Նվանկվո Կանու
Նվանկվո Կանու անգլ.՝ Nwankwo Kanu | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Նիգերիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 1, 1976[1][2] (48 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Օվերի, Նիգերիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 197 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 90 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նվանկվո Կանու (անգլ.՝ Nwankwo Kanu[3], օգոստոսի 1, 1976[1][2], Օվերի, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, խաղացել է հարձակվողի դիրքում։ Աֆրիկական ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկն է[4]։ ՊՍՀՖՖ-ի հարցման համաձայն՝ նա 33-րդն է 20-րդ դարի Աֆրիկայի լավագույն խաղացողների շարքում։ Նվանկվո Կանուն ամենաշատ ֆուտբոլային տիտղոսներն ունեցող աֆրիկացի ֆուտբոլիստն է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է[5]։ Նրա եղբայրները՝ Քրիստոֆերը և Անրին, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգբո լեզվից թարգմանաբար «Նվանկվո» անունը նշանակում է «շուկայում ծնված երեխա»։
Նվանկվոն պրոֆեսիոնալ կարիերան է սկսել 15 տարեկանում «Ֆեդերեյշն Ուորքս» ակումբում, ապա 1992 թվականին տեղափոխվել է «Իվուանյանվու Նեյշնլ»։
Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում հանդես գալուց հետո՝ 1993 թվականին, պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ․ նրա տրանսֆերի համար ակումբը վճարել է 207047 եվրո։ Նվանկվոն «Այաքսի» կազմում անցկացրել է 74 հանդիպում՝ խփելով 27 գոլ։ Հիմնականում լինելով փոխարինող խաղացող՝ Նվանկվոն ակումբի հետ 1995 թվականին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, որի եզրափակչում «Այաքսը» հաղթել է «Միլանին»։
1996 թվականին 4,7 մլն դոլարով Նվանկվոն «Այաքսից« տեղափոխվել է «Ինտերնացիոնալե»։ Նույն տարվա ամռանը Նվանկվոն Նիգերիայի հավաքականի կազմում, որտեղ նա ավագ էր, հաղթել է Ատլանտայի Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում։ Հատկապես աչքի են ընկել Նվանկվոյի երկու գոլերը կիսաեզրափակչում, որտեղ նրա թիմը խաղացել է Ռոնալդոյի գլխավորած բրազիլացիների հետ, և 2:3 հաշվով հակառակորդին զիջելուց հետո նիգերիացիները Կանուի գոլերի շնորհիվ պարտությունը վերածել են 4:3 հաշվով հաղթանակի։ Կանուն ճանաչվել է Տարվա լավագույն աֆրիկյան ֆուտբոլիստ[6][7]։
Օլիմպիադայից վերադառնալուց հետո Կանուն բուժզննման է ենթարկվել «Ինտերի» բժիշկների կողմից, և պարզվել է, որ նա սրտի հետ կապված լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նոյեմբերին Կանուն վիրահատվել է, որպեսզի փոխարինվի աորտալ փականը և մինչև 1997 թվականի ապրիլը չի մարզվել ակումբի հետ։ Իր հարցազրույցում Կանուն հաճախ է մեջբերումներ անում Աստվածաշնչից և հիշում այն դեպքը, երբ նա հաճախ էր երկար աղոթում Աստծուն։ Կանուի փորձը հանգեցրել է «Կանուի սրտի հիմնադրամի» ստեղծմանը, որը հիմնականում օգնում է սրտի հետ կապված խնդիրներ ունեցող աֆրիկացի երեխաներին[8][9][10][11]։ Ամբողջ Աֆրիկայում Կանուն հայտնի է իր մարդասիրական աշխատանքով։
