Jump to content

Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ
գերմ.՝ Paul Johann Anselm von Feuerbach
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1775(1775-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրHainichen, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էմայիսի 29, 1833(1833-05-29)[1][2][3][…] (57 տարեկան)
Մահվան վայրՖրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանիա[4][5]
ԳերեզմանՄայնի Ֆրանկֆուրտի գլխավոր գերեզմանատուն
Քաղաքացիություն Սաքսեն-Վեյմար-Էյզենախ
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԵնայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունիրավաբան, փիլիսոփա, համալսարանի դասախոս, դատավոր, իրավագետ և գրող
ԱշխատավայրՔրիստիան-Ալբերտի համալսարան, Ենայի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Ծնողներհայր՝ Johann Anselm Feuerbach?
Զբաղեցրած պաշտոններդատավոր
Պարգևներ և
մրցանակներ
Քաղաքացիական ծառայությունների Բավարական թագի պարգև Թագի շքանշան և Սպիտակ բազեյի շքանշան
ԱնդամությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներԼյուդվիգ Ֆոյերբախ, Յոզեֆ Անզելմ Ֆոյերբախ, Karl Wilhelm Feuerbach? և Friedrich Feuerbach?
 Paul Johann Anselm von Feuerbach Վիքիպահեստում

Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ (նոյեմբերի 14, 1775(1775-11-14)[1][2][3][…], Hainichen, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 29, 1833(1833-05-29)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանիա[4][5]), գերմանացի քրեագետ, քրեական իրաունքի դասական դպրոցի ներկայացուցիչ։

Լյուդվիգ Ֆոյերբախի հայրը։

Առաջ է քաշել մի շարք առաջադիմական սկզբունքներ (օրինակ, օրենքի առաջ բոլորի հավասարությունը)։ Ֆոյերբախը պատժի հիմնական նպատակներից մեկը համարել է այսպես կոչված հոգեկան ներգործությունը (հոգեբանական ահաբեկումը), որն արտացոլվել է նրա կազմած Բավարական քրեական օրենքների ժողովածուում (1813)։

Ստանալով դոկտորի աստիճան, Գրոլմանի և Ալմեդինգենի հետ համատեղ հիմնել է պարբերաբար թողարկվող «Քրեական իրավունքի գրադարան» աշխատությունը։ 1801 թվականին նշանակվել է Ենայի համալսարանի պրոֆեսոր։

Հետագայում տեղափովել է Բավարիա, Լանդսհուտի համալասարանում ստանալով ամբիոն։ 1805 թվականին նրան հանձնարարվել է կազմել բավարական քրեական օրենսգրքի նախագիծ, միաժամանակ նա ստացել է բարձրաստիճան պաշտոն բավարական արդարադատության նախարարությունում։ Նախագիծը կազմելուց հետո, այն օրենքի ուժ ստացավ 1813 թվականին, որից հետո Ֆոյերբախը նշանակվեց վերաքննիչ դատարանի նախագահ։ 1821 թվականին ֆրանսիական օրենսդրության խորը ուսումնասիրության համար մեկնել է Ֆրանսիա։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Revision der Grundsätze und Grundbegriffe des positiven peinlichen Rechts (1799);
  • Lehrbuch des gemeinen in Deutschland gültigen peinlichen Rechts (1-е изд., 1801; всего 14 изданий, последнее Миттермайера, 1848 г.; этот учебник был переведен на русский язык Лодием, Цебриковым и Полонским, под заглавием «Фейербаха Павла, уголовное право, с приложением российских уголовных законов, к каждому преступлению относящихся», 1810—27);
  • Kritik des natürlichen Rechts (1796);
  • Über die Strafe als Sicherungsmittel vor künftigen Beleidigungen des Verbrechers (1799);
  • Blick auf die deutsche Rechtswissenschaft (1810).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Frankfurter Personenlexikon — 2014.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118532766 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ» հոդվածին։