Նատաշա Կորոլյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատաշա Կորոլյովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունНата́ша Королёва
Ի ծնե անունՆատալյա Վլադիմիրովնա Պոռիվայ
Նաև հայտնի է որպեսНаташа Королёва
Ծնվել էմայիսի 31, 1973 (50 տարեկան)
Կիև, Ուկրաինա
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Ռուսաստան Ռուսաստան և Ուկրաինա Ուկրաինա
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1985-այժմ
ԿապվածԻգոր Նիկոլաև
ԱմուսինSergey Glushko?
Պարգևներ
Կայքkoroleva.ru
 Natasha Koroleva Վիքիպահեստում

Նատաշա Կորոլյովա (ռուս.՝ Наташа Королёва) (իրական անունը Նատալյա Վլադիմիրովնա Պոռիվայ, ուկրաիներեն՝ Наталія Володимирівна Поривай, ռուս.՝ Наталия Владимировна Порывай, մայիսի 31, 1973(1973-05-31)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական ծագումով խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի և դերասանուհի։ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (2004 թվական)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Նրա մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Պոռիվայը, Ուկրաինայի վաստակավոր արտիստուտի է, «Սվետոչ» երգչախմբի խմբավար, պրոֆեսոր։ Հայրը՝ Վլադիմիր Արխիպովիչ Պոռիվայ, ակադեմիական երգչախմբի խմբավար է եղել[3]։

Առաջին քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ բեմ է դուրս եկել 1976 թվականին, երեք տարեկան հասակում։ Դա Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի Մեծ մանկական երգչախմբի հետ ելույթն էր։ Նա կատարում էր «Կրեյսեր Ավրորա» («Крейсер Аврора») երգը (1976 թվական)՝ ՀԼԿԵՄ հերթական համագումարի ժամանակ։ Յոթ տարեկան հասակում Նատաշան ընդունվում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասարան և, միաժամանակ, Վերյովկիի անվան երգչախմբին կից ժողովրդական պարերի պարարվեստի ստուդիա։ Տասներկու տարեկանում՝ 1985 թվականին, մանկական երգի փառատոնում, Նատաշան ծանոթանում է կոմպոզիտոր Վլադիմիր Բիստրյակովի հետ։ Նա ձայնագրում է Բիստրյակովի «Աշխարհն առանց հրաշքի» («Мир без чудес») և «Ուր է գնացել կրկեսը» («Куда уехал цирк») երգերը։ Պատանի երգչուհին դառնում է շատ հանրաճանաչ բոլոր համագումարներում, կառավարական համերգներում, ամանորյա հանդեսներում, Քաղաքի Օրերում։ Դա փոքրիկ Նատաշայի համար հսկայական փորձառություն էր՝ նա սովորում է լինել հավաքված, դիմացկում, ինքնուրույն և շատ աշխատասեր։ 1987 թվականի սկզբին Նատաշայի կյանքում տեղի է ունենում առաջին և միակ մրցույթը՝ «Զոլոտոյ Կամերտոն» («Золотой Камертон»), որում նա մասնակցություն է ունենում որպես կիևյան «Միրաժ» («Мираж») խմբի մենակատարուհի և դառնում է մրցույթի դափնեկիր։ Նույն տարում կոմպոզիտոր Ալեքսանդր Սպարինսկին, հատուկ Նատաշայի համար, գրում է «Երեխաների աշխարհում» («В стране детей») մանկական մյուզիքլը։ 1987 թվականի գարնանը տեղի է ունենում Նատաշայի կյանքում առաջին նկարահանումները Կենտրոնական հեռուստատեսությունում՝ «Շիրե կռուգ» («Шире круг») հաղորդումում։ 1987 թվականի ամռանը Եվպատորիա քաղաքի փառատոնում Նատաշայի վրա ուշադրություն է դարձնում Կենտրոնական հեռուստատեսության երաժշտական խմբագիր Մարտա Մոգիլևսկայան։ Նատաշան նրան է թողնում իր երգերով ձայներիզը։ Հետագայում այդ ձայներիզը կարևորագույն դեր է խաղում Նատաշայի կյանքում։

