Jump to content

Չայնիչեի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չայնիչեի Ավետարան
Ավետարանի պատկերազարդ էջ. բոլոր սերբերի տիրակալ Մարկո (1371-1395)
Տեսակկրոնական գիրք և Ավետարան
ԹեմաՀիսուս
Բնօրինակ լեզուբոսնիական կիրիլիցա

Չայնիչեի Ավետարան (սերբ.՝ Чајничко јеванђеље), բոսնիական ծագման միջնադարյան ձեռագիր մատյան, հին սերբական պետությունից` Բոսնիայի թագավորությունից պահպանված միակ ձեռագիր հուշարձանը։ Այն պահպանվել է մինչ օրս և գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայում, Չայնիչեի վանքում։ 2013 թվականին այն հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան[1][2][3]։

Ըստ լեզվի առանձնահատկությունների՝ Ավետարանը թվագրվում է 15-րդ դարի սկզբին (կամ 14-րդ դարի վերջին[4][5]): Այն հավանաբար ստեղծվել է արևելյան Բոսնիայի հողի վրա, ֆեոդալ Պավլե Ռադենովիչի արքունիքում։ Այն պահվում է Չայնիչեում և հանդիսանում է Սերբ ուղղափառ եկեղեցու սեփականությունը[6]։

Չայնիչեի Ավետարանը գրվել է նուրբ մշակված, 19,5 × 15 սմ չափերով մագաղաթների վրա բոսնիական կիրիլիցայով[7]։ Ձեռագիրը զարդարված է սկզբնագրերով, հատկապես՝ ըստ Մատթեոսի Ավետարանի մասում[8]։

Ծաղկումը արված է կինովարից ստացված կարմիրով, և դրանցից մի քանիսին ավելացվել է կապույտ կամ կարմիր։ Այս Ավետարանը մանրամասն մշակել, ուսումնասիրել է (պոլեոգրաֆիկ և լեզվաբանական) Վերա Յերկովիչը, 1975 թվականի «Չայնիչեի Ավետարանի պալեոգրաֆիկ և լեզվաբանական ուսումնասիրություններ» մենագրության մեջ։ Նրա եզրակացություններից մեկն այն է, որ Չայնիչեի Ավետարանը ստեղծվել է ֆեոդալ Պավլե Ռադենովիչի ( 1397 - 1415 ) արքունիքում[9]։

Ձեռագրի նկարագրություն և կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չայնիչեի Ավետարանը» Բոսնիայում գրի առնված և մեր օրերը հասած հնագույն Ավետարան է, ամենայն հավանականությամբ ստեղծվել է 15-րդ դարի սկզբներին։ Ձեռագիրը ստեղծվել է Պավլովիչների ազնվականական տոհմի նախահայր, ֆեոդալ Պավլո Ռադենովիչի արքունիքում (որի հողերը ձգվում էին Սարաևոյից մինչև արևելյան Բոսնիա), կամ պարզապես պատկանել է նրան։ Ձեռագիրը գրվել է սերբախորվաթերեն եկավյան բարբառով (jekavski izgovor):

Այն գրի են առել միջնադարյան հինգ գրիչներ՝ շարունակելով մեկը մյուսին[8]։ Պարունակել է չորս Ավետարանները, որից պահպանվել են միայն ըստ Մաթեոսի, ըստ Մարկոսի տեքստերի մասերը և ամենամեծ մասը ըստ Ղուկասի։ Ըստ Հովհաննեսի Ավետարանը, ձեռագրի սկիզբն ու վերջը, իսկ մեջտեղի որոշ էջեր ամբողջությամբ, ժամանակի ընթացքում կորել են կամ վնասվել, և գրքից պահպանվել է ընդամենը 167 էջ։ Այնուհետև ձեռագիրն ամրացվել է կաշվով պատված փայտե կազմով (հավանաբար 18-րդ դարում)[10]։

