Մուսա Դիաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մուսա Դիաբի
Moussa Diaby
Francia-usa-63.jpg
Դիաբին Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1999(1999-07-07)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 170 սմ
Քաշ 67 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր Լևերկուզեն
Համար 19
Պատանեկան կարիերա
2009-2013 Ֆրանսիա Էսպերանս Փարիզ
2013-2017 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B 14 (2)
2018-2019 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 25 (2)
2018   Իտալիա Կրոտոնե 2 (0)
2019-ներկա Գերմանիա Բայեր Լևերկուզեն 1 (0)
Ազգային հավաքական
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 11 (2)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 16 (5)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 10 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5-ի, 2019

Մուսա Դիաբի (ֆր.՝ Moussa Diaby, հուլիսի 7, 1999(1999-07-07)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բայեր Լևերկուզենի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարի Սեն-Ժերմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաբին Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[3][4]։ 2018 թվականի հունվարի 31-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Կրոտոնեին[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի ապրիլի 14-ին՝ փոխարինման մտնելով Ջենոայի դեմ խաղում[7]։ Առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց ապրիլի 18-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[8]։ Կրոտոնեի կազմում Դիաբին անցկացրեց 2 հանդիպում[9]։

2018-19 մրցաշրջանում Դիաբին վերադարձավ ՊՍԺ։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց 2018 թվականի օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Լասանա Դիարային Կանի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Սենտ-Էտիենի դեմ խաղում[11][12]։ Հոկտեմբերի 20-ին Դիաբին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ամյենի դեմ խաղում[13][14]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 24-ին՝ փոխարինելով Մարկո Վեռատտիին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Նապոլիի դեմ խաղում[15][16]։ 2018 թվականի նոյեմբերի 11-ին Դիաբին 2 գոլային փոխանցում տվեց Էդինսոն Կավանիին Մոնակոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[17][18]։

Դեկտեմբերի 18-ին Դիաբին գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի լիգայի գավաթի Օրլեանի դեմ հանդիպման 82-րդ րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[19]։ 2019 թվականի ապրիլի 27-ին ֆրանսիացին փոխարինեց Կոլեն Դագբային Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[20], սակայն Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[21][22][23]։ 2018-19 մրցաշրջանում նա ՊՍԺ-ի հետ հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[24][25]։ Ակումբի կազմում Դիաբին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[26][27]։

Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 14-ին Դիաբին 5 տարվա պայմանագիր կնքեց Բայեր Լևերկուզենի հետ[28][29][30]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[31][32][33]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ փոխարինելով Նադիմ Ամիրիին Գերմանիայի գավաթի Ալեմանիա Ախենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[34]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Լեոն Բեյլիին Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[35][36]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաբին իրավասու է ներկայացնել Ֆրանսիան ու Մալին միջազգային ասպարեզում[37], և հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2018 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 4 հանդիպումներում[38]։ Դիաբին ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[39], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իտալիային[40][41]։ 2019 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[42][43]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ 2-3 հաշվով պարտվելով Միացյալ Նահանգներին[44][45]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կրոտոնե (վարձավճար) 2017–18 Սերիա A 2 0 0 0 2 0
Պարի Սեն-Ժերմեն 2018–19 Լիգա 1 25 2 6 1 1 0 2 1 34 4
Բայեր Լևերկուզեն 2019–20 Բունդեսլիգա 1 0 1 0 0 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 28 2 7 1 1 0 2 1 38 4

