Jump to content

Ուդի Հրանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուդի Հրանտ
Հիմնական տվյալներ
Ծնվել է1901[1]
Ադափազար, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Մահացել էօգոստոսի 29, 1978(1978-08-29) կամ 1978[1]
Մասնագիտություներաժիշտ

Ուդի Հրանտ (նաև՝ Քենքուլան Հրանտ, Էմրե Հրանտ, 1901[1], Ադափազար, Թուրքիա - օգոստոսի 29, 1978(1978-08-29) կամ 1978[1]), հայ ուդահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի, որը իր կյանքի մեծ մասն անցկացրել է Թուրքիայում և իր տեքստերի մեծ մասը գրել է թուրքերենով[2]։ Միաժամանակ ստեղծագործել և կատարել է երգեր նաև հայերենով։ Քենքուլյանը բազմաթիվ շարաններ է գրել ԱՄՆ-ում և Եվրոպայում 20-րդ դարի կեսերին իր ճանապարհորդությունների ժամանակ[3]։

Եղել է կույր։ 1915 թվականից Իկոնիայում երգել է եկեղեցու երգչախմբում, ծանոթացել եկեղեցական երաժշտությանը, սովորել ուդ նվագել։ 1918 թվականին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ սովորել է նշանավոր երաժիշտներ Քեմանի Հակոբոս Այվազյանի, Տիգրան Քացախյանի և Ուդի Գրիգոր Բերբերյանի ղեկավարությամբ։

1950 թվականին մեծահարուստ մի հույնի հրավերով մեկնել է Նյու Յորք (աչքերը բուժելու նպատակով), որտեղ (նաև Բոստոնում, Դետրոյթում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում) հանդես է եկել մենահամերգներով, նաև դասավանդել է ուդ։

1950 թվականին Նյու Յորքում տպագրվել է նրա «Արուեստագէտի մը կեանքը» գիրքը անգլերենով։ Վերադառնալով Ստամբուլ՝ շարունակել է դասավանդել ուդ և երգեցողություն, հիմնադրել է երգչախումբ, ելույթներ ունեցել ռադիոյով։ 1963 թվականին համերգներով շրջագայել է Փարիզում, Բեյրութում, Հունաստանում և Ամերիկայում։

1966 թվականին Երևանում նշվել է Ուդի Հրանտի ծննդյան 65-ամյակը։ Նրա վերջին մենահամերգը 1977 թվականին էր՝ Ստամբուլում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Oud Music of the Near East: A Tribute to Udi Hrant». The Middle East Center at Penn. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Greve, Martin (2017). Makamsiz: Individualization of Traditional Music on the Eve of Kemalist Turkey. Würzburg, Germany: Orient-Institut Istanbul. ISBN 978-3-95650-278-1. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։