Jump to content

Նավթարդյունաբերությունը Ռուսաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի հիմնական նավթային ավազանները

Ռուսաստանի նավթարդյունաբերությունը Ռուսաստանի արդյունաբերության ճյուղ, որը զբաղվում է նավթի հանույթով։

Նավթը կամ հեղուկ ածխաջրածինը Ռուսաստանի արտահանության գլխավոր ապրանքն է, որը 2009 թվականի դրությամբ դրամական արտահայտությամբ կազմել է արտահանման 33 %-ը (այլ նավթամթերքների հետ միասին՝ 49 %-ը)։ Բացի այդ, նավթի և նավամթերքների գների մակարդակից էականորեն կախված են Ռուսաստանի արտահանման երրորդ հիմնական ապրանքի՝ բնական գազի գները։

Նավթարդյունաբերությունը Ռուսաստանում աշխարհի ամենամեծ նավթային արդյունաբերություններից մեկն է։ Ռուսաստանն ունի աշխարհի նավթային ամենամեծ պաշարները։ Միաժամանակ՝ նա բնական գազի խոշորագույն արտահանողն է։ Ռուսաստանը աշխարհում երկրորդն է իր քարածխի պաշարներով, իսկ նավթի պաշարներով գտնվում է աշխարհի առաջին ութնյակում, նավթի արդյունահանմամբ աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Այդ երկիրը էներգիայի սպառմամբ աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում[1]։

2012 թվականին Ռուսաստանում արդյունահանվել է 518 միլիոն տոննա նավթ (աշխարհում 3-րդ տեղը), ինչը 1,3 %-ով ավելի բարձր է, քան 2011 թվականին եղած նավթարդյունաբերության ծավալը[2][3]։

2009 թվականին Ռուսաստանում արդյունահանվել է 494 միլիոն տոննա նավթ (այդ ցուցանիշով Ռուսաստանը այդ ժամանակ գրավել է աշխարհում 2-րդ տեղը), ինչը 1,2 %-ով ավելի բարձր է 2008 թվականի մակարդակից[4](չաշխատող հղում)[5]։

Ռուսաստանի հեղուկ ածխաջրածինների պաշարները 2007 թվականին գնահատվել են ոչ պակաս, քան 9,5 միլիարդ տոննայի չափով։ Ռուսաստանյան խոշորագույն նավթահանքերն են՝

  1.  Սամոտլորյան նավթահանքը (ռուս.՝ Самотлорское нефтяное месторождение, ռուս.՝ Самотлорское),
  2.  Մերձօբյան նավթահանքը (ռուս.՝ Приобское нефтяное месторождение, ռուս.՝ Приобское),
  3.  Ռուսական նավթահանքը կամ Ռուսսկոյե նավթահանքը (ռուս.՝ Русское нефтяное месторождение, ռուս.՝ Русское),
  4.  Ռոմաշկինոյի նավթահանքը (ռուս.՝ Ромашкинское нефтяное месторождение, ռուս.՝ Ромашкинское):
Ռուսաստանի հանքային հարստությունները XIX դարում: Եվրոպական մաս:

1684 թվականին Իրկուտսկի գրագիրների պետ Լեոնտի Կիսլյանսկին (ռուս.՝ Леонтий Кислянский) նավթ է հայտնաբերել Իրկուտսկյան օստրոգի մերձակայքում։

Ռուսաստանում նավթի մեկ այլ հայտնաբերման մասին հաղորդվել է 1703 թվականի հունվար 2-ին ռուսական «Ведомости» («Տեղեկագրեր», ռուս.՝ «Ведомости») թերթը։

1745 թվականին Արխանգելսկ քաղաքի բնակիչ Ֆյոդոր Սավելիի Պրյադունովը (ռուս.՝ Фёдор Савельевич Прядунов) սկսել է նավթի արդյունահանումը Ուխտա (ռուս.՝ Ухта) գետի հատակից և կառուցել է աշխարհի առաջին նավթամշակման գործարաններից մեկը[6]։

Սակայն XVIII դարի ընթացքում նավթահանքերի մշակումը վնասաբեր էր, քանզի ստացված ապրանքը խիստ նեղ գործնական կիրառում ուներ։

