Ուինսթոն Չերչիլ (գրող)
Ուինսթոն Չերչիլ անգլ.՝ Winston Churchill | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մարտի 12, 1947[1][2][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Ուինթեր Փարք, Օրինջ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ, գրող, բանաստեղծ, խմբագիր և գլխավոր խմբագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Mary Institute and St. Louis Country Day School? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Ամուսին | Mabel Harlakenden Hall Churchill? |
Զավակներ | Creighton Churchill? և John Dwight Winston Churchill? |
Winston Churchill (novelist) Վիքիպահեստում |
Ուինսթոն Չերչիլ (անգլ.՝ Winston Churchill,նոյեմբերի 10, 1871[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] - մարտի 12, 1947[1][2][3][…], Ուինթեր Փարք, Օրինջ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, բանաստեղծ և հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուինսթոն Չերչիլը ծնվել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում՝ Էդվարդ Սպալդինգ Չերչիլի և Էմմա Բել Բլեյնի ընտանիքում։ Ուսումը ստացել է Միսսուրի նահանգի Սմիթի ակադեմիայում, այնուհետև, ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում, որն ավարտել է 1894 թվականին։ Ռազմածովային ակադեմիայում Չերչիլը զբաղվել է գիտական գործունեությամբ և վարել է ակտիվ ուսանողկան կյանք։ Նա նաև զբաղվել է սպորտով և փորձառու սուսերամարտիկ է եղել, ինչպես նաև Անապոլիսում ստեղծել է առաջին չորս հոգանոց թիմը Ակադեմիական թիավարությունում, որը և ղեկավարել է երկու տարի։ Ակադեմիան ավարտելուց հետո Չերչիլը դարձավ խմբագիր Army and Navy Journal տպագրությունում։ Շուտով թողում է ԱՄՆ նավատորմը՝ որպեսզի իրեն նվիրի գրական գործունեությանը։ 1895 թվականին դարձավ Cosmopolitan թերթի խմբագիր, չնայած մոտ մեկ տարի աշխատելուց հետո թողեց խմբագրատունը, որպիսի գրքեր գրելու համար ավելի շատ ժամանակ ունենա։ Թեև Չերչիլը զբաղվում էր բանաստեղծություններ գրելով և լրագրությամբ, այնուամենայնիվ նա մեծ ճանաչում ձեռք բերեց՝ որպես արձակագիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերչիլի առաջին վեպը «Հռչակավորը» աշխատությունն էր, որը լույս է տեսել 1898 թվականին։ Սա նրա առաջին լուրջ գրական փորձը չէր. «Պրն. Քիգանի փախուստը» պատմվածքը լույս է տեսել դեռևս 1896 թվականին, իսկ ավելի ուշ ՝ 1903 թվականին, վերահրատարակվել է նկարազարդ ձևաչափով։ Չերչիլի հաջորդ վեպը ՝ «Ռիչարդ Քարվել», հրատարակված 1899 թվականին, ունեցավ ֆենոմենալ հաջողություն. երկրում, որտեղ ապրում էր 76 միլիոն մարդ, վաճառվել էր մոտ 2 միլիոն օրինակ, ինչը Չերչիլին բերեց զգալի հոնորար։ Ուինսթոն Չերչիլի հաջորդ երկու աշխատանքները ՝ «Ճգնաժամը» (The Crisis, 1901) և «Խաչմերուկը» (The Crossing, 1904), նույնպես շատ հաջող էին։ Չերչիլի առաջին վեպերը գրվել են պատմական թեմաների շուրջ, բայց նրա հետագա ստեղծագործությունների սյուժեներում արդեն երևում են ժամանակակից ԱՄՆ գրողի ոճը։ Գրողը փորձել է իր ստեղծագործություններում աչքի ընկնող տեղ հատկացնել քաղաքական հայացքներին։
1898 թվականինին Չերչիլը Չարլզ Փլաթի նախագծով իր համար կառուցեց առանձնատուն Կորնոյում։ Մասնակցում էր Կորնեի գեղարվեստական հայրենակցության գործունեությանը, նաև զբաղվում էր քաղաքականությամբ։ 1903 և 1905 թվականներին ընտրվեց նահանգի օրենսդիր մարմնում[5]։ 1906 թվականին փորձեց առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից Նյու-Հեմփշիր նահանգապետի պաշտոնում, սակայն ձախողվեց։ 1912 թվականին առաջադրվեց որպես թեկնածու Առաջադիմական կուսակցության կողմից, բայց չհաղթեց ընտրություններում և որոշեց հեռանալ քաղաքականությունից։ 1917 թվականին այցելեց Առաջին համաշխարհային պատերազմի մարտադաշտեր, իսկ ավելի ուշ գրեց իր տեսածի վերաբերյալ առաջին լուրջ հրապարակախոսական աշխատանքը։
Դրանից որոշ ժամանակ անց, Չերչիլը զբաղվեց գեղանկարչությամբ, նկարում էր ջրաներկով. Նա հայտնի դարձավ իր բնապատկերների շնորհիվ։ Նրա որոշ գործեր այժմ գտնվում են Հուդ Արվեստի թանգարանում (որը հանդիսանում է Դարթմուտի քոլեջի Հոփկինսի արվեստի կենտրոնի մասնաճյուղ) Հանովերում, ինչպես նաև Սուրբ Կոդենս ազգային պատմական թանգարանում Կորնիշ քաղաքում։
