Jump to content

Մոհամմադ Ռեզա Ռահիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմադ Ռեզա Ռահիմի
պարս.՝ محمدرضا رحيمی
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1949(1949-01-11) (75 տարեկան)
ԾննդավայրՍերիշաբադ, Քուրդիստանի նահանգ, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ձեռնարկատեր և գործարար
ԱշխատավայրԻսլամական Ազադ համալսարան
Զբաղեցրած պաշտոններԻսլամական սահմանադրական խորհրդի անդամ և Իրանի առաջին փոխնախագահ
ԿուսակցությունSociety of Devotees of the Islamic Revolution?
Ստորագրություն
Изображение автографа
 Mohammad-Reza Rahimi Վիքիպահեստում

Մոհամմադ Ռեզա Ռահիմի (պարս.՝ محمدرضا رحيمی, հունվարի 11, 1949), իրանցի քաղաքական գործիչ, որը եղել է Իրանի 5-րդ առաջին փոխնախագահը 2009 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 3։ Նա նախկինում եղել է Քուրդիստանի նահանգապետ և Իրանի խորհրդարանի փոխնախագահ։

2015 թվականի փետրվարի 15-ին Ռահիմին դատապարտվել է կոռուպցիայի համար և ներկայումս գտնվում է Էվին բանտում։ Ենթադրաբար նա եղել է «Ֆաթեմի շրջանի» ղեկավարը։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռահիմին ծնվել է 1949 թվականի հունվարի 11-ին Իրանի Քուրդիստան նահանգի Սերիշաբադ քաղաքում՝ շիա քրդերի ընտանիքում[1][2]։ Նա իրավաբանական կրթություն է ստացել Թեհրանի համալսարանում[2]։ Պնդում կա, թե Ռահիմին նաև ասպիրատուրա է ավարտել Օքսֆորդի համալսարանում, սակայն համալսարանում նրա անվան մասին գրառում առկա չէ, և այս պնդումը մեծապես վիճարկվել է իրանական բազմաթիվ աղբյուրների կողմից[3]։ Ռահիմին համարվում է Ահմադինեժադի վարչակազմի երկրորդ բարձրաստիճան անդամը, որը ստել է Օքսֆորդի համալսարանում ասպիրանտուրա սովորելու մասին. առաջինը եղել է Ալի Քորդան։ Նա նաև պնդել է, որ ասպիրանտուրա է ավարտել Բելֆորդի համալսարանում՝ այն նկարագրելով որպես «առցանց հասանելի հարյուրավոր դիպլոմային գործարաններից մեկը»[4]։ Ալեֆը՝ Ահմադ Թավակոլիին պատկանող իրանական կայքը, հրապարակել է փաստաթղթեր, որոնք իբրև թե ցույց են տալիս Ռահիմի ստեղծած կեղծ փաստաթղթերը[3]։

Ռահիմին որպես դատախազ է աշխատել Ղորվեում և Սանանդաջում[2]։ Նա ղեկավարել է նաև Սանանդաջի քաղաքային խորհուրդը[2]։ Այս ժամանակաշրջանում նաև իրավագիտություն է դասավանդել Թեհրանի Ազատ համալսարանում և կարճ ժամանակով եղել է նաև դեկան[2]։

Ռահիմին 1980 թվականի օրենսդիր ընտրություններում ընտրվել է Իրանի խորհրդարանի անդամ է իր հայրենի Քուրդիստան նահանգից՝ որպես Իսլամական հանրապետական կուսակցության անդամ։ Նա խորհրդարանի անդամ է եղել մինչև 1992 թվականը, որից հետո հրաժարական է տվել։ Պատգամավորության ժամանակ նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել՝ որպես արվեստի հանձնաժողովի ղեկավար և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ։ Այնուհետև 1993 թվականի օգոստոսին նա նշանակվել է Քուրդիստանի նահանգի ղեկավար այն ժամանակվա նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի կողմից և այս պաշտոնում մնացել է մինչև 1997 թվականի օգոստոս, երբ նոր նախագահ է ընտրվել Մոհամմադ Խաթամին և սկսել նոր նահանգապետերի նշանակել[1]։ Ռահիմին չի եղել Խաթամիի նահանգապետերի ցուցակում։ Հենց իր նահանգապետության ժամանակ էլ նա առաջին անգամ հանդիպել է Մահմուդ Ահմադինեժադին[5]։ 2008 թվականին Ահմադինեժադը Ռահիմիին նշանակել է իրավական և խորհրդարանական հարցերում իր փոխնախագահ։ 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Մահմուդ Ահմադինեժադի հռչակագրով նա նշանակվել է Իրանի 5-րդ առաջին փոխնախագահ՝ հաջորդելով Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին։

