Պատրիկ Տատոպուլոս
Պատրիկ Տատոպուլոս Patrick Tatopoulos | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | 1958 | ||||||
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա | ||||||
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, École nationale supérieure des arts appliqués et des métiers d'art? և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց | ||||||
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ | ||||||
Գործունեության տարիներ | 1996–այժմ | ||||||
Ազգություն | Ֆրանսիա | ||||||
Մասնագիտացում | նկարիչ, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր | ||||||
Ոճ(եր) | Մարտական, Թրիլեր, Ֆանտաստիկ | ||||||
IMDb | ID 0851281 | ||||||
|
Պատրիկ Տատոպուլոս (անգլ.՝ Patrick Tatopoulos , սեպտեմբերի 25, 1957, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիահույն նկարիչ, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» ֆիլմով։ Նա այնպիսի ֆիլմերի դիզայներ է, որպիսիք են «Անկախության օրը», «Մարտի դաշտը Երկիր», «Պինդ ընկույզ 4.0» և «Հիշել ամենը» ֆիլմերը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատոպուլոսը ծնվել և մեծացել է Փարիզում։ Հայրը՝ Մակեդոնիայից ներգաղթյալ էր, մայրը՝ ֆրանսուհի[1]։ Ծնողները հագուստի խանութ ունեին Փարիզում։ Պատրիկը մոտոցիկլետներ էր վարում, աշխատում 2-D գովազդի գործակալությունում և կատակերգական գրքերի շապիկներ նկարում։ Նախքան 1989 թվականին ԱՄՆ գալը 10 տարի ապրել է Հունաստանում։ Խոսում է ֆրանսերեն, հունարեն և անգլերեն։
2015 թվականի հոկտեմբերին Տատոպուլոսն ամուսնացավ Face Off հեռուստախաղի հաղորդավար ՄաքԿենզի Վեսթմորի հետ։ Զույգը ծանոթացավ շոուի առաջին եթերաշրջանի վրա աշխատելիս։ Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Սեդլռոք Ռենչ Ուայներիի Chateau Le Dome-ում[2]։ Տատոպուլոսը ներկայումս (2015) ապրում է Լոս Անջելեսում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանում գովազդային գործակալություններում որպես դիզայներ աշխատելիս նա շարունակ հրապուրվում էր արարածներով և հատուկ էֆեկտներով[3]։ Սովորել է Փարիզի École d'Art Décoratif-ում, École des Arts Appliqués-ում և École des Beaux-Arts-ում[1]։ Փարիզից տեղափոխվեց Հռոմ, այնուհետև Հունաստան, որտեղ սկսեց վաճառել իր պատկերները։ Արդյունքում ժամանցային բիզնեսի նկատմամբ ունեցած կիրքը նրան բերեց ԱՄՆ և կարճ ժամանակ անց նա գովազդների, երաժշտական տեսահոլովակների և շարժաֆիլմերի դիզայներությամբ էր զբաղվում։ Հաճախ համագործակցել է ռեժիսորներ Ռոլանդ Էմերիխի, Ալեքս Պրոյասի և Լեն Ուայզմանի հետ։
Նիկո Տատոպուլոսի կերպարը Գոձիլայում անվանվել է նրա կրտսեր դստեր անունով։ Առաջին ռեժիսորական աշխատանքը 2009 թվականին էր՝ Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը ֆիլմում։ Աշխատել է Դարկստորմ Ստուդիոս գրաֆիկական վեպի «Ես Ֆրանկեշտեյնն եմ» էքշն ֆիլմի ադապտացիայի վրա[4]․ ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվում է Լեյքշոր Էնթերթեյնմենթը[5]։
Համագործակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատոպուլոսը աշխատել է հետևյալ ռեժիսորների հետ մեկից ավելի ֆիլմերի վրա՝
- Փոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոն («Օտարը գիշատիչների դեմ», «Չարի կացարանը 3»)
- Ռոլանդ Էմերիխ («Աստղային դարպասներ», «Անկախության օրը», «Գոձիլա», «Մեր թվարկությունից 10 000 տարի առաջ», «2012»)
- Ալեքս Պրոյաս («Խավար քաղաքը», «Ես ռոբոտ եմ», «Նախանշաններ»)
- Դևիդ Թուի («Սև խոռոչ», «Ռիդիկի քրոնիկները», «Ռիդիկ»)
- Լեն Ուայզման («Ուրիշ աշխարհ», «Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա», «Պինդ ընկույզ 4.0», «Հիշել ամենը»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Visual Hollywood». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Byrne, Suzy (2015 թ․ հոկտեմբերի 12). «McKenzie Westmore and Patrick Tatopoulos Say 'I Do,' Get Photobombed by a Giraffe in Their Wedding Photos». Yahoo!. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Visual Effects HQ biography
- ↑ «I, Frankenstein Franchise Coming at You From Lakeshore». DreadCentral.
- ↑ «Lakeshore Eyes New Franchise With 'I, Frankenstein'». BloodyDisgusting.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Հույներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի պրոդյուսերներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