1919 թվականին Չերչիլը որոշեց դադարեցնել գրելը և հեռացավ հասարակական կյանքից։ Այս ամենի արդյունքում նա աստիճանաբար մոռացության մատնվեց հասարակության կողմից։ Երկու տասնամյակում. 1940 թվականին լույս տեսավ նրա առաջին գիրքը ՝ «Անհայտ ուղին» (The Uncharted Way) վերնագրով։ Դրանում նա զարգացնում է կրոնի վերաբերյալ իր տեսակետները։ Նա չի ձգտել ստեղծագործության գովազդին և դրան շատ քիչ ուշադրություն է դարձրել։ Իր մահվանից առաջ Չերչիլն ասաց. «Հիմա ինձ համար շատ դժվար է մտածել վիպագիր լինելու մասին, որովհետև այս ամենը թվում էր, թե կատարվում էր մեկ այլ կյանքում»։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուինսթոն Չերչիլը 1947 թվականին սրտամկանի ինֆարկտից մահանում է Ֆլորիդա նահանգի Ուինթեր Փարք քաղաքում։ 1945 թվականին հիսուն տարեկան հասակում մահանում է նրա կինը՝ Մաբել Հարլաքենդեն Հոլլը[6]. Նրանք ունեին երեք երեխաներ։ Հետագայում նրա որդին ՝ Քրեյթոն Չերչիլը, դարձավ Ամերիկայում հայտնի սոմելիեր[7][8]։
Հարաբերությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերչիլ-գրողը ծանոթ էր և երբեմն էլ նամակներ էր փոխանակում իր անվանակցի հետ, ով Մեծ Բրիտանիայի վարչապետն էր և նույնպես գրող էր։ Այնուամենայնիվ, առաջինը հենց ամերիկյան Չերչիլը լայն համբավ ձեռք բերեց, և 1890 թվականներին նա շատ ավելի հայտնի էր լայն շրջանակներին, քան իր բրիտանացի գործընկերը։
Մեծ Բրիտանացի Չերչիլը, ում հայտնի դարձավ իր ամերիկյան անվանակցի գործերից, գրեց նրան և որոշեց ստորագրել իր գործերը «Ուինսթոն Սպենսեր Չերչիլ» անունով, որպեսզի ընթերցողները կարողանան հեշտությամբ տարբերակել երկու հեղինակների աշխատանքները։ Նրա անվանակիցը սատարեց նրա գաղափարը և պատասխանեց նրան, որ կորոշեր նույնը անել, եթե նա ունենար մի քանի անուններ[9][10]։ Այնուամենայնիվ, խստորեն ասելով, նա սկսեց ստորագրել Ուինսթոն Ս. Չերչիլը ՝ դրանով իսկ օգտագործելով իր սեփական կրիպտոնը, որոնցով նա ստորագրում էր նամակներում։
Երկու Չերչիլների կյանքը մի շարք հետաքրքիր զուգահեռներ ունեն։ Նրանք երկուսն էլ բարձրագույն կրթություն են ստացել զինված ուժերի ուսումնական հաստատություններում և որոշակի ժամանակ անցկացրել ծառայության մեջ (մեկը ՝ նավատորմի, մյուսը ՝ ցամաքային զորքերում)։ Երկուսն էլ գրողներ ու նկարիչներ էին։ Երկուսն էլ քաղաքական գործիչներ էին, չնայած որ համեմատությունն այստեղ այնքան էլ տեղին չեն, քանի որ Մեծ Բրիտանացի Չերչիլը շատ ավելի փայլուն կարիերա ստեղծեց այս ոլորտում[11]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mr. Keegan's Elopement (1896)
- The Celebrity (1898)
- Richard Carvel (1899)
- The Crisis (1901)
- Mr. Keegan's Elopement (1903)
- The Crossing (1904)
- Coniston (1906)
- Mr. Crewe's Career (1908)
- A Modern Chronicle (1910)
- The Inside of the Cup (1913)
- A Far Country (1915)
- The Dwelling-Place of Light (1917)
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richard Carvel; ներկայացումը բեմադրվել է Բրոդվեյում, (1900–1901)
- The Crisis; ներկայացումը բեմադրվել է Բրոդվեյում, (1902)
- The Crossing; ներկայացումը բեմադրվել է Բրոդվեյում, (1906)
- The Title Mart; ներկայացումը բեմադրվել է Բրոդվեյում, (1906)
- A Traveller In War-Time (1918)
- Dr. Jonathan; երեք գործողությամբ ներկայացում (1919)
- The Uncharted Way (1940)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CHURCHILL, Winston (und) // Who's Who. — 1907. — Т. 59. — С. 335.
- ↑ (28 May 1945): MRS. WINSTON CHURCHILL; Wife of American Novelist Dies in New Hampshire, The New York Times
- ↑ (1 December 1984). Creighton Churchill Is Dead; Wine Writer and Consultant, The New York Times
- ↑ Couture, Michael (22 February 1972). Creighton Churchill: A wine taster par excellence, Boca Raton News
- ↑ The Age October 19, 1940, hosted on Google News. «Two Winston Churchills». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ My Early Life – 1874–1904, hosted on Google Books Oldham.
- ↑ Dockter, Warren The Tale of Two Winstons (und) // The Historian. — 2011. — Т. 111. — С. 10—13.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Churchill Society
- History buff recounts tale of two Churchills(չաշխատող հղում)
- Ուինսթոն Չերչիլ (գրող)ի գործերը Գուտենբերգ նախագծում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուինսթոն Չերչիլ (գրող)» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 1947 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի գրականություն
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի գրականություն
- ԱՄՆ-ի գրականություն
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Անգլերեն գրականություն