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարի Սեն-Ժերմեն

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2018[39]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «France - M. Diaby - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  3. Fussballstadt (2019-06-13)։ «Moussa Diaby - Can he replace Julian Brandt?»։ Fussball Stadt (en-US)։ Վերցված է 2019-09-05 
  4. «YOUNG GUNS AND REVELATIONS OF 2018-19»։ www.ligue1.com։ Վերցված է 2019-09-05 
  5. «Official: Crotone get Diaby from PSG | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-12 
  6. «OFFICIAL - Crotone sign Moussa DIABY from PSG»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-09-12 
  7. «Genoa CFC - FC Crotone, Apr 14, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  8. «FC Crotone - Juventus FC, Apr 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  9. «Moussa Diaby | Football Stats | Paris Saint-Germain | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-12 
  10. «Paris Saint-Germain - SM Caen, Aug 12, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  11. «Paris Saint-Germain - AS Saint-Étienne, Sep 14, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  12. «Paris St-Germain 4-0 Saint-Etienne: PSG warm up for Liverpool tie with comfortable win» (en-GB)։ 2018-09-14։ Վերցված է 2019-09-05 
  13. «Paris Saint-Germain - SC Amiens, Oct 20, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  14. «Paris St-Germain 5-0 Amiens: Kylian Mbappe scores again as PSG keep winning» (en-GB)։ 2018-10-20։ Վերցված է 2019-09-05 
  15. «Paris Saint-Germain - SSC Napoli, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  16. «Paris St-Germain 2-2 Napoli: Di Maria rescues point for PSG» (en-GB)։ 2018-10-24։ Վերցված է 2019-09-05 
  17. «AS Monaco - Paris Saint-Germain, Nov 11, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  18. «Cavani hits hat trick as PSG hammer Monaco, secure 13th straight Ligue 1 win»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  19. «US Orléans - Paris Saint-Germain, Dec 18, 2018 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  20. «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Apr 27, 2019 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12 
  21. «Rennes beat Paris St-Germain on penalties in Coupe de France final» (en-GB)։ 2019-04-27։ Վերցված է 2019-08-12 
  22. «Rennes win French Cup on penalties to shock PSG»։ Eurosport։ 2019-04-27։ Վերցված է 2019-08-12 
  23. «Rennes stun PSG to win French Cup on penalties»։ Reuters (անգլերեն)։ 2019-04-27։ Վերցված է 2019-08-12 
  24. 24,0 24,1 «PSG win Ligue 1 as Mbappe scores hat-trick; Notre Dame tribute; Neymar returns» (en-GB)։ 2019-04-21։ Վերցված է 2019-09-03 
  25. «Paris Saint-Germain crowned champions of France's Ligue 1 for eighth time»։ France 24 (անգլերեն)։ 2019-04-21։ Վերցված է 2019-09-03 
  26. «Moussa Diaby joins Bayer Leverkusen»։ en.psg.fr (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  27. «Leverkusen signs young talent Moussa Diaby from PSG»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  28. «BAYER 04 SIGN FRENCH STRIKER MOUSSA DIABY»։ www.bayer04.de։ Վերցված է 2019-09-05 
  29. «Moussa Diaby joins Bayer Leverkusen from Paris Saint-Germain»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  30. «Bayer Leverkusen sign PSG youngster Diaby»։ BeSoccer (en-EN)։ 2019-06-14։ Վերցված է 2019-09-05 
  31. «Transfer news: Bayer Leverkusen bring in PSG youngster Diaby | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-05 
  32. «Bayer Leverkusen confirm signing of teenager Moussa Diaby from PSG»։ Squawka (en-GB)։ 2019-06-14։ Վերցված է 2019-09-05 
  33. «Moussa Diaby: Bayer Leverkusen snap up PSG prospect»։ AS.com (անգլերեն)։ 2019-06-14։ Վերցված է 2019-09-05 
  34. «Alemannia Aachen - Bayer 04 Leverkusen, Aug 10, 2019 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  35. «Fortuna Düsseldorf - Bayer 04 Leverkusen, Aug 24, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  36. «Kevin Volland helps Bayer Leverkusen make it two from two with Fortuna Düsseldorf win»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  37. «Les "Titis" maliens du PSG: Une mine d'or pour le football malien - Malifootball»։ Malifootball (fr-FR)։ 2013-12-14։ Վերցված է 2018-09-12 
  38. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  39. 39,0 39,1 UEFA.com։ «Under-19 EURO team of the tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  40. «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  41. UEFA.com։ «Under-19 - Italy-France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  42. «Diaby gets U20 World Cup call»։ en.psg.fr (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  43. «FIFA U-20 World Cup Poland 2019 List of Players»։ tournament.fifadata.com։ Վերցված է 2019-07-28 
  44. «France U20 - United States U20, Jun 4, 2019 - U-20 World Cup 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28 
  45. FIFA.com։ «USA edge France in baking Bydgoszcz thriller»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-07-28 
  46. «Moussa Diaby»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-12 
  47. «Neymar a substitute as PSG beat Monaco in French Super Cup»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-04։ Վերցված է 2018-09-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]