Յուսուֆ Յազըջը
Յուսուֆ Յազըջը թուրքերեն՝ Yusuf Yazıcı | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Թուրքիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 29, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Տրապիզոն, Թուրքիա | ||
Հասակ | 183 սանտիմետր[2] | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յուսուֆ Յազըջի (թուրքերեն՝ Yusuf Yazıcı,հունվարի 29, 1997[1], Տրապիզոն, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, ֆրանսիական «Լիլ» ակումբի և Թուրքիայի հավաքականի հարձակվող, կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տրապիզոնսպոր»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում։ 2008 թվականին ընդունվել է «Տրաբզոնսպորի» երիտասարդական ակադեմիա՝ ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելով 2015 թվականի դեկտեմբերի 21-ին[3]։ Հաջորդ օրը «Գազիանթեփսպորի» դեմ Թուրքիայի գավաթի խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում[4]։ 2016 թվականի փետրվարի 7-ին «Աքհիսար Բելեդիեսպորի» դեմ խաղում նորամուտն է նշել թուրքական սուպերլիգայում[5]։ Մայիսի 8-ին «Ռիզեսպորի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Տրաբզոնսպորի» կազմում[6]։
Դեկտեմբերի 22-ին խփել է իր առաջին գնդակը Թուրքիայի գավաթի խաղարկությունում[7]։ Հիմնական կիսապաշտպան Մեհմեդ Էքիջիի հեռանալուց հետո սկսել է ավելի հաճախ հանդես գալ մեկնարկային կազմում՝ 2017 թվականի մարտին նոր հնգամյա պայմանագիր կնքելով «Տրաբզոնսպորի» հետ[8][9]։ Նույն ամսվա վերջին «Գալաթասարայի» դեմ խաղում գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍՎ-ի սկաուտների ուշադրությունը[10]։ 2016/17 մրցաշրջանը ավարտել է իր ակտիվում ունենալով 6 գոլ մրցաշրջանի 22 խաղում: 2017 թվականի հոկտեմբեր 22-ին «Ենի Մալաթյասպորի» դեմ խաղում կարմիր քարտ է ստացել[11]։ 2017/18 մրցաշրջանում առաջին գոլը խփել է՝ թույլ տալով «Տրաբզոնսպորին» 2-1 հաշվով հաղթել «Գալաթասարային»[12]։ 2018 թվականին ՈՒԵՖԱ-ն նրան ճանաչել է որպես տարվա 50 ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը[13]։ 2017/18 մրցաշրջանում թուրքական լիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[14]։
«Լիլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 6-ին տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ», որի հետ կնքել է հնգամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 16,5 միլիոն եվրո, նախատեսված էին նաև տարբեր բոնուսներ նոր ակումբում ֆուտբոլիստի հաջող ելույթների համար: Բացի այդ, «Տրաբզոնսպորը» ստացել է պաշտպան Էդգար Իյոյին և կարող էր հույս դնել Յազջիի՝ «Լիլից» այլ ակումբ հնարավոր վաճառքից ստացված հասույթի 20 տոկոսի վրա[15]։ Օգոստոսի 11-ին նորամուտն է նշել ֆրանսիական Լիգա 1-ում՝ փոխարինման դուրս գալով «Նանտի» հետ խաղում[16]։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ձևակերպել է իր առաջին հեթ-տրիկը Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրի՝ Պրահայի «Սպարտայի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է «Լիլի» հաղթանակով (1:4): Երկու շաբաթ անց՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ին, Յազիջին կրկին հեթ-տրիկ է ձևակերպել Եվրոպա լիգայի արտագնա խաղում, բայց արդեն «Միլանի» դեմ խաղում[17]։ Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Լիլի», իսկ Յուսուֆը եվրագավաթային 2020/21 մրցաշրջանում իր խփած գոլերի քանակը հասցրել Է վեցի, այդպիսով Եվրոպա լիգայի 3 խաղերում 6 անգամ ավելի շատ է գոլ խփել, քան նախորդ ամբողջ մրցաշրջանում՝ անցկացնելով 25 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ[18]։
Վարձակալություն ԲԿՄԱ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունվարի 19-ին վարձավճարով մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ[19]։ Փետրվարի 26-ին բանակային ակումբի կազմում նորամուտն է նշել «Սպարտակի» դեմ խաղում, որում աչքի է ընկել գոլով[20]։ Դարձել է ՌՊԼ-ի պատմության մեջ առաջին լեգեոներները, որին հաջողվել է գոլ խփել 6 մեկնարկային հանդիպումներից յուրաքանչյուրում[21]։ 2022 թվականի հունիսի 23-ին ԲԿՄԱ-ն հայտարարել է, որ ակումբը չի կարողացել համաձայնության գալ Յազիջիի տրանսֆերի շուրջ, և նա վերադարձել է «Լիլ»:
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարի 25-ին Չեխիայի մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Թուրքիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում՝ աչքի ընկնելով խփած գնդակով[22]։ Հրավիրվել է նաև Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքական․ այնտեղ անցկացրել է մեկ հանդիպում։ 2017 թվականի հունիսի 11-ին Կոսովոյի հավաքականի դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում նորամուտն է նշել Թուրքիայի հավաքականի կազմում[23]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լիլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի չեմպիոն՝ 2020/21
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր՝ 2021
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրոգավաթներ[24] | Այլ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տրապիզոնսպոր | 2015/16 | 6 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 2 |
2016/17 | 18 | 4 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 6 | |
