Սուպերլիգա (ֆուտբոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուպերլիգա (ֆուտբոլ)
The Super League
The Super League Logo.svg
Մրցաշրջանի մանրամասներ
Մասնակիցներ 20
Մրցանակային տեղեր
Մրցաշրջանի վիճակագրություն

Սուպերլիգա (անգլ.՝ The Super League), նախատեսվող ամենամյա ֆուտբոլային մրցաշար, որին կմասնակցեն առաջատար եվրոպական ակումբների ընտրված խմբեր։ Այս մրցաշարի հնարավոր կազմավորման մասին բազմաթիվ շահարկումներից հետո, 2021 թվականի ապրիլին պաշտոնապես հաստատվել է Սուպեր լիգայի ստեղծումը։ Այն հիմնադրվել է տասներկու ակումբների կողմից և սպասվում է, որ դեռ երեքը կմիանան։ Այս 15 ակումբները դառնալու են Սուպերլիգայի մշտական անդամներ, և ևս հինգ թիմ կկարողանան տարեկան մասնակցության հայտ ներկայացնել, ինչը կախված կլինի նախորդ մրցաշրջանում նրանց ձեռքբերումներից։ Սուպերլիգայի ղեկավարության կարծիքով, այս մրցաշարը կսկսվի «որքան հնարավոր է շուտ»։ Ֆլորենտինո Պերեսը մրցաշարի առաջին նախագահն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպերլիգա (ֆուտբոլ)ը գտնվում է Եվրոպաում
Լոնդոն (3)
Լոնդոն (3)
Մանչեստեր (2)
Մանչեստեր (2)
Միլան (2)>
Միլան (2)>
Մադրիդ (2)
Մադրիդ (2)
Լոնդոնի ակումբներ Արսենալ Չելսի Տոտտենհեմ Հոտսպուր Մադրիդի ակումբներ Ատլետիկո Մադրիդ Ռեալ Մադրիդ Մանչեստերի ակումբներ Մանչեսթեր Սիթի Մանչեսթեր Յունայթեդ Միլանի ակումբներ Ինտերնացիոնալե Միլան
Լոնդոնի ակումբներ

Արսենալ
Չելսի
Տոտտենհեմ Հոտսպուր

Մադրիդի ակումբներ
Ատլետիկո Մադրիդ
Ռեալ Մադրիդ


Մանչեստերի ակումբներ
Մանչեսթեր Սիթի
Մանչեսթեր Յունայթեդ


Միլանի ակումբներ
Ինտերնացիոնալե

Միլան
Սուպերլիգայի հիմնադիր ակումբները քարտեզին

Մրցաշարը ստեղծելու առաջարկները, որին կմասնակցեին աշխարհի լավագույն ակումբները, ստացվել են դեռևս 1998 թվականին, բայց այդ գաղափարը զարգացում չի ստացել[2]։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում Սուպերլիգայի հնարավոր հայտի վերաբերյալ տարբեր պարբերականությամբ լուրեր են շարունակել են ի հայտ գալ։ Այսպիսով, 2018 թվականի նոյեմբերին գերմանական Der Spiegel պարբերականը հայտարարել է էլիտար ֆուտբոլային լիգայի հնարավոր ստեղծման մասին[3]։

2021 թվականի ապրիլի 18-ին պաշտոնապես հայտարարվել է Սուպերլիգայի ստեղծման մասին[1]։ Դա արվել է ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստի նախօրեին, որի նպատակն էր թարմացնել ձևաչափը և սկսած 2024/25 մրցաշրջանից ընդլայնել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան[4][5]։

Նոր մրցաշարի ստեղծման հայտարարությանը բացասական են արձագանքել ինչպես ՈՒԵՖԱ-ն, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային ասոցիացիաները և Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի ֆուտբոլային լիգաների բարձրագույն խմբերը։ Այս երկրների ակումբներն են Սուպերլիգայի հիմնադիրները։ ՈւԵՖԱ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Սուպերլիգայի բոլոր ակումբներին կարգելվի մասնակցել ներքին, եվրոպական և համաշխարհային բոլոր մրցումներին, և այդ թիմերի խաղացողներին կարող է արգելվել խաղալ իրենց ազգային հավաքականներում[6]։ Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաներն ու խոշոր լիգաները նույնպես հայտարարություններ են տարածել և Սուպեր լիգայի ստեղծմանը բացասական դիրքորոշում հայտնել[7][8]։ Նմանատիպ բողոք է հայտնել Եվրոպական ակումբների ասոցիացիան (անգլ.՝ ECA - European Club Association)։ Դրա նախագահը՝ Անդրեա Անյելին (ով նաև Սուպերլիգայում մասնակցելու մասին հայտարարած ակումբներից մեկի՝ «Յուվենտուսի» նախագահն է), հեռացել է իր պաշտոնից և դարձել Սուպեր լիգայի փոխնախագահ։ Նոր մրցաշարի բոլոր տասներկու հիմնադիր ակումբները նույնպես դուրս են եկել Եվրոպական ակումբների ասոցիացիայից[9]։ ՖԻՖԱ-ն նաև իր անհամաձայնությունն է հայտնել նոր մրցաշարի հայտի վերաբերյալ[10]։

Այս մրցաշարի մեկնարկից հետո նախատեսվում է ստեղծել կանանց Սուպերլիգա[1][5]։

Հիմնադիր ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկու ակումբներ հռչակվել են Սուպեր լիգայի հիմնադիրներ, ևս երեքը հետագայում կմիանան նրանց։ Թիմերի ցուցակում կան վեց անգլիական ակումբներ, ինչպես նաև երեք իտալական և իսպանական ակումբներ։ Ընդհանուր առմամբ, տասնհինգ թիմեր կհամարվեն Սուպերլիգայի մշտական մասնակիցներ[1][11]։

Ապրիլի 20-ին անգլիական բոլոր վեց ակումբները լքել են Սուպերլիգան։ Սկզբում «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է իր դուրս գալու մասին, շուտով այդ օրինակին հերևել են անգլիական մնացած ակումբները[12]։ Ապրիլի 21-ին իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբը[13] և իտալական «Ինտերնացիոնալ»-ը[14] հայտարարեցին Սուպերլիգայից դուրս գալու մասին։

Մրցաշարի ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարին կմասնակցեն քսան թիմ, այդ թվում՝ տասնհինգ հիմնադիր ակումբ։ Մնացած հինգ տեղերը կհատկացվեն ըստ ընտրական մեխանիզմի՝ նախորդ մրցաշրջանի մյուս բոլոր թիմերի արդյունքների հիման վրա։ Մասնակից թիմերը բաժանվելու են տասը ակումբների երկու խմբերի և հանդիպումներ կանցկացնեն շաբաթվա կեսերին, որ կարողանան մասնակցել իրենց ազգային լիգաներին խաղերին։ Յուրաքանչյուր խմբի լավագույն երեք ակումբները կանցնեն փլեյ-օֆֆ փուլ, մինչդեռ յուրաքանչյուր խմբի չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած թիմերը մինչև քառորդ եզրափակիչ փուլ միմյանց հետ կխաղան վերջին երկու տեղերը որոշելու համար։ Քառորդ եզրափակիչներում և կիսաեզրափակիչներում հաղթողները կորոշվեն երկու խաղերի արդյունքներով, իսկ Սուպերլիգայի եզրափակիչը կլինի մեկ խաղ չեզոք դաշտում[1]։

Ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մրցաշարը ակումբներին տալու է անսահմանափակ վճարներ, որոնք կարող են աճել Սուպերլիգայի եկամտին զուգահեռ։ Կազմակերպությունը նշել է, որ այդ վճարումները ավելի բարձր կլինեն, քան առկա եվրոպական մրցաշարերինը։ Հաղորդվում է, որ ԱՄՆ ֆինանսական JPMorgan Chase հոլդինգը նախատեսված Սուպեր լիգայի գլխավոր ֆինանսական հովանավորն է[15]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ անձինք հաստատվել են Սուպերլիգայի ղեկավարների կողմից[1][16]։

Պաշտոն Անուն Գործունեություն
Նախագահ Իսպանիա Ֆլորենտինո Պերես «Ռեալ Մադրիդ» ակումբի նախագահ
Փոխնախագահ Իտալիա Անդրեա Անյելի «Յուվենտուսի» նախագահ
Փոխքարտուղար Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոել Գլեյզեր «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի համանախագահ
Փոխքարտուղար Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Ուիլյամ Հենրի «Լիվերպուլ» ակումբի սեփականատեր
Փոխքարտուղար Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ստեն Կրոնկե «Արսենալ» ակումբի սեփականատեր

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒԵՖԱ-ն և Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի ֆուտբոլային ասոցիացիաները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Սուպերլիգայի ստեղծումը։ ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ այս մրցաշարին մասնակցող բոլոր ակումբները կզրկվեն ազգային, եվրոպական և համաշխարհային մրցաշարերից, և խաղացողները կկորցնեն ազգային հավաքականներում խաղալու իրենց իրավունքը[17]։

