Յոզեֆինա Պրոյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆինա Պրոյս
Ծննդյան թիվ՝հունվարի 13, 1986(1986-01-13)[1][2][3][…] (38 տարեկան)
Ծննդավայր՝Զեհդենիկ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[4]
Քաղաքացիություն՝ Արևելյան Գերմանիա
 Գերմանիա[5][6]
Մասնագիտություն՝դերասանուհի և ձայնային դերասանուհի
IMDb։ID 1011962

Յոզեֆինա Պրոյս (գերմ.՝ Josefine Preuß, հունվարի 13, 1986(1986-01-13)[1][2][3][…], Զեհդենիկ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[4]), դետեկտիվ, կատակերգական և դրամատիկական ժանրի գերմանացի դերասանուհի, հնչյունավորման դերասանուհի և հեռուստատեսության հաղորդավար։ Առավել հայտնի է «Թուրքերենը սկսնակների համար» ֆիլմում Լենա Շեյդեր և Քերսթին Գիրի «Թայմլես» եռերգության էկրանավորումում Լյուսի Մոնտրոուզ դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոյսը ծնվել է 1986 թվականի հունվարի 13-ին Զեհդենիկում (Բրանդենբուրգ, Բեռլինի մոտակայք)՝ ոստիկանի և պատմության ուսուցչուհու ընտանիքում, բայց իր մեծ քրոջ հետ մեծացել է Պոտսդամում։ Սովորել է Գերման ֆոն Հելմհոլցի անվան Պոտսդամի գիմնազիայում (գերմաներեն՝ Helmholtz-Gymnasium Potsdam)[7]։ Յոզեֆան մանկուկ հասակից ցուցադրել է իր դերասանական տաղանդները։ Հանս Օթոյի անվան թատրոնում (գերմաներեն՝ Hans Otto Theater) նա կատարել է մի քանի մանկական դերեր։ Ինչպես նաև պատանի հասակում մասնակցություն է ունեցել Պոտսդամսի թատերական «Տայֆուն» դպրոցական խմբակում[8]։ Յոզեֆան զարգացրել է իր բնավորության գծերը ոչ միայն ընդունելով իր խաղացած կերպարների բնավորության գծերը, այլև տարբեր խմբակներ հաճախելով։ 1993 թվականին դարձել է ռիթմիկ գիմնաստիկայի հաղթող «Բրանդերբուրգի պատանիների չեմպիոնատում»։ 1997 թվականից մինչև 2001 թվականները հաճախել է երգի, ավելի ուշ՝ բալետի և ժամանակակից պարերի։ Ինչպես նաև սովորել է ջութակ նվագել, զբաղվել է ակրոբատիկայով և ձիավազքով[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա համար բեկումնային են եղել 1999-2001 թվականների «Փոքրիկ Էնշտեյնները» հեռուստասերիալի Աննա Ռեյհենբահի դերը։ Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և հաղորդումներում՝ «40-րդ բաժանմունք» (գերմ.՝ Abschnitt 40) և «Դպրոցական ուղևորություն» (գերմ.՝ Klassenfahrt - Geknutscht wird immer)։ 2002 թվականից իր կարիերայի զարգացման համար Պրոյսը հաճախել է դասերի Die Etage թատերական ուսումնարանում, բայց 2004 թվականին վերջին կուրսում թողել է ուսումը։ Ավելի ուշ իր տուն է հրավիրել դերասանական վարպետության դասախոսի։ Դրանից հետո նկարահանվել է «Համբուրի՛ր ինձ, ընկեր» (գերմ.՝ Küss mich, Genosse!) ֆիլմում, որտեղ խաղացել է աղջիկ-ռադիոդիջեյի դեր, որի գլխին պատահաբար խփում են գնդակով, որից հետո նա գլխապտույտ ճամփորդություն է կատարում 1974 թվական։ Այնտեղ նա հայտնվում է իր երիտասարդ ծնողների հետ և սովորում է Գերմանայի Դեմոկրատական Հանրապետության վատ պայմաններում[10]։

2005 թվականի աշնանը սկսել է նկարահանվել է «Թուրքերեն սկսնակների համար» հեռուստասերիալում։ ARD-ն ընտրել էր Յոզեֆ Պրոյսին Լենայի՝ Նիլսի մեծ քրոջ և Դորիս Շնայդերի աղջկա դերի համար։ Տեղափոխվելով նոր թուրքական ընտանիք՝ Պրոյսի հերոսը ծանոթանում է Յագմուրի և Չեմի և Դորիսի ամուսնու երեխաների հետ և հետագայում ռոմանտիկ հարաբերություններ է ունենում վերջինիս հետ։ Առաջի երկու եթերաշրջաններում Լենան պատմում է իր մտքերի և զգացմունքների մասին՝ տեսախցիկի առաջ տեսագրություն նկարելով Ամերիկա տեղափոխված ընկերուհուն՝ Կատիին։ Այդ դերը դարասանուհուն բերել է ճանաչում՝ բազմաթիվ երկրներում (Իտալիա, Մոնակո, Գերմանիա և այլն) դարձնելով նրան կուռք դեռահասների շրջանում, որոնց շրջանում սերիալը ուներ մեծ համբավ[11]։

Պրոյսը տալիս է ինքնագիր, 2007 թվական

2006 թվականին աշխատանքի է անցել ProSieben ալիքում, որտեղ նա 2003 թվականից երեխաների համար վարում էր գրքերի մասին Quergelesen հեռուստաշոուն, որտեղ ելույթ էր ունենում Josi անունով[12]։ Պրոյսը 20 տարեկանում «Հեքիաթի ժամը» սերիալում խաղացել է քնած գեղեցկուհու դերը[13], որի յուրաքանչյուր էպիզոդը հիմնված էր հայտնի հեքիաթի վրա՝ վերափոխված և խաղացված նոր եղանակով[14]։

2007 թվականին թողարկվել է Ֆլորիանա Անդերսի «Աթոռները ձյան մեջ» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ նա խաղացել է 14 տարեկան Կլարայի դերը, որին առևանգել է դաժան բռնավոր Թոմասը և աղջիկը հինգ շաբաթ տանջվել է բնակելի տան նկուղում գտնվող տուփում և ենթարկվել է դաժան վերաբերմունքի[15]։

2008 թվականի ամռանը ավարտվել է «Թուրքերեն սկսնակների համար» սերիալի նկարահանումները։ 2011 թվականին Բորա Դագթենկին որոշել է ստեղծել հեռուստասերիալի սփին-օֆֆը՝ չփոխելով գլխավոր հերոսներին։ Նկարահանումները կատարվում էին Մյունխենում և Բեռլինում, իսկ ավելի ուշ Թաիլանդի Կո-Կուդ կղզում[16]։ Ֆիլմը «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Բեմբի» մրցանակի։

2009 թվականին Պրոյսին հրավիրել են կատարելու «Լոթա» կինոսերիալի գլխավոր դերը[17]։ Առաջին երկու էպիզոդների ռեժիսորը Էդզարդ Օնեկենն էր, որը անցյալում աշխատել էր Յոզեֆինա Պրոյսի հետ «Թուրքերեն սկսնակների համար» սերիալի նկարահանման հրապարակում։

Կինոյում և հեռուստատեսությունում իր աշխատանքի զուգահեռ Յոզեֆինա Պրոյսը հնչյունավորել է տարբեր ժանրերի աուդիոգրքեր՝ մանկական հեքիաթներից մինչև միստիկական թրիլլերեր։ Ինչպես նաև Պրոյսը Էլիաս Մ’Բարկերի հետ մասնակցել է «Տրանսիլվանիա հյուրանոց» անիմացիոն ֆիլի կրկնօրինակմանը․ նրա գործող անձը Մեյվիսն էր՝ Դրակուլայի դուստրը[18]։

2012 թվականին սկսվել են Քերսթին Գիրի «Թայմլես։ Ռուբինե գիրք» թանկարժեք քարերի եռերգության էկրանավորման առաջին մասի նկարահանումները, որտեղ Պրոյսը խաղացել է Լյուսի Մոնթրոուզի դերը։ Ավելի ուշ Պրոյսը հնչյունավորել է այդ վեպի սերիաները[19]։ Նույն թվականին սկսվել է ««Ադլոն» հյուրանոց։ Ընտանեկան առասպել» երեք սերիանանոց մինի սերիալը, որը ղեկավարում էր Ուլի Էդելը։ Սերիալը արժանացել է «Նյու Յորք կինոփառատոնի» արծաթե մեդալի[20]։

