Նիլամ Սանջիվա Ռեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիլամ Սանջիվա Ռեդի
NeelamSanjeevaReddy.jpg
 
Կուսակցություն՝ Janata Party? և Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Մադրասի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր մայիսի 19, 1913(1913-05-19)[1]
Ծննդավայր Kadapa, Madras Presidency, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր հունիսի 1, 1996(1996-06-01)[1] (83 տարեկանում)
Վախճանի վայր Բանդալոր, Հնդկաստան
Քաղաքացիություն British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Հնդկաստան

Նիլամ Սանջիվա Ռեդի (հինդի՝ नीलम संजीव रेड्डी, մայիսի 19, 1913(1913-05-19)[1], Kadapa, Madras Presidency, Բրիտանական Հնդկաստան - հունիսի 1, 1996(1996-06-01)[1], Բանդալոր, Հնդկաստան[2][3][4]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1977-1982 թվականների եղել է Հնդկաստանի նախագահը: Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ[5][6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլամ Սանջիվա Ռեդին ծնվել է 1913 թվականի մայիսի 19-ին Իլուր գյուղում (Մադրասի նախագահություն, այժմ՝ Անդհրա-Պրադեշ նահանգի տարածք): Ադյարում ավարտել է թեոսոֆիական թեքությամբ դպրոց, Անանտապուրում ավարտել է Մադրասի համալսարանի արվեստների պետական քոլեջը և Տիրուպատի քաղաքում ավարտել է Շրի Վենկատեշվարա համալսարանը[7]: 1958 թվականին ստացել է այդ համալսարանի իրավունքների պատվավոր դոկտորի աստիճան[8][9]:

Ռեդին ամուսնացել էր Նիլամ Նագարատնամայի հետ: Զույգն ուներ մեկ տղա և երեք դուստր[10]:

Անանտապուր Մահաթմա Գանդիի այցից հետո միացել է Հնդկաստանի անկախության պայքարին, իսկ 1931 թվականին հեռացել է քոլեջից: 1930-ականների սկզբին ընդունվել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցություն: Ակտիվ մասնակցել է անկախության համար քաղաքացիական անհնազանդության ու պայքարի կազմակերպմանը, 1936 թվականից մինչև 1946 թվականը Անդհրա-Պրադեշ նահանգում եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցական կազմակերպության ղեկավարը, բազմիցս զերբակալվել է բրիտանական գաղութային ղեկավարությունների կողմից և 1940 թվականից մինչև 1945 թվականը գտնվել է բանտարկությունում (1942 թվականի մարտ-օգոստոսի ամիսներից փոքր ընդմիջումով)[11]: 1946 թվականի Մադրասի օրենսդրական ժողովում եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության պատգամավոր[12]: Նա նաև Մադրասից Հնդկաստանի ընտրական ասամբլեայի անդամ էր[13][14]:

1949 թվականից մինչև 1951 թվականը եղել է Կերալա նահանգի անտառային տնտեսության և բնակարանային շինարարության նախարարը[15]: 1953-1964 թվականներին եղել է Անդհրա-Պրադեշ նահանգի օրենսդրական ժողովի պատգամավոր[16], գլխավոր նախարարի տեղակալ, նահանգի գլխավոր նախարար (1956-1960 և 1962-1964 թվականներին)[17][18][19]: Արդյունաբերական և ֆինանսական զարգացմումից հետո միշտ առաջնությունը տալիս էր գյուղատնտեսության զարգացմանը:

1960 թվականից մինչև 1962 թվականը եղել է Հնդկական ազգային կոնգրես կառավարող կուսակցության նախագահը: 1962 թվականից մինչև 1964 թվականը եղել է Անդհրա-Պրադեշ նահանգի գլխավոր նախարարը[20]: 1964-1967 թվականներին Լալ Բահադուր Շաստրիի և Ինդիրա Գանդիի կառավարություններում եղել է սև մետալուրգիայի և ածխային արդյունաբերության, ինչպես նաև տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության և նավագնացության նախարար[21]:

1967-1969 և 1977 թվականներին եղել է Հնդկաստանի խորհրդարանի ստորի պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ[22][23]: Այդ պաշտոնում իր անկախությունն ընգծելու նպատակով դուրս է եկել Հնդկական ազգային կոնգրեսից[24]: Այդ ժամանակ սկսել էին դրսևորվել նրա հակասությունները Ինդիրա Գանդիի հետ:

1969 թվականի նախագահական ընտրություններին Ռեդիի թեկնածությունն առաջադրվել է Հնդկական ազգային կոնգրեսի կողմից[25]՝ չնայած Ինդիրա Գանդիի հակազդեցությանը, որը հետո կոչ էր արել կուսակցականներին «խղճով» քվեարկել[26], այլ ոչ թե կուսակցական սկզբունքով՝ աջակցելով Վարահագիրի Գիրիի անկախ թեկնածությունը[27], որն արդյունքում հաղթեց՝ հավաքելով 420 մլն ձայն՝ ընդդեմ Նիլամ Սանջիվա Ռեդիի 405 մլն ձայների[28][29][30]: Այդ արդյունքը բերեց Հնդկական ազգային կոնգրեսում պառակտմանը: Ինդիրա Գանդին նշանակալիորեն ամրապնդել էր իր կառավարությունը, իսկ Ռեդին շուտով հեռացավ քաղաքականությունից[31][32]:

1977 թվականի հուլիսի 25-ին, ակտիվ քաղաքականություն վերադառնալուց հետո, երկրի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների աջակցությամբ ընտրվել է Հնդկաստանի նախագահ: Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 1982 թվականի հուլիսի 25-ը[33]:

Նիլամ Սանջիվա Ռեդին մահացել է 1996 թվականի հունիսի 1-ին Բանգալորում թոքաբորբից՝ 83 տարեկան հասակում:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ռեդիի պատվին Հայդարաբադ քաղաքում հուշարձան է կանգնեցվել, իսկ 2013 թվականին նրա 100-ամյակի պատվին հրատարակվել է փոստային նամականիշ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger-Archiv — 1913.
  2. Kalyani Shankar (1 January 2007)։ India & the United States: Politics of the Sixties։ Macmillan India։ էջեր 150–։ ISBN 978-0-230-63375-9 
  3. «Former Speakers – N Sanjiva Reddy»։ The Office of the Speaker, Lok Sabha։ Արխիվացված է օրիգինալից 8 May 2012-ին։ Վերցված է 20 May 2013 
  4. «Illur gets set for Neelam Sanjeeva Reddy fete»։ Deccan Chronicle։ 1 June 2013։ Արխիվացված է օրիգինալից 4 May 2014-ին։ Վերցված է 4 May 2014 
  5. «Reddys to piggyback on Kapus»։ Deccan Chronicle։ 17 May 2013։ Արխիվացված է օրիգինալից 10 December 2014-ին։ Վերցված է 10 December 2014 
  6. «Speech by the President of India, Shri Pranab Mukherjee at the concluding function of the centenary celebrations of the former President of India, Dr.Neelam Sanjeeva Reddy»։ Press Information Bureau, Government of India։ Արխիվացված է օրիգինալից 4 May 2014-ին։ Վերցված է 4 May 2014 
  7. «Take a bow to the 'grand old lady'»։ The Hindu։ 5 February 2011։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 19 November 2012 
  8. «SVU for Sanjeeva Reddy’s statue in Parliament»։ The Hindu։ 20 May 2013։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 19 November 2014 
  9. «About SVU Alumni Association»։ Sri Venkateswara University Alumni Association։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 19 November 2014 
  10. «Neelam Sanjeeva Reddy's wife passes away»։ The Hindu։ 12 January 2010։ Արխիվացված է օրիգինալից 4 February 2013-ին։ Վերցված է 11 December 2012 
  11. Dubey, Scharada (2009)։ First among equals President of India։ Westland։ էջեր 61–։ ISBN 978-81-89975-53-1 
  12. «Past Presidents – N. Sanjiva Reddy»։ Indian National Congress։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 9 November 2014 
  13. «LIST OF MEMBERS OF THE CONSTITUENT ASSEMBLY (AS IN NOVEMBER, 1949)»։ Parliament of India։ Արխիվացված է օրիգինալից 9 June 2012-ին։ Վերցված է 22 November 2014 
  14. «Contribution of K. Subba Rao, Sanjeeva Reddy recalled»։ The Hindu։ 27 January 2011։ Արխիվացված է օրիգինալից 9 January 2016-ին։ Վերցված է 11 December 2012 
  15. «Former Speakers – N Sanjiva Reddy»։ Արխիվացված է օրիգինալից 8 May 2012-ին։ Վերցված է 11 December 2012 
  16. «… just as it hosted the first Assembly session in 1954»։ The Hindu։ 10 June 2014։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 22 November 2014 
  17. «First linguistic State gets split»։ The Hindu։ 2 June 2014։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 22 November 2014 
  18. «Seemandhra leaders set to dominate Andhra Pradesh now»։ Deccan Chronicle։ 16 April 2014։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 22 November 2014 
  19. «Kiran beats PV, Rosaiah, Anjaiah in tenure»։ The Hindu։ 25 November 2012։ Արխիվացված է օրիգինալից 30 November 2012-ին։ Վերցված է 11 December 2012 
  20. «Project's new appellation confined to files»։ The Hindu։ 23 August 2005։ Արխիվացված է օրիգինալից 21 October 2013-ին։ Վերցված է 29 May 2013 
  21. Chander Prakash (2003)։ India: Past and Present։ New Delhi: A P H Publishing։ էջ 285։ ISBN 9788176484558 
  22. Statistical Report on General Elections 1967 to the Fourth Lok Sabha։ Election Commission of India։ 1968։ էջ 109։ Արխիվացված է օրիգինալից 18 July 2014-ին։ Վերցված է 20 November 2014 
  23. «Frequently Asked Questions on Lok Sabha (As on 21.12.2009)»։ Lok Sabha Secretariat։ Արխիվացված է օրիգինալից 22 June 2013-ին։ Վերցված է 5 June 2013 
  24. «Meira vows to be neutral, but mum on quitting Cong»։ The Indian Express։ 3 June 2009։ Վերցված է 27 November 2014 
  25. Malhotra Inder (23 December 2013)։ «A populist move, a party chasm»։ Indian Express։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 26 November 2014 
  26. «The untold story of Indira Gandhi- Extract from ndira Gandhi: A Biography by Pupul Jayakar»։ India Today։ 15 December 1992։ Արխիվացված է օրիգինալից 9 January 2016-ին։ Վերցված է 26 November 2014 
  27. Ramachandra Guha (10 February 2011)։ India After Gandhi: The History of the World's Largest Democracy։ Pan Macmillan։ էջեր 438–։ ISBN 978-0-330-54020-9։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2017-ին 
  28. «Sanjiva Reddy only President elected unopposed»։ The Hindu։ 15 June 2012։ Արխիվացված է օրիգինալից 25 July 2012-ին։ Վերցված է 11 December 2012 
  29. M V Pylee (1 November 2009)։ An Introduction To The Constitution Of India, 5E։ Vikas Publishing House Pvt Ltd։ էջեր 158–։ ISBN 978-81-259-1832-5 
  30. Gandhi’s candidate wins in India
  31. Jai Janak Raj (2001)։ Commissions and Omissions by Indian Presidents and Their Conflicts with the Prime Ministers under the Constitution Volume 2։ New Delhi: Regency Publications։ էջեր 3, 4։ ISBN 9788187498483 
  32. «It was one cracker of an election in '69»։ Deccan Herald։ 1 July 2012։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 5 May 2013 
  33. Jai Janak Raj (2003)։ Presidents of India: 1950–2003։ New Delhi: Regency Publications։ էջ 141։ ISBN 9788187498650 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիլամ Սանջիվա Ռեդի (Մարդիկ և իրադարձություններ) // The New Times. —М., 1968. — № 27. — С. 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]