1999 թվականի փետրվարին «Ինտերի» կազմում անցկացրած 20 խաղից հետո Կանուն տեղափոխվել է «Արսենալ»՝ մոտ 4,2 միլիոն ֆունտ ստերլինգով։ Նրա նորամուտը տեղի է ունեցել Անգլիայի գավաթի խաղարկության՝ «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում։ Հանդիպման 80-րդ րոպեին հաշիվը եղել է 1:1, «Շեֆիլդի» խաղացողը վնասվածք է ստացել, և թիմի դարպասապահը դուրս է նետել գնդակը, որպեսզի բժիշկները հնարավորություն ունենան մտնել խաղադաշտ։ Երբ «Արսենալի» խաղացող Ռեյ Պարլորը նետել է գնդակը, որպեսզի ֆեյր-փլեյի կանոններով վերադարձնի այն «Շեֆիլդին», Կանուն, չգիտակցելով դա, խլել է գնդակը հարձակման աջ եզրում և այն հանձնել Մարկ Օվերմարսին, որը խփել է հաղթական գոլը։ Խաղից անմիջապես հետո Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջարկել է շտկել սխալը և նորից անցկացնել խաղը, ինչն էլ արվել է, թեև «Արսենալը» կրկին հաղթել է 2:1 հաշվով։
Չնայած նորամուտի խաղում տեղի ունեցած միջադեպին՝ Կանուի կարիերան հաջողությամբ շարունակվել, հատկապես 1999 թվականի ամռանը թիմից Նիկոլյա Անելկայի հեռանալուց հետո։ Երկրպագուները նույնիսկ վերաշարադրել են «Մերրի Փոփինս» ֆիլմի երգը, որի իմաստը հետևյալն է՝ «ում է պետք Անելկան, երբ մենք ունենք Կանուին»։ Կանուն գեղեցիկ գոլեր է խփել, օրինակ՝ «Տոտենհեմի» դեմ խաղի հայտնի գնդակը, երբ նա մեջքով դեպի դարպասը եղած ժամանակ գնդակն ուղարկել է իրեն հսկող պաշտպան Լյուկ Յանգի գլխի վրայով, շրջվել և խփել հաղթական գոլը։ Կամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ «Չելսիի» դեմ խաղում, երբ «Արսենալը» 75-րդ րոպեին պարտվում էր 2:0 հաշվով, սակայն Կանուի գոլերը հաղթանակ են բերել նրա թիմին 3:2 հաշվով, այդ հրաշալի խաղից հետո «Պան» թերթը նույնիսկ լույս է տեսել «Կանուն հավատում է դրան» վերնագրով։ Նա ճանաչվել է 1999 թվականի Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ և Անգլիայի 1999/2000 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, այդ մրցաշրջանի 50 խաղերի ընթացքում Կանուն խփել է 17 գոլ՝ դառնալով շատ սիրված «Արսենալի» երկրպագուների շրջանում, որոնք նիգերիացու ազգանունը հայտարարելիս երգել են «Կանու-ու-ու-ու»։
Սակայն հաջորդ մրցաշրջաններում Նվանկվոյի սկսել է ավելի հազվադեպ հայտնվել թիմի կազմում, հատկապես Թիերի Անրիի՝ թիմի կազմում ընդգրկվելուց հետո, Կանուն սկսել է հիմնականում դուրս գալ փոխարինման։ Չնայած դրան, Կանուն 2002 թվականին հաղթել է Պրեմիեր լիգայում և գավաթի խաղարկությունում, 2003 թվականին՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում (Կանուն եզրափակչում դաշտ դուրս չի եկել), 2004 թվականի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ, նա «Արսենալի» կազմում անցկացրել է 197 խաղ բոլոր մրցաշարերում (հանդիպումների կեսում դուրս է եկել փոխարինման)՝ խփելով 44 գոլ։
2004 թվականի ամռանը Նվանկվոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»։ 2008 թվականին Կանուն ընդգրկվել է «Արսենալի» 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում 13 համարի ներքո (հարցումն անցկացվել է «Արսենալի» ինտերնետային կայքում)։