19-րդ դարի սկզբներին Հարավային Կովկասում, մասնավորապես Ապշերոն թերակղզու Բաքու կամ Բագին բնակավայրի մոտակայքում Ռուսաստանի տարածքային նվաճումներից հետո Ռուսաստանի հիմնական նավթային շրջանը դարձավ Կովկասը։ 1853 թվականին կերոսինի լամպի գյուտից հետո նավթի պահանջարկը բազմակի աճեց։

Նավթի առաջին (հետախուզական) հանքահորը արդյունաբերական եղանակով փորվել է Ապշերոնյան թերակղզում 1847 թվականին, առաջին շահագործվող հանքահորը փորվել է Կուդակո գետի մոտ՝ Կուբանում՝ 1864 թվականին։

Առաջին պարզ, հասարակ նավթամշակման գործարանը, որը արտադրում էր կերոսին, ստեղծվել է Բաքու քաղաքում 1863 թվականին՝ ճարտարագետ, իշխան Դավիթ Մելիքյանի կողմից[7]։ Մի քանի տարի անց Դավիթ Մելիքյանը (Դավիթ Մելիքով) նավթավերամշակման գործարան է բացել նաև Գրոզնիում։

Բաքվի նավթարդյունաբերության իսկական զարգացումը սկսվել է 1870-ական թվականների սկզբից՝ նավթաբեր հողերի օգտագործման կապալավարձային կարգի վերացումից հետո։ Մինչ այդ, նավթաբեր հողերի մեծ մասը տնօրինում էին տեղացի թաթար հողատերերը։ Հետագայում դրանք ավելի ու ավելի կենտրոնացան հայ կապիտալիստների (Մանթաշյաններ, Ղուկասով, Պիտոև, Արամյան, Մաիլով, Լիանոզով կամ Եղիանոսյան, Ավան-Յուզբաշև, Ծատուրով, Աբյանց, Առաքելով, Միրզոև և ուրիշներ) ձեռքին[8]։

XIX դարի վերջին Բաքվի նավթարդյունաբերություն ներթափանցեցին և տիրապետող դարձան օտարերկրյա (շվեդական, ֆրանսիաական, անգլիական) և ռուսական կապիտալները[8]։

1879 թվականին ստեղծված «Նոբել եղբայրների նավթաարտադրության ընկերությունը» (ռուս.՝ «Товарищество нефтяного производства братьев Нобель») նավթարդյունահանում և նավթավերամշակում էր իրականացնում Բաքվում, ստեղծել էր տրանսպորտային և իրացման ցանց, որը ներառում էր նավթամուղներ (նավթափոխադրման խողովակաշարեր), տանկերներ, վագոն-ցիստեռներ և նավթաբազաներ՝ նավակայաններով և երկաթգծային ճյուղերով։

XIX դարի վերջին նավթարդյունահանման ճյուղի մեջ մուտք գործելու թույլտվություն տրվեց նաև այլ արևմտյան նշանավոր կապիտալիստներին՝ Ռոտշիլդներ և Ռոկֆելլերներին։ Այսպես, 1886 թվականին Ռոտշիլդները կազմավորեցին «Բաթումի նավթարդյունաբերության և առևտրական ընկերությունը» (ռուս.՝ «Батумское нефтепромышленное и торговое общество»), որը հետագայում հայտնի էր միայն իր ռուսական հապավմամբ՝ ԲՆԻՏՈ, БНИТО: Բաթումում կառուցվել էին նավթապահեստներ և կազմակերպվել էին իրացման կետեր[9]։

1913 թվականին Ռուսաստանում արդյունահանվել էր 9,093 միլիոն տոննա նավթ, ինչը հավասար էր 555,1 միլիոն փութի[10]։

Հեղափոխությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմը, դրա վերջում Ռուսաստանում պայթած 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը և դրան հաջորդած 1917 թվականի հոկտեմբերյան բոլշևիկյան հեղաշրջումը Ռուսաստանի տնտեսությունը և հատկապես նավթարդյունաբերությունը ճգնաժամի մատնեցին։ Միայն 1920-ական թվականներին հնարավոր դարձավ խոսել արդյունաբերության այս ճյուղի վերականգնման մասին։

1960 թվականից ի վեր ԽՍՀՄ-ում յուրացվել էին հսկայական հանքավայրեր Մերձվոլգյան տարածաշրջանում՝ Պովոլժիեում, ինչպես նաև Տիմանո-Պեչորյան սալի վրա և Արևմտյան Սիբիրում։ Կաղապար:TODO

