Jump to content

Մուսա Դիաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսա Դիաբի
Moussa Diaby
Դիաբին Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1999(1999-07-07)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 170 սմ
Քաշ 67 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր Լևերկուզեն
Համար 19
Պատանեկան կարիերա
2009-2013 Ֆրանսիա Էսպերանս Փարիզ
2013-2017 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B 14 (2)
2018-2019 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 25 (2)
2018   Իտալիա Կրոտոնե 2 (0)
2019-ներկա Գերմանիա Բայեր Լևերկուզեն 1 (0)
Ազգային հավաքական
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 11 (2)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 16 (5)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 10 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5-ի, 2019

Մուսա Դիաբի (ֆր.՝ Moussa Diaby, հուլիսի 7, 1999(1999-07-07)[1][2], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բայեր Լևերկուզենի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարի Սեն-Ժերմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաբին Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[4][5]։ 2018 թվականի հունվարի 31-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Կրոտոնեին[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի ապրիլի 14-ին՝ փոխարինման մտնելով Ջենոայի դեմ խաղում[8]։ Առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց ապրիլի 18-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[9]։ Կրոտոնեի կազմում Դիաբին անցկացրեց 2 հանդիպում[10]։

2018-19 մրցաշրջանում Դիաբին վերադարձավ ՊՍԺ։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց 2018 թվականի օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Լասանա Դիարային Կանի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Սենտ-Էտիենի դեմ խաղում[12][13]։ Հոկտեմբերի 20-ին Դիաբին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ամյենի դեմ խաղում[14][15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 24-ին՝ փոխարինելով Մարկո Վեռատտիին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Նապոլիի դեմ խաղում[16][17]։ 2018 թվականի նոյեմբերի 11-ին Դիաբին 2 գոլային փոխանցում տվեց Էդինսոն Կավանիին Մոնակոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[18][19]։

Դեկտեմբերի 18-ին Դիաբին գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի լիգայի գավաթի Օրլեանի դեմ հանդիպման 82-րդ րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[20]։ 2019 թվականի ապրիլի 27-ին ֆրանսիացին փոխարինեց Կոլեն Դագբային Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[21], սակայն Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[22][23][24]։ 2018-19 մրցաշրջանում նա ՊՍԺ-ի հետ հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[25][26]։ Ակումբի կազմում Դիաբին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[27][28]։

Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 14-ին Դիաբին 5 տարվա պայմանագիր կնքեց Բայեր Լևերկուզենի հետ[29][30][31]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ փոխարինելով Նադիմ Ամիրիին Գերմանիայի գավաթի Ալեմանիա Ախենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[35]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Լեոն Բեյլիին Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[36][37]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաբին իրավասու է ներկայացնել Ֆրանսիան ու Մալին միջազգային ասպարեզում[38], և հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2018 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 4 հանդիպումներում[39]։ Դիաբին ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[40], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իտալիային[41][42]։ 2019 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[43][44]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ 2-3 հաշվով պարտվելով Միացյալ Նահանգներին[45][46]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կրոտոնե (վարձավճար) 2017–18 Սերիա A 2 0 0 0 2 0
Պարի Սեն-Ժերմեն 2018–19 Լիգա 1 25 2 6 1 1 0 2 1 34 4
Բայեր Լևերկուզեն 2019–20 Բունդեսլիգա 1 0 1 0 0 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 28 2 7 1 1 0 2 1 38 4

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարի Սեն-Ժերմեն

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2018[40]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «France - M. Diaby - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Fussballstadt (2019 թ․ հունիսի 13). «Moussa Diaby - Can he replace Julian Brandt?». Fussball Stadt (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «YOUNG GUNS AND REVELATIONS OF 2018-19». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Official: Crotone get Diaby from PSG | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «OFFICIAL - Crotone sign Moussa DIABY from PSG». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «Genoa CFC - FC Crotone, Apr 14, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. «FC Crotone - Juventus FC, Apr 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Moussa Diaby | Football Stats | Paris Saint-Germain | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «Paris Saint-Germain - SM Caen, Aug 12, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «Paris Saint-Germain - AS Saint-Étienne, Sep 14, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. «Paris St-Germain 4-0 Saint-Etienne: PSG warm up for Liverpool tie with comfortable win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «Paris Saint-Germain - SC Amiens, Oct 20, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «Paris St-Germain 5-0 Amiens: Kylian Mbappe scores again as PSG keep winning» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. «Paris Saint-Germain - SSC Napoli, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. «Paris St-Germain 2-2 Napoli: Di Maria rescues point for PSG» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. «AS Monaco - Paris Saint-Germain, Nov 11, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. «Cavani hits hat trick as PSG hammer Monaco, secure 13th straight Ligue 1 win». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  20. «US Orléans - Paris Saint-Germain, Dec 18, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  21. «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Apr 27, 2019 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  22. «Rennes beat Paris St-Germain on penalties in Coupe de France final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  23. «Rennes win French Cup on penalties to shock PSG». Eurosport. 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  24. «Rennes stun PSG to win French Cup on penalties». Reuters (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  25. 25,0 25,1 «PSG win Ligue 1 as Mbappe scores hat-trick; Notre Dame tribute; Neymar returns» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  26. «Paris Saint-Germain crowned champions of France's Ligue 1 for eighth time». France 24 (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  27. «Moussa Diaby joins Bayer Leverkusen». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  28. «Leverkusen signs young talent Moussa Diaby from PSG». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  29. «BAYER 04 SIGN FRENCH STRIKER MOUSSA DIABY». www.bayer04.de. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  30. «Moussa Diaby joins Bayer Leverkusen from Paris Saint-Germain». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  31. «Bayer Leverkusen sign PSG youngster Diaby». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  32. «Transfer news: Bayer Leverkusen bring in PSG youngster Diaby | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  33. «Bayer Leverkusen confirm signing of teenager Moussa Diaby from PSG». Squawka (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  34. «Moussa Diaby: Bayer Leverkusen snap up PSG prospect». AS.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  35. «Alemannia Aachen - Bayer 04 Leverkusen, Aug 10, 2019 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  36. «Fortuna Düsseldorf - Bayer 04 Leverkusen, Aug 24, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  37. «Kevin Volland helps Bayer Leverkusen make it two from two with Fortuna Düsseldorf win». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  38. «Les "Titis" maliens du PSG: Une mine d'or pour le football malien - Malifootball». Malifootball (ֆրանսերեն). 2013 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  39. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  40. 40,0 40,1 UEFA.com. «Under-19 EURO team of the tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  41. «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  42. UEFA.com. «Under-19 - Italy-France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  43. «Diaby gets U20 World Cup call». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  44. «FIFA U-20 World Cup Poland 2019 List of Players» (PDF). tournament.fifadata.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  45. «France U20 - United States U20, Jun 4, 2019 - U-20 World Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  46. FIFA.com. «USA edge France in baking Bydgoszcz thriller». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  47. «Moussa Diaby». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  48. «Neymar a substitute as PSG beat Monaco in French Super Cup». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Դիաբի» հոդվածին։