Նեապոլի թագավորական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեապոլի թագավորական պալատ
Տեսակթագավորական պալատ, արվեստի ժողովածու, պատկերասրահ, պատմության թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, palazzo museum?, կրոնական թանգարան, պատմական շենք-թանգարան, Istituto museale ad autonomia speciale? և Q124830411?
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՆեապոլ[1][2][3]
ՀասցեPiazza del Plebiscito 1, 80132 Napoli[3] և Piazza Del Plebiscito 1, 80132 Napoli[4]80132[2][3]
Փողոցpiazza del Plebiscito? (1)
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հարկեր3
Մակերես7000 քառակուսի մետր, 10 000 քառակուսի մետր
ՍեփականատերԻտալիա
Այցելողներ68 461 մարդ (2020)[3], 272 116 մարդ (2019)[5], 244 358 մարդ (2018)[6], 125 433 մարդ (2021)[7] և 341 325 մարդ (2022)[4]
Բացված1919
ՃարտարապետԴոմենիկո Ֆոնտանա
ՊատվիրողHouse of Bourbon-Two Sicilies
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Նեապոլի թագավորական պալատ (իտալ.՝ Palazzo Reale di Napoli), պալատ, թանգարան, պատմական տուրիստական վայր Իտալիայի հարավում՝ կենտրոնական Նեապոլում։

Երկու Սիցիլիաների թագավորության (1734-1860) օրոք կառույցը եղել է Բուրբոնների Նեապոլում գտնվող չորս նստավայրերից մեկը (Կազերտայի պալատ, Կապոդիմոնտեի պալատ, Պորտիչիի պալատ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր աստիճաններ
Գահասենյակ

Պալատը գտնվում է նախկին փոխարքա, Վիլաֆրանկայի մարկիզ դոն Պեդրոն դե Տոլեդոյի նստավայրի տեղում։ Ներկայիս կառույցի շինարարությունը ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանան սկսել է 17-րդ դարում[8]։ Նախատեսված է եղել այստեղ հյուրընկալել Իսպանիայի Ֆիլիպ III թագավորին իր այցելության ժամանակ, որը չի իրականացել։ Առաջինը պալատում բնակվել է փոխարքա, Լեմոսի կոմս Ֆերնանդո Ռուիս դե Կաստրոն։ 1616 թվականին շենքի ճակատային հատվածի կառուցումն ավարտվել է, 1620 թվականին Բատիստելո Կարաչիոլոն, Ջովաննի Բալդուչչին և Բալիսարիո Կորնեցիոն ստեղծել են կառույցի ինտերիերի որմնանկարները։ Սուրբ Մարիամի վերափոխման թագավորական մատուռի ձևավորումները կատարել է Անտոնիո Պիչչիատտին։

1734 թվականին, երբ Իսպանիայի թագավոր Կարլ III-ը ժամանեց Նեապոլ, պալատը դարձավ Բուրբոնների թագավորական նստավայր։ Ֆրանչեսկո դե Մուրան և Դոմենիկո Անտոնիո Վակկարոն կառույցի ներքին հարդարանքները փոփոխության են ենթարկել 1738 թվականին Մարիա Ամալիա Սաքսոնի հետ նրա ամուսնության կապակցությամբ։ Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող մյուս երեք կառույցները նույնպես կառուցել է Կարլը։ Հետագա ձևափոխումները կատարվել են Ֆերդինանտ I-ի օրոք։ 1768 թվականին նրա և Ավստրիայի Մարիա Կարոլինայի ամուսնության առթիվ Ֆերդինանդո Ֆուգայի գլխավորությամբ վերակառուցվել է ընդարձակ սրահը և ավելացվել է պալատական թատրոնը։ 18-րդ դարի երկրորդ կեսին ավելացվել է կառույցի «նոր թևը», որը 1927 թվականին դարձել է Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան։ 18-րդ դարում թագավորական նստավայրը տեղափոխվել է Կազերտայի պալատ, քանի որ ներքին քաղաքն ավելի պաշտպանված էր նավատորմային հարձակումներից և ավելի հեռու էր Նեապոլի ըմբոստ ժողովրդից։

Նապոլեոնյան օկուպացիայի ժամանակ պալատը նեոդասական հարդարանքներով ու կահավորանքով հարստացրել են Յոախիմ Մյուրատը և նրա կինը՝ Կարոլին Բոնապարտը։ Սակայն 1837 թվականին բռնկված հրդեհը վնասել է բազմաթիվ սենյակներ։ 1838-1858 թվականներին Գաետանո Ջենովեզիի գլխավորությամբ պալատը վերանորոգվել է։

1922 թվականին նախարար Անտոնիո Անիլեի հրամանագրով այստեղ են տեղափոխել Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրադարանը տուժել է ռմբակոծությունից։

Այսօր պալատում և դրան կից հրապարակում են գտնվում հայտնի Սան Կառլո թատրոնը, փոքր Teatrino di Corte, Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարանը, թանգարան, գրասենյակներ, այդ թվում տարածաշրջանային տուրիստական վարչությունը։

Նեապոլի թագավորների արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականին Ումբերտո I թագավորը փոփոխություններ է կատարել շենքի արևմտյան ճակատում (Պլեբիշիտո հրապարակի դիմաց)՝ կառույցի որմնախորշերում ցուցադրելով Նեապոլի հիմնադրումից ի վեր հայտնի ղեկավարների ու թագավորների արձանները։ Արձանները ցուցադրված են ժամանակագրական կարգով՝ ըստ յուրաքանչյուր դինաստիայի։ Արձանների շարքն սկսվում Ռոժեր II-ից (քանդակագործ՝ Էմիլիո Ֆրանչեսկի) և ավարտվում է Վիկտոր Էմանուիլ II-ի արձանով, ամենաբարձրահասակ և վերջին արձանն է (քանդակագործ՝ Ֆրանչեսկո Երաչե)։

Մյուս արձաններն են՝

Արձաններից ոչ մեկը չի վերաբերում Բուրբոնների դինաստիային, ոչ էլ Չարլզին Բուրբոնը, ով հայտնի է որպես Չարլզ III:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 dati.beniculturali.it — 2014.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  8. The "signature" of Domenico Fontana is engraved on some bases of the columns of the facade of the Royal Palace of Naples. The text states: "DOMENICVS FONTANA PATRITIVS Romanvs / AVRATAE Militiae EQVES / ET COMES PALATINVS INVENTOR."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեապոլի թագավորական պալատ» հոդվածին։