Շեյն Ֆայլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյն Ֆայլան
Ծնվել էհուլիսի 5, 1979(1979-07-05) (44 տարեկան) կամ հուլիս 1979[1] (44 տարեկան)
Սլայգո (մարզ), Կոննախտ, Իռլանդիա
Երկիր Իռլանդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, հեռուստահաղորդավար և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլSony BMG և Բերտելսմանի երաժշտական խումբ
ԿրթությունSummerhill College?
ԱմուսինGillian Walsh?
Կայքshanefilan.com
 Shane Filan Վիքիպահեստում

Շեյն Սթիվեն Ֆայլան (անգլ.՝ Shane Stephen Filan, հուլիսի 5, 1979(1979-07-05) կամ հուլիս 1979[1], Սլայգո (մարզ), Կոննախտ, Իռլանդիա), իռլանդացի երաժիշտ, «Westlife» փոփ խմբի վոկալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյն Ֆայլանը ծնվել է 1979 թվականի հուլիսի 5-ին Իռլանդիայի Սլայգո ավանում՝ Փիթեր և Մեյ Ֆայլանների ընտանիքում։ Տան կրտսեր զավակն է։ Շեյնն ունի երեք եղբայր և երեք քույր՝ Ֆինբարը, Փիթեր կրտսերը, Այվոնը, Լիամը, Դենիսը և Մեյրիդը։ Ծնողները եղել են Սլայգոյում գտնվող «Carlton» սրճարանի սեփականատերերը, և Շեյնը պատանեկան տարիներին օգնել է ծնողներին՝ այնտեղ աշխատելով մատուցող։ Արդեն դպրոցում ապագա աստղը ծանոթացել է Կիան Իգանի և Մարկ Ֆիհիլիի՝ շուտով նաև «Westlife» խմբի մասնակիցների հետ։ Դեռևս «Բրիոլին» մյուզիքլի դպրոցական բեմադրությունից սկսած, որին մասնակցում էր ամբողջ եռյակը, տղաների հետագա ստեղծագործական ուղին դարձել է համատեղ։ Շեյնը Մայքլ Ջեքսոնի մոլի երկրպագու է, և, իր խոսքերով, հենց «փոփի արքան» է ոգեշնչել նրան մտնել երաժշտական ասպարեզ[2]։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Westlife»-ից առաջ Շեյն Ֆայլանը Կիանի, Մարկի և դպրոցական երեք այլ ընկերների հետ եղել է «I.O.U» վոկալային խմբի անդամ։ Խումբը հանդես է եկել տեղական համերգային հարթակներում և նույնիսկ թողարկել սինգլ՝ «Together Girl Forever»: Հասել է նրան, որ տղաները նկատել են «Boyzone»-ի մենեջեր Լուիս Ուոլշին։ Շեյնի մոր շնորհիվ, որը նրա հետ կապվել էր հեռախոսով, խումբը հնարավորություն է ստացել հանդես գալ արդեն ավելի բարձր մակարդակի վրա՝ նախ ելույթ ունենալով «Boyzone»-ի մոտ կայացած բացման արարողության ժամանակ, այնուհետև «Backstreet Boys» խմբի՝ Դուբլինում տեղի ունեցած համերգին։ Թեև դա այլևս «I.O.U» խումբը չէր։ Վերափոխված բոյ բենդը, որը կազմված էր Շեյնից, Կիանից, Մարկից, ինչպես նաև նոր մասնակիցներից՝ Նիքի Բիրնից և Բրայան ՄաքՖադենից, ստացել է նոր անվանում՝ «Westside», այնուհետև վերանվանվել է «Westlife»։ Շեյն Ֆայլանը միանգամից դարձել է խմբի առաջատար վոկալիստներից մեկը՝ Մարկի, ինչպես նաև Բրայանի հետ միասին, որը կոլեկտիվը լքել է 2004 թվականին։ «Westlife»-ի երգերի զգալի մասը սկսում է հենց Շեյնը։

