Պաբլո Կլարիս
Պաբլո Կլարիս Կասադեմուն Pau Claris Casademunt | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1586[1][2][3] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Մահացել է | փետրվարի 27, 1641[1][2][3] (55 տարեկան) |
Մահվան վայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Կատալոնիա |
Մասնագիտություն | հոգևորական, քաղաքական գործիչ և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | President of the Generalitat of Catalonia? և Q59773323? |
Ստորագրություն | |
Pau Claris i Casademunt Վիքիպահեստում |
Պաբլո Կլարիս Կասադեմուն (կատ.՝ Pau Claris Casademunt, հունվարի 1, 1586[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա - փետրվարի 27, 1641[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա), կատալոնացի փաստաբան, հոգևորական, կատալոնական ազգային ազատագրական պայքարի գործիչ և Կատալոնիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաբլո Կլարիս Կասադեմունը ծնվել է 1586 թվականին Բարսելոնայում։ Հորական կողմից եղել է Բերգայից։ Նրա հայրը և պապը եղել են հայտնի իրավաբաններ[4]։ Պաբլոն եղել է Կլարիսների ընտանիքի չորս տղաներից ամենակրտսերը[5]։ Նրա մեծ եղբայրը՝ Ֆրանսեսկը, լինելով իրավաբան, մեծապես ներազդել է եղբոր մասնագիտական կողմնորոշման և քաղաքականության մեջ ներքաշման մեջ։ Կլարիսների ընտանիքը պատկանել է Բարսելոնայի բուրժուազիայի դասին և ունեցել է զգալի տնտեսական և վարչական իշխանություն[6]։
Պաբլո Կլարիսը սովորել է Բարսելոնայի համալսարանում և ստացել քաղաքացիական իրավունքի և իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում։ Հավանական է, որ նա սովորել է նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում, սակայն Պաբլոյի կրթության մասին այլ նյութեր մեզ չեն հասել։
1612 թվականի օգոստոսի 28-ինՊաբլո Կլարիսն աշխատանքի է անցնում Կատալոնիայի եպիսկոպոսության նստավայրում՝ «La Seu d’Urgell»-ում։ Նույն տարվա սեպտեմբերի 25-ին Պաբլոն նշանակվում է Ուրխելի թեմի կանոնիկոս։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1626 թվականին Կլարիսն ընտրվում է որպես Կատալոնիայի կորտեսի եկեղեցական ներկայացուցիչ։ Նշյալ միությունը ստեղծվել էր մարտի 28-ին՝ տագնապալի քաղաքական իրադրության ֆոնին։ Քաոսի պատճառն այն էր, որ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը հրաժարվել էր վավերացնել Կատալոնիայի սահմանադրությունը, որի արդյունքում էլ տեղի բնակչության նկատմամբ սկսվել էր իրագործվել հարկային ծանր քաղաքականություն։ Կատալոնական եկեղեցին՝ իսպանական ռոյալիստական արքունիքի հարկերի կուտակումից հոգնած հրաժարվում է մարել ներկայացված գումարները և ներկայացուցչություն ուղարկում Մադրիդ։
1632 թվականին կատալոնական կորտեսը վերականգնվում է նույն կազմով, ինչպես և պլանավորված էր 1626 թվականի հակաիսպանական ապստամբության ժամանակ։ Շուտով Պաբլոն մասնակցում է խորհրդարանական ընտրությունների, իսկ հուլիսի 15-ին գումարվում է տասնութ հոգուց կազմված գործադիր խորհուրդ։
1638 թվականի հուլիսի 22-ին Պաբլո Կլարիսը ընտրվում է եկեղեցական խեներալիտետի պատգամավոր։ Խորհրդի մյուս անդամները առաջադրվում են եկեղեցական աուդիտի կողմից։ Նրանք էին Ժավմե Ֆերանը և Ռաֆաել Սերդան։ Որպես եկեղեցական խորհրդի անդամ, Պաբլոն շարունակում է նախագահել կառավարական հանդիպումները։
Կատալոնիայի հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1640 թվականի հունիսի 7-ին Կատալոնիայում բռնկվում է ազգային ազատագրական պայքար, որը հայտնի է դառնում որպես «հնձվորների պատերազմ»[7]։ Պայքարն ուղղված էր Կատալոնիայի երկրամասի նկատմամբ իսպանական գերիշխանությանը։ Շարժման սկիզբն ազդարարում է Իսպանիայի փոխարքայի սպանությունը Բարսելոնայում։ Հաջորդիվ հավաքված ամբոխը Պաբլո Կլարիսին հռչակում է Կատալոնիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի հովանու ներքո։ Այսպիսով, ֆրանսիան երաշխավորում է կայսերական Իսպանիայի տարածքում նոր պետական կազմավորման առաջացումը՝ ցանկանալով այս կերպ ամրապնդել իր դիրքերը հարակից Պիրենեյան թերակղզու տարածքում։
Ի պատասխան ֆրանս-կատալոնական գործողություններին՝ 1640 թվականի նոյեմբերի 24-ին իսպանական բանակը, ականավոր զորահրամանատար Պեդրո Ֆախարդոյի հրամանատարությամբ, ներխուժում է հարավային Կատալոնիա։ Դեկտեմբերի 23-ին Պաբլո Կլարիսը պատերազմ է հայտարարում Իսպանիայի արքա Ֆիլիպ IV-ին։ Ֆրանսիայի օժանդակությամբ գործող կատալոնական զորքերը հետ մղելով իսպանացիներին կարողանում են ներթափանցել բուն Իսպանիայի հողերը։ Այս հանգամանքը իսպանացիներին ստիպում է գնալ հաշտության։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Història De La Generalitat De Catalunya I Dels Seus Presidents (Catalan). Barcelona: Generalitat de Catalunya. 2003. էջեր 204–216. ISBN 84-393-5633-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Història De La Generalitat De Catalunya I Dels Seus Presidents (Catalan). Vol. 2. Barcelona: Generalitat de Catalunya. 2003. էջեր 204–216. ISBN 84-393-5633-1. OCLC 55801061.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Grau, Jaume. Pau Claris. Una vida amb misteris (in Catalan). Sàpiens [Barcelona], núm. 121, octubre 2012, p.54-57. ISSN 1695-2014.
- ↑ «Bernard Du Plessis-Besançon». Enciclopèdia Catalana (Catalan). Barcelona. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Garcia Càrcel, Ricard (1980). Pau Claris, La Revolta Catalana. Pinya de rosa, 36 (Catalan). Barcelona: Dopesa. ISBN 84-7235-450-4. OCLC 7999620.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Simón i Tarrés, Antoni (2008). Pau Claris, Líder D'una Classe Revolucionària. Biblioteca Abat Oliva (Catalan). Barcelona: Publicacions de l'Abadia de Montserrat. ISBN 978-84-9883-051-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Կլարիս» հոդվածին։ |
|