Նա եղել է Իրանի գործող նախագահը 2011 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 1-ը, երբ Ահմադինեժադը բոյկոտել է իր պաշտոնական գործառույթները։ Նա առաջադրել է իր թեկնածությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել է իր թեկնածությունը 2013 թվականի մայիսին։ Ընտրություններում Հասան Ռոհանիի հաղթանակով ավարտվել է նրա առաջին փոխնախագահությունը։

Կոռուպցիոն մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի խորհրդարանի առնվազն երկու անդամների պնդումներով Ռահիմին եղել է Ֆաթեմիի շրջան անվամբ հայտնի կոռուպցիոն խմբի ղեկավարը[1]։ Շրջանի գրասենյակը գտնվել է Թեհրանի Ֆաթեմի փողոցում։ Նադերան՝ խորհրդարանի անդամ, որը մոտ է եղել Ահմադ Թավաքոլիին, քննադատել է դատական համակարգը նրան չձերբակալելու համար[6]։ Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Մոտահարին դիմել է Ահմադինեժադին, որպեսզի վերջինս այդ հարցում համագործակցի դատական համակարգի հետ և այս մեղադրանքները անվանել է լուրջ[7]։

2015 թվականի հունվարին Իրանի դատական իշխանությունը հայտարարել է, որ Ռահիմին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և 1 միլիոն դոլար տուգանքի[8]։

Մեղադրական ակտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 1-ին դեռևս անհայտ մեղադրանքներով Ռահիմին դատապարտել է ազատազրկման և տուգանվել է[9]։ Դատավճիռը պետք է վերջնականացվեր Վերաքննիչ դատարանի կողմից նախքան մեղադրական եզրակացության մանրամասների բացահայտումը[10]։ 2015 թվականի հունվարի 21-ին Իրանի Գերագույն դատարանը Ռահիմիին դատապարտել է 5 տարի և 91 օրվա ազատազրկման և տուգանել է 10 միլիարդ ռիալ։ Ռահիմին նաև պետք է վճարեր 28.5 միլիարդ ռիալի համարժեք փոխհատուցում[11]։

Հրեաների և ապօրինի թմրամիջոցների մասին հայտարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 26-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի հետ միասին Թեհրանում անցկացվող թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային համաժողովի ժամանակ Ռահիմին հակասեմական ելույթ է ունեցել և մեղադրել է Թալմուդին ապօրինի թմրամիջոցների տարածման մեջ։ Ռահիմին հայտարարել է, որ Թալմուդը սովորեցնում է, թե «ինչպես ոչնչացնել ոչ հրեաներին՝ պաշտպանելու հրեա մոր արգանդում եղած սաղմը» և որ «սիոնիստները» վերահսկում են ապօրինի թմրամիջոցների առևտուրը։ Նա հայտարարել է, որ իր «ապացույցն» այն է, որ «չկա գեթ մեկ սիոնիստ, որը թմրամոլ լինի»։ New York Times-ը, որը լուսաբանել է համաժողովը, մեջբերել է Ռահիմիին, որն ասել է, թե սիոնիստները հրամայել են գինեկոլոգներին սպանել սևամորթ երեխաներին, և որ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը հրեաներն են սկսել, չնայած նրանցից ոչ ոք հեղափոխության ժամանակ չի սպանվել[12][13][14][15][16]։ Ռահիմի հայտարարությունները, որոնք հայտնվել են նախագահական պաշտոնական կայքում, հեռարձակվել են նաև Fars News Agency-ի կողմից[17]։

Ռահիմիի դիտողությունները միջազգային հանրության կողմից ենթարկվել են խիստ քննադատության։

Ռաբբի Աբրահամ Կուպերը՝ Սայմոն Վիզենտալ կենտրոնի դեկանի տեղակալը, հայտարարել է. «Ահա ևս մեկ օրինակ, որ հակասեմականությունը Թեհրանում մոլլայապետության հիմնասյուներից է... այն ժամանակ, երբ ազգերը պետք է մի կողմ թողնեն իրենց տարբերությունները՝ պայքարելու ապօրինի թմրամիջոցների դեմ, իրանական կառավարությունը շարունակում է զրպարտել հրեա ժողովրդին և նրա կրոնական ավանդույթները, իսկ հրեա ժողովրդին դեմոնիզացնելու և հրեական պետության կողմնակիցներին դեհումանիզացնելու գործընթացը նրանց շարունակական արշավի մաս են կազմում»[18]։ Հակազրպարտության լիգայի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը հայտարարել է. «Բոլոր նրանց համար, որոնք կարծում էին, թե հակասեմականությունը մնացել է անցյալում, սա իհարկե պարզ է դարձնում, որ այն կրկին կենսունակ է։ Այն ավելի կործանարար և վտանգավոր դարձնողը այն փաստն է, որ այն [հակասեմականությունը] գալիս է պետության ղեկավարից, որը երդվել է ոչնչացնել հրեական պետությունը և ջանքեր է գործադրում ձեռք բերել միջոցներ այն իրականացնելու համար»[13][19]։