Ձեռագիրը հատկապես ծաղկեցված է Մատթեոսի Ավետարանում։ Սկզբնական գլխատառերը տարբեր ձևերի են, շատ արխայիկ, հաճախ կրկնակի միահյուսված, արմնկապի, կիսափաթթուներով և պտույտներով[8]։ Գլխատառերը ու դեկորացիաները կատարված են կինովարից ստացված կարմիրով. դարչնագույն են, իսկ որոշները լցված են կապույտ կամ կարմիր գույներով։

Ամենահետաքրքիր սկզբնատառը գտնվում է Ըստ Մատթեոսի Ավետարանի 35ա մագաղաթի վրա. ծաղկողը պատկերել է մարդկային կերպարանք, որը ներկայացնում է կիրիլիցա I տառը։ Այս տառով սկսվում է տեքստը հարուստ երիտասարդի մասին, ով հարցնում է Քրիստոսին, թե ինչ պետք է անի երկնքի արքայությանն արժանանալու համար։ Ֆիգուրն իր ձեռքերում պահում է անսովոր առարկա, որը նման է մեծ ու ավելի փոքր ամանի։ Գծանկարը արված է սև և կարմիր գույներով։ Ֆիգուրի գլուխը գծված է պարզունակ և կոպիտ։ Ֆիգուրի գլխի և հետևի մասում, կեղծամի պես գծված են թափված մազերը։ Կոստյումը և ֆիգուրի ստորին հատվածը գրեթե երկրաչափորեն են ոճավորված և անսովոր գունավորված են կարմիր և սև-շագանակագույն գույների կոնտրաստով։ Հագուստի աջ կեսը մասամբ կարմիր է և զարդարված կիսաշրջանաձև կարմիր նախշերով սպիտակ դաշտի վրա, իսկ ձախ կեսը կարմիր-դարչնագույն է։ Ֆիգուրի գոտկատեղի շուրջը միջնադարին բնորոշ գոտի է։ Ֆիգուրի ոտքերին գծված են սրածայր երկարաճիտ կոշիկներ, ինչպիսին կրել են 14-15-րդ դարերում Արևմուտքում, բայց նաև Բալկաններում։ Աջ կոշիկները ներկված են սև, իսկ ձախը՝ կարմիր։ Ֆիգուրն իր ձևով, հագուստով և ոճով ամենաշատը հիշեցնում է ստեչկի տապանաքարերի վրա մարդու պատկերներին[11]։

Այս արժեքավոր ձեռագրի ամբողջական պատմության վերականգնման համար կարևոր ուղեցույց են Ավետարանի լուսանցքներում կատարված նշումները, որոնք գրված են կիսագրական և ավելի նոր կիրիլիցայով. տառերը դեֆորմացված են և խառնված կիրիլիցայի հետ, և որոշ ուսումնասիրողների կարծիքով գաղտնագրության մի տեսակ է կիրառվել այն մարդու համար, ով սովորաբար օգտագործում էր կիրիլիցա[5]։

«Չայնիկեի չորս Ավետարանների» երկրորդական գրիչներից մեկը կարևոր է համարել լուսանքում գրելը. 83 էջում գրել է, որ սա «Գիրք է Հիսուս Քրիստոսի, որդու մեծ Աստծո», 89 էջում` «Սա Հիսուս Քրիստոսի կենդանի Աստծո գիրքն է», նաև 145 էջում։ Այդպիսով, նա, հավանաբար, հակադրվել է բոսնիացի ֆրանցիսկացիներին, ովքեր մեղադրում էին նրանց քրիստոնեական սրբերին և Աստծո Որդու աստվածային էությունը մերժելու մեջ[5]։

Մի անհայտ նկարիչ, ավելի ուշ, դատարկ էջի վրա նկարել է Մարկո Կարալևիչի կերպարը։ Այդ նկարը չի համապատասխանում ձեռագրի բովանդակությանը։

Պոլեոգրաֆիկ և լեզվաբանական մանրամասներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոսնիական կիրիլիցա