Ժամանակակից իրավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի վերջին տասնամյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին, ԽՍՀՄ տրոհումից հետո, Ռուսաստանի նավթային սեկտորը մեծամասնությամբ ակցիոներացվեց՝ բաժնետիրացվեց, ընդ որում նավթարդյունաբերական սեկտորի առավել շահավետ ակտիվները մասնավորեցման արդյունքում պետությունից անցան մասնավոր անձանց։

1992—1999 թվականներին գործողության մեջ դրվեցին 0,3 միլիոն տոննայի չափով նավթի արդյունահանման և մշակման հզորություններ[11]։

1998 թվականին արդյունահանվել է 298 միլիոն տոննա նավթ։

21-րդ դարի առաջին տասնամյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը միջողներ ձեռնարկեց նավթային խոշորագույն ընկերություններից մեկի՝ «ՅՈՒԿՈՍ»-ի (ռուս.՝ «ЮКОС») սնանկացման և նրա ակտիվների վաճառման ուղղությամբ, որոնք հիմնականում բաժին հասան պետական «Ռոսնեֆտ» (ռուս.՝ «Роснефть») ընկերությանը։ Բացի այդ, պետական (2005 թվականի ամառվանից) «Գազպրոմ» ընկերությունն իր հերթին գնեց պակաս խոշոր մասնավոր ակտիվ «Սիբնեվթը» (ռուս.՝ «Сибнефть»):

2000—2008 թվականներին գործողության դրվեցին 20,7 միլիոն տոննայի չափով նավթի արդյունահանման ու վերամշակման հզորություններ[11]։

Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրական վարչության՝ «Գոսկոմստատ»-ի (ռուս.՝ «Госкомстат») տվյալներով[12]՝ 2007 թվականին արդյունահանվել է 491 միլիոն տոննա նավթ, ինչը 2,1 %-ով ավելին է, քան 2006 թվականին (480 միլիոն տոննա[13]): Արդյունքում նավթի արդյունահանման աճի տեմպերը Ռուսաստանում ավելի քան մեկ և կես անգամ գերազանցեցին նավթի համաշխարհային պահանջարկի աճի տեմպերին[14]։

ԱՄՆ-ի վիճակագրական գործակալության տվյալների համաձայն՝ 2007 թվականին վերամշակված նավթի սպառումը Ռուսաստանում կազմել է նավթի հանույթի 28,9 %-ը՝ օրական 2,8 միլիոն։ Նավթի և նավթամթերքների զուտ արտահանումը կազմել է նավթի հանույթի 71,1 %-ը՝ 6,9 միլիոն տակառ (բարել) օրական[15]։

21-րդ դարի երկրորդ տասնամյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին նավթի արդյունահանումը Ռուսաստանի Դաշնությունում կազմել է 511,432 միլիոն տոննա (որից շելֆի վրա նավթի հանույթի ծավալը կազմել է 13 միլիոն տոննա, իսկ գազինը՝ 57 միլիարդ խորանարդ մետր[16]), ինչը 1,23 %-ով ավելի բարձր է, քան 2010 թվականին[17]:. Նավթի արտահանումը, ըստ Ռուսաստանի վիճակագրական վարչության՝ «Ռոսստատ»-ի (ռուս.՝ «Росстат») կրճատվել է 2,4 %-ով[17], կամ 6,4 %-ով, ըստ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության՝ ФТС տվյալների[18]:, բայց նավթի արտահանումից Ռուսաստանի ստացած եկամուտները աճել են 129 միլիարդ դոլարից մինչև 171,7 միլիարդ դոլարի[18]։

2012 թվականին նավթային հումքի արդյունահանման ազգային ծավալը 2011 թվականի հետ համեմատած աճել է 6,6 միլիոն տոննայով (+1,3 %) և բացարձակ արտահայտությամբ կազմել է 518 միլիոն տոննա, այդպիսով հաստատելով նոր առավելագույն մակարդակ՝ ԽՍՀՄ-ի տրոհումից ի վեր։

2013 թվականին նավթարդյունահանումը Ռուսաստանում աճել է մինչև 523,3 միլիոն տոննայով, դրանով իսկ սահմանելով հերթական ետխորհրդային (post-sovietic) ռեկորդը, իսկ նավթի արտահանման մակարդակը՝ ընդհակառակը, իջել է։ 2013 թվականին Ռուսաստանում նավթի արտահանման ֆիզիկական ծավալների տեղի ունեցած նվազումը կապված էր երկրի ներսում նավթային հումքի վերամշակման մատակարարումների աճի հետ։

2014 թվականին նավթի արդյունահանման ծավալը Ռուսաստանում աճել է 0,6 %-ով՝ համեմատած դրա նախորդ տարվա՝ 2013-ի հետ, և կազմել է 526,8 միլիոն տոննա (նկար 1)։ Ընդ որում, նավթի միջին օրական արդյունահանման ծավալը կազմել է 1,44 միլիոն տոննա, ինչը ռեկորդային ցուցանիշ էր 1987 թվականից ի վեր (օրական 1,5 միլիոն տոննա)։ Նավթի հանույթի ծավալերով՝ 2015 թվականի տվյալներով Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղն է գրավել, զիջելով միայն ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Ըստ Պետական վիճակագրության դաշնային ծառայության (ռուս.՝ Федеральная служба государственной статистики) տվյալների՝ 2015 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ժամանակաշրջանում Ռուսաստանում նավթի հանույթի ծավալը կազմել է 443,5 միլիոն տոննա (+1,3 %-ով ավելին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած), վերամշակման է տրվել 238,3 միլիոն տոննա (-2.6 %-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած)։ 2015 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ժամանակաշրջանում Ռուսաստանում նավթի արտահանումը կազմել է 201,2 միլիոն տոննա (արտահանման բաժինը հանույթում կազմել է 45,4 %), ինչը 7,6 %-ով ավելին է, քան 2014 թվականին նույն ժամանակահատվածում։

2015 թվականի հոկտեմբերի ընթացքում. նավթի հանույթի ծավալը կազմել է 453 միլիոն տոննա (+0,6 %՝ համեմատած 2014 թվականի հոկտեմբերի հետ և +2,9 %-ով ավելացում 2015 թվականի նախօրէի դրությամբ) վերամշակման է տրվել է 22,3 միլիոն տոննա (-88 %-ով նվազում՝ 2014 թվականի հոկտեմբերի համեմատ և −1.8 %-ով նվազում՝ 2015 թվականի սեպտեմբերին համեմատ) նավթի արտահանումը կազմել է 21,3 միլիոն տոննա (+3,7 %-ով ավելին է 2014 թվականին և +6.8 %-ով ավելին՝ 2015 թվականին). Նավթահանույթում արտահանման բաժինը կազմել է 47 %:

Ռուսաստանի կառավարությունը, չնայած նավթահանքերի հետախուզման վերաբերյալ եղած անբարենպաստ կանխատեսումներին[19], դեռ 2009 թվականին պլանավորել էր նավթի հանույթը 2030 թվականի նախօրեին հասցնել միջինը տարեկան 530 միլիոն տոննայի[20], ինչը կկազմի 5,47 %-ով ավելին, քան եղել է 2011 թվականին։

Արդյունահանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթի հանույթով զբաղվում են մի քանի խոշոր նավթային ընկերություններ, որոնցից խոշորագույններն են եղել 2007 թվականի դրությամբ «Ռոսնեֆթ» բաժնետիրական ընկերությունը՝ ռուս.՝ «Роснефть», «Լուկօյլ» բաց բաժնետիրական ընկերությունը և «ТНК-BP» բաց բաժնետիրական ընկերությունը[21]:. Կաղապար:План Կաղապար:Также

Ձեռնարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավթային ընկերություն Զուտ եկամուտ, միլիարդ ԱՄՆ դոլար
2006 2007 4 кв. 2007 −
3 кв. 2008
2009 2010 2011 2012 2013 2014 2015
«Ռոսնեվթ», ru:Роснефть[22] 3,5 12,9 13,3 6,5 10,4 4,16 3,11 7,17 4,6
«Լուկօյլ», ru:Лукойл[23] 7,5 9,5 13,0 7,0 9,0 10,3 11,0 7,8 4,7
ru:ТНК-BP[24] 6,4 5,7 8,3 5,2 5,8 9 1,9 9,0 3,78
«Սուրգութնեվթեգազ», ru:Сургутнефтегаз[25] 2,8 3,5 6,3 3,7 0,62 3,06 2,37 3,37 11,64
«Գազպրոմ», ru:Газпром нефть[26] 3,7 4,1 5,9 3,0 3,1 2,6 0,13 0,08
«Թաթնեվթ», ru:Татнефть[27] 1,1 1,7 1,9 1,7 1,5 0,8 0,88 0,93 1,21
«Սլավնեվթ», ru:Славнефть[28] 1,2 0,7 0,5 0,1 0,846
«Բաշնեվթ», ru:Башнефть[29] 0,3 0,4 0,5 0,5 0,9 1,69 0,91 0,2
Итого для TOP-8 26,5 38,5 49,7 27,7

Նավթի վերամշակմամբ Ռուսաստանում զբաղվում են 30-ից ավելի նավթավերամշակման գործարաններ (ՆՎԳ), որոնցում տարեկան արտադրվում են տասնյակ միլիոնավոր տոննաներով բենզին, դիզելային վառելիք և մազութ։ Կաղապար:Պլան

Նավթի և նավթամթերքների արտահանման ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթի և նավթամթերքների արտահանման և Ռուսաստանի Վճարողական հաշվեկշռում նրանց տեղի ցուցանիշները ըստ Ռուսաստանի Բանկի տվյալների.

Տարեթիվ Հում նավթի արտահանում Նավթամթերքների արտահանում Ամբողջի արտահանում Առևտրային հաշվեկշռի սալդոն Ընթացիկ օպերացիաների հաշվի սալդոն
միլիարդ ԱՄՆ դոլար % միլիարդ ԱՄՆ դոլար % միլիարդ ԱՄՆ դոլար միլիարդ ԱՄՆ դոլար միլիարդ ԱՄՆ դոլար
1992[30] 10,2 19,8 5,0 9,7 51,7 3,7 -0,1
1993[30] 10,3 17,5 4,1 7,0 58,6 12,6 9,0
1994[31] 10,5 15,5 4,1 6,1 67,4 16,9 7,8
1995[32] 13,3 16,2 5,0 6,1 82,4 19,8 7,0
1996[33] 15,9 17,7 7,5 8,4 89,7 21,6 10,8
1997[34] 14,8 17,0 7,3 8,3 86,9 14,9 -0,1
1998[35] 10,3 13,8 4,3 5,7 74,4 16,4 0,2
1999[36] 14,2 18,7 5,4 7,2 75,6 36,0 24,6
2000[37] 25,3 24,1 10,9 10,4 105,0 60,2 46,8
2001[38] 25,0 24,5 9,4 9,2 101,9 48,1 33,9
2002[39] 29,1 27,1 11,3 10,5 107,3 46,3 29,1
2003[40] 39,7 29,2 14,1 10,3 135,9 59,9 35,4
2004[41] 59,0 32,2 19,3 10,5 183,2 85,8 59,5
2005[42] 83,4 34,8 33,8 14,1 240,0 116,2 84,4
2006[43] 102,3 34,4 44,7 15,0 297,5 134,3 92,3
2007[44] 121,5 35,1 52,2 15,1 346,5 123,4 72,2
2008[45] 161,1 34,6 79,9 17,1 466,3 177,6 103,9
2009[46] 100,6 33,9 48,1 16,2 297,2 113,2 50,4
2010[47] 135,8 34,6 70,5 17,9 392,7 147,0 67,5
2011[48] 181,8 35,3 95,7 18,6 515,4 196,9 97,3
2012[49] 180,9 34,3 103,6 19,6 527,4 191,7 71,3
2013[50] 173,7 33,2 109,3 20,9 523,3 181,9 34,1
2014 (հունվար-սեպտեմբեր)[51] 121,4 31,8 89,9 23,6 381,3 148,2 46,1

Նավթի և նավթամթերքների արտահանման և Ռուսաստանի Վճարողական հաշվեկշռում նրանց տեղի ցուցանիշները ըստ Մաքսային ծառայության տվյալների.

Տարեթիվ Հում նավթի արտահանում Նավթամթերքների արտահանում Ամբողջի արտահանում Առևտրային հաշվեկշռի սալդոն
միլիարդ ԱՄՆ դոլար % միլիարդ ԱՄՆ դոլար % միլիարդ ԱՄՆ դոլար միլիարդ ԱՄՆ դոլար
2005[52][53][54] 79,2 34,3 33,7 14,6 231,3 138,5
2006[55][56][57] 96,7 33,5 44,2 15,3 288,9 158,2
2007[58][59][60] 114,1 34,0 51,5 15,4 335,3 144,5
2008[61][62][63] 151,7 34,1 78,3 17,6 444,5 188,1
2009[64][65][66] 93,5 32,8 46,8 16,4 284,9 124,3
2010[67][68][69] 129,0 34,6 69,4 18,6 372,9 155,5
2011[70][71][72] 171,7 35,9 91,3 19,1 478,2 193,4
2012[73][74][75] 180,9 34,5 103,4 19,7 524,7 212,2
2013[76][77][78] 173,7 33,0 109,2 20,7 526,4 208,6
2014 (январь-ноябрь)[79][80][81] 144,6 31,5 108,1 23,5 459,4 195,9

Գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանյան «Ֆինանսովի էքսպերտ» («Ֆինանսական փորձագետ», ռուս.՝ «Финансовый эксперт») հանդեսը՝ հղում անելով Oil & Gas Journal հանդեսին[82] նշել է, թե մոլորություն է այն պատկերացումը, որ լայն սպառման ապրանքների ներմուծման ապահովման համար անհրաժեշտ են արտահանման համար նավթի մատակարարումները։ Ըստ այդ գնահատականի՝ եթե նույնիսկ Ռուսաստանը 2005 թվականին ընդհանրապես նավթ չմատակարարեր արտահանման համար, ապա միևնույն է, Ռուսաստանի առևտրային հաշվեկշիռը 46 միլիարդ ԱՄՆ դոլար պրոֆիցիտով՝ օգուտով կլիներ[82]։

  • 2014 թվականի հոկտեմբերի 30. en:Financial Times թերթը հաղորդում է ռուսաստանյան նախագծերից օտարերկրյա ընկերությունների դուրս գալու մասին։ Այսպես, 2014 թվականին en:ExxonMobil-ը «հետ քաշեց» կամ դադարեցրեց իր 10 համատեղ ձեռնարկությունները "ru:Роснефть"-ի հետ։ Ըստ թերթի տվյալների՝ արևմտյան ֆիրմաները՝ խոշորներից սկսած. ինչպիսիք են en:Shell և en::en:Total-ը, մինչև այն ընկերությունները, որոնք զբաղվում են սարքավորման սպասարկմամբ և ճարտարագիտական՝ ինժեներական աշխատանքներով, նույնպես հեռանում են Ռուսաստանից[83]։ Ըստ Financial Times-ի, առկա է Իգոր Սեչինի հայտարարած «Ռուսաստանի վերաարդյունաբերականացման»՝ «реиндустриализация России» քաղաքականության ճգնաժամը, հատկապես՝ դրա նավթարդյունահանության ճյուղում.

«Արևմտյան ընկերությունների հեռանալով նոր պաշարների մշակումը լավագույն դեպքում կհետաձգվի, եթե ընդհանրապես չդադարեցվի. այսպիսին է բազմաթիվ կառավարական պաշտոնյաների, վերլուծաբանների և ընկերությունների ղեկավարների կարծիքը»[84]։}}

