Jump to content

Չար թագուհի (Դիսնեյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

The Evil Queen
ԿերպարՄարդ
ՍեռԻգական
ԱմուսինԹագավոր (մահացել է)
ԲարեկամներՍպիտակաձյունիկ (խորթ աղջիկ)[1]
Չար արքայազն (եղբայր)
ՍտեղծողԱրտ Բեբիթ (անիմացիա)[2]
[3]
Նորման Ֆերգյուսոն
Գուստաֆ Տենգրեն
Ալբերտ Հուլտեր (դիզայն)
Ջո Գրանտ(դիզայն և անիմացիա)[3][4]


Չար թագուհի (անգլ.՝ The Evil Queen), Disney ընկերության «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի գլխավոր չար կերպարը։ Ֆիլմը նկարահանվել է 1937 թվականին Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի մոտիվներով[5]։ Թագուհին պաշտոնապես համարվում է Disney֊ի չարագործ[6]։ Նա նաև զբաղեցնում է «Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ» ցուցակի տասներկուերորդ տեղը։

Ուոլթ Դիսնեյի ստեղծած Չար թագուհու անիմացիայի հեղինակներն են Արտ Բեբիթը և Նորման Ֆերգյուսոնը[2][7]։

Թագուհին Սպիտակաձյունիկի չար, դաժան ու ստոր խորթ մայրն է։ Նրա գլխավոր նպատակն է՝ լինել աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Դա է պատճառը, որ նա իր խորթ դստերը՝ Սպիտակաձյունիկին, ստիպում է հագնել ցնցոտիներ և կատարել պալատի ամենածանր աշխատանքը։

Բնօրինակ ֆիլմում Չար թագուհու ձայնաային կրկնօրինակումը կատարում է թատրոնի դերասանուհի, ամերիկուհի Լյուսիլ Լա Վեռնը[8][9]։ Ներկայումս նրա կրկնօրինակմամբ զբաղվում են ամերիկացի կրկնօրինակման դերասանուհիներ Սյուզան Բլեկսլին և Լուիզա Չարմիսը։

Սովորական կերպար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիզայն

Չար թագուհու կերպարը ստեղծվել է Ջո Գրանտի, Գուստաֆ Տենգրենի և Ալբերտ Հուրտերի կողմից[10], չնայած անիմացիան վստահվել է անիմատոր Արտ Բեբիթին[7]. Նախնական էսքիզները թագուհուն պատկերում էին բավականին գեր, միջին տարիքի երգիծական արտաքինով կնոջ կերպարով՝ որոշ չափով նման «Silly Symphonies»֊ի հերոսներին[11]։ Սակայն ժամանակի ընթացքում անիմատորները որոշեցին չշեղվել բնօրինակ հեքիաթի Չար թագուհու կերպարից, և փորձեցին անհատականացնել գեղեցկությունը, չարությունը և վտանգը[12]։ Ոճրագործի կերպարի ստեղծումը վստահեցին Արտ Բեբիթին[12]։ Նա այլնկարիչների հետ միասին ստեղծեց «դաժան, սառը և չար կնոջ» կերպար[12]։ Ուոլթ Դիսնեյի խնդրանքով սցենարիստները ավելացրեցին նրա մեջ Լեդի Մակբեթի և «Երեք խոզուկները» հեքիաթի գայլի բնավորությունների խառնուրդներ[13][14]։ Արտ Բեբիթը նաև տարբերվեց այլ անիմատորներից նրանով, որ թագուհու դիմախաղի և ժեստերի ստեղծման մեջ չի օգտագործել իրական մոդել[15]։ Բայց հայտնվել է տարբերակ, որ թագուհին ունեցել է իրական մոդել (մոդելի անունը չի հիշատակվում ոչ մի աղբյուրում), բայց չնայած դրան, անիմատորը շարունակում էր պնդել, որ իրական մոդել նա չի օգտագործել[16][17] и Дон Броди[18]։