«Westlife-»-ի հետ Շեյն Ֆայլանը վաճառել է ավելի քան 40 միլիոն ձայնագրություն[3], այդ թվում՝ 14 սինգլ, տարբեր ժամանակներում «UK Singles Chart» հիթ-շքերթի առաջին շարքում և 1998 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում գրանցված 11 ամենաշատ վաճառված ալբոմները։ Նա նաև խմբի մի քանի երգերի համահեղինակ է։ Համագործակցելով Բրայան ՄաքՖադենի հետ՝ Շեյնը դարձել է մի քանի կատարողների, այդ թվում՝ Ջոն Օթսբերգի («Listen Girl»), «Il Divo»-ի («Sei Parte Ormai Di Me») երգերի համահեղինակ։ Գրել է Սայմոն Քեյսիի «Let Me Be The One» երգը։

Խմբի բաժանումից հետո զբաղվել է անհատական գործունեությամբ։ Գործունեությունը զարգացնելու առաջին քայլը «Capitol Records»-ի հետ պայմանագիր կնքելն էր[4]։ Իսկ 2013 թվականի օգոստոսի 25-ին կայացել է Շեյնի «Everything to Me» առաջնելութային ալբոմի թողարկումը, որը թողարկվել է մինի ալբոմի ձևաչափով[5][6]։

Շեյնի առաջնելութային ալբոմը՝ «You and Me», թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 4-ին։ Ալբոմը բրիտանական հիթ-շքերթում հասել է 6-րդ հորիզոնական, իսկ հայրենի իռլանդականում՝ 3-րդ հորիզոնական։ Երկրորդ ալբոմի թողարկումը կայացել է գրեթե երկու տարի անց։ «Right Here» լոնգփլեյը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին և գլխավորել իռլանդական հիթ-շքերթները, իսկ Մեծ Բրիտանիայում մի քայլ է մնացել Թոփ-10-ից[7]։

2017 թվականի մայիսի 5-ին Շեյն Ֆայլանը հայտարարել է անհատական երրորդ ալբոմի թողարկման մասին, որը ստացել է «Love Always» անվանումը[8]։ Ըստ Շեյնի[9]՝ ձայնագրությունում կներառվեն սիրո մասին երգերի քավեր տարբերակներ, օրինակ՝ «This I Promise You», որի բնօրինակը պատկանում է «NSYNC» խմբին[10], ինչպես նաև անձամբ Շեյնի կողմից գրված մի քանի նոր երգեր։

Սնանկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Westlife խմբի անդամ՝ Շեյնը ժամանակ էր գտնում նաև սեփական բիզնեսի համար՝ եղբոր հետ հիմնելով «Shafin Developments» ընկերությունը, որը մասնագիտացած է անշարժ գույքի հետ կապված գործարքներում[11]։ Սակայն Իռլանդիայում հողերի գների կտրուկ անկման պատճառով ընտանեկան ձեռնարկությունը հասել է ճգնաժամի, ինչի հետևանքով 2012 թվականի հունիսին վերածվել է ընկերության սնանկության։ Այդ ժամանակ բանկերի առջև առաջացած վճարների չափը հասել է 18 միլիոն ֆունտի[12][13][14]։ Շեյնը ստիպված է եղել լքել Կարարոյի իր շքեղ առանձնատունը և նույնիսկ բաժանվել իր ամուսնական մատանիից, որը նա, այնուամենայնիվ, հետագայում բարեհաջող կերպով գրավաթափել է բանկից[15]։ Չնայած ճգնաժամից դուրս գալու բոլոր փորձերին և նույնիսկ «Westlife»-ի հրաժեշտի հաջող հյուրախաղաղային շրջագայությանը, Դուբլինի Կրոուկ Պարկ մարզադաշտում խմբի եզրափակիչ ելույթից հինգ օր անց, որը տեղի էր ունեցել 2013 թվականի հունիսի 23-ին, Շեյնի բանկային հաշիվներին մնում էր ընդամենը 470 ֆունտ ստեռլինգ։ Ավելի ուշ հարցազրույցի ժամանակ նա պատմել է այս դժվարին շրջանի վերաբերյալ իր զգացմունքների մասին[16]

Դա սարսափելի շաբաթ էր։ Ես մտածում էի, որ հենց դուրս գամ «Westlife»-ից, ես պետք է միլիոններ ունենամ։ Բայց ես ոչինչ չունեմ...
- Շեյն Ֆայլան
Ես հիշում եմ, որ մի անգամ իմ փոքրիկ որդին՝ Պատրիկը, ցույց տալով խանութի ցուցափեղկը, ասաց․ «Հայրի՛կ, նայի՜ր Սարդ-մարդու խաղալիքին։ Կարո՞ղ եմ դրանից ունենալ»։ Ես տեսա, որ գնացուցակին գրված է £29.99։ Ես ասացի նման բան․ «Դա, իրոք, թանկարժեք է։ Մենք դա հիմա չենք կարող գնել»։
- Շեյն Ֆայլան

