Չակ Քլոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չակ Քլոուզ
անգլ.՝ Chuck Close
Ի ծնեանգլ.՝ Charles Thomas Close
ԿեղծանունClose, Charles Thomas
Ծնվել էհուլիսի 5, 1940(1940-07-05)[1][2][3][…]
ԾննդավայրMonroe, Snohomish County, Վաշինգտոն, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էօգոստոսի 19, 2021(2021-08-19)[6][5] (81 տարեկան)
Մահվան վայրՕշենսայդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան, Եյլի արվեստի դպրոց, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Եյլի համալսարան, Everett High School?, University of Washington School of Art + Art History + Design? և Everett Community College?
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, գծանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, collagist և գծագրող
Ոճժամանակակից արվեստ[8]
Ժանրդիմապատկեր[9][1], նյու[1] և ինքնապատկեր[1]
ԹեմաներՖոտոռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներSubway Portraits?[10]
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինSienna Shields?[11]
Կայքchuckclose.com(անգլ.)
 Chuck Close Վիքիպահեստում

Չակ Քլոուզ (անգլ.՝ Chuck Close), լրիվ անունը՝ Չարլզ Թոմաս Քլոուզ (անգլ.՝ Charles Thomas Close, հուլիսի 5, 1940(1940-07-05)[1][2][3][…], Monroe, Snohomish County, Վաշինգտոն, ԱՄՆ[4][5] - օգոստոսի 19, 2021(2021-08-19)[6][5], Օշենսայդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][5]), ժամանակակից ամերիկացի նկարիչ, ֆոտոռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակ Քլոուզը ծնվել է 1940 թվականի հուլիսի 5-ին Մոնրոյում (Վաշինգտոն նահանգ, ԱՄՆ)[12], Լեսլի Դուրվարդ Քլոուզի և Միլդրեդ Վագներ Քլոուզի[13] ընտանիքում։ Հայրը մահացել է, երբ Չակը 11 տարեկան է եղել։ Մանուկ հասակում Քլոուզը տառապում էր նյարդամկանային հիվանդությամբ, որի պատճառով նրա համար դժվար էր ոտքերը բարձրացնել, և նեֆրիտի նոպայով, որի պատճառով նա դպրոց չի հաճախել վեցերորդ դասարանի մեծ մասը։ Նույնիսկ դպրոցում նա վատ է սովորել դիսլեքսիայի պատճառով, որը ժամանակին չի ախտորոշվել[14]։ Նրա վաղ աշխատանքների մեծ մասը շատ մեծ դիմանկարներ են, որոնք հիմնված են լուսանկարների վրա, օգտագործելով ֆոտոռեալիզմ կամ հիպերռեալիզմը։ Նա տառապում է պրոզոպագնոզիայով (դեմքի կուրություն) և ենթադրվել է, որ հդա է առաջին անգամ նրան ոգեշնչել դիմանկարներ ստեղծել[15]։

1958-1960 թվականներին Քոուզը սովորել է Everett Community College-ում[16]։ 1962 թվականին ավարտել է Վաշինգտոնի համալսարանը (բակալավրի), 1964 թվականին՝ Եյլի համալսարանը (մագիստրոս)։ Մասնագիտությամբ ուսուցիչ է, սակայն իր կյանքի մեծ մասը նվիրել է գեղանկարչությանը։ Սկսած 1960-ական թվականներից, լուսանկարչության օգնությամբ նա ստեղծում է մեծ ձևաչափի կտավներ յուղաներկերով։ Մինչև 1980 թվականը նա արդեն ուներ ավելի քան 100 աշխատանք։ 1969 թվականին Չակ Քլոուզի նկարները ներկայացվել են Նյու Յորքի Արվեստի Ուիթնի թանգարանում կազմակերպված բիենալեում։ 1970 թվականին անցկացվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը։ 1973 թվականին նրա կտավներն առաջին անգամ ցուցադրվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ 2014 թվականի դեկտեմբերին նրա ստեղծագործությունը ներկայացվել է Ավստրալիայի ժամանակակից արվեստի թանգարանում (Սիդնեյի), որտեղ նա ներկա է եղել[17]։

1988 թվականին ստացած ողնաշարի վնասվածքի հետևանքով նկարիչը կաթվածահար է եղել, բայց շարունակել է նկարել։

2000 թվականին Չակ Քլոուզին շնորհվել է է Միացյալ Նահանգների արվեստների բնակավառում ազգային մեդալ[18]։

2008 թվականին Էրմիտաժ պետական թանգարանում «Էրմիտաժի 20/21» նախագծի շրջանակներում անցկացվել է Չակ Քլոուզի անհատական ցուցահանդեսը, որը բացվել է հեղինակի ներկայությամբ։ Նա մասնակցել է շուրջ 800 խմբակային ցուցահանդեսների[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակ Քլոուզն ու Լեսլի Ռոուզն ունեցել են երկու դուստր[20]։ Նրանք բաժանվել են 2011 թվականին։ 2013 թվականն Քլոուզն ամուսնացել է Սիենա Շիլդսի հետ[21]։ Հետագայում նրանք բաժանվել են[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/17302
  2. 2,0 2,1 Chuck (1940-) Close (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Կերպարվեստի արխիվ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. https://www.nga.gov/collection/artist-info.6157.html
  9. http://vocab.getty.edu/page/ulan/500031023
  10. https://new.mta.info/agency/arts-design/collection/subway-portraits
  11. https://www.nytimes.com/2016/07/17/magazine/the-mysterious-metamorphosis-of-chuck-close.html
  12. «Chuck Close profile». Art in the Allen Center. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «Oral history interview with Chuck Close». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. Hylton, Wil S. (2016 թ․ հուլիսի 13). «The Mysterious Metamorphosis of Chuck Close». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  15. «Mosaic Art NOW: Prosopagnosia: Portraitist Chuck Close». mosaicartnow.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  16. Chuck Close Արխիվացված 2012-10-23 Wayback Machine Crown Point Press, San Francisco.
  17. New York artist Chuck Close on painting 'face blind' Արխիվացված 2014-12-03 Wayback Machine, Sasha Koloff, ABC News Online, 3 December 2014
  18. Lifetime Honors – National Medal of Arts Արխիվացված Մարտ 4, 2010 Wayback Machine
  19. Chuck Close Named 2009 Harman Eisner Artist In Residence Արխիվացված 2014-02-22 Wayback Machine Aspen Institute.
  20. Wendy Goodman (May 28, 2007), Buy, Rip, Repeat Արխիվացված 2012-04-15 Wayback Machine. New York Magazine.
  21. Hylton, Wil (2016 թ․ հուլիսի 13). «The Mysterious Metamorphosis of Chuck Close». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին.
  22. «SEE IT: Chuck Close gives first video tour of his subway art». nydailynews.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չակ Քլոուզ» հոդվածին։