Ջոն Բրեյդը՝ Կանադայի արտաքին գործերի նախարարը, դատապարտել է Ռահիմիի հայտարարությունները՝ նշելով. «ՄԱԿ-ի ֆորումների օգտագործումը Իրանի կողմից Իսրայելին և ամբողջ աշխարհի հրեա ժողովրդին վիրավորելու համար անընդունելի է։ Կանադան հուսով է, որ միջազհային հանրությունը կմիանա մեզ՝ ընդդեմ խոսելու և հերքելու այսպիսի ծիծաղել և հակասեմական պնդումները»[17]։

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը, որը 6 համաշխարհային տերությունների անունից ղեկավարել է Իրանի հետ միջուկային բանակցությունները, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքը «խիստ անհանգստացած է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմիի կողմից արված ռասիստական և հակասեմական հայտարարությունների պատճառով։ Նման հայտարարությունները անընդունելի են և չի կարելի հանդուրժել»[14]։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիո Թերզին ևս դատապարտել է Ռահիմիի հայտարարությունները՝ կոչելով դրանք «անհանգստացնող և բացարձակապես անընդունելի»[20]։ Բրիտանիայի՝ Մերձավոր Արևելքի համար պատասխանատու արտաքին գործերի նախարար Ալիստեիր Բըրթը հայտարարել է. «Մենք կտրականապես դատապարտում ենք Իրանի փոխնախագահ Ռահիմիի կողմից Թալմուդի և հրեական հավատքի վերաբերյալ արված անհիմն մեկնաբանությունները՝ արված այս շաբաթ Թեհրանում ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառման ժամանակ։ Բոլոր դեպքերում ռասիզմը և հակասեմականությունը անընդունելի են, այն էլ՝ ՄԱԿ-ի հովանավորությամբ իրականացվող միջոցառման ժամանակ։ Մենք կոչ ենք անում Իրանին ուղղել այս սկանդալային հայտարարությունը և ապահովել, որպեսզի հետագայում Իրանի պաշտոնյաները հարգեն միջազգային նորմերը և ստանդարտները»[21][22]։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակի (գտնվում է Վիեննայում) փոխխոսնակ Ալուն Ջոնսը ավելի ուշ հայտարարել է, որ Թմրամիջոցների և հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակը մասնակցել է Թեհրանի համաժողովին, ինչպես նաև երեքշաբթի օրը ամբողջ աշխարհում տեղի ունեցող մյուս կապակցված միջոցառումներին, սակայն չի պատկերացրել, որ Իրանի հյուրընկալն այդպիսի բան կարող է ասել[14]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրաբար Ռահիմին հավատարմություն է «հայտնել» Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին, երբ ծառայել է նրա վարչակազմում, չնայած այն հանգամանքին, որ նա հետագայում դարձել է Ռաֆսանջանիի «բացահայտ թշնամին»[23]։

