Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջարեդ Սքոթ Գիլմոր (անգլ. ՝ Jared Scott Gilmore , մայիսի 30 , 2000 (2000-05-30 ) , Սան Դիեգո , Կալիֆոռնիա ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, որը նկարահանվել է այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Խելագարներ»[1] [2] և «Մի անգամ հեքիաթում» [3] [4] [5] ։ Վերջինում մարմնավորել է Հենրիին՝ Սպիտակաձյունիկի թոռանը։
Ջարեդը ծնվել է 2000 թվականի մայիսի 30-ին[6] ։ Նա ունի երկվորյակ քույր՝ Թեյլորը, որի շնորհիվ էլ հայտնվել է հեռուստատեսությունում։ Ծնողները որոշել են գործակալ գտնել Թեյլորի համար և ուղևորության ժամանակ իրենց հետ վերցրել են Ջարեդին[4] ։ Երբ նրանք հանդիպել են գործակալների հետ, պարզվել է, որ նրանց հետաքրքրում է ոչ միայն Թեյլորը, այլև Ջարեդը։ Դրանից կարճ ժամանակ անց նա մասնակցել է լսումների[7] ։
Ի տարբերություն իր քրոջ, որը շուտով հեռացել է այլ ոլորտից, Ջարեդը շարունակել է աշխատել այդ ուղղությամբ։ Սկզբում Ջարեդը գովազդել է շապիկներ, ինչն էլ նրան տարել է աշխատելու հեռուստատեսությունում[5] ։
Տարի
Հայերեն անվանում
Բնօրինակ անվանում
Դեր
2008
ս
Առանց հետքի
Without a Trace
Մեթյու
2008
ս
Տասնմեկերորդ ժամ
Eleventh Hour
Օուեն
2008 -2009
ս
Թոք-շոու Սփայք Ֆերեստենի հետ
Talkshow with Spike Feresten
Բիլ Օ’Ռեյլի
2009
ս
Սենյակակիցներ
Roommates
Գրեհեմ
2009
ֆ
Հակառակ օր
Opposite Day
երեխա
2009 -2010
ս
Խելագարներ
Mad Men
Բոբի Դրեյփեր
2010
ֆ
Նախորդ երեկոյան
Overnight
Քայլ
2010
ֆ
Պլան Բ
The Back-up Plan
Մոնայի երեխան, 6 տարեկան
2010
ս
Հոթորն
Hawthorne
Ջասթին Ադամս
2010
ֆ
Դայակ Սուրբ ծննդյան համար
A Nanny for Christmas
Ջոնաս Ռայլենդ
2010
ս
Միջին տարիքի տղամարդիկ
Men of a Certain Age
Քենեթ
2010
ս
Ուիլֆրեդ
Wilfred
Ռայան
2011 -2018
ս
Մի անգամ հեքիաթում
Once Upon a Time
Հենրի Միլս
↑ Jeffrey, Morgan (2011 թ․ օգոստոսի 22). « 'Mad Men' recasting Bobby Draper for new season» . Digital Spy . Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին .
↑ Brown, Lane (2009 թ․ օգոստոսի 24). «Mad Men Replaces Bobby Draper, Again» . Vulture . Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին .
↑ Andreeva, Nellie (2011 թ․ մարտի 9). «Jennifer Morrison Set As The Lead In ABC Pilot 'Once Upon A Time', 3 Others Cast» . Deadline.com . Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին .
↑ 4,0 4,1 Marechal, AJ (2011 թ․ հոկտեմբերի 20). «Jared Gilmore: 'Mad Men' moppet finds 'Time' » . Variety . Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին .
↑ 5,0 5,1 «Jared Gilmore as Henry – Once Upon a Time Characters & Cast Bios» (Press release). American Broadcasting Company . Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին .
↑ «Jared Gilmore Biography» . BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին .
↑ «John Robert Powers San Diego Acting Student Accepts 'Mad Men' Ensemble Win On Stage At The SAG Awards» (Press release). John Robert Powers. 2010 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին .