Մանթաշյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը Երևանում

Մանթաշյաններ, Մանթաշեներ, Մանթաշովներ, խոշոր նավթարդյունաբերողներ Հարավային Կովկասում, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Թավրիզցի, ապա թիֆլիսաբնակ հայ առևտրական Հովհաննեսի որդի Ալեքսանդրը (1849-1911 թվականներ) հոր մահից (1878 թվական) հետո Բաքվում զբաղվել է նավթարդյունաբերությամբ։ Դարձել է «Թիֆլիսի առևտրական բանկ»-ի (մասնաճյուղեր է ունեցել Բաքվում և Բաթումում) գլխավոր բաժնետերը, 1899 թվականին՝ հիմնել «Ա. Մանթաշյանց և ընկերներ առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը (կապիտալը 1899 թվականին՝ 22 մլն, 1914 թվականին՝ 30 միլիոն ռուբլի։ Ռուսական կառավարության հովանավորությամբ օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առևտրա-ֆինանսական գործարքներ և դարձել Ռուսաստանի մեծահարուստներից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 221