Կատալոնիայի Հանրապետություն (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնիայի հանրապետություն
2017 հոկտեմբերի 27 - 2017 հոկտեմբերի 31  
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բարսելոնա
Լեզու կատալաներեն,
իսպաներեն,
արաներեն
Ազգություն կատալոնացիներ
Կրոն աշխարհիկ պետություն
Հիմն Els Segadors («Հնձվորներ»)
Արժույթ Եվրո
Իշխանություն
Պետական կարգ խորհրդարանական հանրապետություն
Պետության գլուխ Նախագահ
Կառավարիչ Կառլես Պուչդեմոն
Օրենսդրություն Կատալոնիայի ժեներալիտետ
Պատմություն
- Կատալոնիայի անկախության հանրաքվե 2017, հոկտեմբերի 1[1]
- Կատալոնիան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից 2017, հոկտեմբերի 27[2]
- Կատալոնիան ընդունում է Իսպանիայի կառավարության որոշումը, խորհրդարանը ինքնալուծարվում է 2017, հոկտեմբերի 30[3]
- Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկում է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, Կատալոնիան կորցնում է անկախությունը 2017, հոկտեմբերի 31[4]

Կատալոնիա (կատ.՝ Catalunya, իսպ.՝ Cataluña; օքս.՝ Catalonha), պաշտոնապես՝ Կատալոնիայի հանրապետություն (կատ.՝ República Catalana, իսպ.՝ República Catalana, օքս.՝ Republica Catalana)[5], հիմք ընդունելով իրենց կողմից անցկացված անկախության հանրաքվեն (2017 թվականի հոկտեմբերի 27-հոկտեմբերի 31-ը) ինքնահռչակ, չկայացած պետություն Եվրոպայի հարավ-արևմուտքում[6],Կատալոնիայի տարածքում (համաձայն Իսպանիայի վարչական բաժանման մտնում է Իսպանիայի թագավորության մեջ)։ Համաձայն Իսպանիայի կանոնադրության՝ հանրաքվեի արդյունքներն ու դրանց հիման վրա կատարված հետագա գործողությունները, իրավաբանորեն ճանաչվել են առ ոչինչ։ Հոկտեմբերի 30-ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունեց իսպանական կառավարության որոշումը՝ ինքնալուծարման մասին ու մինչև արտահերթ ընտրությունները դադարեցրեց իր աշխատանքը[3]։ Հոկտեմբերի 31-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Իսպանիայի սահմանադրության 161.2 հոդվածը, չեղարկեց Կատալոնիայի անկախության մասին հռչակագիրը[7]։ Կատալոնիայի հանրապետության ղեկավար Կառլես Պուչդեմոնը ու չճանաչված պետության մի քանի նախարարներ ներկայումս գտնվում են Բելգիայում, այդտեղից կոչ անելով Կատալոնիայի բնակչությանը, ոչ բռնի դիմադրություն ցույց տալ իսպանական կառավարությանը[8]։ Ինչպես նաև նրանք կոչ էին անում օգտագործել դեկտեմբերի 21-ի ընտրությունները Կատալոնիայի հանրապետության ամրապնդման համար[9]։ 2018 թվականի մարտի 25-ին Կարլես Պուչդեմոնի նկատմամբ, Իսպանիայի Գերագույն դատարանի կողմից կրկին հայտարարվեց միջազգային հետախուզում. նա ձերբակալվեց ու կալանավորվեց գերմանական ոստիկանության կողմից Դանիայի հետ սահմանը հատելու ժամանակ (Բելգիայի ճանապարհին)[10][11]։

Տարածքը՝ 32 108 կմ² է[12]։

Մայրաքաղաքը՝ Բարսելոնան։ Պետական լեզուներն են՝ կատալաներեն, իսպաներեն ու արաներեն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի վարչատարածքային բաժանում

Կատալոնիան գտնվում է Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելյան մասում։ Հյուսիսում սահմանակցում է Ֆրանսիային ու Անդորրային, արևմուտքում՝ Իսպանիային, արևելքում ու արևմուտքում ողողվում է Միջերկրական ծովով։

Ծովափային գիծը կազմում է մոտ 580 կմ։ Ամենաբարձր գագաթը Էստան է (3143 մ), գտնվում է երկրի հյուսիսային մասում՝ Պիրենեյան լեռներում։

Գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի տարածքում հոսում են բազում գետեր, նրանցից ամենախոշորը Էբրոն է, Իսպանիայի ամենաջրառատ գետը (910 կմ)։ Ինչպես նաև չճանաչված հանրապետության տարածքում հոսում են՝ Սեգրե (265 կմ), Ֆլուվիա (97,2 կմ), Մուգա (58 կմ) ու այլ գետեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթելադա՝ կատալոնական երկրների ոչ պաշտոնական դրոշը, Կատալոնիայի անկախության պայքարի խորհրդանիշ:

Կատալոնիայի հիմնադրման ամսաթիվը համարվում է 988 թվականը, երբ Բարսենոլայի կոմս Բորրել II-ը հռչակեց իր կոմսության անկախությունը Ֆրանկական թագավորությունից։

XII դարում Արագոնի թագավորի աղջկա ու ժառանգուհի Պետրոնելայի ու Բարսելոնայի կոմս Ռամոն Բերենգեր IV-ի ամուսնության արդյունքում, Կատալոնիան մտավ Արագոնի թագավորության կազմի մեջ։ 1516 թվականին Կաստիլիան ու Արագոնը միավորվեցին Իսպանիայի թագավարության մեջ։ XVIII դարի սկզբում Կատալոնիան ու Արագոնը կորցրեցին իրենց ինքնավարությունը։

1873, 1931 ու 1934 թվականներին Կատալոնիայի կառավարությունը ձեռնարկեց Իսպանիայից առանձնանալու փորձեր, որոնք հաջողությամբ չպսակվեցին։ 1979 թվականին Կատալոնիան ինքնավարություն ստացավ[13]։

Անկախության հռչակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիան անկախությունը Իսպանիայից հռչակեց 2017 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այդ կերպ ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին 2017 թվականի հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեի հիման վրա կնքված անկախության հռչակագիրը, որտեղ 90 %-ը քվեարկել էր Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու օգտին[14]։

Սակայն, հենց նույն օրը, Իսպանիայի վարչապետը լուծարեց խորհրդարանն ու պաշտոնանկ արեց Կատալոնիայի ղեկավարին[15]։

Հոկտեմբերի 29-ին Կատալոնիայում ցույց անցկացվեց ընդդեմ ինքնավարության անկախության։ Տարբեր հաշվարկներով Իսպանիայի դրոշով փողոց են դուրս եկել 300 հազարից մինչև մեկ միլիոն մարդ[16]։

Հոկտեմբերի 30-ին Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց իսպանական կառավարության որոշումը ինքնալուծարման մասին ու դադարեցրեց իր աշխատանքը մինչև արտահերթ ընտրությունները[16]։

Հոկտեմբերի 31-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը, հղում անելով Իսպանիայի սահմանադրության 161.2 հոդվածին, չեղարկեց Կատալոնիայի անկախության հռչակագիրը[17]։

Միջազգային-իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մի սուվերեն պետություն չճանաչեց Կատալոնիայի հանրապետության անկախությանը։ Շատ երկրներ, մասնավորապես՝ Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու տասնյակ այլ երկրներ հանդես եկան Կատալոնիայի հանրապետության անկախության չճանաչման ու Իսպանիայի տարածքային ամբողջականության աջակցման հայտարարություններով։ Բելգիան ու Ռուսաստանը հայտարարեցին այն մասին, որ ճանաչում են Կատալոնիայում տեղի ունեցածը Իսպանիայի ներքին գործ ու կոչ անում հակամարտության կողմերին երկխոսության։

Կատալոնիայի անկախության աջակցությունը ինքնավարությունների, տեղական իշխանությունների ու առանձին մարդկանց կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ պետություններ հետաքրքրություն են հայտնել Կատալոնիայի ճանաչման հարցում։ Ֆինլանդիայում Լապլանդիայի իշխանական «Կենտրոն» կուսակցության պատգամավորներից մեկը մտադիր է առաջարկություն տալ Ֆինլանդիայի խորհրդարան՝ նոր երկրի ճանաչման համար։ Որոշ պետություններ սահմանափակ ճանաչմամբ հանդես եկան ի աջակցություն Կատալոնիայի անկախության, ինչպես նաև որոշ ինքնավար տարածքներ, որոնք փորձել են հասնել լիակատար ինքնիշխանության։