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Russia, Background, February 2005. U.S. Department of Energy
  2. CIA — The World Factbook — COUNTRY COMPARISON :: CRUDE OIL - PRODUCTION Արխիվացված 2016-03-20 Wayback Machine // CIA
  3. Добыча нефти в России в 2012 г. выросла, газа — снизилась // Ведомости, 9 января 2013
  4. CIA — The World Factbook — Country Comparison :: Oil — production Արխիվացված 2010-06-06 Wayback Machine // CIA
  5. Путин объяснил рост добычи нефти в 2009 году Արխիվացված 2010-04-25 Wayback Machine // Росбалт, 20 апреля 2010
  6. Рождение нефтяной отрасли в России
  7. Статья М. Ф. Мир-Бабабабаева «Баку нефтяной»
  8. 8,0 8,1 https://[Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 8, էջ 193։ | hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/193]
  9. Ергин, 2011, էջ 70
  10. http://library.fentu.ru/book/inig/Istoria_neft_gas/23_____.html Արխիվացված 2011-11-24 Wayback Machine Нефть в России
  11. 11,0 11,1 Социально-экономические показатели Российской Федерации в 1992—2008 гг. Արխիվացված 2013-09-25 Wayback Machine // Росстат
  12. «О промышленном производстве в 2007 году, Госкомстат РФ (ссылка проверена 02.03.2008)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  13. «О состоянии рынка нефти в 2006 году Госкомстат РФ, 23.02.2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  14. «Отчёт по мировому рынку нефти» (PDF). Международное энергетическое агентство. 13 мая 2008. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 28 декабря 2008-ին.
  15. «Russia Energy Profile». 18 ноября 2008. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  16. «Медведев посоветовал готовиться к энергетической революции — Рамблер-Новости». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  17. 17,0 17,1 «В 2011 году сократился экспорт нефти из России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  18. 18,0 18,1 «Доходы РФ от экспорта нефти и газа выросли в 2011 г. на треть». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  19. «Прогноз прироста запасов и ассигнования на ВМСБ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  20. Добыча нефти в РФ к 2030 году вырастет до 530—535 млн тонн
  21. «Своеобразная стабильность (Сергей Жаворонков, старший научный сотрудник Института экономики переходного периода)». Частный Корреспондент. chaskor.ru. 24 ноября 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  22. «Карточка эмитента "Роснефть"». РБК. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  23. «Карточка эмитента "Лукойл"». РБК. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  24. «Карточка эмитента "ТНК-BP"». РБК. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  25. «Карточка эмитента "Сургутнефтегаз"». РБК. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  26. «Карточка эмитента "Газпромнефть"». РБК. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  27. «Карточка эмитента "Татнефть"». РБК. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  28. «Карточка эмитента "Славнефть"». РБК. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  29. «Карточка эмитента "Башнефть"». РБК. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  30. 30,0 30,1 «Платежный баланс Российской Федерации за 1992-1993 годы (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  31. «Платежный баланс Российской Федерации за 1994 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  32. «Платежный баланс Российской Федерации за 1995 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  33. «Платежный баланс Российской Федерации за 1996 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  34. «Платежный баланс Российской Федерации за 1997 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  35. «Платежный баланс Российской Федерации за 1998 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  36. «Платежный баланс Российской Федерации за 1999 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  37. «Платежный баланс Российской Федерации за 2000 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  38. «Платежный баланс Российской Федерации за 2001 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  39. «Платежный баланс Российской Федерации за 2002 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  40. «Платежный баланс Российской Федерации за 2003 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  41. «Платежный баланс Российской Федерации за 2004 год (аналитическое представление)». Центральный банк РФ. 9 июля 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 3 июня 2010-ին.
  42. «Платежный баланс Российской Федерации за 2005 год (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 11 апреля 2013. Վերցված է 16 января 2015-ին.
  43. «Платежный баланс Российской Федерации за 2006 год (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 4 июля 2013. Վերցված է 16 января 2015-ին.
  44. «Платежный баланс Российской Федерации за 2007 год (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 4 июля 2013. Վերցված է 16 января 2015-ին.
  45. «Платежный баланс Российской Федерации за 2008 год (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 10 апреля 2013. Վերցված է 16 января 2015-ին.
  46. «Платежный баланс Российской Федерации за 2009 год (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 10 апреля 2013. Վերցված է 16 января 2015-ին.
  47. «Платежный баланс Российской Федерации за 2010 год (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 9 апреля 2013. Վերցված է 16 января 2015-ին.
  48. «Платежный баланс Российской Федерации за 2011 год (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 2 октября 2013. Վերցված է 16 января 2015-ին.
  49. «Платежный баланс Российской Федерации за 2012 год (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 3 апреля 2014. Վերցված է 16 января 2015-ին.
  50. «Платежный баланс Российской Федерации за 2013 год (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 1 июля 2014. Վերցված է 16 января 2015-ին.
  51. «Платежный баланс Российской Федерации за январь-сентябрь 2014 года (по РПБ6). Аналитическое представление». Центральный банк РФ. 12 января 2015. Վերցված է 16 января 2015-ին.