Նախատիպեր թագուհու համար

Չար թագուհու համար նոր արտաքին ստեղծելու համար օգտագործել են բազմաթիվ գեղեցիկ կերպարներ[14]։ Այդ նախատիպերից հիմնականը եղել են հեքիաթային, հավերժ երիտասարդ առասպելական վհուկ֊գեղեցկուհիները, այնպիսիք, ինչպիսիք են Կիրկենն և փերի Մորգանան[14]։ Չարագործի դեմքը և կազմվածքը նաև նկարվել են Հոլիվուդյան դերասանուհիներից, որոնցից էր Դիսնեյի սիրելի Ջոան Քրոուֆորդը[19][20]։ Բացի այդ, թագուհու համար նախատիպ են եղել երկու այլ հայտնի դերասանուհիներ՝ Գրետա Գարբոն և Մառլեն Դիտրիխը։ Նաև երկու այլ նախատիպեր են եղել՝ Ուտայի՝ Էկեխարդ II Մայսենի և Միջնադարյան Գերմանիայի ամենագեղեցիկ կնոջ արձանը[21][22] և արքայադուստր Կրիմխիլդան «Նիբելունգները» ֆիլմից։ Թագուհու զգեստը դուրս գրված էր թագուհի Այիշայից՝ 1935 թվականի «Նա» (անգլ. She) ֆիլմից։

Ժառանգություն

Ապագայում չար թագուհու կերպարը օգտագործվել է Դիսնեյի այլ անիմացիոն չարագործների կերպարների ստեղծման համար, օրինակ՝ Լեդի Տրեմեյն (Մոխրոտիկը, 1950), Մալեֆիսենտա (Քնած գեղեցկուհին, 1959)[23] և թագուհի Նարիսա (Հիասթափված, 2007)[24]։.

Վհուկի կերպար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհու համար վհուկի կերպարի անիմացիայով զբաղվել է անիմատոր Ջո Գրանտը[7][25]։ Վհուկի կերպարի համար որպես նախատիպ Գրանտը օգտագործել է տարօրինակ նկարներ և առասպելական վհուկների նկարագրություններ, որոնց մեջ եղել է և Ուոլթ Դիսնեյի «Հիմար սիմֆոնիաներ», «Երեխաները թավուտում» կարճամետրաժ մուլտֆիլմերի վհուկը։ Բայց չարագործ կախարդի կերպարի ստեղծման համար մեծ ոգեշնչում է եղել Լյուսիել Լա Վեռնի կերպարը։ Վհուկի համար օգտագործվել են իրական կերպարներ, որոնց համար հիմք են հանդիսացել դերասան Դոն Բորդին, և պարող, Ամերիկական բալետի թատրոնի հիմնադիր Պոլ Գոդկինը։ Նա այդ դերի համար ընտրվել էր իր հաջողված քթի համար։

Չարագործի իրական անունն է՝ Թագուհի Գրիմհիլդա (անգլ.՝ Queen Grimhilde)։ Հնարավոր է, որ այն վերցվել է «Նիբելունգները» ֆիլմի գլխավոր հերոսուհուց մի փոփոխությամբ՝ «Կ» փոխած «Գ»; այլ կողմից, անունը նրան տրվել է կոմիքսներում, որոնք հրապարակվել են ֆիլմի թողարկումից հետո, բայց «Walt Disney» ընկերությունըայն չի ընդունում։ Հավանաբար, հենց այդ ժամանակ էլ որոշեցին նրան տալ «Չար թագուհի» մականունը, որը դարձրեց իրեն Դիսնեյի ամենահայտնի չարագործներից մեկը։

Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է։ Նա ապրում է խորթ մոր հետ, ով իրեն չի խղճում անընդհատ աշխատանքի մեջ պահելով։ Իսկ այդ ժամանակ ապրում էր մի չար կախարդ թագուհի, ով ուներ հայելի, որը ցույց էր տալիս, թե ով է աշխարհի ամենագեղեցիկը։ Նա ամեն օր վերցնում էր այդ հայելին, հիանում իրենով և հարցնում, թե ով է ամենագեղեցիկը, իսկ հայելին պատասխանում էր, որ կախարդն է ամենագեղեցիկը։

Մի անգամ ճանապարհորդող արքայազնը լսում է Սպիտակաձյունիկի ձայնը, տեսնում է նրան և նրանք սիրահարվում են։ Այդ ժամանակ չար կախարդի հայելին, ասում է, որ աշխարհի ամենագեղեցիկը Սպիտակաձյունիկն է։ Կախարդ թագուհին խիստ զայրանում է և հրամայում է աղջկան տանել անտառ, սպանել այնտեղ և որպես ապացույց բերել իրեն նրա սիրտը։ Սակայն նրան խղճում են անտառում և ազատ են արձակում, իսկ թագուհուն համոզելու համար բերում են խոզի սիրտ։

Սպիտակաձյունիկին անտառում գնալիս օգնում են կենդանիները, որոնց նա կերակրում էր։ Կենդանիները նրան բերում են մի տնակ, որտեղ ապրում են յոթ թզուկները ...

