես Միսս Մայիս և մասնակցել TLC’s A Model Life հեռուստաշոուին:

2005 թվականի դեկտեմբերին հրապարակվել է Պետրա Նեմցովայի ինքնակենսագրությունը՝ «Love Always, Petra», որը նա գրել է 27 տարեկանում: 2006 թվականին հանդիպել է բրիտանացի երաժիշտ Ջեյմս Բլանտի հետ:

Պետրան ունի կրտսեր քույր՝ Օլգան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրա Նեցովա

Փարիզում նկարահանվել է Max Factor, Benetton, Schwarzkopf, Pantene, Clarins, Lancaster & La Perla ընկերությունների ապրանքանիշերի գովազդներում, մասնակցել է Valentino և Armani ցուցադրություններին: 2001 թվականին առաջին անգամ հայտնվել է Sports Illustrated ամսագրի շապիկին: Պետրան հայտնվել է այնպիսի հեղինակավոր ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ «Flare», «Cosmopolitan», «Marie Claire», «Harper's Bazaar», «Glamour» և «Shape»:

Նեմցովան նաև եղել է Victoria's Secret-ի կատալոգի մոդելներից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]