Յաշար Քեմալ
Յաշար Քեմալ թուրքերեն՝ Yaşar Kemal | |
---|---|
Ծննդյան անուն | թուրքերեն՝ Kemal Sadık |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Գյոկչեդամ, Թուրքիա |
Վախճանվել է | փետրվարի 28, 2015[1][4][2][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա[5] |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, լրագրող, բանաստեղծ, վիպասան, գրող և թարգմանիչ |
Լեզու | թուրքերեն[6] |
Ազգություն | քուրդ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ուշագրավ աշխատանքներ | Ցախ Մեմեդ[6], Teneke?, Sarı Sıcak? և Ağrıdağı Efsanesi? |
Պարգևներ | |
Yaşar Kemal Վիքիպահեստում |
Յաշար Քեմալ (հոկտեմբերի 6, 1923[1][2][3][…], Գյոկչեդամ, Թուրքիա - փետրվարի 28, 2015[1][4][2][…], Ստամբուլ, Թուրքիա[5]), ռեալիստական ժանրի գրող, պոետ և իրավապաշտպան։ Թուրքիայի ժամանակակից գրողներից մեկը, արմատներով՝ քուրդ։ Հայտնի է Նոբելյան մրցանակի բազմակի հավակնորդ։ Անկախ Քուրդիստանի ստեղծման ակտիվ կողմնակից։ Նրա[11] «Ցախ Մեմեդ» վիպակը թարգմանվել է ավելի քան քառասուն լեզուներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմալի ընտանիքը Վանից փախել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Փոքր ժամանակ դժբախտ պատահարի պատճառով կորցրել է աջ աչքը, երբ հայրը ոչխար էր զոհաբերում։ Հինգ տարեկան հասակում դառնում է հոր սպանության վկան։ Այդ ամենը հանգեցնում է նյարդային ցնցումների, նա խոսքի հետ կապված խնդիրներ է ունենում։ Գյուղական դպրոց սկսել է հաճախել, երբ ինը տարեկան էր, միջնակարգ կրթությունը ստացել է Կադիրլում։
Երիտասարդ տարիներին աշխատել է մատակարար, այնուհետև աշխատել է բամբակի և բրնձի ագարակում որպես տրակտորի վարորդ, գետային տարածքների հսկիչ հարուստ ագարակատերերի մոտ՝ միաժամանակ շրջապատի մարդկանց սովորեցնելով ինչպես աննկատ գողանալ ջուրը։ 1941—1942 թվականներին դասավանդել է գյուղի դպրոցում, ավելի ուշ եղել է գրադարանավարի օգնական։ Նրա հարազատները կարողանում են գումար հավաքել, որպեսզի Յաշարը Ստամբուլի համալսարանում սովորելու հնարավորություն ունենա։ Համալսարանն ավարտելուց հետո դառնում է լրագրող, որին հետևում է գրողի կարիերան։ Իր առաջին բանաստեղծությունը նա գրել է դեռ փոքր տարիքում՝ հորեղբոր մահվան առիթով։ Նրա գործերը սկսել են տպել 1939 թվին, 1944 թվին թողարկվել է նրա առաջին պատմվածքը[12]։ 1962 թվականին նա Թուրքիայի աշխատավորական կուսակցության անդամ է դառնում։ 1967 թվականին հիմնադրեց գրական-ժողովրդական ամենօրյա թերթ «Անտ»-ը, որը տպագրվեց մինչև 1971 թիվը։ Նրա առաջին երկու վեպերը արգելված էին Թուրքիայում սոցիալական քննադատության պատճառով։ Արդյունքում, նա բազմաթիվ խնդիրներ ունեցավ Թուրքիայի իշխանության հետ և նույնիսկ մի անգամ քսան ամիս անցկացրեց բանտում։ Եղել է ավելի քան տասնինը մրցանակների դափնեկիր։ Նրա աշխատություններում կա քարոզչություն՝ լավ վերաբերվել թուրք էմիգրանտներին, թուրքերենը մաքրել պարսկերենից և արաբերենից վերցված բառերից[13]։
Նրա գործերը վեպեր են՝ «Երկաթի կտոր», «Ցախ Մեմեդ», սոցիալական վեպ «Աջակցություն», [Երկիր- երկաթե երկինք- պղնձե», «Էֆե Չակիռջաից», «Սարի լեգենդ», «Ավազակները», «Եթե սպանես օձին», «Արյան կանչը», երկխոսություն «Ակչասազ կալվածքի տերերը», դրանք պատմում են թուրք մարդկանց կյանքի մասին, «Շոգ» պատմվածքների հավաքածուն և «Այս երկիրը վերջից վերջ» ռեպորտաժը։
2013 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 https://www.cumhuriyet.com.tr/kultur-sanat/turkcenin-ruzgar-tanrisi-yasar-kemal-98-yasinda-1874716
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ https://lepetitjournal.com/istanbul/comprendre-turquie/yasar-kemal-et-orhan-pamuk-deux-conteurs-aux-univers-differents-343649
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1990-1999/yasar-kemal
- ↑ Ertan, Nazlan (1997 թ․ մարտի 6). «French pay tribute to Yasar Kemal». Turkish Daily News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ ««Yaşar Kemalle Edebiyat ve Politika»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Yasar Kemal asks Germans not to mistreat Turks». Turkish Daily News. Reuters. 1997 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Թուրք գրողին հանձնվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաշար Քեմալ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Փետրվարի 28 մահեր
- 2015 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թուրք գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Թուրք վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Քրդական ծագմամբ թուրքեր
- Թուրք լրագրողներ
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք լուսանկարիչներ
- Անձինք Ադանայից
- Թուրք կալանավորներ և ձերբակալվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Թուրք իրավապաշտպաններ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Գրաքննությունը Թուրքիայում
- Բուրհան Ֆելեք մամուլի ծառայության մրցանակի դափնեկիրներ