Մի անգամ Հելոուինին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մուլտֆիլմում չար թագուհին վհուկի կերպարով գիշերը Հելոուինից առաջ խնդրում է իր կախարդական կաթսային ցույց տալ մի քանի չարագործի, որոնցից մեկը կօգնի իրեն գրավել Հելոուինը։ Այդ չարագործների մեջ են․ Կապիտան Կրյուկ (Փիթեր Փեն), Ուրսուլա (Ջրահարս) և Իզմա (Կայսեր արկածները), բայց մուլտֆիլմի վերջում կաթսան ցույց է տալիս թագուհուն բոլոր չարագործների պարտությունները և հետո կուլ է տալիս նրան[26]։

Մի անգամ հեքիաթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակաձյունիկի (Ջենիֆեր Գուդվին) և Գեղեցիկ արքայազն (Ջոշ Դալլաս) ամուսնության օրը Չար թագուհին (Լանա Պարիլլա) գալիս է ամրոց և սպառնում է սարսափելի անեծքով, որն ինքը մտադիր է ի կատար ածել։ Որոշ ժամանակ անց հղի Սպիտակաձյունիկը անհանգստանում է սարսափելի անեծքի համար և այցելում է Ռումփելշտիցկինին (Ռոբերտ Կարլայլ), որը պատմում է, թե ինչպես չար կախարդուհին իրենց տեղափոխելու է մի սարսափելի վայր, որտեղ երջանիկ վերջաբան ոչ մեկի համար չի լինելու, իհարկե, բացառությամբ թագուհու։ Ռումփելշտիցկինը կանխագուշակում է, որ Սպիտակաձյունիկը դեռ չծնված աղջիկը՝ Էմման, իր 28-րդ տարեդարձի օրը կվերադառնա, որպեսզի փրկի իրենց և Թագուհու հետ սկսի վերջին մարտը։ Կապույտ փերիի (Կիգան Քոնոր Տրեյսի) խորհրդով Վարպետ Ջեպետոն (Թոնի Ամենդոլա) և Պինոկիոն (Էլիոն Բեյլի]]) կախարդական փայտից պատրաստում են պահարան, որը թույլ է տալիս Թագուհու անեծքից խուսափել մեկ հոգու։ Թագուհու անեծքը սկսում է գործել, երբ Սպիտակաձյունիկը սկսում է ծնել աղջկան։ Գեղեցիկ արքայազնը հասցնում է փրկել իր նորածին աղջկա կյանքը՝ նրան պահարանում տեղադրելով, սակայն թագուհու զորքի հետ ընդհարվելով արքայազնը մահացու վիրավորվում է։ Չար թագուհին հասնում է այն պահին, երբ արքայազնը մահանում է Սպիտակաձյունիկի ձեռքերի վրա և նրա նզովքն արդեն սկսում է գործել և տեղափոխել «սարսափելի վայր»։

Մեր օրերում Էմմա Սուոնը (Ջենիֆեր Մորիսոն) Բոստոնում աշխատում է որպես գլուխների որսորդ։ Երբ Էմման իր 28-ամյակի առիթով փչում է կեքսի վրայի մոմը և մտքին երազանք է պահում, նրա դռան դիմաց հայտնվում է տասնամյա մի տղա՝ Հենրին (Ջարետ Գիլմոր), որն ասում է, թե ինքն Էմմայի տղան է, որին որդեգրման են տվել մեկ ուրիշին։ Էմման ցանկություն չի հայտնում մասնակցություն ունենալ տղայի կյանքում, բայց թե համաձայնվում է նրան հասցնել հետ՝ դեպի տուն, որը գտնվում է Մեն նահանգում գտնվող Սթորիբրուկ քաղաքում։ Ճանապարհին Հենրին նրան ցույց է տալիս հեքիաթների մի մեծ գիրք և պնդում է, որ նրա միջի բոլոր պատմություններն իրական են։ Երբ նրանք հասնում են Սթորիբրուկ, Հենրին ասում է, որ քաղաքի բնակիչներն իրականում հեքիաթային աշխարհի հերոսներ են, որոնք Չար թագուհու նզովքի պատճառով հայտնվել են այստեղ և մոռացել են իրենց ինքնությունը։ Հենրին կարծում է, որ իր հոգեբան Արչի Հոփերն (Ռաֆայել Սբարջ) իրականում Խոսացող ծղրիդն է, իսկ ուսուցչուհի Մերի Մարգարետ Բլանկհարտը՝ Սպիտակաձյունիկը։ Տղան պնդում է, որ Սթորիբրուկում ժամանակը սառեցված է (քաղաքային ժամացույցը միշտ ցույց է տալիս 8։ 15) և մարդիկ չեն կարող հեռանալ քաղաքից։ Այս անեծքը ոչնչացնել կարող է միմիայն Էմման։ Թերահավատ Էմման Հենրիին վերադարձնում է իր խորթ մորը՝ քաղաքապետ Ռեջինա Միլսին, որն իրականում հանդիսանում է Չար թագուհին։ Շուտով Հենրին կրկին որոշում է փախչել և Էմման գտնում է նրան։ Դրանից հետո Էմման որոշում է մի որոշ ժամանակ մնալ Սթորիբրուկում և նրա որոշում է քաղաքային ժամացույցին կրկին ստիպում է աշխատել։