  52. «Экспорт России важнейших товаров за январь-декабрь 2005 года». Федеральная таможенная служба РФ. 14 февраля 2006. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  53. «Товарная структура экспорта Российской Федерации со всеми странами за январь-декабрь 2005 года». Федеральная таможенная служба РФ. 14 февраля 2006. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  54. «Товарная структура импорта Российской Федерации со всеми странами за январь-декабрь 2005 год». Федеральная таможенная служба РФ. 14 февраля 2006. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  55. «Экспорт России важнейших товаров за 2006 г.». Федеральная таможенная служба РФ. 13 февраля 2007. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  56. «Товарная структура экспорта Российской Федерации со всеми странами за 2006 г.». Федеральная таможенная служба РФ. 13 февраля 2007. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  57. «Товарная структура импорта Российской Федерации со всеми странами за 2006 г.». Федеральная таможенная служба РФ. 13 февраля 2007. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  58. «Экспорт России важнейших товаров за январь-декабрь 2007 г.». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2008. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  59. «Товарная структура экспорта Российской Федерации со всеми странами за январь-декабрь 2007 г.». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  60. «Товарная структура импорта Российской Федерации со всеми странами за январь-декабрь 2007 г.». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  61. «Экспорт России важнейших товаров в 2008 году». Федеральная таможенная служба РФ. 4 февраля 2009. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  62. «Товарная структура экспорта Российской Федерации со всеми странами за 2008 год». Федеральная таможенная служба РФ. 4 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  63. «Товарная структура импорта Российской Федерации со всеми странами за 2008 год». Федеральная таможенная служба РФ. 4 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  64. «Экспорт России важнейших товаров в 2009 году». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2010. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  65. «Товарная структура экспорта Российской Федерации со всеми странами за 2009 год». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  66. «Товарная структура импорта Российской Федерации со всеми странами за 2009 год». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2010. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  67. «Экспорт России важнейших товаров в январе-декабре 2010 г.». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2011. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  68. «Товарная структура экспорта Российской Федерации со всеми странами за январь-декабрь 2010 г.». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  69. «Товарная структура импорта Российской Федерации со всеми странами за январь-декабрь 2010 г.». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  70. «Экспорт России важнейших товаров в январе-декабре 2011 г.». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2012. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  71. «Товарная структура ЭКСПОРТА Российской Федерации со всеми странами январь-декабрь 2011 г.». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2012. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  72. «Товарная структура ИМПОРТА Российской Федерации со всеми странами январь-декабрь 2011 г.». Федеральная таможенная служба РФ. 8 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  73. «Экспорт России важнейших товаров в январе-декабре 2012 г.». Федеральная таможенная служба РФ. 13 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  74. «Товарная структура ЭКСПОРТА Российской Федерации со всеми странами январь-декабрь 2012 г.». Федеральная таможенная служба РФ. 13 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  75. «Товарная структура ИМПОРТА Российской Федерации со всеми странами январь-декабрь 2012 г.». Федеральная таможенная служба РФ. 13 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  76. «Экспорт России важнейших товаров в январе-декабре 2013 г.». Федеральная таможенная служба РФ. 12 февраля 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  77. «Товарная структура ЭКСПОРТА Российской Федерации со всеми странами январь-декабрь 2013 г.». Федеральная таможенная служба РФ. 12 февраля 2014. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  78. «Товарная структура ИМПОРТА Российской Федерации со всеми странами январь-декабрь 2013 г.». Федеральная таможенная служба РФ. 12 февраля 2014. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  79. «Экспорт России важнейших товаров в январе-ноябре 2014 г.». Федеральная таможенная служба РФ. 14 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  80. «Товарная структура ЭКСПОРТА Российской Федерации со всеми странами январь-ноябрь 2014 г.». Федеральная таможенная служба РФ. 14 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 16 января 2015-ին.
  81. «Товарная структура ИМПОРТА Российской Федерации со всеми странами январь-ноябрь 2014 г.». Федеральная таможенная служба РФ. 14 января 2015. Վերցված է 16 января 2015-ին.(չաշխատող հղում)
  82. 82,0 82,1 Анна Бодрова. «Законы рынка против политики». Журнал «Финансовый эксперт» № 7, 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 12 июля 2010-ին.
  83. Би-Би-Си:«Пресса Британии: унылые перспективы нефтепрома в России»
  84. Թարգմանությունը ռուսերենից՝ գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյանի։ | «С уходом западных компаний разработка новых ресурсов в лучшем случае будет отложена, если не прекращена совсем - таково мнение многочисленных правительственных чиновников, аналитиков и руководителей компаний». Би-Би-Си:«Унылые перспективы нефтепрома в России»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]