Յանոշ Կադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանոշ Կադար
János Kádár
ՀԺՀ պետական և քաղաքական գործիչ
 
Կուսակցություն՝ Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի աշխատավորների կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր մայիսի 26, 1912(1912-05-26)[1][2][3][…]
Ծննդավայր Ռիեկա, Lands of the Crown of Saint Stephen, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանի օր հուլիսի 6, 1989(1989-07-06)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Czermanik János József
Ամուսին Մարիա Տամաշկա
 
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան[4] Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Խոսե Մարտի շքանշան Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ Կլեմենտ Գոտվալդի շքանշան
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
և Հունգարական Ժողովրդական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան

Յանոշ Կադար (հունգ.՝ János Kádár, մինչև 1945 թ.` ազգանունը` Չերմանեկ, (Csermanek), մայիսի 26, 1912(1912-05-26)[1][2][3][…], Ռիեկա, Lands of the Crown of Saint Stephen, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 6, 1989(1989-07-06)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի կոմունիստական գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) գլխավոր քարտուղար (1956-1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1942 թվականներին ընտրվել է ՀԿԿ Պեշտի մարզկոմի անդամ, 1942 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ, 1943 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1944 թվականի ապրիլին ձերբակալվել է, նոյեմբերին՝ փախել բանտից։ 1945 թվականին, Հունգարիան՝ Նացիստական Գերմանիայի պարտությունից հետո ընտրվել Է ժամանակավոր ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ, Բուդապեշտի քաղկոմի քարտուղար (1945-1948)։ 1946-1948 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, 1948-1950 թվականներին՝ Հունգարական աշխատավորական կուսակցության (ՀԱԿ) ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, միաժամանակ՝ ներքին գործերի նախարար։ 1956 թվականին ընտրվել Է ՀԱԿ ԿԿ-ի քարտուղար, ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ Ընդդեմ խորհրդային օկուպացիայի 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ, սեփական պնդմամբ՝ ճարահատյալ սատարել է խորհրդային ուժերին, որոնք որոշել էին ապստամբությունը ճնշել զենքի ուժով։ 1957 թվականի հունիսից եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ) ԿԿ-ի առաջին քարտուղարը։ 1956-1958 թվականներին եղել Է Հունգարիայի հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության նախագահ, 1958-1961 թվականներին՝ պետական նախարար, 1961-1965 թվականներին՝ ՀԺՀ Նախարարների խորհրդի նախագահ։ 1965 թվականից՝ ՀԺՀ Նախագահության անդամ։

Պարգևներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Кадар Янош // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Կադար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153