Չար թագուհին պաշտոնապես համարվում է «Դիսնեյի չարագործներ»֊ի արտոնության մի մասը (անգլ.՝ Disney Villains)[27], որը ներառում է տարբեր ապրանքներ՝ խաղալիքներ, աքսեսուարներ, հրենական պիտույքներ և այլն[28]։

Ինչպես Դիսնեյի այլ մուլտֆիլմերի հերոսները, թագուհին նույնպես հայտնվում է Դիսնեյի շատ արտադրություններում։ Նա շատ հաճախ հայտնվում է որպես Disney֊ի կոմիքսների հերոս, հիմնականում վհուկի կերպարով, որում նա հաճախ է իր դեմ լարել դիսնեյի հերոսներին, օրինակ՝ Չիպ և Դեյլ ու Դին֊Դին։

«Դիսնեյլենդ» զվարճանքի զբոսայգի

Թագուհին հայտնվում է նաև«Դիսնեյլենդ» զվարճանքի զբոսայգում, որպես ատրակցիոնների հերոս։ Նաև հայտնվում է դերասանների կատարմամբ։

Հեռուստատեսություն և ֆիլմեր

Ինչպես Disney֊ի այլ հերոսները, թագուհին հայտնվում է Դիսնեյ ստուդիայի որոշ հեռուստատեսային ծրագրերում, այդ թվում որպես հրավիրված հյուր Միկի Մաուսի ակումբում Մկան տունը մուլտֆիլմում (ձայնային կրկնօրինակումը՝ Լուիզա Չարմիս)։ Նա հայտնվում է հատուկ հեռուստատեսային թողարկումներում, արված ամերիկական Disney ալիքի համար, օրինակ՝ Our Unsung Villains (1956), Disney’s Greatest Villains (1977), Disney’s Halloween Treat (1982) и A Disney Halloween (1983).

1987 թվականին թագուհին հայտնվեց որպես գլխավոր չարագործ հատուկ հեռուստատեսային հաղորդմանը, նվիրված «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ֆիլմի 50 ամյակին, այդ ֆիլմում իր դերը խաղացել էր ամերիկացի դերասանուհի Ջեյն Քուրթինը[29][30][31]։

Բացի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ֆիլմից, թագուհին հայտնվել է Disney֊ի այլ ֆիլմերում։ Նա հայտնվել է կամեոյի կարգավիճակում «Ով է դավել Ռոջեր ճագարին» (վհուկի կերպարում)։

Վիդեոխաղեր

Թագուհին հանդես է գալիս որպես գլխավոր չարագործ ձիավարության տեսուչի («Դամբո»), Կապիտան Կրյուկի («Փիթեր Փեն») և ճիճուների թագուհու հետ («Ալիսան հրաշքների աշխարհում») Disney's Villains' Revenge խաղում։ Խաղի վերջում թագուհին վերածվում է պառավի և մահանում, տեսնելով իր արտացոլանքը հայելու մեջ[32]. Կրկնօրինակում է Լուիզա Չարմիսը

Թագուհին հայտնվում է նաև Kingdom Hearts Birth by Sleep խաղում, «Dwarf Woodlands» անունով աշխարհում։ Այս խաղում իրեն կրկնօրինակում է Սյուզան Բլեկսլին։

Ever After High

Ըստ այս մուլտֆիլմի թագուհին ունի դուստր, ով որոշում է չգնալ մոր հետքերով, այլ գրել իր պատմությունը։