1988 թվականի գարնանը Նատաշան իր ուժերն է փորձում որպես «Կիևսկայա կրասավիցա» («Киевская красавица») համերգային ծրագրի, Օրգաննի սրահում Ակադեմիական համերգի, գեղարվեստական մարմնամարզության միջազգային առաջնության հաղորդավարուհի։ 1988-1991 թվականներին նա սովորում է Կիևի էստրադային-կրկեսային ուսումնարանում՝ վոկալի դասարանում։ 1989 թվականի ամռանը, որպես մանկական «Աշխարհի երեխաները» («Дитя мира») ռոք-օպերայի առաջատար մենակատարուհի, Նատաշան հյուրախաղերի է մեկնում ԱՄՆ։ Նախագիծը ունենում է հսկայական հաջողություն։ Ամերիկայից Նատաշան վերադառնում է Ռոչեստեր քաղաքի համալսարանում ուսանելու հրավեր։ Շուտով նա ուղևորվում է Մոսկվա՝ Իգոր Նիկոլաևի մոտ ունկնդրության։ Երեք թեկնածուներից նա ընտրում է Նատաշային, չնայած առաջին հայացքից Նատաշան նրա վրա ոչ մի ազդեցություն չթողեց։ 1990 թվականին դուրս է գալիս Նատաշայի «Ժյոլտիե տյուլպանի» («Жёлтые тюльпаны») երգը՝ առաջին երգը, որ գրվել է Իգոր Նիկոլաևի կողմից Նատաշայի համար։ Երգը առաջ է բերում հակասական արձագանքներ և նրան բերում է իրական փառք, ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև նրա սահմաններից դուրս և նրան առաջին անգամ դուրս է բերում «Տարվա երգ» («Песня года») փառատոնի եզրափակիչ։ 1992 թվականին տեղի են ունենում երգչուհու հյուրախաղերը ամբողջ Ռուսաստանով՝ եզրափակիչ համերգով «Օլիմպիյսկի» («Олимпийском») մարզահամալիրում՝ «Դելֆինը և Ջրահարսը» («Дельфин и Русалка») ծրագրով։ 1993 թվականին կայանում է հյուրախաղեր Իսրայելում, 1994 թվականին՝ հյուրախաղեր Գերմանիայում, 1997 թվականին՝ հյուրախաղեր ԱՄՆ-ում (Նյու Յորք)։ Բազմաթիվ հեռուստատեսային մրցույթների և հաղորդումների մասնակից, որոնց շարքում. «Ռոժդեստվենսկիե վստրեչի» («Рождественские встречи»), «Առավոտյան փոստարկղ» («Утренняя почта») և այլն։

Մեծ բեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1997 թվականներին հեռուստատեսությունում թողարկվում են երգչուհու տասներեք տեսահոլովակները.

  • «Ժյոլտիե տյուլպանի» («Жёлтые тюльпаны») (Մ. Մոգիլևսկայա, 1990 թվական)
  • «Պերվիյ պոցելույ» («Первый поцелуй») (Ի. Պեսոցկի, 1991 թվական)
  • «Պոդ լետնիմ դոժդյոմ» («Под летним дождём») (Վ. Վլադիմիրով, 1991 թվական)
  • «Պոչեմու ումիրաետ լյուբով» («Почему умирает любовь») (Ի. Պեսոցկի, 1991 թվական)
  • «Կիևսկի մալչիշկա» («Киевский мальчишка») (Ի. Պեսոցկի, 1994 թվական)
  • «Պոդսոլնուխի» («Подсолнухи») (Դ. Ֆիկս, 1995 թվական)
  • «Նեուժելի էտո լյուբով» («Неужели это я») (Դ. Ֆիկս, 1995 թվական)
  • «Մալենկայա ստրանա» («Маленькая страна») (Օ. Գուսև, 1995 թվական)
  • «Մուժիչոկ ս գարմոշկոյ» («Мужичок с гармошкой») (Դ. Ֆիկս, 1996 թվական)
  • «Պալոչկա վիրուչալոչկա» («Палочка выручалочка»)
  • «Նե ումիրայ» («Не умирай») (Գ. Գավրիլով, 1997 թվական)
  • «Լետո կաստանյետ» («Лето кастаньет») (Ի. Նիկոլաև, 1997 թվական)
  • «Բրիլիանտի սլյոզ» («Бриллианты слёз») (Օ. Բաժենով, 1997 թվական)

Իգոր Նիկոլաևից բաժանվելուց հետո թողարկում է «Օսկոլկի պրոշլովո» («Осколки прошлого»), «Սերդցե» («Сердце»), «Վերիշ իլի նետ» («Веришь или нет») և «Ռայ տամ գդա տի» («Рай там, где ты») ալբոմները։ Ելույթ է ունենում հաղորդավարուհի տարբեր ծրագրերում և համերգներում։ Մասնակցություն է ունենում «Պարեր աստղերի հետ» Ռուսաստանի և Ուկրաինայի հեռուստատեսային նախագծում և «Երկու աստղ» նախագծում։

2010 թվականին մասնակցութուն է ունենում «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Նվիրիր քեզ կյանք» նախագծում։ 2012 թվականի հունիսի 2-ից վարում է սեփական «Պրայմի թագուհին» շոուն ՆՏՎ հեռուստաալիքում։ Եթեր հեռարձակվեց միայն մեկ թողարկում[4]։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ից մոր հետ, իսկ այնուհետև Ալեքսանդր Օլեշկայի և Ռոման Բուդնիկովի հետ վարում է խոհարարական «Ճաշի ժամն է» («Время обедать») շոուն Առաջին ալիքում։ Շոուն գոյություն է ունենում երկու հեռուստատեսային եթերաշրջան։ 2014 թվականի աշնանը նախագիծը եթեր չի վերադառնում։

2013 թվականի նոյեմբերին հայտնվում է տեղեկություն նրա բեմից հեռանալու մասին[5][6]։ Սակայն հետագայում այդ լուրը հերքվում է երգչուհու կողմից՝ Instagram-ի իր էջում։ Ըստ երգչուհու խոսքերի, նա դադարացրել է հյուրախաղային գործունեությունը, սակայն քաղաքի օրերի և այլ միջոցառումների ելույթները մնում են, այդ թվում նաև կորպորատիվ ելույթները։ Դա արվել է այն բանի համար, որպեսզի վերադառնա արդեն նորացված ծրագրով։

Դեկտեմբերին երաժշտական ալիքների եթերներում հայտնվում է «Ստայալա ի պլակալա» («Стояла и плакала») անվանումով նոր տեսաաշխատանքը։ Նատաշան հոլովակում ի հայտ է գալիս նորովի, նոր՝ հեռուստադիտողի համար, որը նրան սովոր չէր տեսնել այդպիսի դրամատիկ-քնարերգական կերպարում։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մասնագիտությունից զատ, Նատաշա Կորոլյովան զբաղվում է ակնագործական բնագավառում դիզայնով և 2008 թվականի մայիսին ներկայացնում է «Դուստրեր-մայրեր» («Дочки-матери») ակնագործական հավաքածուն։ 2009 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում, Սադովոյե Կոլցոյում Նատաշան բացում է սեփական գեղեցկության սրահը[7]։ 2011 թվականին բացվում է երկրորդ սրահը Մոսկվայում։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին մասնակցություն է ունենում «Քվեարկիր կամ կպարտվես» («Голосуй или проиграешь») քարոզարշավին՝ հօգուտ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի երկրորդ անգամ վերընտրման։ 2003 թվականին անդամակցում է «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցությանը[8]։

Եվրոմայդանի ժամանակ աջակցում էր հեղափոխությանը, Մայդան էր տանում դեղորայք, դրամ և սնունդ։ Նրա երկու եղբայրները, որոնք ապրում են Կիևում, մասնակցել են Եվրոմայդանին[9]։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտին, Super.ru կայքում, հրապարակվել են անպարկեշտ անձնական նկարներ և տեսաձայնագրություններ[10]՝ Նատաշա Կորոլյովայի և Սերգեյ Գլուշկոյի մասնակցությամբ։ Այդ կապակցությամբ «Միասնական Ռուսաստան» կուսակցության Սանկտ Պետերբուրգի Օրենսդրական ժողովի դեպուտատ Վիտալի Միլոնովը հայտարարել է անչափահասների համար երգչուհու ելույթների անգելման և «Ռուսաստանի Դաշնության Վաստակավոր արտիստուհու» կոչումից զրկման։

Երգչուհու կայքում հրապարակվում է պաշտոնական հայտարարություն՝ նյութերի հրապարակման վերաբերյալ[11]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը - Վլադիմիր Արխիպովիչ Պոռիվայ (1940 թվական փետրվարի 10 - 1993 թվական սեպտեմբերի 1)[12]։
  • Մայրը - Լյուդմիյա Իվանովնա Պոռիվայ։
  • Ավագ քույրը - ուկրաինուհի և ամերիկուհի երգչուհի Ռուսյա (Իրինա Օսաուլենկո) (1968 թվական)։
  • Առաջին ամուսինը - Իգոր Յուրևիչ Նիկոլաև (1960 թվական)։
  • Երկրորդ ամուսինը - Սերգեյ Վիտալևիչ Գլուշկո, մականունը «Տարզան» (1970 թվական)։ Ամուսնացել են 2003 թվականի օգոստոսի 21-ին։
  • Որդին - Արխիպ Սերգեևիչ Գլուշկո (2002 թվական փետրվարի 19)[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվական - «Բուրատինոյի նորագույն արկածները» - Մալվինա, երգչուհի
  • 2003 թվական - «Կախարդի բաղադրատոմսը» - Լյուդմիլա
  • 2004 թվական - «Հոսանքին հակառակ» - կամեո
  • 2005 թվական - «Խուզարկուներ 4» («Առանց աղմուկի և փոշու» հատվածը)
  • 2006 թվական - «Իմ երազանքի պապիկը» - Կրիստինա
  • 2007 թվական - «Ամուր բռնիր ինձ» - Նատալյա Արխիպովա
  • 2007 թվական - «Ծուռ հայելիների թագավորությունը» - Բրազիլիայի կողմից «Ծուռադիտում» մրցույթի մասնակից
  • 2008 թվական - «Ոսկե ձկնիկ» - Մարյուշկա
  • 2008 թվական - «Պարադոքս»- Վադիկի կինը

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվական - «Հին երգեր գլխավորի մասին» - նախագահի կինը
  • 1996 թվական - «Հին երգեր գլխավորի մասին-2» - հարևանուհի-գայթակղիչ
  • 1997 թվական - «Հին երգեր գլխավորի մասին-3»
  • 2000 թվական - «Հին երգեր գլխավորի մասին։ Հետգրություն»
  • 2005 թվական - «Իմ հիանալի դայակը» («Խաղաթղթային արքա» դրվագ) - կամեո
  • 2006 թվական - «Երջանիկ ենք միասին» - կամեո, մարզասարքերի վաճառող

