Jump to content

Ուիլյամ Դին Հաուելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Դին Հաուելս
Ծնվել էմարտի 1, 1837(1837-03-01)[1][2][3]
ԾննդավայրMartins Ferry, Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 11, 1920(1920-05-11)[4][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանCambridge Cemetery[5]
Մասնագիտությունլրագրող, վիպասան, ակնարկագիր, դրամատուրգ, գրական քննադատ, կենսագիր, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներPleasure-Pain?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինԷլինոր Միդ Հովելս
ԶավակներՋոն Միդ Հովելս
ԱզգականներՈւիլյամ Ուայթ Հովելս
Изображение автографа
 William Dean Howells Վիքիպահեստում

Ուիլյամ Դին Հաուելս (անգլ.՝ William Dean Howells, մարտի 1, 1837(1837-03-01)[1][2][3], Martins Ferry, Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ - մայիսի 11, 1920(1920-05-11)[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող և գրականագետ է։ ԱՄՆ գրականության մեջ այսպես կոչված «մեղմ ռեալիզմի» ներկայացուցիչ, որի նպատակն ամերիկյան զարգացման և կենսակերպի տեսակի պաշտպանությունն է՝ ի տարբերություն «իրական» ռեալիզմի կոշտ քննադատության։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Դին Հաուելսը ծնվել է 1837 թվականի մարտի 1-ին ԱՄՆ Օհայո նահանգի Մարտինս Ֆերրի քաղաքում։

Ուիլյամ Դին Հաուելս

Սկզբում նա իր հոր տպարանում աշխատել է որպես տպագրող։ 1860 թվականին նա Դ. Պիատի հետ համատեղ հրատարակել է առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Poems of two friends» (1860), ապա «Life of Abraham Lincoln»[6]։

1861-1865 թվականներին Ուիլյամ Դին Հաուելսը եղել է Վենետիկում ամերիկյան հյուպատոսը և Իտալիայից ունեցած իր տպավորությունների մասին գրել է «Venetian Life» (1865) և «Italian Journeys» երկերում[6]։

Ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Սայլաս Լեֆեմի վերելքը» (անգլ.՝ The Rise of Silas Lapham, 1885), «Ժամանակակից պատմություն», «Պատահականությունների աշխարհում»։ Հաուելսը պաշտպանել է էթիկական արժեքների գերակայությունը՝ ի տարբերություն բուրժուական հաջողության գաղափարախոսության։ Ուշ շրջանի աշխատություններում հեղինակը փորձել է ցույց տալ, որ ռեալիզմի քննադատական ձևերը կարևոր են միայն Եվրոպայում, իսկ Միացյալ Նահանգները գնում են իրենց ուղով։ ԱՄՆ-ում իշխում են ժողովրդավարական իրավունքն ու ազատությունը, հետևաբար լավատեսությունն ու ուրախությունը շատ ավելի տեղին են։ Ժամանակակից հասարակության վերաբերյալ նրա հայացքներն արտացոլվել են «Էնի Քիլբերն» (անգլ.՝ Annie Kilburn) վեպում, որտեղ իրականությունը պատկերված է անչար հումորային ոգով, իսկ Հաուելսը փառաբանում է հաջողությունն ու գոհունակությունը կյանքից։

Հեղինակել է ճամփորդական ակնարկների մի քանի գրքեր, որոշ ժամանակ գրել է հոդվածներ ամսագրերի համար (օրինակ՝ «Հարպերս»), աշխատել է որպես «Ատլանտիկի» (անգլ.՝ Atlantic Monthly) կամ պարզապես The Atlantic ) խմբագիր։ Նա եղել է Լև Տոլստոյի երկրպագուն և նշել է. «Տոլստոյը բոլոր ժամանակների ամենամեծ գրողն է, գուցե միայն այն բանի համար, որ նրա ստեղծագործությունը ամենից շատ է համակված բարության ոգով է համակված, և ինքը երբեք չի ժխտում իր խղճի և իր արվեստի միասնությունը»[7]։ Հաուելսը եղել է քրիստոնյա սոցիալիստ, որի գաղափարախոսության վրա մեծ ազդեցություն է ունեցել Լև Տոլստոյը[8]։ Նա միացել է Բոստոնի քրիստոնեական սոցիալիստական խմբին 1889-1891 թվականներին[9], հաճախել է մի քանի եկեղեցիներ։ Այդ ազդեցությունները նրան դրդել են գրել սոցիալական արդարության հարցերի մասին բարոյական և հավասարապաշտության տեսանկյունից՝ լինելով արդյունաբերական կապիտալիզմի սոցիալական հետևանքների քննադատ[10][11][12]։ Սակայն նա մարքսիստ չի եղել[13]։

