Միստեր Ռոբերտս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Միստեր Ռոբերտս
անգլ.՝ Mister Roberts
Mister Roberts (1955 movie poster).jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ, դրամա և կինոկատակերգություն
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1955, հուլիսի 10, 1955[1], հուլիսի 14, 1955[1], հուլիսի 30, 1955[1] և հունվարի 27, 1956[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ֆորդ[2][3][4][…], Մերվին Լերոյ[2][3][4][…] և Joshua Logan?[3]
ՊրոդյուսերLeland Hayward?
Սցենարի հեղինակFrank S. Nugent? և Joshua Logan?
ԴերակատարներՀենրի Ֆոնդա[2][3][5][…], Ջեյմս Կեգնի[2][3][5][…], Ուիլյամ Փաուել[2][3][5][…], Ջեք Լեմոն[2][3][5][…], Betsy Palmer?[2][3][6], Ուորդ Բոնդ[2][3][6], Philip Carey?[3][6], Nick Adams?[2][3][6], Կեն Կերտիս[2][3][6], Հարրի Քերի (կրտսեր), Պատրիկ Ուեյն[2][6], Frank Aletter?[2][6], Duke Kahanamoku?[6], Gregory Walcott?[2][6], Հարրի Թենբրուք[2][6], James Flavin?[6], Martin Milner?[2][6], Perry Lopez?[2][3][6], William "Bill" Henry?[2][6], Ջեք Փենիք[7], Kathleen O'Malley?[7] և Jim Moloney?
ՕպերատորՈւինթոն Հոխ
ԵրաժշտությունՖրանց Վակսման
ՄոնտաժJack Murray?
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն123 րոպե
Բյուջե2 300 000 $
Շահույթ21 200 000 $[8]
Commons-logo.svg Mister Roberts (1955 film) Վիքիպահեստում

«Միստեր Ռոբերտս»[9] (անգլ.՝ Mister Roberts), կինոռեժիսորներ Ջոն Ֆորդի և Մերվին Լերոյի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1955 թվականին։ Ժապավենի հիմքում Թոմաս Խեգգենի (1946) համանուն վեպն է և այդ վեպի մոտիվներով 1948 թվականին Ջոշուա Լոգանի հետ ստեղծած համանուն պիեսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներն են։ Ամերիկյան ռազմածովային ուժերի բեռնանավը կանգ է առել Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ։ Նավին ոչինչ չի սպառնում։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում այդտեղից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Նավաստիները տանջվում են շոգից, ձանձրույթից և կապիտան Մորտոնի բծախնդիր վերաբերմունքից և մեծամիտ պահվածքից։ Անձնակազմը բարոյապես ընկճված է։ Նավում գտնվողներից միակ գործունյա մարդը լեյտենանտ Ռոբերտսն է, որը պատասխանատվություն է կրում բեռների համար։ Նավաստիները հարգանքով են վերաբերում Ռոբերտսին, քանի որ միայն նա կարող է իրենց պաշտպանել նավապետի քմահաճություններից։ Սակայն Ռոբերտսը բոլորովին այլ կյանքի մասին է երազում։ Գիտակցելով, որ պատերազմը շուտով ավարտվելու է, Ռոբերտսը ցանկանում է ռազմադաշտում որևէ օգտակար գործ անել և դիմում է նավապետին՝ ռազմանավ տեղափոխվելու խնդրանքով։ Իսկ Մորտոնն իր ենթակային ամեն անգամ մերժում է։

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծման համար ռեժիսոր Ջոն Ֆորդի ընտրությունն արդարացված էր, քանի որ նրան հոգեհարազատ էր ռազմածովային թեման։ Պատերազմի ժամանակ նա ծառայել է ռազմածովային ուժերում և զորացրվել է որպես փոխադմիրալ։ Ֆորդը ցանկացել էր որպես դերակատար հրավիրել Ջեյմս Ֆոնդային, ով արդեն ութ տարի չէր նկարվել որևէ ֆիլմում։ Սակայն ռեժիսորի խստակյացության և ալկոհոլի նկատմամբ ունեցած հակման պատճառով Ֆորդը և Ֆոնդան ընդհարվել են։ Այս դիպվածի և հիվանդության պատճառով Ֆորդը չի կարողացել շարունակել ֆիլմի աշխատանքները, և նրան փոխարինել է Մերվին Լերոյը։ Նա նկարահանող խմբին խնդրել է ստեղծել այնպիսի ֆիլմ, ինչպիսին որ կստեղծեր Ֆորդը։ Պետք է հավելել, որ ֆիլմի որոշ էպիզոդներ նկարահանվել են ֆիլմի բեմական տարբերակի հեղինակ Ջոշուա Լոգանի կողմից։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 — ընդգրկվել է լավագույն ֆիլմերի տասնյակում՝ ըստ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի վարկանիշի
  • 1956 — «Օսկար» կինոմրցանակ[11] երկրորդ պլանում տղամարդու լավագույն դերի համար (Ջեք Լեմոն), ինչպես նաև՝ լավագույն ֆիլմ (Լիլանդ Խեյվորդ) և լավագույն ձայնագրություն (Վիլյամ Մյուլլեր) անավանակարգերում։
  • 1956 — առաջադրվել է BAFTA -ի մրցանակաբաշխության՝ «լավագույն արտասահմանյան դերակատար» (Ջեք Լեմոն) անվանակարգում
  • 1956 — առաջադրվել է ԱՄՆ սցենարիստների միության մրցանակաբաշխության՝ գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսուրա (Ջոն Ֆորդ, Մերվին Լերոյ) անվանակարգում
  • 1956 — ԱՄՆ սցենարիստների միության մրցանակ՝ որպես ամերիկյան լավագույն կատակերգություն (Ֆրենկ Նյուջենթ, Ջոշուա Լոգան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]