Մուհամմեդ Ռեզա Շաջարիան
Մուհամմեդ Ռեզա Շաջարիան | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | պարսկերեն՝ مُحمَّدرضا شجریان |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1940 Մաշհադ, Իրան[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 8, 2020[2][3][4] (80 տարեկան) Թեհրան, Իրան[4] |
Գերեզման | Ferdowsi Mausoleum |
Ժանրեր | Պարսկական ավանդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, գեղագիր, երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ և Qari |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | տենոր |
Աշխատավայր | Թեհրանի համալսարան |
Կայք | mohammadrezashajarian.com naslemusic.com/tag/دانلود-جدیدترین-آهنگ-ها |
Ստորագրություն | |
![]() |
Մուհամմեդ Ռեզա Շաջարիան (պարսկերեն՝ محمدرضا شجريان, սեպտեմբերի 23, 1940, Մաշհադ, Իրան[1] - հոկտեմբերի 8, 2020[2][3][4], Թեհրան, Իրան[4]), աշխարհահռչակ պարսիկ դասական երգիչ, կոմպոզիտոր և պարսկական երաժշտության վարպետ։ Կրել է պարսից դասական երաժշտության մեծագույն մաեստրոյի անունը։ Հայտնի է եղել որպես տաղանդավոր պարսիկ գեղագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մաշհադում։ Երգել սկսել է (մեջբերելով Ղուրանից) 5 տարեկանում իր հոր ղեկավարությամբ։ 12 տարեկանում, առանց ընտանիքի համաձայնության, սկսել է ուսումնասիրել «ռադիֆ» ավանդական կրոնական երգասացությունը։ Իր կրոնավոր հայրը չի քաջալերել երգչի կարիերան, այդ պատճառով էլ Մուհամմեդն իր համար «Սիավաշ Բիդականի» կեղծանունն է ընտրել, բայց հետագայում դարձյալ կոչվել է իր իսկական անունով։ Նա իր մասնագիտական կարիերան սկսել է 1959 թվականին Խորասանի ռադիոյում և 1960-ական թվականներին փառքի է արժանացել։ Դրանից հետո նա աշխատանքի է անցել Թեհրանի համալսարանի արվեստի բաժնում որպես դասախոս։ Նրա վրա ազդեցություն են ունեցել մի շարք հայտնի իրանցի երգիչներ։ Նա 2012 թվականին տված իր հարցազրույցում նշել է, որ իր վրա ամենամեծ ազդեցությունը թողել է Ջալիլ Շահնազը։ Իր կյանքի ընթացքում Շաջարիանը ստեղծել է 19 ալբոմ[5]։
Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բիդահադ» ալբոմում խոսքեր կան գեղեցիկ մի վայրի մասին, որը վերածվել է սպանդանոցի։ 2010 թվականին՝ Սակրամենտոյում իր հարցազրույցի ժամանակ, նա նշել է, որ այդ խոսքերն է ընտրել՝ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում տիրող ռեժիմը նկարագրելու համար։ Նա նաև պահանջել է դադարեցնել ռադիոյով և հեռուստատեսությամբ իր «Իրան՝ հույսի երկիր» երգի հեռարձակումը, քանի որ այն ոչ մի կապ չուներ երկրում տիրող իրավիճակի հետ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի (2006 թվական) կողմից «Մոցարտի» մեդալը, ֆրանսիական «Ծառայության համար» շքանշանը (2014 թվական)։ 2004- 2006 թվականներին ներկայացվել է Գրեմմիի մրցանակի։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 محمدرضا شجریان درگذشت (перс.) — 2020.
- ↑ 3,0 3,1 3,2 BBC Persian Service: Mohammad Reza Shajarian Passes Away
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Legendary Iranian singer Shajarian passes away
- ↑ «Mohammad Reza Shajarian»։ Discogs (անգլերեն)։ Վերցված է 2017-06-14
Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Laudan Nooshin, in The New Grove Dictionary of Music and Musicians, edited by Stanley Sadie, second edition (Macmillan, London, 2001). ISBN 1-56159-239-0. (Oxford University Press, 2001). ISBN 0-19-517067-9.
- Official Website of Mohammad Reza Shajarian
- http://www.delawaz.ir/default.htm Archived 2011-04-29 at the Wayback Machine. with pages of biography, discography, news and schedules of the artist.
- Mohammad Reza Shajarian
- Mohammad Reza Shajarian and Radif
- Shajarian Receives UNESCO's Mozart Medal(չաշխատող հղում)
- Mohammad-Reza Shajarian The Master Rebel
- Mohammad Reza Shajarian: Protest Through Poetry from NPR's "50 Great Voices" series
- Artwork inspired by Mohammad Reza Shajarian Artwork inspired by Mohammad Reza Shajarian
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուհամմեդ Ռեզա Շաջարիան կատեգորիայում։ |