Հաուելսի ստեղծագործության ամենաակտիվ ժամանակահատվածը եղել է 1873 թվականից մինչև 1916 թվականը։ Նա եղել է Գրողների միության նախագահ։

Ուիլյամ Դին Հաուելսը մահացել է 1920 թվականի մայիսի 11-ին Նյու Յորք քաղաքում։

Ուիլյամ Դին Հաուելսի որդին է ճարտարապետ Ջոն Միդ Հաուելսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 Венгерова З. А. (1890–1907). «Гоуэльс, Вильям Дин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. /filosofiya/filosofiya-tolstogo.html Տնտեսագետի հանրագիտարան։ Տոլստոյի փիլիսոփայությունը
  8. Ensign, Russell L. and Louis Patsouras. Challenging Social Injustice: Essays on Socialism and the Devaluation of the Human Spirit. Edwin Mellen Press, 1993: 19.
  9. Bercovitch, Sacvan and Cyrus R. K. Patell. The Cambridge History of American Literature: Volume 3, Prose Writing, 1860-1920. Cambridge University Press, 2005: 736.
  10. Davis, Cynthia J. and, Denise D. Knight. Charlotte Perkins Gilman and Her Contemporaries: Literary and Intellectual Contexts. University of Alabama Press, 2004: 21
  11. Link, Arthur Stanley and William A. Link. The Twentieth Century: An American History. Harlan Davidson, 1983: 17.
  12. Zimmerman, Jerry R. Baydo. History of the U. S. with Topics. Gregory Publishing Company, 1994: 137
  13. Goodman and Dawson, 120

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bleiler, Everett (1948). The Checklist of Fantastic Literature. Chicago: Shasta Publishers. էջեր 154.
  • Fryckstedt, Olov W. 1958. In Quest of America: A Study of Howells' Early Development as a Novelist. Uppsala, Sweden: Thesis.
  • Goodman, Susan and Carl Dawson. William Dean Howells: A Writer's Life. Berkeley: University of California Press, 2005. 0-520-23896-6
  • Lynn, Kenneth S. William Dean Howells: An American Life. New York: Harcourt Brace Jovanovich, Inc., 1970. 0-15-142177-3
  • Olsen, Rodney. Dancing in Chains: The Youth of William Dean Howells. New York: New York University Press, 1991. 0-8147-6172-0
  • Peter J. Frederick, Knights of the Golden Rule: The Intellectual As Christian Social Reformer in the 1890s. Lexington, KY: University Press Of Kentucky, 1976.
  • Ulrich Halfmann and William Dean Howells, "Interviews with William Dean Howells," American Literary Realism, 1870–1910, vol. 6, no. 4 (Fall 1973), pp. 274–275, 277–279, 281–399, 401–416. In JSTOR.
  • Ulrich Halfmann and Don R. Smith, "William Dean Howells: A Revised and Annotated Bibliography of Secondary Comment in Periodicals and Newspapers, 1868–1919," American Literary Realism, 1870–1910, vol. 5, no. 2 (Spring 1972), pp. 91–121. In JSTOR.
  • Radavich, David. "Twain, Howells, and the Origins of Midwestern Drama." MidAmerica XXXI (2004): 25–42.
  • N. S. Witschi, Traces of Gold: California's Natural Resources and the Claim to Realism in Western American Literature. Tuscaloosa, AL: University of Alabama Press, 2002.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Դին Հաուելս» հոդվածին։