  • Աբխազիան ու Հարավային Օսեթիան պատրաստակամություն հայտնեցին կատալոնական կառավարությունից խնդրանք ստանալու դեպքում քննարկել պաշտոնական ճանաչման հարցը։
  • Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ աջակցության հայտարարությամբ, հայտարարելով. «Մենք կարևոր ենք համարում, որպեսզի Բարսելոնայի ու Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի բացառապես խաղաղ միջոցներով, երկխոսության միջոցով»։
  • Թայվանը հայտարարեց, որ «խաղաղ երկխոսության հույս ունի Իսպանիայի կենտրոնական ու Կատալոնիայի ռեգիոնալ իշխանությունների միջև հակամարտության կարգավորման գործում»։
  • Ֆլանդրիայի նախարար-նախագահ Գերտ Բուրժուան, աջակցություն հայտնեց Կատալոնիայի հանրապետությանը, բայց ճանաչեց որոշումը մինչև բելգիական դաշնային կառավարությունը։ Կորսիկական վեհաժողովի նախագահ Ժան-Գայ Թալամոնին աջակցություն հայտնեց Կատալոնիային։
  • Շոտլանդիայի կառավարությունը հայտարարեց կատալոնական ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցման մասին, հայտարարելով, որ նրանք «հասկանում ու հարգում են կատալոնական կառավարության դիրքորոշումը»[18][19][20]։

Միջազգային կառույցների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Իսպանիայի ինքնավար համայնք, Կատալոնիան մտնում էր Եվրոպական միության կազմի, եվրոգոտու ու Շենգեն գոտու մեջ։ Հարցը նրանում է՝ Կատալոնիան անկախանալով Իսպանիայից կպահպանի ԵՄ-ի ու նրա հետ կապված միջազգային ինստիտուտների անդամակցությունը կամ ստիպված է հեռանալ, այս հարցը լայն քննարկումների առիթ դարձավ կատալոնական անկախության հռչակագրի ժամանակ։ ԵՄ-ի հիմնարար փաստաթղթերում ոչինչ չի ասվում Եվրամիության կազմ ԵՄ անդամ-պետությունից առանձնացած պետություն ընդունելու մասին, չնայած նման առաջարկ եղել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ժամանակ[21][22]։ Համաձայն «Պրոդիի դոկտրինայի», հնչեցված Եվրոպական հանձնաժողովում, պետությունը, որը դուրս է եկել ԵՄ-ի ուրիշ պետություն-անդամից պետք է կրկին անդամակցության հայտ ներկայացնի[23]։