2017/18 | 33 | 10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 10 | |
2018/19 | 30 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 4 | |
Ընդամենը | 87 | 20 | 13 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 100 | 22 | |
Լիլ | 2019/20 | 18 | 1 | 1 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 25 | 1 |
2020/21 | 32 | 7 | 2 | 0 | 8 | 7 | 0 | 0 | 42 | 15 | |
2021/22 | 15 | 1 | 2 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 22 | 1 | |
2022/23 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | |
2023/24 | 6 | 2 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 8 | 2 | |
Ընդամենը | 74 | 11 | 5 | 0 | 21 | 8 | 1 | 0 | 101 | 19 | |
ԲԿՄԱ (վարձակալություն) | 2021/22 | 10 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 8 |
Ընդամենը | 10 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 8 | |
Տրաբզոնսպոր (Վարձակալություն) | 2022/23 | 13 | 3 | 1 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 20 | 5 |
Ընդամենը | 13 | 3 | 1 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 20 | 5 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 184 | 42 | 21 | 4 | 27 | 8 | 1 | 0 | 233 | 54 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://www.whoscored.com/Players/303158/Show/Yusuf-Yazici
- ↑ «Yusuf Yazıcı». Turkish Football Federation. Արխիվացված օրիգինալից 2018-06-21-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
- ↑ «Трабзонспор VS. Газиантепспор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015-12-22. Արխիվացված օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2017-10-02-ին.
- ↑ «Акхисар Беледиеспор VS. Трабзонспор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016-02-07. Արխիվացված օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2017-10-02-ին.
- ↑ «Трабзонспор VS. Ризеспор 6:0» (անգլերեն). soccerway.com. 2016-05-08. Արխիվացված օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2017-10-02-ին.
- ↑ «Yusuf Yazıcı kimdir?». Fanatik. 2017-01-29. Արխիվացված օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2017-03-09-ին.(թուրքերեն)
- ↑ «Fatih Terim, Yusuf Yazıcı'yi takibe aldi». Milliyet. 2017-02-13. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
- ↑ Güncelleme, Son (2017-03-03). «Yusuf Yazıcı: Layık olmalıyım». Türkiye. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
- ↑ «Yusuf Yazıcı Mourinho'nun listesine girdi». CNN Turkey. 2017-03-24. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
- ↑ «Yeni Malatyaspor–Trabzonspor: 1–0». Millyet. 2017-10-21. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
- ↑ «Trabzonspor 2 - 1 Galatasaray». Mynetspor. 2017-10-29. Արխիվացված օրիգինալից 2017-11-11-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
- ↑ «50 for the future: UEFA.com's ones to watch for 2018». UEFA. 2018-01-05. Արխիվացված օրիգինալից 2018-07-16-ին. Վերցված է 2018-07-20-ին.
- ↑ «Trabzonspor'da duygusal vedalar». 61Saat (թուրքերեն). 2018-05-19. Արխիվացված օրիգինալից 2018-07-05-ին. Վերցված է 2018-07-20-ին.
- ↑ «Son dakika: Lille Yusuf Yazıcı transferini resmen açıkladı» (թուրքերեն). Hürriyet. 2019-08-06. Արխիվացված օրիգինալից 2019-08-15-ին. Վերցված է 2019-08-15-ին.
- ↑ «Yusuf Yazıcı siftah yaptı, Lille kazandı: 2-1» (թուրքերեն). Hürriyet. 2019-08-11. Արխիվացված օրիգինալից 2019-08-14-ին. Վերցված է 2019-08-15-ին.
- ↑ «Турок из «Лилля» оглушил «Милан»: оформил первый хет-трик на его поле за 20 лет и разрушил суперсерию (24 матча без поражений)». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020-11-20-ին. Վերցված է 2020-11-06-ին.
- ↑ «Юсуф Языджи: карьера». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020-10-28-ին. Վերցված է 2020-11-06-ին.
- ↑ Сергей Сорокин. «Юсуф Языджи стал футболистом ЦСКА». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-19-ին. Վերցված է 2022-01-19-ին.
- ↑ Айнур Шаймарданов. «ЦСКА обыграл «Спартак» благодаря голам Языджи и Зайнутдинова». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-02-26-ին. Վերցված է 2022-02-26-ին.
- ↑ «Футболист ЦСКА Языджи установил уникальное голевое достижение». Արխիվացված օրիգինալից 2022-08-23-ին. Վերցված է 2022-08-23-ին.
- ↑ «Turkey U19 v Czech Rep U19». Turkish Football Federation. 2016-02-25. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
- ↑ «Косово VS. Турция 1:4» (անգլերեն). soccerway.com. 2017-06-11. Արխիվացված օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2017-10-02-ին.
- ↑ Лига Европы УЕФА, Лига Чемпионов УЕФА.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսուֆ Յազըջը» հոդվածին։ |
|
- Հունվարի 29 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տրապիզոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականի միջազգային ֆուտբոլիստներ
- Տրաբզոնսպորի ֆուտբոլիստներ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Թուրքիայի երիտասարդական միջազգային կարգի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի լեգեոներ ֆուտբոլիստներ