Jump to content

Նիկոլայ Մյասկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Մյասկովսկի
Բնօրինակ անունռուս.՝ Николай Яковлевич Мясковский
Նաև հայտնի է որպեսМизантроп և Н. М.
Ծնվել էապրիլի 8 (20), 1881
Մոդլին, Modlin, Varshavskij County, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 8, 1950(1950-08-08)[1][2][3][…] (69 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերսիմֆոնիա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
Կայքmyaskovsky.ru
 Nikolai Myaskovsky Վիքիպահեստում

Նիկոլայ Յակովլևիչ Մյասկովսկի (ապրիլի 8 (20), 1881, Մոդլին, Modlin, Varshavskij County, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8, 1950(1950-08-08)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական քննադատ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1946)։ Արվեստաբանության դոկտոր (1940

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին ավարտել է Ռազմաինժեներական ուսումնարանը, 1911 թվականին՝ Պետերբուրգի կոնսերվատորիան (դասատուներ՝ Ա. Լյադով, Ն. Ռիմսկի-Կորսակով, Յա. Վիտոլ)։ Գրախոսականներով հանդես է եկել երաժշտական ամսագրերում («Մուզիկա», «Մուզիկալնայա կուլտուրա», «Սովրեմեննայա մուզիկա» և այլն)։ Մյասկովսկին մեծ գործունեություն է ծավալել սովետական երաժշտական մշակույթի տարբեր բնագավառներում, եղել է Պետական երաժշտական հրատարակչության հիմնադիրներից մեկը, ՌԽՖՄՀ լուսժողկոմատի երաժշտական բաժնի վարիչի տեղակալ, 1921 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանի պրոֆեսոր։

Մյասկովսկու աշակերտներից են Արամ Խաչատրյանը, Գ. Եղիազարյանը։

Մյասկովսկու ստեղծագործական ժառանգությունը բազմաժանր է՝ 27 սիմֆոնիա, սիմֆոնիկ պոեմներ և նախերգանքներ, 2 կոնցերտ (ջութակի, թավջութակի), 13 լարային կվարտետ, սոնատներ (ջութակի, թավջութակի, դաշնամուրի), ռոմանսներ, խմբերգեր և այլն։ Մյասկովսկին մեր ժամանակի խոշորագույն սիմֆոնիստներից է։ Լավագույն սիմֆոնիաներից են՝ 5-րդ (1918), 6-րդ (1923), 16-րդ (1936), 21-րդ (1940), 27-րդ (1950)։

Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1946, 1950, 1951)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Мясковский Николай Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մյասկովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 646