«Վեստ Բրոմվիչում» Կանուն նորամուտը նշել է «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում 2004 թվականի օգոստոսի 14-ին։ Սեպտեմբերի 18-ին նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը «Ֆուլհեմի» դեմ խաղի 88-րդ րոպեին։ Ֆիլիպ Սենդերոսը առաջ է մղել «Արսենալին», ընդմիջումից առաջ Կանուն հավասարեցրել է հաշիվը, ապա Դարրեն Քարթերը խփել է «Վեստ Բրոմվիչի» համար հաղթական գնդակը, և դա 1973 թվականից ի վեր թիմի առաջին տնային հաղթանակն էր «Արսենալի» նկատմամբ և առաջինը, երբ նրանք հաղթել են խաղի ընթացքում զիջելուց հետո։ Սակայն նման հանդիպումները հազվադեպ էին «Վեստ Բրոմվիչի» համար, և թիմը մրցաշրջանի ավարտին դուրս է մնացել Պրեմիեր լիգայից։ Կանուի պայմանագիրը լրացել է, և նա, չցանկանալով խաղալ ցածր դիվիզիոնում, չի երկարաձգել այն։ «Վեստ Բրոմվիչի» կազմում Կանուն անցկացրել է 58 հանդիպում (որոնցից 16-ում դուրս է եկել փոխարինման) և խփել է 9 գոլ։
2006 թվականի ամռանը Կանուն մասնակցել է Դենիս Բերգկամպի հրաժեշտի խաղին՝ «Նոր Էմիրեյթս» մարզադաշտում անցկացված առաջին հանդիպմանը, որի հաշիվը եղել է ոչ ոքի (1։1), մինչև Կանուն խփել է հաղթական գնդակը։ Խաղի վերջում Կանուն «Արսենալի» մյուս ֆուտբոլիստների հետ միասին հեռացող հոլանդացուն բարձրացրել է ուսերին, որպեսզի նրան հրաժեշտ տան երկար ու ամպագոռգոռ ծափահարություններով։
2006 թվականին Կանուն տեղափոխվել է «Պորտսմուտ»։ Կանուն «Պորտսմուտում» նորամուտը նշել է 2006 թվականի օգոստոսի 19-ին՝ դուրս գալով փոխարինման մրցաշրջանի առաջին՝ կրկին «Բլեքբեռն Ռովերս» դեմ խաղում։ Նա խաղացել է 2 խաղ՝ դրանցից մեկում վաստակելով 11 մետրանոց, իսկ երրորդ խաղում վերջապես գոլ է խփել 50 մետրանոց հարվածից հետո՝ գրավելով «Միդլսբրոյի» դարպասը։ Առաջին խաղերից հետո Կանուն երկար ժամանակ չի կարողացել գոլ խփել, բայց, այնուամենայնիվ, դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկուն «Պորտսմուտի» խաղացողների շրջանում՝ խփելով 12 գոլ։
Հաջորդ տարի Կանուն իր նախկին ակումբի՝ «Վեստ Բրոմվիչի Ալբիոնի» հետ խաղում խփել է հաղթական գոլը (1:0) Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում։ Իսկ եզրափակչում «Պորտսմուտը» հաղթել է «Կարդիֆ Սիթիին»։ Կանուի համար Անգլիայի այդ գավաթը երրորդն էր կարիերայում։ Բացի այդ, նա դարձել է այն սակավաթիվ խաղացողներից մեկը, որոնք Անգլիայի գավաթը նվաճել են ինչպես նոր, այնպես էլ հին Ուեմբլիում։
2011 թվականի ամռանը Կանուն որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան[12]։ Հունիսի 11-ին նա իր հրաժեշտի խաղն է անցկացրել ազգային թիմի համար, որտեղ նա հանդիպել է աշխարհի հավաքականի հետ։ Նիգերիացիները հաղթել են 3:1 հաշվով։ Նվանկվոն ասել է. «Ես շնորհակալ եմ բոլոր խաղացողներին, ովքեր եկել են, ինչպես նաև նիգերիացի երկրպագուներին, իմ ամբողջ կարիերայի ընթացքում իրենց անսահման սիրո և աջակցության համար»[13]։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականում Կանուն նորամուտը նշել է 1994 թվականին Շվեդիայի հետ ընկերական խաղում, ընդհանուր առմամբ նա մասնակցել է 72 խաղի՝ խփելով 13 գոլ։ Ազգային թիմի կազմում ֆուտբոլիստը խաղացել է հարձակվողի համար անսովոր 4 համարի մարզաշապիկով։ Նա նվաճել է 1996 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ, մասնակցել