Իր դերասանական նորամուտը կատարել է Նեթֆլիքսի«Տարօրինակ դեպքեր»գիտաֆանտաստիկդրամա հեռուստասերիալում։ Նա խաղացել է Բարբարա Հոլանդի՝ խելացի և անկեղծ աղջկա դերը, որը Նենսի Ուիլերի (Նատալիա Դայեր) մտերիմ ընկերուհին է։ Չնայած երկրորդական կերպար լինելուն` որոշ աութլետներ ասել են, որ Բարբի կերպարը իրենց սիրելիներից է[4][5]։ Այս դերը նրան համաշխարհային ճանաչում է բերել[6][7]։ Նա առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության` «Դրամա սերիալում հրավիրված նշանավոր դերասանուհի» անվանակարգում[8]։
2017 թվականին նա նկարահանվել է The CW հեռուստաալիքի «Ռիվերդեյլ»պատանեկան դրամա ժանրի հեռուստասերիալում, որտեղ կատարել է Էթել Մագսի դերը[9]։ 2018 թվականին նա գլխավոր դեր է կատարել «Սիերա Բերջեսը անհաջողակ է» ֆիլմում[10]։ Փրսերը նաև կատարել է Անաբելլա Բոումանի դերը «Դրամայի դպրոց» հեռուստասերիալում։
Փրսերը սովորում է Քենեսոյի պետական համալսարանում։ Ավելի վաղ նա աշխատել է իր հարազատ՝ Ջորջիա նահանգի Ռոուզվել քաղաքի կինոթատրոններից մեկում[11][12], սակայն թողել է այդ աշխատանքը` դերասանական վարպետության վրա կենտրոնանալու համար։ 2017 թվականի ապրիլի 18-ին թվիթթերյան էջում հայտնել է իր բիսեքսուալության մասին[13]։