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխանգելսկ, 2009 թվական
Պարոդիա: Տարզան, Նատաշա Կորոլյովա, Իգոր Կրուտոյ, Իգոր Նիկոլաև
Արխանգելսկ, 2009 թվական
  • 1990 - «Жёлтые тюльпаны»
  1. Мама, не плачь
  2. Серые глаза
  3. Первый поцелуй
  4. Под летним дождём
  5. Жёлтые тюльпаны
  6. Почему умирает любовь
  7. Синие лебеди
  8. Жемчуг
  9. Котёнок
  • 1992 - «Дельфин и русалка»
  1. Дельфин и русалка
  2. Пожалуйста, не плачь
  3. Венеция
  4. Ночной бульвар
  5. Такси, такси…
  6. Раскаты грома
  7. Московская Джульетта
  8. Два крестика
  • 1994 - «Поклонник»
  1. Лунная ночь
  2. Поклонник
  3. Никогда
  4. Ласточка
  5. Киевский мальчишка
  6. Жёлтый чемоданчик
  7. Палочка-выручалочка
  8. Подарок
  9. Мотылёк
  10. Улица моей мечты
  • 1995 - «Конфетти»
  1. Подсолнухи
  2. Конфетти
  3. Голубой топаз
  4. Маленькая страна
  5. Неужели это я
  6. Краденые яблочки
  7. Мужичок с гармошкой
  8. Тучка
  9. Три желанья
  10. Янтарь
  11. Попурри
  • 1997 - «Бриллианты слёз»
  1. Лето кастаньет
  2. Хрустальное сердце Мальвины
  3. Навсегда
  4. Бриллианты слёз
  5. Зимние месяцы
  6. Каждая маленькая девочка
  7. Орхидея
  8. В тёмной комнате
  9. Только ты не умирай
  10. Прилаская меня
  11. На край света
  • 2001 - «Сердце»
  1. Сердце
  2. Между нами
  3. Не проси
  4. Было или не было
  5. Как твои дела?
  6. Милый мой
  7. Белые кружева
  8. Любовь
  9. Губы в губы
  10. 10 лет
  11. Мальчик мой
  12. Когда-нибудь
  • 2002 - «Осколки прошлого»
  1. Жёлтые тюльпаны /Remix/
  2. Почему умирает любовь /Remix/
  3. Чуть-чуть не считается
  4. Бриллианты слёз
  5. Навсегда
  6. Лето кастаньет
  7. Маленькая страна
  8. Голубой топаз
  9. Конфетти
  10. Подсолнухи
  11. Киевский мальчишка
  12. Поклонник
  13. Ласточка
  14. Жёлтый чемоданчик
  15. Синие лебеди
  • 2003 - «Веришь или нет (գումարած Տարզան)»
  1. Ты мне веришь или нет
  2. Не забуду
  3. Твой мир
  4. Капелька
  5. Календарь
  6. Снежные звёзды
  7. Ревнуй
  8. Буги-вуги
  9. Лелеки
  10. Красный конь
  11. Не забуду (կարաոկե տարբերակ)
  12. Капелька (կարաոկե տարբերակ)
  • 2006 - «Рай там, где ты»
  1. Рай там, где ты (զուգերգ Տարզանի հետ)
  2. Немые капли дождя
  3. Сиреневый рай
  4. Белая сирень
  5. Стильный мужчина
  6. Живи и верь в любовь
  7. Любимому
  8. Камушки
  9. Разлучница
  10. Ожившая кукла
  11. Новогодняя
  12. Подсолнухи (Remix)
  • 2015 - «Магия Л...»
  1. Время-река
  2. Абрикосовые сны
  3. Корабли
  4. Главная любовь
  5. Каждая женщина хочет
  6. Не оставляйте женщину одну
  7. Стояла и плакала
  8. Небеса
  9. Порочен я тобой (զուգերգ Ա. Մարշալի հետ)
  10. Точь-в-точь (զուգերգ Տարզանի հետ)
  11. La bomba (զուգերգ Ն. Մեդվեդևայի հետ)
  12. Мамули
  13. Па-па-поздравляю
  14. Па-па-поздравляю (ամանորյա տարբերակ)

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - «Кристалл мечты»
  • 2007 - «На синем море»
  • 2008 - «В зале ожидания»
  • 2008 - «Мама»
  • 2009 - «Ночной город»
  • 2009 - «Любовь без правил»
  • 2010 - «Туда, где солнце»
  • 2010 - «Чмоки-чмоки»
  • 2010 - «Дую-дую»
  • 2011 - «Ты прости»
  • 2011 - «Не отпускай меня»
  • 2011 - «Точь-в-точь» (զուգերգ Տարզանի հետ)
  • 2012 - «Небеса»
  • 2012 - «Taxi and the City»
  • 2013 - «Венецианская осень»
  • 2013 - «La Bomba» (զուգերգ Ն. Մեդվեդևայի հետ)
  • 2013 - «Стояла и плакала»
  • 2014 - «Абрикосовые сны»
  • 2014 - «Порочен я тобой» (զուգերգ Ա. Մարշալի հետ)
  • 2014 - «Время-река»
  • 2015 - «Главная любовь»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
1990 Желтые тюльпаны
1991 Котенок
Под летним дождем
Почему умирает любовь?
Первый поцелуй, первая печаль
Две сестры
1992 Синие лебеди
Дельфин и Русалка
Ночной бульвар
Венеция
Такси, такси
1993 Лунная ночь
1994 Моя любовь не умерла
Киевский мальчишка
Конфетти
1995 Подсолнухи
Маленькая страна
Неужели это я?
1996 Мужичок с гармошкой
Только ты не умирай
Зимние месяцы
1997 Бриллианты слез
Лето кастаньет
Хрустальное сердце Мальвины
1998 В темной комнате
1999 Прощайте детские мечты
2000 Девичник
Чуть-чуть не считается
Как твои дела?
2001 Было или не было
Когда-нибудь
Календарь
2002 Капелька
2003 Не забуду
Твой мир
2004 Сиреневый рай
2005 Рай там, где ты
2006 Кристалл мечты
2007 На синем море
2009 Твой ночной город
Любовь без правил
2011 Романс (Ты прости…)
Не отпускай меня
2012 Точь-в-точь
Небеса
TAXI and the CITY
2013 Венецианская осень
La Bomba
Стояла и плакала
2014 Абрикосовые сны
Порочен я тобой (զուգերգ Ա. Մարշալի հետ)

