Նիլամ Սանջիվա Ռեդի
Նիլամ Սանջիվա Ռեդի | |
Կուսակցություն՝ | Janata Party? և Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Մադրասի համալսարան և Rishi Valley School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | մայիսի 19, 1913[1][2] |
Ծննդավայր | Kadapa, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հունիսի 1, 1996[1][2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Բանդալոր, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Նիլամ Սանջիվա Ռեդի (հինդի՝ नीलम संजीव रेड्डी, մայիսի 19, 1913[1][2], Kadapa, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունիսի 1, 1996[1][2], Բանդալոր, Հնդկաստան[3][4][5]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1977-1982 թվականների եղել է Հնդկաստանի նախագահը։ Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ[6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլամ Սանջիվա Ռեդին ծնվել է 1913 թվականի մայիսի 19-ին Իլուր գյուղում (Մադրասի նախագահություն, այժմ՝ Անդհրա-Պրադեշ նահանգի տարածք)։ Ադյարում ավարտել է թեոսոֆիական թեքությամբ դպրոց, Անանտապուրում ավարտել է Մադրասի համալսարանի արվեստների պետական քոլեջը և Տիրուպատի քաղաքում ավարտել է Շրի Վենկատեշվարա համալսարանը[8]։ 1958 թվականին ստացել է այդ համալսարանի իրավունքների պատվավոր դոկտորի աստիճան[9][10]։
Ռեդին ամուսնացել էր Նիլամ Նագարատնամայի հետ։ Զույգն ուներ մեկ տղա և երեք դուստր[11]։
Անանտապուր Մահաթմա Գանդիի այցից հետո միացել է Հնդկաստանի անկախության պայքարին, իսկ 1931 թվականին հեռացել է քոլեջից։ 1930-ականների սկզբին ընդունվել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցություն։ Ակտիվ մասնակցել է անկախության համար քաղաքացիական անհնազանդության ու պայքարի կազմակերպմանը, 1936 թվականից մինչև 1946 թվականը Անդհրա-Պրադեշ նահանգում եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցական կազմակերպության ղեկավարը, բազմիցս զերբակալվել է բրիտանական գաղութային ղեկավարությունների կողմից և 1940 թվականից մինչև 1945 թվականը գտնվել է բանտարկությունում (1942 թվականի մարտ-օգոստոսի ամիսներից փոքր ընդմիջումով)[12]։ 1946 թվականի Մադրասի օրենսդրական ժողովում եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության պատգամավոր[13]։ Նա նաև Մադրասից Հնդկաստանի ընտրական ասամբլեայի անդամ էր[14][15]։
1949 թվականից մինչև 1951 թվականը եղել է Կերալա նահանգի անտառային տնտեսության և բնակարանային շինարարության նախարարը[16]։ 1953-1964 թվականներին եղել է Անդհրա-Պրադեշ նահանգի օրենսդրական ժողովի պատգամավոր[17], գլխավոր նախարարի տեղակալ, նահանգի գլխավոր նախարար (1956-1960 և 1962-1964 թվականներին)[18][19][20]։ Արդյունաբերական և ֆինանսական զարգացմումից հետո միշտ առաջնությունը տալիս էր գյուղատնտեսության զարգացմանը։
1960 թվականից մինչև 1962 թվականը եղել է Հնդկական ազգային կոնգրես կառավարող կուսակցության նախագահը։ 1962 թվականից մինչև 1964 թվականը եղել է Անդհրա-Պրադեշ նահանգի գլխավոր նախարարը[21]։ 1964-1967 թվականներին Լալ Բահադուր Շաստրիի և Ինդիրա Գանդիի կառավարություններում եղել է սև մետալուրգիայի և ածխային արդյունաբերության, ինչպես նաև տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության և նավագնացության նախարար[22]։
1967-1969 և 1977 թվականներին եղել է Հնդկաստանի խորհրդարանի ստորի պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ[23][24]։ Այդ պաշտոնում իր անկախությունն ընգծելու նպատակով դուրս է եկել Հնդկական ազգային կոնգրեսից[25]։ Այդ ժամանակ սկսել էին դրսևորվել նրա հակասությունները Ինդիրա Գանդիի հետ։
1969 թվականի նախագահական ընտրություններին Ռեդիի թեկնածությունն առաջադրվել է Հնդկական ազգային կոնգրեսի կողմից[26]՝ չնայած Ինդիրա Գանդիի հակազդեցությանը, որը հետո կոչ էր արել կուսակցականներին «խղճով» քվեարկել[27], այլ ոչ թե կուսակցական սկզբունքով՝ աջակցելով Վարահագիրի Գիրիի անկախ թեկնածությունը[28], որն արդյունքում հաղթեց՝ հավաքելով 420 մլն ձայն՝ ընդդեմ Նիլամ Սանջիվա Ռեդիի 405 մլն ձայների[29][30][31]։ Այդ արդյունքը բերեց Հնդկական ազգային կոնգրեսում պառակտմանը։ Ինդիրա Գանդին նշանակալիորեն ամրապնդել էր իր կառավարությունը, իսկ Ռեդին շուտով հեռացավ քաղաքականությունից[32][33]։
1977 թվականի հուլիսի 25-ին, ակտիվ քաղաքականություն վերադառնալուց հետո, երկրի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների աջակցությամբ ընտրվել է Հնդկաստանի նախագահ։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 1982 թվականի հուլիսի 25-ը[34]։
Նիլամ Սանջիվա Ռեդին մահացել է 1996 թվականի հունիսի 1-ին Բանգալորում թոքաբորբից՝ 83 տարեկան հասակում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ռեդիի պատվին Հայդարաբադ քաղաքում հուշարձան է կանգնեցվել, իսկ 2013 թվականին նրա 100-ամյակի պատվին հրատարակվել է փոստային նամականիշ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Kalyani Shankar (2007 թ․ հունվարի 1). India & the United States: Politics of the Sixties. Macmillan India. էջեր 150–. ISBN 978-0-230-63375-9.
