Մուհամմեդ Ռեզա Շաջարիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամմեդ Ռեզա Շաջարիան
Բնօրինակ անունպարս.՝ مُحمَّدرضا شجریان
Ծնվել էսեպտեմբերի 23, 1940(1940-09-23)
Մաշհադ, Իրան[1]
Երկիր Պահլավական Իրան և  Իրան
Մահացել էհոկտեմբերի 8, 2020(2020-10-08)[2][3][4] (80 տարեկան)
Թեհրան, Իրան[4]
ԳերեզմանFerdowsi Mausoleum
ԺանրերՊարսկական ավանդական երաժշտություն
Մասնագիտություներգիչ, գեղագիր, երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ և qāriʾ
Երգչաձայնտենոր
Գործիքներտենոր
ԱշխատավայրԹեհրանի համալսարան
Կայքmohammadrezashajarian.com
naslemusic.com/tag/دانلود-جدیدترین-آهنگ-ها
Ստորագրություն
Ստորագրություն
 Mohammad-Reza Shajarian Վիքիպահեստում

Մուհամմեդ Ռեզա Շաջարիան (պարս.՝ محمدرضا شجريان, սեպտեմբերի 23, 1940(1940-09-23), Մաշհադ, Իրան[1] - հոկտեմբերի 8, 2020(2020-10-08)[2][3][4], Թեհրան, Իրան[4]), աշխարհահռչակ պարսիկ դասական երգիչ, կոմպոզիտոր և պարսկական երաժշտության վարպետ։ Կրել է պարսից դասական երաժշտության մեծագույն մաեստրոյի անունը։ Հայտնի է եղել որպես տաղանդավոր պարսիկ գեղագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվական, Շիրազում, փառատոնի ժամանակ

Ծնվել է Մաշհադում։ Երգել սկսել է (մեջբերելով Ղուրանից) 5 տարեկանում իր հոր ղեկավարությամբ։ 12 տարեկանում, առանց ընտանիքի համաձայնության, սկսել է ուսումնասիրել «ռադիֆ» ավանդական կրոնական երգասացությունը։ Իր կրոնավոր հայրը չի քաջալերել երգչի կարիերան, այդ պատճառով էլ Մուհամմեդն իր համար «Սիավաշ Բիդականի» կեղծանունն է ընտրել, բայց հետագայում դարձյալ կոչվել է իր իսկական անունով։ Նա իր մասնագիտական կարիերան սկսել է 1959 թվականին Խորասանի ռադիոյում և 1960-ական թվականներին փառքի է արժանացել։ Դրանից հետո նա աշխատանքի է անցել Թեհրանի համալսարանի արվեստի բաժնում որպես դասախոս։ Նրա վրա ազդեցություն են ունեցել մի շարք հայտնի իրանցի երգիչներ։ Նա 2012 թվականին տված իր հարցազրույցում նշել է, որ իր վրա ամենամեծ ազդեցությունը թողել է Ջալիլ Շահնազը։ Իր կյանքի ընթացքում Շաջարիանը ստեղծել է 19 ալբոմ[5]։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիդահադ» ալբոմում խոսքեր կան գեղեցիկ մի վայրի մասին, որը վերածվել է սպանդանոցի։ 2010 թվականին՝ Սակրամենտոյում իր հարցազրույցի ժամանակ, նա նշել է, որ այդ խոսքերն է ընտրել՝ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում տիրող ռեժիմը նկարագրելու համար։ Նա նաև պահանջել է դադարեցնել ռադիոյով և հեռուստատեսությամբ իր «Իրան՝ հույսի երկիր» երգի հեռարձակումը, քանի որ այն ոչ մի կապ չուներ երկրում տիրող իրավիճակի հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի (2006 թվական) կողմից «Մոցարտի» մեդալը, ֆրանսիական «Ծառայության համար» շքանշանը (2014 թվական)։ 2004- 2006 թվականներին ներկայացվել է Գրեմմիի մրցանակի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 محمدرضا شجریان درگذشت (перс.) — 2020.
  3. 3,0 3,1 3,2 BBC Persian Service: Mohammad Reza Shajarian Passes Away
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Legendary Iranian singer Shajarian passes away
  5. «Mohammad Reza Shajarian». Discogs (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.

Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմեդ Ռեզա Շաջարիան» հոդվածին։