Պատրիկ Տատոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Տատոպուլոս
Patrick Tatopoulos
Ծնվել է1958
ԾննդավայրՓարիզ, {{{2}}} Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, École nationale supérieure des arts appliqués et des métiers d'art? և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
Գործունեության տարիներ1996–այժմ
Ազգություն{{{2}}} Ֆրանսիա
Մասնագիտացումնկարիչ, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
Ոճ(եր)Մարտական,
Թրիլեր,
Ֆանտաստիկ
IMDbID 0851281

Պատրիկ Տատոպուլոս (անգլ.՝ Patrick Tatopoulos , սեպտեմբերի 25, 1957(1957-09-25), Փարիզ), ֆրանսիահույն նկարիչ, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» ֆիլմով։ Նա այնպիսի ֆիլմերի դիզայներ է, որպիսիք են «Անկախության օրը», «Մարտի դաշտը Երկիր», «Պինդ ընկույզ 4.0» և «Հիշել ամենը» ֆիլմերը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատոպուլոսը ծնվել և մեծացել է Փարիզում։ Հայրը՝ Մակեդոնիայից ներգաղթյալ էր, մայրը՝ ֆրանսուհի[1]։ Ծնողները հագուստի խանութ ունեին Փարիզում։ Պատրիկը մոտոցիկլետներ էր վարում, աշխատում 2-D գովազդի գործակալությունում և կատակերգական գրքերի շապիկներ նկարում։ Նախքան 1989 թվականին ԱՄՆ գալը 10 տարի ապրել է Հունաստանում։ Խոսում է ֆրանսերեն, հունարեն և անգլերեն։

2015 թվականի հոկտեմբերին Տատոպուլոսն ամուսնացավ Face Off հեռուստախաղի հաղորդավար ՄաքԿենզի Վեսթմորի հետ։ Զույգը ծանոթացավ շոուի առաջին եթերաշրջանի վրա աշխատելիս։ Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Սեդլռոք Ռենչ Ուայներիի Chateau Le Dome-ում[2]։ Տատոպուլոսը ներկայումս (2015) ապրում է Լոս Անջելեսում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանում գովազդային գործակալություններում որպես դիզայներ աշխատելիս նա շարունակ հրապուրվում էր արարածներով և հատուկ էֆեկտներով[3]։ Սովորել է Փարիզի École d'Art Décoratif-ում, École des Arts Appliqués-ում և École des Beaux-Arts-ում[1]։ Փարիզից տեղափոխվեց Հռոմ, այնուհետև Հունաստան, որտեղ սկսեց վաճառել իր պատկերները։ Արդյունքում ժամանցային բիզնեսի նկատմամբ ունեցած կիրքը նրան բերեց ԱՄՆ և կարճ ժամանակ անց նա գովազդների, երաժշտական տեսահոլովակների և շարժաֆիլմերի դիզայներությամբ էր զբաղվում։ Հաճախ համագործակցել է ռեժիսորներ Ռոլանդ Էմերիխի, Ալեքս Պրոյասի և Լեն Ուայզմանի հետ։

Նիկո Տատոպուլոսի կերպարը Գոձիլայում անվանվել է նրա կրտսեր դստեր անունով։ Առաջին ռեժիսորական աշխատանքը 2009 թվականին էր՝ Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը ֆիլմում։ Աշխատել է Դարկստորմ Ստուդիոս գրաֆիկական վեպի «Ես Ֆրանկեշտեյնն եմ» էքշն ֆիլմի ադապտացիայի վրա[4]․ ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվում է Լեյքշոր Էնթերթեյնմենթը[5]։

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատոպուլոսը աշխատել է հետևյալ ռեժիսորների հետ մեկից ավելի ֆիլմերի վրա՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Visual Hollywood». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  2. Byrne, Suzy (2015 թ․ հոկտեմբերի 12). «McKenzie Westmore and Patrick Tatopoulos Say 'I Do,' Get Photobombed by a Giraffe in Their Wedding Photos». Yahoo!. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Visual Effects HQ biography
  4. «I, Frankenstein Franchise Coming at You From Lakeshore». DreadCentral.
  5. «Lakeshore Eyes New Franchise With 'I, Frankenstein'». BloodyDisgusting.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]