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Խակը արտահայտելով Գուտեռեշի տեսակետը հայտարարեց, որ կատալոնական ճգնաժամը համարվում է Իսպանիայի ներքին գործը։ Լրագրողների մոտ իր ելույթի ժամանակ Խակը կոչ արեց հակամարտության բոլոր կողմերին «խնդրի լուծումը գտնել, դուրս չգալով իսպանական սահմանադրության սահմաններից»[24]։ Սակայն, 2018 թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի բողոքի քննությունը, որը համարում է, որ Իսպանական պետությունը խախտել է իր միջազգային իրավունքները, խորհրդարանում ժեներալիտետի ղեկավարի ընտրություններում խոչընդոտելով իր թեկնածության առաջադրմանը։ Իսպանիային տրվեց վեց ամիս ժամանակ այն բանի համար, որպեսզի ներկայացնի իր փաստերակները, ասվում է ՄԱԿ-ի կոմիտեի փաստաթղթում[25][26]։
  • Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Կատալոնիայի խորհրդարանում անկախության հռչակման հարցով անցկացված քվեարկությունը չի փոխում Եվրամիության դիրքորոշումը, իսկ Իսպանիան մնում է ԵՄ-ի համար որպես միակ գործընկեր։ Բացի այդ, նա հույս հայտնեց, որ «իսպանական կառավարությունը ընտրություն կկատարի փաստարկների ուժի օգտին»[27]։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարեց, որ անկախության հռչակագիրը, որի օգտին քվեարկել է կատալոնական խորհրդարանը, խախտում է օրենքի գերակայությունը, ԵՄ-ի մաս կազմող իսպանական սահմանադրությունն ու Կատալոնիայի ինքնավարության կանոնադրությունը։ «Եվրոպական միությունում ոչ ոք չի ճանաչում այդ հռչակագիրը» — շեշտեց Տայանին[28]։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը կոչ արեց Կատալոնիայի խնդիրը լուծել սահմանադրական ճանապարհով։ «Կատալոնիայում խնդիրը պետք է լուծվի սահմանադրական կարգով», — գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը իր թվիթերյան էջում[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.rbc.ru/politics/01/10/2017/59d1308d9a79478a8d297634
  2. https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4683535
  3. 3,0 3,1 https://iz.ru/664871/2017-10-30/parlament-katalonii-priznal-reshenie-madrida-o-svoem-rospuske
  4. https://www.dw.com/ru/%D0%BA%D0%BE%D0%BD%D1%81%D1%82%D0%B8%D1%82%D1%83%D1%86%D0%B8%D0%BE%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9-%D1%81%D1%83%D0%B4-%D0%B8%D1%81%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B8-%D0%BE%D1%82%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D0%BB-%D0%B4%D0%B5%D0%BA%D0%BB%D0%B0%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D1%8E-%D0%BE-%D0%BD%D0%B5%D0%B7%D0%B0%D0%B2%D0%B8%D1%81%D0%B8%D0%BC%D0%BE%D1%81%D1%82%D0%B8-%D0%BA%D0%B0%D1%82%D0%B0%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B8%D0%B8/a-41184836
  5. DECLARACIÓ DELS REPRESENTANTS DE CATALUNYA
  6. Парламент Каталонии провозгласил независимость от Испании // ТАСС (27 октября 2017)
  7. https://www.rbc.ru/politics/31/10/2017/59f865c59a7947c1a2786ff8
  8. Карлес Пучдемон и его министры объявили себя легитимным правительством Каталонии — Эхо Москвы, 02.11.2017
  9. President Puigdemont from Brussels: ‘Use 21D polls to consolidate Catalan Republic, fight Article 155’ | VilaWeb
  10. Deutsche Welle (www.dw.com). «Карлес Пучдемон задержан в Германии | DW | 25.03.2018» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  11. «Арест Пучдемона вызвал протесты в Каталонии». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  12. «Indicadors geografics. Superficie, densitat i entitats de poblacio: Catalunya». Statistical Institute of Catalonia.
  13. Артур Громов (29 сентября 2017). «Что необходимо знать о референдуме в Каталонии». ТАСС.
  14. Дмитрий Лукьянов (2 октября 2017). «За независимость Каталонии проголосовало 90% участников референдума». Известия. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  15. «Премьер Испании отправил главу Каталонии в отставку». lenta.ru.
  16. 16,0 16,1 «Каталония сдалась». Газета.Ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  17. «Конституционный суд Испании отменил декларацию о независимости Каталонии». DW.COM. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  18. «Scottish Government 'respects' Catalan independence decision» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  19. «Statement on Catalonia» (անգլերեն). Scottish Government News. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  20. Severin Carrell, Stephen Burgen (2018 թ․ մարտի 28). «Catalan academic facing extradition from Scotland granted bail» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  21. Martin, Garret (2017 թ․ սեպտեմբերի 29). «The Catalan Independence Referendum Leaves the E.U. With Few Options». Pacific Standard (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  22. «Newton Emerson: Catalan crisis a double-edged sword for Sinn Féin». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «Could an independent Catalonia stay in the EU?». SBS (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  24. «Генсек ООН назвал события вокруг Каталонии внутренним делом Испании». Интерфакс. 2017 թ․ հոկտեմբերի 28.
  25. «Комитет по правам человека ООН принял жалобу Пучдемона». РИА Новости (ռուսերեն). 20180327T1713+0300Z. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  26. News, ABC. «The Latest: UN rights body registers Puigdemont's complaint». ABC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  27. «Туск о голосовании в Каталонии: для Евросоюза ничего не изменилось». ՌԻԱ Նովոստի. 2017 թ․ հոկտեմբերի 27.
  28. «Глава Европарламента считает незаконным голосование о независимости в каталонском парламенте». Сегодня. 2017 թ․ հոկտեմբերի 27.
  29. «Генсек НАТО: проблема Каталонии должна быть решена в конституционном порядке». Интерфакс-Украина. 2017 թ․ հոկտեմբերի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]