Անգլիայի Սուպերլիգայի բոլոր վեց ակումբների երկրպագուների ամենամեծ ասոցիացիաները, ներառյալ «The Arsenal Supporters' Trust»֊ը («Արսենալ»), «Spirit of Shankly»֊ն («Լիվերպուլ»), «Manchester City FC Official Supporters Clubի»֊ը («Մանչեսթեր Սիթի»), «Manchester United Supporters’ Trust»֊ը («Մանչեսթեր Յունայթեդ»), «Tottenham Hotspur Supporters' Trust»֊ը («Տոտենհեմ») և «Chelsea Supporters' Trust»֊ը («Չելսի») նույնպես դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 [https։//thesuperleague.com/press.html «Leading European football clubs announce new Super League competition»] (անգլերեն)։ The Super League։ 2021-04-18։ Վերցված է 2021-04-19 
  2. [https։//www.independent.co.uk/sport/football-uefa-winning-super-league-war-1180341.html «Football։ Uefa winning `super league' war»]։ The Independent (անգլերեն)։ 2011-10-23։ Վերցված է 2021-04-18 
  3. [https։//tass.ru/sport/5753181 https։//tass.ru/sport/5753181]
  4. Dunbar Graham (16 April 2021)։ [https։//apnews.com/article/europe-switzerland-sports-europe-325d9caf35d51941923a24938a14505d «UEFA set to approve new Champions League format next week»]։ Associated Press։ Վերցված է 2021-04-19 
  5. 5,0 5,1 Чемпионат.com, Полина Куимова։ [https։//www.championat.com/football/article-4325925-evropejskaya-superliga-chto-eto-takoe-format-chto-budet-s-ligoj-chempionov.html «В Европе утвердили создание Суперлиги. Лиге чемпионов – конец?»]։ www.championat.com (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-19 
  6. [https։//www.uefa.com/insideuefa/mediaservices/mediareleases/news/0268-12121411400e-7897186e699a-1000/ «Statement by UEFA, the English Football Association, the Premier League, the Royal Spanish Football Federation (RFEF), LaLiga, the Italian Football Federation (FIGC) and Lega Serie A»]։ UEFA։ 18 April 2021։ Վերցված է 2021-04-19 
  7. [https։//www.lfp.fr/Articles/COMMUNIQUÉS/2021/04/18/communique-de-la-fff-et-de-la-lfp «Communiqué de la FFF et de la LFP»] (ֆրանսերեն)։ Ligue de Football Professionnel։ 2021-04-18։ Վերցված է 2021-04-19 
  8. [https։//www.dfb.de/news/detail/dfb-klar-gegen-konzept-einer-europaeischen-super-league-226662/ «DFB klar gegen Konzept einer europäischen Super League»]։ German Football Association։ 2021-04-18։ Վերցված է 2021-04-19 
  9. [https։//www.football-italia.net/169373/agnelli-resigns-eca-president «Agnelli resigns as ECA President»]։ Football Italia (անգլերեն)։ 18 April 2021։ Վերցված է 2021-04-19 
  10. [https։//www.reuters.com/world/uk/fifa-disapproves-closed-european-breakaway-league-2021-04-18/ «FIFA disapproves of 'closed European breakaway league'»] (անգլերեն)։ Reuters։ 18 April 2021։ Վերցված է 2021-04-19 
  11. [https։//www.cbssports.com/soccer/news/european-super-league-latest-breakaway-announcement-news-fifa-uefa-premier-league-reaction-whos-in-out/ «European Super League։ Latest breakaway announcement news; FIFA, UEFA, Premier League reaction; who's in, out»] (անգլերեն)։ CBS Sports։ 18 April 2021։ Վերցված է 2021-04-19 
  12. «European Super League: All six Premier League teams withdraw from competition» (անգլերեն)։ BBC Sport։ 2021-04-20 
  13. «Comunicado oficial» (Press release) (իսպաներեն)։ Club Atlético de Madrid։ 21 апреля 2021 
  14. «Comunicato ufficiale di FC Internazionale Milano» (Press release) (իտալերեն)։ FC Internazionale Milano։ 21 апреля 2021 
  15. [https։//www.skysports.com/football/news/11095/12279788/european-super-league-the-key-questions-what-is-it-who-is-involved-how-likely «European Super League - the key questions։ What is it? Who is involved? How likely?»] (անգլերեն)։ Sky Sports։ 18 April 2021։ Վերցված է 2021-04-19 
  16. [https։//www.cbssports.com/soccer/news/european-super-league-latest-breakaway-announcement-news-fifa-uefa-premier-league-reaction-whos-in-out/ «European Super League։ Latest breakaway announcement news; FIFA, UEFA, Premier League reaction; who's in, out»] (անգլերեն)։ CBS Sports։ 18 April 2021։ Վերցված է 2021-04-19 
  17. [https։//www.uefa.com/insideuefa/mediaservices/mediareleases/news/0268-12121411400e-7897186e699a-1000--statement-by-uefa-the-english-football-association-the-premier-/ «Statement by UEFA, the English Football Association, the Premier League, the Royal Spanish Football Federation (RFEF), LaLiga, the Italian Football Federation (FIGC) and Lega Serie A»] (անգլերեն)։ UEFA.com։ 2021-04-18 
  18. [https։//www.bbc.com/sport/football/56795811 «European Super League։ Premier League's 'big six' agree to join new league»] (անգլերեն)։ BBC Sport։ 2021-04-19