Նեբոյշան ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի Տրեբիմյե քաղաքում։ Մանուկ հասակում խաղացել է 1981 թ. Приказни од приказната հեռուստասերիալում։ Դերասանական իր կարիերան սկսել է Պանչևոյի երիտասարդական ստուդիայում։ 1996 թվականին արժանացել է Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի մրցաթոշակին, նրան վստահվել է գլխավոր դերերից մեկը ռեժիսոր Դեյան Միյացի ղեկավարությամբ «Ատելիե 202» թատրոնում բեմականացվող «Մեծ կողոպուտ» գործում[6]։ Կինոյում նրա առաջնելույթը 1993 թվականին նկարահանված «Ռեքվիեմ երազի համար» կարճամետրաժ ֆիլմի գլխավոր կերպարի մարմնավորումն էր։ Մեկ տարի անց հրավիրվել է խաղալու գլխավոր դերերից մեկը Պետար Զեցի «Դրախտ» դրամա-ֆիլմում։ Գնահատելով երիտասարդ դերասանի տաղանդը՝ կինոռեժիսոր Գորչին Ստոյանովիչը 1995 թվականին նրան հրավիրել է նկարահանվելու իր «Կանխամտածված սպանություն» ֆիլմում[7]։ Նեբոյշան գլխավոր դերեր է կատարել նաև «Բուրե Բարուտ», «Երկնային բաժնեմասեր», «Երբ մեծանամ, կենգուրու եմ դառնալու», «Թակարդ», «Հադերսֆելդ», «Կոտրված քթով կինը», «Բոսնիայի երիտասարդ պաշտպանները», «Շրջաններ», «Տափակ սարը» և «Բոսնիական հանրապետության սահմանադրությունը» կինոնկարներում։ Նկարահանվելու հետ մեկտեղ՝ Գլոգովացը շարունակում էր խաղալ նաև թատրոնում. Սերբիայի հեռուստատեսության և ռադիոյի մանկական դրամատիկական խմբի դերասաններից էր։ Թատրոնում և կինոյում տպավորիչ դերակատարումներով հանդես գալու համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ու այլ պարգևների, այդ թվում՝ «Ստերլինգ», «Կոնստանտին արքա», «Ոսկե ասպարեզ» մրցանակների՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։
Munje! (2001) .... Pandur ... a.k.a. Dudes (International: English title: festival title) ... a.k.a. Thunderbirds (International: English title: festival title)
Կոնստանտին արքա մրցանակ՝ Կանխամտածված սպանություն ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (1995)
Նիշի կինոփառատոնի Gran priԵրկնային բաժնեմասեր և Վիրավոր հող ֆիլմերում տպավորիչ դերակատարումների համար (2000)[9]
Սոպոտի կինոփառատոնի Ազատություն արձանիկ՝ Հադերսֆիլդ ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2007)
Նիշի կինոփառատոնի Gran priՀադերսֆիլդ և Կլոպկա ֆիլմերում կատարած դերերի համար (2007)[10]
Մինսկի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2007)[11]
Միլանի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2008)[12]
Լիեժի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2008)[12]
Նիշի կինոփառատոնի մրցանակ դրվագային դերի լավագույն կատարման համար(2008)[13]
Բելգրադ քաղաքի մրցանակ՝ հեռուստատեսային և կինոդերակատարումների համար (2008)[14]
YU Fipresci մրցանակ՝ Անցած տարեշրջանի լավագույն դերասան անվանակարգում (2008)
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Ոսկե դյուցազուն մրցանակ՝ Վաղն առավոտյան ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար (2008)[13]
Արծաթե դելֆին մրցանակ՝ Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (Պորտուգալիա, 2010)
Նիշի կինոփառատոնի Gran priԿոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2010)[15]
Նովի Սադի կինոփառատոնի Իբիս արձանիկ՝ Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2010)[16]
Բելգրադի Սավա կենտրոնի Ժողովրդականության Օսկար մրցանակ՝ Տարվա լավագույն դերասան անվանակարգում (2011)[17]
Բելգրադի Opera i teatar Madlenijanum ընկերության Gorki list մրցանակ (2012)[18]
Zlatiborsko leto փառատոնի Վիդովդանսկի դյուցազուն (Vidovdanski vitez) տիտղոսի շնորհում (2012)[19]
Նովի Սադի կինոփառատոնի Իբիս արձանիկ՝ Լավագույն դերասան անվանակարգում, Շրջաններ և Հրետանի ֆիլմերի համար (2013)[20]
Ոսկե ալեհավաք մրցանակ Ամենաժողովրդական դերասան անվանակարգում՝ Տափակ սարը հեռուստասերիալի համար (2014)[21]
Լեսկովացի միջազգային կինոփառատոնի Zlatni lešnik մրցանակ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2016)
Պուլայի կինոփառատոնի Ոսկե ասպարեզ (Zlatna arena) մրցանակ՝ Լավագույն դերասան անվանակարգում (2017)[22]
Եվրոպական ֆիլմերի 18-րդ փառատոնի SNGCI մրցանակ Եվրոպայի տարվա լավագույն դերասան անվանակարգում Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու դերի լավագույն կատարման համար (Իտալիա, 2017)[23]
Պուլայի կինոփառատոնի Ոսկե ասպարեզ (Zlatna arena) մրցանակ՝ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2017)
Լոնդոնի 25-րդ կինոփառատոնի մրցանակ Լավագույն դերասան անվանակարգում, Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմի համար (2017)
Միջերկրածովյան և եվրոպական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի Povelja Leotar մրցանակ դերասանական գործունեության ընթացքում Տրեբինյայի ազգային մշակույթում ներդրած անչափելի ավանդի համար (2017)[24]
Նիշի 52-րդ կինոփառատոնի Gran pri՝ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2017)[25]
↑«The actor Nebojša Glogovac passed away». N1 (Serbian). 2018 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)