Բրանդեիս համալսարանի պրոֆեսոր Նաղմեհ Սոհրաբին Ռահիմին դասում է «նոր գվարդիայի» պահպանողականների շարքին, որոնք հիմնական քաղաքական ասպարեզ են եկել 2005 թվականին։ Այս խմբակցության նշանավոր դեմքերի շարքում նա թվել է Մահմուդ Ահմադինեժադին, Մոջթաբա Սամարեհ Հաշեմիին և Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին[24]։ Նա եղել է պահպանողական խմբակցությունների տարբեր սպեկտրի 15 գործիչներից կազմված հանձնաժողովի անդամ, որը նախատեսում էր 2008 թվականի ընտրությունների ժամանակ ստեղծել Սկզբունքների միացյալ ճակատը[25]։ 2010 թվականի նոյեմբերին Ռահիմին եղել է 30 գործիչների թվում, որոնք հրավիրվել են 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների պահպանողականների համանման հանդիպմանը, թեև Ռահիմին չի մասնակցել դրան[26]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Mohammad Reza Rahimi». IRD. 2012 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alfoneh, Ali (2008 թ․ մայիս). «Ahmadinejad versus the Technocrats» (PDF). Middle East Outlook. 4: 1–9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  3. 3,0 3,1 الف – رحيمی معاون اول احمدی‌نژاد شد Արխիվացված 16 Ապրիլ 2011 Wayback Machine Alef
  4. «I-Team 10 Investigation: Diploma mills». WHEC-TV. 2005. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 13-ին.
  5. Farokhnia, Hamid (2011 թ․ հունվարի 11). «A Vice President Like No Other». PBS. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  6. «انتقاد نادران از عدم دستگیری رحیمی». الف (պարսկերեն). 2010 թ․ ապրիլի 6. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  7. «مطهری: اتهامات رحیمی جدی است/ احمدی نژاد همکاری کند». الف (պարսկերեն). 2010 թ․ ապրիլի 8. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  8. Erdbrink, Thomas (2015 թ․ հունվարի 22). «Former Iranian Official Gets Jail and $1 Million Fine in Corruption Case». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  9. «Former Iranian Vice President Reza Rahimi convicted of 'corruption'». Today's Zaman. Feza Gazetecilik A.Ş. 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «Iran convicts Ahmadinejad's vice president». Al Jazeera. 2014 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Iran vice president under Ahmadinejad gets five years». Yahoo News. 2015 թ․ հունվարի 21.
  12. «Iran's Vice President Makes Anti-Semitic Speech at Forum». The New York Times. 2012 թ․ հուլիսի 27. էջ A5. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  13. 13,0 13,1 Iranian VP blames ‘Zionists’ for illicilt drug trade Արխիվացված 28 Հունիս 2012 Wayback Machine, Jewish Telegraphic Agency (JTA), 27 June 2012.
  14. 14,0 14,1 14,2 Israel accuses Iran of anti-Semitism after drug speech by Dan Williams, Reuters, 27 June 2012.
  15. VP Blames Zionists, Talmud for Growing Drug Trade in World Արխիվացված 6 Հունվար 2013 Wayback Machine, Fars News Agency, 26 June 2012 (News number: 9103083782).
  16. Iranian VP: Zionists, Talmud behind the international illicit drug trade by Natasha Mozgovaya, Haaretz, 27 June 2012.
  17. 17,0 17,1 Top Iranian official’s anti-Semitic remarks draw condemnation from Canada by Paul Koring, The Globe and Mail, 29 June 2012.
  18. Tehran's Newest Anti-Semitic Rant: Zionists and The Talmud Use Global Drug Trafficking to Destroy Non-Jews, Simon Wiesenthal Center, 26 June 2012.
  19. Alan Dershowitz: Iran Declares War Against the Jewish People Alan M. Dershowitz, Jewish Press, 28 June 2012.
  20. International officials ask Iran to refrain from anti-Semitic statements(չաշխատող հղում) Michael Astor, The Associated Press (republished in The Gazette (Montreal)) 28 June 2012.
  21. UK condemns Iranian vice president for anti-semitic remarks, The Guardian, 28 June 2012.
  22. Iran's Vice-President Mohammad-Reza Rahimi Remarks Condemned As 'Anti-Semitic', HuffPost, 28 June 2012.
  23. Hamid Farokhnia (2011 թ․ հունվարի 11), «A Vice President Like No Other», Tehran Bureau, PBS, Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին
  24. Naghmeh Sohrabi (2012 թ․ հուլիս), «Reading the Tea Leaves: Iranian Domestic Politics and the Presidential Election of 2013» (PDF), Middle East Brief, Brandeis University (65)
  25. «Conflicts over resuming the political life of the United Front of Principlists», Donya-e-Eqtesad (պարսկերեն), 2008 թ․ մայիսի 5, DEN-450933, Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին – via Alef
  26. «How much did Ahmadinejad administration interfere in the elections?», KhabarOnline (պարսկերեն), 2015 թ․ մայիսի 7, 414391, Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Հասան Զոհրի
Քուրդիստանի նահանգապետ
1993–1997
Հաջորդող՝
Աբդոլլահ Ռամեզանզադե
Նախորդող՝
Մաջիդ Ջաֆարզադե
Իրավական և խորհրդարանական հարցերով Իրանի փոխնախագահ
2008–2009
Հաջորդող՝
Մոհամմադ Ռեզա Միրթաջոդինի
Նախորդող՝
Էսֆանդիար Ռահիմ Մաշաե
Իրանի փոխնախագահ
2009–2013
Հաջորդող՝
Էսհաք Ջահանգիրի