Ծնվել է Փիթսբուրգում, 1907 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Կանզաս սիթի։ 1910 թվականին ավագ դպրոցը ավարտելուց հետո նա մեկնել է Նյու Յորք ՝ սովորելու Ամերիկյան դրամատիկական արվեստի ակադեմիայում, որը նա ավարտել է 1912 թվականին և Բրոդվեյում գրեթե անմիջապես հանդես է եկել դեբյուտով։ Այնուհետև նա որոշ ժամանակ աշխատել է փոքր թատերական հավաքական և էստրադային թատերախմբերում[5], բայց 1920 թվականին նա մեծ բացասական դեր խաղաց Բրոդվեյի «Իսպանական սեր» պիեսում, իսկ 1922 թվականին՝ պրոֆեսոր Մորիարտի դերը «Շերլոք Հոլմս» համր ֆիլմում։ Նրա ամենահայտնի կերպարը համարվում է Նիք Չարլզի դերը «Նիհար մարդը» ֆիլմից, որը նկարահանվել է Դաշիլ Համմետի վեպի հիման վրա։
1954 թվականին Ուիլյամը առողջական խնդիրների պատճառով դադարում է նկարահանվել, իսկ դրանից 30 տարի անց մահանում է։