Վերա Յերկովիչի պալեոգրաֆիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռագիրը գրվել է 5 տարբեր գրիչով՝ երեք տարբեր ֆորմատներով։ Երրորդ ֆորմատն ունի բոսնիական դպրոցի առանձնահատկությունները, այն է՝ բացակայում են ja և je կցագիր տառերը։ Բոլոր գրագիրներն ունեն բոսնիական դպրոցի առանձնահատկություններ. jat տառը սկզբնական և ձայնավորից հետո դիրքերում /ja/ է, սակայն չորս ձեռագրերում տվյալ դիրքում ունեն տատանումներ ѣ-ի և â-ի միջև, ինչը մատնանշում է գերիշխող կցագրի ja տառը երկու ֆորմատներում։ Իրավիճակը նման է կցագիր je (ѥ) տառի և ê ուղղագրության սկզբնական և ձայնավորից հետո դիրքերում, միայն թե ձեռագրում ѥ-ի օգտագործումը որոշ չափով ավելի հաճախակի է, քան â տառը։ Նաև ѣ, y և i բոսնիական խառնումը կամ հնչյունական կամ ձևաբանական սերբախորվաթական եկավյան բարբառի հետևանք է։ Բոսնիական դպրոցի մյուս առանձնահատկություններից առկա են ʌ -ի և ɴ -ի երկիմաստ արժեքը՝ ինչպես l-ն և n-ը, և ինչպես lj-ն և nj[12][13]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարանը բացի իր մեծ մշակութային և պատմական արժեքից, ունի նաև հսկայական հոգևոր նշանակություն, պահպանվում է Չայնիչեի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխում եկեղեցու թանգարանում և դարեր շարունակ այն պատկանել և խնամվել է Սերբական ուղղափառ եկեղեցու՝ Դաբրոբոսնիական մետրոպոլիայի կողմից[14]։

Չայնիչեի Ավետարանի ձեռագիրը գիտությանը ներկայացվել է 1900 թվականին[13]` հիմնված Չայնիչեի Սերբ ուղղափառ եկեղեցու ամբողջ սերբական գրական հավաքածուի նկարագրության վրա, որում հուշարձանը դարեր շարունակ եղել է Սերբ եկեղեցու բնականոն ամբողջության անբաժանելի մասը՝ որպես «սերբական խմբագրության ձեռագիր», և գիտությունը մի ամբողջ դար ուսումնասիրել է այն որպես «Սերբական գրի» ձեռագիր, որը հիմնովին պալեոգրաֆիկ և լեզվաբանական վերլուծությունով ապացուցվել է Վերա Յերկովիչի դոկտորական ատենախոսության մեջ[12]։ Սերբ ուղղափառ եկեղեցու և ուղղափառ հավատացյալների շնորհիվ Չայնիչեի Ավետարանը պահպանվել է 500 տարի այնտեղ, որտեղ այն սկիզբ է առել և օգտագործվել է Սերբ ուղղափառ եկեղեցու պատարագներում[15]։

Առևանգման հայտնի փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չայնիչեի հին և նոր եկեղեցիների համալիրը, որը հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան[1] և 2013 թվականին` Բոսնիա և Հերցեգովիանայի ազգային արժեք

Դաբրոբոսնիական միտրոպոլիայի համաձայնությամբ 2007 թվականին Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին և մուտքի մոտ գտնվող Դաբրոբոսնիայի միտրոպոլիային պատկանող Քրիստոսի Համբարձման եկեղեցին որպես համալիր՝ դրանցում պահվող բոլոր շարժական մշակութային արժեքների հետ միասին, այդ թվում՝ Չայնիչեի Ավետարանը, հռչակվել են Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան[16]։

Այնուամենայնիվ, Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների պահպանության հանձնաժողովը 2013 թվականին նոր որոշում է կայացրել[1]. Չայնիչեի Ավետարանը առանձնացվել է այս ամբողջից և հայտարարվել Բոսնիա և Հերցոգովինայի հանրապետության ազգային արժեք, և ընթացակարգի նախաձեռնողը, ինչպես նշված է հանձնաժողովի որոշման մեջ, Սարաևոյից Հարուն Բուկալովիչն է եղել[3][17]։