Գրքեր

2009 թվականին հրատարակվել է գիրք «Ամենագեղեցիկը աշխարհում․ Չար թագուհու պատմություն», գրված Սերենա Վալենտինոյի կողմից։ Գիրքը հրատարակվել է Disney Press ընկերության կողմից[33]։

Իր սովորական կերպարում թագուհին արհամարհական հայացքով, նուրբ դիմագծերով, գեղեցիկ կազմվածքով սառը կին է։ Նա գունատ մաշկ ունի, կանաչ աչքեր, կարմիր շուրթեր, բարակ մուգ հոնքեր, նեղ, ուղիղ քիթ և երկար սև մազեր։ Թագուհին հագնում է կապույտ գույնի երկար զգեստ մանուշակագույն թևքերով, նրա բարակ իրանը կապված է կարմիր գոտով։ Նա կրում է սև չադրա, արը ծածկում է իր ականջները, վիզը և մազերը։ Նրա ուսերին երկար սև թիկնոց է, կարմիր ներդիրով, թիկնոցի ներքևի մասը ակոսված է սպիտակ մորթով։ Վզին կրում է ոսկե կուլոն, որը միացնում է սպիտակ մանյակը թիկնոցի հետ։ Նրա գլխին ոսկե թագ է, հինգ փշերով, որոնցից մեկի վրա սպիտակ մարգարիտ է։ Ոտքերին կրում է դեղին֊գազարագույն կոշիկներ բարձր կրունկի վրա։ Թագավորակն հագուստը տալիս է նրան ոչ միայն առաջնորդի, այլև հեքիաթային փերու տեսք։ Թագուհու տարիքը մատավորապես 35-40 է։

Վհուկի կերպարում թագուհին շատ ահավոր տեսք ունի․ սարսափելի կուզիկ պառավ չարաբաստիկ դեմքով և դուրս թռած աչքերով, երկար ծուռ քթով, գորտնուկներով, խիտ սև հոնքերով, սպիտակ մազերով և ոսկրոտ ձեռքերով։ Հագնված է աղքատի ցնցոտիներով։ Ոտքերին կրում է մոխրագույն կոշիկներ։

Բնավորություն և կարողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնավորությամբ թագուհին ունայն, դաժան և իշխող կին է։ Բայց նրա կյանքի հիմնական նպատաը աշխարհին իշխելը չէ, քանի որ նա այլ նպատակ ունի՝ լինել ամենագեղեցիկ կինը աշխարհում։ Ատելություն է զգում իր խորթ աղջկա հանդպե, և, ցանկանալով հասնել իր դրած նպատակին, որոշում է ոչնչացնել նրան։ Խանդոտ է, ցանկանում է գրավել տղամարդկանց ուշադրությունը։ Նա սառը և նենգ կին է, որը ոչինիչ առաջ կանգ չի առնի, միայն թե հասնի իր նպատակին։

Թագուհին ունի կախարդական ուժ, այն ժառանգել է իր նախատատ֊վհուկից։ Այդ մասին նա ոչինչ չգիտի, և նույնիսկ դա չի կասկածում նրա խորթ աղջիկը։ Թագուհին ունի կախարդական հայելի, ում հետ նա միշտ խոսում է և հարցնում է, թե արդյոք նա բոլորից գեղեցիկ է։ Կախարդանքի միջոցով թագուհին կարող է ստանալ յուրաքանչյուր կերպարանք, օգտագործելով այն որպես քողարկում։ Պալատում ունի իր գաղտնի կախարդական սենյակը, որի գոյության մասին ոչ ոք չի էլ կասկածում։ Այդ սենյակում ապրում է իր տնային կենդանին՝ ագռավը։