Հերթական «Die Pilgerin» մինի սերիալի մասնակցության համար (հեղինակ-ամուսինններ Ինա Կլոկլի ու Էլմիրա Վոլրատայի, մեկ ընդհանուր կեղծանունով՝ Ինա Լորենց համանուն վեպի էկրանավորումը), պրիեմերայում, որը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 5-ին ZDF հեռուստաալիքով[21], Յոզեֆա Պրոյսը ստիպված էր փոխել իր իմիջը։

2014 թվականին Յոզեֆա Պրոյսը «Լավագույն միջազգային դերասան» անվանակարգում արժանացել է «Բեմբի» մրցանակի՝ «Տատմայր» ֆիլմի համար, որը նկարահանվել է Զաբինե Էբերթի վեպի հիման վրա[22], սիքվելը թողարկվել է 2016 թվականին[23]։

2017 թվականից սկսած՝ ակտիվ մասնակցություն է ունեցել «Յոթերորդ օրը» (գերմ.՝ Der 7. Tag)[24], «Երկրորդ շանս չկա» (գերմ.՝ Keine zweite Chance)[25] և «Շաթենգրունդ» (գերմ.՝ Schattengrund) քրեական վեպերի էկրանավորումներում[26], որոնք ցուցադրվել են Sat.1 և ZDF հեռուստաալիքներով։ 2018 թվականի փետրվարի վերջերին ZDFneo-ն թողարկել է «Nix Festes» սերիալը, որտեղ Պրոյսը խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Սերիալը նկարագրում է չորս ընկերների կյանքը, որոնք փորձում էին ստեղծել հարաբերություններ, գտնել լավ աշխատանք և բացել նոր հնարավորություններ Բեռլինում[27]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001-2006 ս Փոքրիկ Էնշտեյնները Schloss Einstein Աննա Ռայհենբահ
2002 ս Պենգո։ Քարե դար Pengo! Steinzeit! Թոնի Բորգ
2004 ս Սաբինա Sabine! Սոֆիա Լեհման
2004 ֆ Յարգո Jargo Էմիլիա
2004 ս Տեսուչ Inspektor Rolle Թրիքսի
2004 հֆ Դպրոցական ուղևորություն Klassenfahrt. Geknutscht wird immer Վենեսա
2005 ս Բոլոր ընկերները In aller Freundschaft Սասկիա Բանահ
2005 ս 40-րդ բաժանմունք Abschnitt 40 Մարիա Բագներ
2006-2007 ս Կրիմինալ խաչբառ SOKO Քիմ, Անգի Լանգներ, Յոհաննա Բեկ
2006-2008 ս Թուրքերեն սկսնակների համար Türkisch für Anfänger Հելենա „Լենա“ Կլոդեթա Շեյդեր
2007 ս Մեկ աշխատանքը երկուսով Ein Fall für zwei Սանդրա Բուքներ
2007-2012 ս «ProSieben» ալիքում հեքիարների ժամն է Die Märchenstunde Քնած գեղեցկուհին, Պապատիա
2007 կֆ Աթոռները ձյան մեջ Stühle im Schnee Կլարա
2007 ս Սուրբ Ծննդյան պարկը և արքայադուստրը Beutolomäus und die Prinzessin Արքայադուստր Էլեոնորա
2008 ս Դուետ Das Duo Բերա Կորվին
2008 ս Դելն ու Ռիթհովենը Dell & Richthoven Ռեբեկա Լերհ
2008 ս Կոմիսար Շտոլբերգը Stolberg Յասմին Կեգել
2008 հֆ Շատ ծիծաղելի կինո Eine wie keiner Մելինի Մյուլեր
2009-2014 ս Հանցագործության վայր Tatort Ջեկի, Մուզա Պեթի, Յուլիա Բարիգ
2009 հֆ Դատավորը առանց երեկոյան զգեստի Richterin ohne Robe Նելե Հենրիքս
2010-2019 ս Լոթա Lotta & ... Շարլոթա Բրինկհամեր
2010 ս Դոկտոր Կլայսի ընտանիքը Familie Dr. Kleist Սիլվիա Բրոթշնայդեր
2011 հֆ Բերմունդյան եռանկյուն․ Հյուսիսային ծով Bermuda-Dreieck Nordsee Սարա Վենսբերգ
2011 հֆ Բաեթա Ուզե Beate Uhse – Das Recht auf Liebe Սուսաննա Թոյֆեր
2011 ֆ Սիրահարված կինը Rubeldiekatz Բենիթա
2012 ֆ Թուրքերեն սկսնակների համար Türkisch für Anfänger (Film) Լենա Շեյդեր

