Սկոշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոշա
Տեսակծով
Խորություն5840 մետր
Մակերես900 000 կմ²
Մասն էՀարավային օվկիանոս և Հարավատլանտյան օվկիանոս
Ավազանի երկիր Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ
Անվանված էScotia?
Քարտեզ
Քարտեզ

Սկոշա[1], Սկոտյա[2], Սկոշա ծով[3], կամ Սկոտիյա ծով[3][4] (անգլ.՝ Scotia Sea), միջկղզային ծով Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում՝ Հարավային Գեորգիա կղզու, Հարավային Սանդվիչյան կղզիների և Հարավային Օրկնեյան կղզիների միջև[3]։ Դրա մեծ մասը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի սահմաններում, իսկ փոքր մասը՝ Հարավային օվկիանոսի սահմաններում։  Արևմուտքում Խաղաղ օվկիանոսը միացվում է Դրեյքի նեղուցի հետ։ Մակերեսը 1247 հազար կմ² է։ Առավելագույն խորությունը՝ 6022 մ։ Այն միջին խորությամբ աշխարհի ամենախոր ծովն է։

Մակերևութային ջրի միջին ջերմաստիճանը 6 °C-ից 1 °C է։ Աղիությունը մոտ 34 ‰: Ծովի վրա իշխում են արևմտյան ուժեղ քամիները, հաճախ են փոթորիկները։ Զարգացած է ձկնարդյունաբերությունը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովն անվանվել է 1932 թվականին՝ Ու Բրյուսի շոտլանդա-անտարկտիկական արշավի «Scotia» էքսպեդիցիոն նավի անունով, նավն ինքը անվանվել է սքոթների ցեղային հողերի լատիներեն անվանումով, որը հռոմեական ժամանակներում քարտեզներ էր մտցվում Իռլանդիայի հյուսիսում, իսկ միջնադարում՝ տեղափոխվել է ժամանակակից Շոտլանդիայի տարածք։ Այս լատինական անվանման անգլերեն արտասանության մեջ ti տառակապակցությունը հնչում է մոտավորապես շ-ի նման, որն արտացոլվել է այս անվանման ռուսական տառադարձության փոխանցման մեջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ско́ша / Деев М. Г. // Сен-Жерменский мир 1679 — Социальное обеспечение. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 373. , (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 30). — ISBN 978-5-85270-367-5.
  2. 2,0 2,1 Поспелов, 2002, էջ 386
  3. 3,0 3,1 3,2 Скоша море // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 439. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրուշինսկի Ա. ն., Մեդվեդև Պ. Պ., Ստրոև Պ., Բուլիչև Ա. երկրակեղևի հաստությունը, իզոստազիայի խախտումը և Սկոշայի ծովի տեկտոնական էվոլյուցիան / / զեկույցը ներկայացված է Սագիտյան ընթերցումներ2006,Մոսկվա, ԳԱԻՇ ՄՊՀ, փետրվարի 6, 2006։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկոշա» հոդվածին։