- ↑ «Former Speakers – N Sanjiva Reddy». The Office of the Speaker, Lok Sabha. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Illur gets set for Neelam Sanjeeva Reddy fete». Deccan Chronicle. 2013 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Reddys to piggyback on Kapus». Deccan Chronicle. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Speech by the President of India, Shri Pranab Mukherjee at the concluding function of the centenary celebrations of the former President of India, Dr.Neelam Sanjeeva Reddy». Press Information Bureau, Government of India. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Take a bow to the 'grand old lady'». The Hindu. 2011 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «SVU for Sanjeeva Reddy's statue in Parliament». The Hindu. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «About SVU Alumni Association». Sri Venkateswara University Alumni Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Neelam Sanjeeva Reddy's wife passes away». The Hindu. 2010 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Dubey, Scharada (2009). First among equals President of India. Westland. էջեր 61–. ISBN 978-81-89975-53-1.(չաշխատող հղում)
- ↑ «Past Presidents – N. Sanjiva Reddy». Indian National Congress. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «LIST OF MEMBERS OF THE CONSTITUENT ASSEMBLY (AS IN NOVEMBER, 1949)». Parliament of India. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Contribution of K. Subba Rao, Sanjeeva Reddy recalled». The Hindu. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Former Speakers – N Sanjiva Reddy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «… just as it hosted the first Assembly session in 1954». The Hindu. 2014 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «First linguistic State gets split». The Hindu. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Seemandhra leaders set to dominate Andhra Pradesh now». Deccan Chronicle. 2014 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Kiran beats PV, Rosaiah, Anjaiah in tenure». The Hindu. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Project's new appellation confined to files». The Hindu. 2005 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Chander, Prakash (2003). India: Past and Present. New Delhi: A P H Publishing. էջ 285. ISBN 9788176484558.
- ↑ Statistical Report on General Elections 1967 to the Fourth Lok Sabha (PDF). Election Commission of India. 1968. էջ 109. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Frequently Asked Questions on Lok Sabha (As on 21.12.2009)». Lok Sabha Secretariat. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Meira vows to be neutral, but mum on quitting Cong». The Indian Express. 2009 թ․ հունիսի 3. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Malhotra, Inder (2013 թ․ դեկտեմբերի 23). «A populist move, a party chasm». Indian Express. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «The untold story of Indira Gandhi- Extract from ndira Gandhi: A Biography by Pupul Jayakar». India Today. 1992 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Ramachandra Guha (2011 թ․ փետրվարի 10). India After Gandhi: The History of the World's Largest Democracy. Pan Macmillan. էջեր 438–. ISBN 978-0-330-54020-9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Sanjiva Reddy only President elected unopposed». The Hindu. 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ M V Pylee (2009 թ․ նոյեմբերի 1). An Introduction To The Constitution Of India, 5E. Vikas Publishing House Pvt Ltd. էջեր 158–. ISBN 978-81-259-1832-5.
- ↑ Gandhi’s candidate wins in India
- ↑ Jai, Janak Raj (2001). Commissions and Omissions by Indian Presidents and Their Conflicts with the Prime Ministers under the Constitution Volume 2. New Delhi: Regency Publications. էջեր 3, 4. ISBN 9788187498483.
- ↑ «It was one cracker of an election in '69». Deccan Herald. 2012 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Jai, Janak Raj (2003). Presidents of India: 1950–2003. New Delhi: Regency Publications. էջ 141. ISBN 9788187498650.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիլամ Սանջիվա Ռեդի (Մարդիկ և իրադարձություններ) // The New Times. —М., 1968. — № 27. — С. 27.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլամ Սանջիվա Ռեդի» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Մայիսի 19 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Հունիսի 1 մահեր
- 1996 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդկաստանի նախագահներ
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Թոքաբորբից մահացածներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Հնդիկ պետական գործիչներ