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ռեժիսոր Թատրոն
1997 Ձևական միամիտը La finta semplice բարոնուհի Ռոզինա Սթիվեն Լոուլես Հանս Օթոյի անվան թատրոն
1999-2000 Աշխարհիկ կանայք Damen der Gesellschaft Մերի Հեյնս Անտե Լեյնկեյթ

Երաժշտական տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատարող Անվանում Դեր
2011 Emma6 «Leuchtfeuer» Չկա տվյալ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանք Արդյունք
Jupiter Award 2019 Լավագույն միջազգային հեռուստատեսային դերասանուհի Nix Festes Հաղթանակ
2017 Մանկաբարձուհի 2 Առաջադրված
ITFS 2014 Լավագույն սինխրոնիզացված հնչյունավորում Էպիկ Հաղթանակ
Goldene Kamera Լավագույն միջազգային դերասանուհի «Ադլոն» հյուրանոց։ Ընտանեկան առասպել Առաջադրված
Բեմբի Մանկաբարձուհի Հաղթանակ
2012 Լավագույն դերասանական խումբ Թուրքերեն սկսնակների համար Հաղթանակ
WAYA Լավագույն կանացի դեր Հաղթանակ
Գյունթեր Շթրակի անվան մրցանակ 2010 Լավագույն երիտասարդ դերասանուհի Լոթա Առաջադրված
Ադոլֆ Գրիմի անվան մրցանակ 2007 Լավագույն դերասանուհի Թուրքերեն սկսնակների համար Հաղթանակ
Deutscher Comedypreis Լավագույն կատակերգու դերասանուհի Առաջադրված
Bavarian TV Awards 2013 Լավագույն հեռուստատեսային դերասանուհի «Ադլոն» հյուրանոց․ Ընտանեկան առասպել Առաջադրված
Deutscher Fernsehpreis Լավագույն դերասանուհի Առաջադրված
2006 Թուրքերեն սկսնակների համար Հաղթանակ
2005 Լավագույն սկսնակ 40-րդ բաժին Հաղթանակ
Undine Award Լավագույն երիտասարդ դերասանուհի Դպրոցական ճամփորդություն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://d-nb.info/gnd/131810022/about/lds / German National Library
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de (գերմ.) — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. Crew United (գերմ.) — 1996.
  6. https://www.studlar.de/schauspielerinnen/josefine-preuss (գերմ.) / Hrsg.: Agentur Carola Studlar
  7. «Josefine Preuß». Filmreporter.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Josefine Preuß». MoviePilot (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «Josefine Preuß» (անգլերեն). Agentur Carola Studlar. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  10. «Küss mich, Genosse!». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. «Türkisch für Anfänger». Erstes Deutsches Fernsehen (ARD) (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Star Datenbank - Josefine Preuß». www.prosieben.de (գերմաներեն). 2013 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  13. «Dornröschen - Ab durch die Hecke!». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. «Die ProSieben Märchenstunde (TV Series 2006– )». Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  15. «Stühle im Schnee - WEILANDFILM». www.weilandfilm.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  16. Constantin Film. «Türkisch für Anfänger» (գերմաներեն). www.tfa-film.de. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  17. «Lotta & die alten Eisen, TV-Movie (Series), 2009» (անգլերեն). 2009. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  18. «Elyas MBarek und Josefine Preuss Interview zu Hotel Transsilvanien» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  19. Audible.com - Over 425,000 of the Best Audiobooks & Original Content.
  20. «New York Festivals - 2014 World's Best Television & Films™ Winners». www.newyorkfestivals.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  21. «Die Pilgerin (TV Mini-Series 2014– )». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  22. «Die Hebamme» (գերմաներեն). FOCUS Online. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  23. «Die Hebamme II». TV Spielfilm Online (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  24. Matthias Hannemann (2017 թ․ հոկտեմբերի 23). «Sie ahnte schon, wohin der Hase läuft» (գերմաներեն). Frankfurter Allgemeine Zeitung. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  25. Alexander Dierbach (2017 թ․ դեկտեմբերի 5). «Film: Made by SAT.1 - Keine zweite Chance (1)» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  26. «Schattengrund – Ein Harz-Thriller» (գերմաներեն). ZDF. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  27. «Nix Festes» (գերմաներեն). ZDF. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆինա Պրոյս» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]