Jump to content

Ուոլսոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ուոլսոլ
Walsall
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՇրջանԱրևմտյան Միդլենդ
Խոսվող լեզուներԱնգլերեն
Բնակչություն67․594 մարդ (201)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01922
Փոստային դասիչWS1
Պաշտոնական կայքcms.walsall.gov.uk
Ուոլսոլ (Միացյալ Թագավորություն)##
Ուոլսոլ (Միացյալ Թագավորություն)

Ուոլսոլ (անգլ.՝ Walsall), արդյունաբերական քաղաք Անգլիայի Արևմտյան Միդլենդ շրջանում։ Ընկած է Բիրմինգհեմից 12,9 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Վուլվերհեմպտոնից 9,6 կմ դեպի արևելք։ Ուոլսոլի մետրոպոլային տարածքի՝ բորոյի վարչական կենտրոնն է։ Պատմականորեն (մինչև 1974 թվկանը) եղել է Սթաֆորդշիր արարողակարգային կոմսության կազմում[1]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 67․594[2], բորոյինը՝ շուրջ 270 հազար[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա վարկած, որ Ուոլսոլ անվանումը գալիս է «Ուոլ Հալ» ("Walh halh") բառից, որը նշանակում է «Ուելսերեն խոսողների տարածք»։ 1002 թվականի փաստաթղթերի մեջ Ուոլսոլը անվանվում է «Ուալեշո» ('Walesho'), սակայն որպես արդյունք Դոմսդեյ գրքում չի նշվում Ուալեշո անվանումը։

Արդյունաբերական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում, արդյունաբերական հեղափոխության հետևանքով 2000 բնակիչ ունեցող Ուոլսոլ գյուղը 200 տարվա ընթացքում վերածվեց 86․000 բնակիչ ունեցող քաղաքի։ Այն արդյունաբերում էր բազմազան ապրանքներ, օրինակ՝ թամբեր, շղթաներ, չառաստներ և կերամիկական ապրանքներ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլսալը համեմատած
ՄԲ-ի 2001 թվականի մարդահամար Ուոլսոլ Ուոլսոլի Մետրոպոլիտան ավան Արևմտյան Միդլենդ ավան Անգլիա
Ընդհանուր բնակչությունը 170,994 253,499 2,284,093 49,138,831
Սպիտակամորթներ 81.6% 86.4% 79.6% 90.9%
Ասիացիներ 14.6% 10.5% 13.5% 4.6%
Սևամորթներ 1.7% 1.4% 3.9% 2.3%

Մեծ Բրիտանիայի 2001 թվականի մարդահամարի տվյալներով Ուոլսոլը 170 997 բնակչությամբ ճանաչվել է Արևմտյան Միդլենդի մեծությամբ 4-րդ քաղաքը։

Ուոլսոլի մետրոպոլային տարածքի բնակչության կազմն ըստ դավանանքի ունի մոտավորապես այսպիսի տեսք․

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլսոլում կա 2 թանգարան՝ Ուոլսոլ թանգարանը և Ուոլսոլի կաշվի թանգարանը։ Ուոլսոլի թանգարանում ցուցադրված են տեղական պատմական իրերը, որոնք հիմնականում վերցված են արտադրական վաճառքներից. կան նաև ազատ տարածք ժամանակավոր ցուցադրությունների համար։ Իսկ կաշվի թանգարանում ցուցադրված են կաշվե զանազան իրեր և կաշեգործների վերականգնված արհեստանոցներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Уолсолл. Большая советская энциклопедия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. «All UK Towns & Cities in Population Order (2011 Census)». LoveMyTown. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «KS101EW – Usual resident population». 2011 census. nomis – official labour market statistics. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Twin town – Mulhouse». Cms.walsall.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  5. Walsall - Kobar Friendship Group
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլսոլ» հոդվածին։