  • Թագավոր (անգլ.՝ The King)՝ Սպիտակաձյունիկի հայրը, կնոջ մահից հետո ամուսնացել է չար և անսիրտ կնոջ հետ։ Հավանաբար մահացել է պատերազմի ժամանակ հարևան թագավորությունում (ֆիլմում չի հիշատակվում)։
  • Սպիտակաձյունիկ (անգլ.՝ Snow White՝ խորթ աղջիկ)։ Խորթ մոր ատելության պարագան է։ Իմանալով որսորդից, որ թագուհին հրամայել է սպանել իրեն, նա ստիպված եղավ փախչել անտառի խորքը և չվերադառնալ։ Բարի թզուկները պահեցին նրան իրենց մոտ, բայց այդպես էլ չկարողացան պաշտպանել․ Սպիտակաձյունիկը դարձավ չար թագուհու զոհը, ով եկավ նրա մոտ պառավի կերպարով և հյուրասիրեց թունավոր խնձորով։ Ի ուրախություն թզուկների, Սպիտակաձյունիկը վերակենդանացավ արքայազնի համբույրից։
  • Հմայված արքայազն (անգլ.՝ The Wicked Prince)՝ թագուհու եղբայրը, որ հայտնվել է կոմիքսներից մեկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дэвид Хэнд (режиссёр). Белоснежка и семь гномов (Полнометражный анимационный фильм). Walt Disney Pictures.(1937).
  2. 2,0 2,1 La Reine / Sorcière — Personnages Disney (фр.)
  3. 3,0 3,1 John Grant. The Encyclopedia of Walt Disney's Animated Characters: From Mickey Mouse to Hercules. — С. 160. — ISBN 0786863366.
  4. Didier Ghez. Walt’s People — Volume 10. — С. 74. — ISBN 1456851519.
  5. Leonard Maltin The Disney Films : 3rd Edition. — С. 25. — ISBN 0-7868-8137-2
  6. Dave Smith. «Disney Archive's List of Disney Villains». Disney Archives. Disney Enterprises. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 La Reine / Sorcière — Personnages Disney
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. [https://web.archive.org/web/20170629024558/http://www.imdb.com/character/ch0047796/ Արխիվացված 2017-06-29 Wayback Machine Queen at Internet Movie Database]
  10. Kendra Trahan, Disneyland Detective: An Independent Guide to Discovering Disney's Legend, Lore, and Magic 128, էջեր 128 — 128 էջ, ISBN 0971746400։
  11. Still The Fairest of Them All: The Making of Snow White and the Seven Dwarfs. Snow White and the Seven Dwarfs Platinum Edition: Walt Disney Home Entertainment. 2001.
  12. 12,0 12,1 12,2 Ollie Johnston, Frank Thomas The Illusion of Life: Disney Animation. — С. 418. — ISBN 0786860707
  13. John Hanson Saunders The Evolution of Snow White: A Close Textual Analysis of Three Versions of the Snow White Fairy Tale. — С. 117. — ISBN 1243591072
  14. 14,0 14,1 14,2 Robin Allan Il était une fois Walt Disney : Aux sources de l'art des studios Disney Aller à : Navigation, rechercher. — С. 144. — ISBN 2-7118-5013-7
  15. Bruno Girveau Once Upon a Time — Walt Disney: The Sources of inspiration for the Disney Studios. — ISBN 3791337708
  16. О про-диснеевской анимации • Просмотр темы — Живые модели
  17. Snow White: Marge Champion, a Model Princess!
  18. Thomas S. Hischak Disney Voice Actors: A Biographical Dictionary. — С. 30. — ISBN 078646271X
  19. Ryan Gilbey, Jonathan Ross The Ultimate Film: The UK's 100 Mmost Popular Fifilms. — С. 19. — ISBN 184457105X
  20. Axel Nissen Actresses of a Certain Character: Forty Familiar Hollywood Faces from the Thirties to the Fifties. — С. 197. — ISBN 0786461101
  21. Jaeger, Peter. «Naumburg: Cathedral immortalizes'most beautiful woman of the Middle Ages' - Travel». Stripes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  22. «The Naumburg Founder Statues on Stamps». Stamporama. 2008 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  23. Sean Griffin Disney Tinker Belles and Evil Queens: The Walt Disney Company from the Inside Out. — С. 73.
  24. Wloszczyna, Susan (2007 թ․ նոյեմբերի 14). «Enchanted princess steps out of cartoon, into Manhattan». USA Today. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  25. Robin Allan Il était une fois Walt Disney : Aux sources de l'art des studios Disney Aller à : Navigation, rechercher. — С. 198.
  26. Однажды в Хэллоуин (Полнометражный анимационный фильм). Walt Disney Home Entertainment. 2005.
  27. Smith, Dave. «Disney Archive's List of Disney Villains». Disney Archives (անգլերեն). Disney Enterprises. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  28. «Disney Villains merchandise». Disney Store. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  29. «Golden Anniversary of Snow White (1 of 5)». YouTube. 2012 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  30. Golden Anniversary of Snow White and the Seven Dwarfs at Internet Movie Database
  31. Jane Curtin at Internet Movie Database
  32. Disney's Villains' Revenge|developer= Disney Interactive| publisher=|date= 1999-09-28
  33. Fairest of All: A Tale of the Wicked Queen|publisher, 2013-01-06, date=2009-08-19

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]