Շագ (քարաժայռեր)
Շագ | |
---|---|
Տեսակ | կղզիների խումբ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ |
ԲԾՄ | 75 մետր |
Մակերես | 0,2 կմ² |
Մասն է | Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | «Հարավային Ջորջիա» ընկերությունների խումբ |
Ջրլիցի ափին | Սկոշա |
Հայտնաբերում | 1762 |
Շագ քարաժայռեր (անգլ.՝ The Shag Rocks,իսպ.՝ Rocas Cormorán), վեց փոքր անմարդաբնակ կղզիներ Սկոշա ծովում, Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում։
Պատկանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շագ քարաժայռերը վիճելի տարածքներ են։ Վարչականորեն ներառված են Բրիտանական անդրծովյան տարածքների Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիների կազմում (մինչև 1985 թվականին Ֆոլկլենդյան կղզիների կազմում էին)։ Վիճարկվում է Արգենտինայի կողմից, որն ընդգրկում է կղզեխումբն իր Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ պրովինցիայի կազմում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շագ քարաժայռերը տեղակայված են Հարավային Գորգիայից 232 կմ հյուսիս-արևմուտք, Ֆոլկլենդյան կղզիներից մոտ 1 հազար կմ արևելք և Հարավային Ամերիկայի Հրո Երկիր կղզեխմբից 1.2 հազ. կմ հեռավորության վրա[1]։ Շագ ժայռերից 16 կմ հարավ-արևելք տեղակայված է Սև քարաժայռը։ Վերջինս երբեմն դիտարկվում է որպես վերը նշված կղզեխմբիի անբաժանելի մաս։
Շագ քարաժայռերը տեղակայված են Սկոտիա տեկտոնական սալաքարերի վրա, ունեն հրաբխային ծագում ունեն և հանդիսանում են ստորջրյա Հարավային Անտիլյան լեռնաշղթայի վերին գագաթներից։ Վերոհիշյալ լեռնաշղթան ձգվում է 3,5 հազար կմ Հարավային Սանդվիչյան կղզիներով Հրո երկրից մինչև Անտարկտիդա։ Կղզեխմբի ընդհանուր տարածքը 20 հեկտարից պակաս է (0,2 կմ քառ.): Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից 75 մետր բարձրության վրա է։ Այդ ժայռերի ստորջրյա մասը կազմում է մոտ 320 մետր։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ենթանտարկտիկական է, ամսական միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոս ամիսներին՝ -1,3 °C է, փետրվարին՝ +5,3 °C: Մաքսիմալ ջերմաստիճանը +15 °C է։ Տեղումների քանակը՝ տարեկան 1400-1500 միլիմետր է, հիմնականում` ձյան տեսքով։ Մշտապես ուժեղ քամիներ են լինում, հիմնականում՝ արևմտյան։ Եղանակը հիմնականում ամպրոպային է։
Բուսականություն չկա։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են կայսերական շագերը, մրրկահավերն ու ալբատրոսները։ Ափամերձ ջրերում կան բազմաթիվ կրիլներ (խեցգետնակերպեր)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնարավոր է, որ Շագ քարաժայռերը հայտնաբերվել են 1762 թվականին իսպանացի José de la Llana-ի կողմից, ով նավարկում էր Լիմայից (Պերու) դեպի Կադիս (Իսպանիա)։ Նա կղզիներն անվանեց «Ավրորա»՝ իր նավի պատվին։ Թեև նա նշել էր մոտավորապես նույն աշխարհագրական կոորդինատները, ինչպես Շագի ժայռերը, սակայն, ըստ վաղ տարբերակների, եղել է ընդամենը երեք կղզի։ «Ավրորա կղզիների» նկարագրությունները, որոնք ապագայում երբեմն հանդիպում են այս շրջանի տարբեր նավագնացների մոտ, մինչև 1856 թվականը կարծես իրականությանը չեն համապատասխանում։ Ուստի ստույգ չէ, արդյոք իրականում կղզեխումբը եղել է։
Ամեն դեպքում Շագ քարաժայռերը, ըստ ստույգ տվյալների, հայտնաբերել է Ջեյմս Շեֆֆիլդը, որն էլ տվել է նրանց իր ներկայիս անունը։ Կղզիները նկարագրվել են 1927 թվականին Ֆոլկլենդ կղզիների կախյալ տարածքների միջգերատեսչական հանձնաժողովի (Discovery Committee) արշավախմբի անդամների կողմից, «Ուիլյամ Սկորսբի» նավով, իսկ արշավը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի գաղութների նախարարության կողմից։
Առաջին վայրէջքը քարաժայռերի վրա կատարվել է 1956 թվականին ուղղաթիռով, արգենտինացի գլանցիոլոգ Մարիո Ջիովինետտոյի կողմից, որն այնտեղից հավաքել էր լեռնային տեսակների նմուշների հավաքածու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Headland, Robert (1992). The Island of South Georgia. Google Books: CUP. էջ 20. ISBN 9780521424745.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Южная Георгия и Южные Сандвичевы Острова Արխիվացված 2015-08-13 Wayback Machine во Всемирной книге фактов ЦРУ.(անգլ.)
- Shag Rocks(չաշխատող հղում) на сайте Geographic Names Information System (GNIS) Геологической службы США.(անգլ.)
- Острова Авроры на карте Америки из Atlas Geográfico Argentino, 1888 год.(իսպ.)
- Фотогалерея скал Шаг на сайте aposmalvinas.com.ar
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շագ (քարաժայռեր)» հոդվածին։ |
|