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվական - «Զոլոտոյ Կամերտոն» մրցույթի դիպլոմ[14]։
  • 1990-2004 թվականներ - «Տարվա երգ» փառատոնի մշտական մասնակից։
  • 1993 թվական - «Օվացիա» մրցանակ 1992 թվականի տարվա լավագույն ալբոմ անվանակարգում՝ «Դելֆին և Ջրահարս»[14]։
  • 1997 թվական - «Զոլոտոյ Գրամոֆոն» «Хрустальное сердце Мальвины» երգի համար[14]։
  • 2000 թվական - «Զոլոտոյ Գրամոֆոն» «Чуть-чуть не считается» երգի համար։
  • 2000 թվական - «Հարյուր փութանոց հիթ» մրցանակ «Հիթ FM» ռադիոյի կողմից «Чуть-чуть не считается» երգի համար։
  • 2002 թվական - «Տարվա անկողին 2002» մրցանակ «Տարվա սեքս բոմբ 2002» անվանակարգում[14]։
  • 2003 թվական - «Տարվա լավագույն զուգերգ 2003» մրցանակ «Веришь или нет» երգի համար (զուգերգ Տարզանի հետ)
  • 2004 թվական - շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության Վաստակավոր Արտիստուհի» կոչումը[2]։
  • 2011 թվական - «Հավատարմության և բարության համար» շքանշան[15]։
  • 2012 - Արվեստի և մշակույթի բնագավառում միջազգային մրցանակ «Տարվա մարդ 2011» (Ուկրաինա)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականի դեկտեմբերին Նատաշա Կորոլյովան նկարահանում է «Playboy» ամսագրի համար[16][17]։
  • 2004 թվական - ֆոտոսեսիա «Պինգվին» տղամարդկանց համար ամսագրում։
  • 2007 թվական փետրվար- ֆոտոսեսիա «MAXIM» ամսագրի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Почётное звание присвоено Указом Президента России № 34 от 15 января 2004 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  3. «Наталья Королева: Самое тонизирующее средство для меня - это наезды на меня» - Музыкальная правда № 12 от 26.05.1995
  4. «Королева стала Королевой прайма» (ռուսերեն). «Вокруг ТВ». 22.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  5. «Наташа Королева уходит со сцены - Вечерняя Москва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  6. Наташа Королева хочет сделать перерыв в сольной карьере - Елена Субботина - Российская газета
  7. http://www.koroleva.ru/news.
  8. Новости NEWSru.com :: Алсу вступила в ряды артистов-«единороссов»
  9. ТСН: Наташа Королева носила медикаменты и деньги на Майдан
  10. «Super.ru: Виталий Милонов призвал лишить звания заслуженной артистки РФ Наташу Королеву за порновидео с ее участием». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  11. «Koroleva.ru: Официальное заявление от Наталии Королёвой». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  12. http://kiev-necropol.narod.ru/Poryvay_VA.jpg
  13. Наташа Королева родила мальчика и назвала его Архипом / ROL
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Наташа Королева / Natasha-Koroleva - Досье - IVONA - bigmir)net». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  15. Блог Наташи Королёвой
  16. «Российские звезды на обложках Playboy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  17. Наташа Королева - «Playboy» (1997 дек.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]