Ներկայումս Շեյն Ֆայլանի և նրա ընտանիքի կյանքը վերադարձել է նորմալ ընթացքի։ Շեյնը կարծում է, որ չնայած փող չկար, բայց ամենակարևորը՝ ձայնը մնում էր, և այդ պատճառով նա անհատական առաջին ալբոմի վրա կատարված աշխատանքը ընկալում էր որպես երկրորդ հնարավորություն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի դեկտեմբերի 28-ին Շեյն Ֆայլանն ամուսնացել է դպրոցական սիրո՝ Ջիլիան Ուոլշի հետ (որը Կիան Իգանի ազգականն էր)[17]։ 2005 թվականի հուլիսի 23-ին ծնվել է նրանց դուստրը՝ Նիկոլ Ռոուզը։ Վերջինիս եղբայրը, որին կոչել են Պատրիկ, լույս աշխարհ է եկել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին։ Իսկ արդեն 2010 թվականի հունվարի 22-ին ծնվել է նրանց երկրորդ որդին։ Տղային կոչել են Շեյն Փիթեր՝ ի պատիվ հոր[18]։

Ազատ ժամանակ Շեյն Ֆայլանը զբաղվում է գոլֆով։ Բացի այդ, նա մոլի ձիասեր է, սեր ունի ձիասպորտի նկատմամբ։ «Westlife»-ի աստղը նաև ֆուտբոլի երկրպագու է․ նա, ինչպես նաև խմբի նախկին անդամ Նիքի Բիրնը, Մանչեսթեր Յունայթեդի և, իհարկե, Իռլանդիայի հավաքականի երկրպագուներ են։

Անհատական սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Everything to Me» (2013)
  • «About You» (2013)
  • «Knee Deep in My Heart» (2013)
  • «Me and the Moon» (2015)
  • «I Could Be» (2015)

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «You and Me» (2013)
  • «Right Here» (2015)
  • «Love Always» (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Companies House — 1988.
  2. Westlife, Martin Roach Westlife - Our Story. — London: HarperCollinsPuslishers, 2008. — P. 8. — ISBN 13 978-0-00-728812-0
  3. Westlife Defend Cover Versions. Contactmusic.com. 2 November 2009
  4. «Signing with Capitol Records». shanefilan.com. 2013 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  5. Robert Copsey (2013 թ․ հուլիսի 5). «Ex-Westlife Shane Filan announces "very personal" debut solo single». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Shane Filan – 'Everything to Me' Out Now!». shanefilan.com. 2013 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «Shane Filan». Acharts. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  8. «Shane Filan - Twitter». 2017 թ․ մայիսի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  9. McStravick, Sheena (2017 թ․ մայիսի 8). «Shane Filan announces Belfast date for new 'Love Always' tour». Belfast Live. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  10. «Shane Filan - This I Promise You (audio track)». YouTube. 2017 թ․ մայիսի 7. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  11. Una Mullally (2013 թ․ օգոստոսի 12). «Shane Filan: a man with nothing and everything». The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Westlife singer Shane Filan is declared bankrupt». BBC News. 2013 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  13. Spencer Bright (2013 թ․ օգոստոսի 9). «From boyband superstar to £18m bankrupt: As Westlife's lead singer he had all the trappings of fame. Then Shane lost the lot. Here, he tells of his dizzying fall». Daily Mail. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «Гражданин банкрот». Огонёк. 2012 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  15. Genna Patterson (2013 թ․ հուլիսի 13). «Westlife star had to buy own wedding ring back from bank». Independent.ie. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  16. Sophia Charalambous (2013 թ․ օգոստոսի 21). «I couldn't afford to buy my son a £30 toy,': reveals bankrupt Westlife Shane Filan». Daily Mail. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «Shane & Gillian Marry in Mayo...». ShowBiz Ireland. 2003 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  18. «Солист Westlife Шейн Филан стал отцом в третий раз». Trend Life. 2003 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյն Ֆայլան» հոդվածին։