աշխարհի գավաթի երկու խաղարկությունների։ Նվաճել է նաև Ճապոնիայում կայացած աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալ։ Երկար ժամանակ Կանուն եղել է Նիգերիայի հավաքականի ավագ։ Մայիսի 25-ին նա հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին 2010 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո․ «Ես հրաժեշտ եմ տալիս հավաքականին նույն մայրցամաքում, որտեղ ամեն ինչ սկսվել է ինձ համար։ Կոնկրետ այս մրցաշարում մեզ մոտ շատ բան չստացվեց, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ նրանից, ինչ հասցրի անել հավաքականի համար»[14]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային մրցաշարեր |
Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Նիգերիա | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Աֆրիկա | Ընդհանուր | |||||||
1992-93 | Իվուանյավու Նեյշնլ | Պրեմիեր լիգա | 25 | 15 | 25 | 15 | ||||||
Նիդերլանդներ | Առաջնություն | Գավաթ[17] | Գավաթի լիգա | Եվրոպա[18] | Ընդհանուր | |||||||
1993–94 | Այաքս | Էրեդիվիզի | 5 | 2 | 1 | 0 | - | - | - | - | 6 | 2 |
1994–95 | 18 | 10 | 1 | 1 | - | - | 7 | 1 | 26 | 12 | ||
1995–96 | 30 | 13 | 1 | 0 | - | - | 11 | 0 | 42 | 13 | ||
Իտալիա | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||||
1996–97 | Ինտերնացիոնալե | Սերիա Ա | 0 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 0 | 0 |
1997–98 | 11 | 1 | 2 | 0 | - | - | 5 | 0 | 18 | 1 | ||
1998–99 | 1 | 0 | 1 | 0 | - | - | 0 | 0 | 2 | 0 | ||
Անգլիա | Առաջնություն | Գավաթ[19] | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||||
1998–99 | Արսենալ | Պրեմիեր լիգա | 12 | 6 | 5 | 1 | - | - | - | - | 17 | 7 |
1999–2000 | 31 | 12 | 3 | 1 | 1 | 1 | 15 | 3 | 50 | 17 | ||
2000–01 | 27 | 3 | 1 | 0 | - | - | 14 | 2 | 42 | 5 | ||
2001–02 | 23 | 3 | 5 | 2 | 2 | 1 | 9 | 0 | 38 | 5 | ||
2002–03 | 16 | 5 | 1 | 0 | 1 | 0 | 8 | 1 | 26 | 6 | ||
2003–04 | 10 | 1 | 3 | 0 | 4 | 2 | 7 | 0 | 24 | 3 | ||
2004–05 | Վեստ Բրոմվիչ Ալբիոն | 28 | 2 | 2 | 1 | - | - | - | - | 30 | 3 | |
2005–06 | 25 | 5 | 1 | 0 | 2 | 1 | - | - | 28 | 6 | ||
2006–07 | Պորտսմուտ | 36 | 10 | 2 | 2 | - | - | - | - | 38 | 12 | |
2007–08 | 25 | 4 | 5 | 2 | 1 | 1 | - | - | 31 | 7 | ||
2008–09 | 17 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 5 | 1 | 25 | 2 | ||
2009–10 | 23 | 2 | 1 | 0 | 4 | 2 | - | - | 28 | 4 | ||
2010–11 | Չեմպիոնշիպ | 30 | 2 | 1 | 0 | 1 | 0 | - | - | 32 | 2 | |
2011–12 | 10 | 1 | 0 | 0 | 1 | 0 | - | - | 11 | 1 | ||
Ընդհանուր | Նիգերիա | 25 | 15 | 25 | 15 | |||||||
Նիդերլանդներ | 53 | 25 | 3 | 1 | 18 | 1 | 74 | 27 | ||||
Իտալիա | 12 | 1 | 3 | 0 | 5 | 0 | 20 | 1 | ||||
Անգլիա | 313 | 57 | 32 | 9 | 18 | 8 | 58 | 7 | 412 | 79 | ||
Ընդհանուր կարիերայում | 403 | 98 | 38 | 10 | 18 | 8 | 81 | 8 | 540 | 124 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իվուանյանվու Նեյշնլ»
- Նիգերիայի չեմպիոն – 1993
- «Այաքս»
- Նիդերլանդների չեմպիոն (3) – 1993/94, 1994/95, 1995/96
