Էսհաք Ջահանգիրի
Էսհաք Ջահանգիրի | |
Կուսակցություն՝ | Executives of Construction Party? |
---|---|
Կրթություն՝ | Shahid Bahonar University of Kerman?, Շարիֆ տեխնոլոգիայի համալսարան և Իսլամական Ազադ համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 10, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Սիրջան, Քերմանի նահանգ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Ամուսին | Manijeh Jahangiri? |
Ինքնագիր | |
Էսհաք Ջահանգիրի[1] (պարս.՝ اسحاق جهانگیری, հունվարի 10, 1957, Սիրջան, Քերմանի նահանգ, Իրան), Իրանի քաղաքական գործիչ, երկրի գործող առաջին փոխնախագահը։ 1997 թվականից մինչև 2005 թվականը Ջահանգիրին եղել է արդյունաբերության և հանքերի նախարար՝ նախագահ Մոհամադ Խաթամիին առընթեր[2]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսհաք Ջահանգիրին ծնվել է 1958 թվականի հունվարի 21-ին Քերման նահանգի Սիրջան գավառում[3]։ Ավարտել է Քերմանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ակտիվ էր հեղափոխական խմբերում, նախքան իրանական հեղափոխությունը մի անգամ վիրավորվել է շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի զորքերի կողմից[2]։ Ավելի ուշ նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Թեհրանի Ազադ Իսլամական համալսարանի գիտահետազոտական մասնաճյուղում արդյունաբերական կառավարման համար։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամական հեղափոխությունից հետո Ջահանգիրին սկսել է քաղաքական գործունեությունը։ 1980 թվականի հուլիսին դարձել է Քերմանի գյուղատնտեսության բաժնի պետի տեղակալ։ 1982 թվականինին դարձել է այդ բաժնի պետ, իսկ 1984 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է որպես Իրանի խորհրդարանի անդամ։ 1988 թվականին վերընտրվել է հաջորդ ընտրություններում։ 1992 թվականի սեպտեմբերի 1-ին Էսհաքը նշանակվել է Սպահանի նահանգապետ, նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին այդ պաշտոնում փոխարինել է Գուլամհոսեյն Կարբասշին։ 1997 թվականի օգոստոսի 20-ին Ջահանգիրին նախագահ Մոհամմադ Խաթամիի կողմից նշանակվել է արդյունաբերության և հանքերի նախարարի պաշտոնակատար[4]։ Նրա պորտֆելը հետագայում փոխվել է արդյունաբերության և հանքերի նախարարի[5]։ 2005 թվականին Իրանի նախագահ է դարձել Մահմուդ Ահմադինեժադը, Ջահանգիրին հեռացվել է նախարարի պաշտոնից[6]։
2008 թվականին լուրեր էին շրջանառվում, որ Ջահանգիրին կառաջադրվի խորհրդարանում, սակայն նա հերքել է այդ ենթադրությունը[7]։ 2013 թվականին եղել է նախագահական ընտրություններին մասնակցելու հավանական թեկնածու, սակայն դրել է իր թեկնածությունը Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի օգտին։ 2013 թվականի հուլիսի 23-ին հաղորդագրություններ հայտնվեցին, որ Ջահանգիրին կդառնա առաջին փոխնախագահը և այդ պաշտոնում կնշանակվի Հասան Ռոհանիի երդմնակալությունից հետո[8][9]։ 2013 թվականի օգոստոսի 5-ին Հասան Ռուհանին Էսհաք Ջահանգիրիին նշանակել է առաջին փոխնախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Մոհամմադ Ռեզա Ռահիմիին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Президент Ирана Х. Рухани назначил своим заместителем реформатора Э. Джахангири. :: РосБизнесКонсалтинг». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 2,0 2,1 «Cabinet Members of Iran». The Iranian Trade Association Inc. 2000 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Identification Document of Six Presidential Candidates». Tabnak (պարսկերեն). 2017 թ․ ապրիլի 21.
- ↑ Valinejad, Afshin. «Parliament Approves Iran Cabinet». Associated Press.
- ↑ «Iranian President Names New Ministers to Parliament». People Daily. 2001 թ․ հունվարի 4.
- ↑ «سرفصل اخبار چهارشنبه 2شهريو1384» (Iranian). The Presidency of The Islamic Republic of Iran. 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Iran Reformers Struggle for Impact in Parliament». Turkish Weekly. 2008 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ هشت نفر از اعضای کابینه روحانی نهایی شدند +اسامی Արխիվացված 2013-07-23 archive.today Iran Elect
- ↑ اسامی 33 نفر از اعضای کابینه دولت تدبیر و امید/ تغییرات در فهرست نهایی تا روز تحلیف ادامه دارد Արխիվացված 2013-07-29 archive.today Iran Elect
- ↑ Tabnak News