«Չայնիչեի Ավետարանը Բոսնիա և Հերցեգովինայում մինչ օրս պահպանված միջնադարյան ծագման միակ ձեռագիր գիրքն է», - ասվում է որոշման մեջ, - «որում Սերբական ուղղափառ եկեղեցին հիշատակվում է միայն մեկ տեղում, որտեղ նշվում է, որ այն պատկանում է իրեն, և գրված է մանր տառերով»[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Komisija za očuvanje nacionalnih spomenika» [Ազգային հուշարձանների պահպանության հանձնաժողով]. web.archive.org. 2016 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  2. «NACIONALNI SPOMENICI BOSNE I HERCEGOVINE / 763». web.archive.org. 2017 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  3. 3,0 3,1 Ошап, Гаћановић (18. 12. 2022). «Одлуком о Чајничком јеванђељу комисија краде идентитет и културу српског народа» [Չայնիչեի Ավետարանի որոշմամբ հանձնաժողովը գողանում է սերբ ժողովրդի ինքնությունն ու մշակույթը]. Glas Srpske (սերբերեն).
  4. «С. Темчин, Исследования... - 3.2». www.promacedonia.org. էջ 185. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Čajničko evanđelje - Hrvatska enciklopedija». www.enciklopedija.hr. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  6. «дигитални документи». www.plemenito.com. Արխիվացված է օրիգինալից 25. 12. 2022-ին. Վերցված է 25. 12. 2022-ին.
  7. «Чайничское Евангелие». Строительный портал: стройка, ремонт, недвижимость, ландшафтный дизайн. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 Ramić-Kunić, Erma (2016). «LEKSIČKE RAZLIKE IZMEĐU ČAJNIČKOG I VRUTOČKOG EVANĐELJA U EVANĐELJU PO MATEJU» [Չայնիչեի Ավետարանի և Ըստ Մատթեոսի Ավետարանի լեքսիկական տարբերությունները]. Književni jezik (բոսնիերեն) (1–2): 7–31. ISSN 0350-3496. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  9. «Pravoslavni hram u Čajniču čuvar najstarijeg jevanđelja i ikone u BiH». Tuzlanski.ba.
  10. «Tragom pisane baštine BiH - Hronologija bosanskih rukopisa 12-15 vijeka. ČAINICKO EVANdELJE». SlideShare (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  11. «Tragom pisane baštine BiH - Hronologija bosanskih rukopisa 12-15 vijeka». SlideShare (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  12. 12,0 12,1 «Палеографска и језичка испитивања o чајничком јеванђељу - Вера Јерковић». knizhen-pazar.net. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  13. 13,0 13,1 Виктор Савић ПЕРГАМЕНСКИ УМЕТАК У МОКРОПОЉСКОМ ЧЕТВОРОЈЕВАНЂЕЉУ
  14. «Црквена општина Чајниче - Музеј». cocajnice.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  15. «Srbima su jednako važni i "Čajničko" i "Miroslavljevo jevanđelje"». Palelive.com (սերբերեն). 27. 11. 2022.
  16. «Црква Вазнесења Христовог и Успења Пресвете Богородице у Чајничу | Катера» [Քրիստոսի Համբարձման և Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի Չայնիչեում]. katera.news (Serbian (Cyrillic script)). Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  17. «Movable property - "Čajniče Gospel" kept in the Museum of the Church of the Assumption of the Virgin and the Church of the Ascension of Christ in Čajniče» [«Շարժական գույք՝ «Չայնիչեի Ավետարան»-ը, որը պահվում է Չայնիչեի Աստվածածնի Վերափոխման և Քրիստոսի Համբարձման եկեղեցիների թանգարանում»]. old.kons.gov.ba. Komisija za očuvanje nacionalnih spomenika. 2013 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2021-03-31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  18. RTRS, Radio Тelevizija Republike Srpske. «Митрополија дабробосанска: Недопустиво присвајање српских добара у ФБиХ». ДРУШТВО - РТРС.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]