- Նիդերլանդների գավաթի դափնեկիր – 1996
- Նիդերլանդների Սուպերգավաթի դափնեկիր – 1995
- ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի առաջնության հաղթող – 1994/95
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից – 1995/96
- Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող – 1995
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող – 1995
- «Ինտերնացիոնալե»
- ՈՒԵՖԱ Գավաթի հաղթող – 1997/98
- «Արսենալ»
- Անգլիայի չեմպիոն (2) – 2001/02, 2003/04
- Անգլիայի Գավաթի դափնեկիր (2) – 2002, 2003
- Անգլիայի Սուպերգավաթի դափնեկիր – 1999
- ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչի մասնակից – 2000
- «Պորտսմուտ»
- Անգլիայի Գավաթի դափնեկիր – 2008
- Նիգերիայի հավաքական
- Մ-17 աշխարհի չեմպիոն – 1993
- Օլիմպիական չեմպիոն – 1996
Անձնական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարվա աֆրիկացի ֆուտբոլիստ (2) – 1996, 1999
- Տարվա աֆրիկացի մարզիկը BBC-ի վարկածով (2) – 1997, 1999
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «List of Players under Written Contract Whose Registrations have been Terminated by Either Party Between 01/07/2012 and 31/07/2012». The Football Association. էջ 36. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «The 50 Greatest African Players of All Time». Bleacher Report.com.
- ↑ «Kanu to tackle homeless problem». BBC Sport. 2008 թ․ հուլիսի 2.
- ↑ «NWANKWO KANU AND THE LANGUID BRILLIANCE OF NIGERIA'S MOST CELEBRATED FOOTBALLER». These Football Times.co.
- ↑ «GOLD». Dream Team FC.com.
- ↑ Okeleji, Oluwashina (2008 թ․ հուլիսի 2). «Kanu to tackle homeless problem». BBC Sport. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Okeleji, Oluwashina (2014 թ․ մարտի 3). «Kanu has corrective heart surgery». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «The Kanu Heart Foundation». www.kanuheartfoundationng.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Hytner, Dave (2018 թ․ սեպտեմբերի 14). «Nwankwo Kanu: 'We have saved 542 lives. This means more than football'». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ В субботу состоится прощальный матч Кану(չաշխատող հղում)
- ↑ «Состоялся прощальный матч Кану за сборную Нигерии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Нигериец Кану завершил карьеру в сборной(չաշխատող հղում)
- ↑ «Nwankwo Kanu Career Stats». Soccerbase. 2012 թ․ մարտի 5. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- ↑ Հաշվի առնելով Նիդերլանդների Սուպերգավաթը։
- ↑ Հաշվի առնելով ՈՒԵՖԱ Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։
- ↑ Հաշվի առնելով Անգլիայի Սուպերգավաթը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kanu Heart Foundation (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվանկվո Կանու» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիգերիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նիգերիացի ֆուտբոլիստներ
- Պորտսմութի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